Լավ “PR” հանրահավաքի պատվին…
June 16, 2008Թերեւս տարօրինակ չէ, որ վերջին մեկ շաբաթում մամուլում ու ամենուր ամենից հաճախ 20-ի հանրահավաքից է խոսվում: Հավանաբար եթե ֆուտբոլն(Եվրոպայի առաջնությունը) էլ չլիներ, Ազգային ժողովի հավանական նախագահի կամ Հանրային խորհրդի կամ էլ քաղբանտարկյալների մասին լուրերը, ապա ամեն օր բոլոր լրատվամիջոցները անխտիր դրական կամ բացասական “տոնով” հիշեցնելու էին մեզ հանրահավաքի մասին:
Ու եթե “Ազգ”-ին հետաքրքրում է հարցի` “որտեղ է ի վերո կայանալու” կողմը, ապա “Առավոտը” գրում է “Ազատության հրապարակի” նշանակության մասին, ապա հավելում. “Չափազանց դժվար, եթե չասենք՝ անհնար է քիչ թե շատ խելամիտ բացատրություն գտնել ընդդիմության նախատեսած հունիսի 20-ի հանրահավաքը չարտոնելու՝ ՀՀ իշխանությունների որոշմանը: Առարկությունը, թե այդ միջոցառումը կարող է անցկացվել «Հրազդան» մարզադաշտի մերձակայքում, ոչ մի քննություն չի բռնում. նույն հաջողությամբ ընդդիմությանը կարող էր առաջարկվել հանրահավաք անցկացնել «Պռոշյան» սովխոզի մոտ կամ, ասենք՝ Դալմայի այգիներում”:
“Ա1+”-ը տեղեկացնում է, որ Երեւանի քաղաքապետարանն այսօր Համաժողովրդական շարժման նրկայացուցիչների հետ քննարկել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում մերժված հանրահավաքը Մատենադարանի մոտ անցկացնելու դիմումը: Թեեւ քաղաքապետարանը դեռ պաշտոնապես չի պատասխանել դիմումին, սակայն քննարկման մասնակից` Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը վստահ է. “Քաղաքապետարանը մերժելու է նաեւ Մատենադարանի մոտ հանրահավաք անցկացնելու դիմումը“,-ասվում է:
“Պանորաման”-ն մեջբերում է նախագահ Սարգսյանի խոսքերը այն մասին, որ Հայաստանում հանրահավաքներ եղել են ու կլինեն: “Ցանկացած երկրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, դրանց մասնակցում են հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ: Ոստիկանության խնդիրն այդ միջոցառումներում հասարակական կարգի պահպանությունն է: Այսինքն, դուք պիտի անեք այնպես, որ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում»,- ընդգծել է նա ոստիկանների հետ հանդիպմանը:Իսկ “Չորրորդ իշխանությունը” հավելում, որ հանրահավաքը արտոնելը կնշանակեր կոպիտուլացիա ստորագրել. “Արտոնել հանրահավաքը` կնշանակեր համաձայնվել, որ մի քանի հարյուր հազար հոգի հավաքվեն Ազատության հրապարակում եւ պահանջեն հանցավոր ռեժիմի հրաժարականը”:
Ըստ “Հայկական ժամանակ”-ի երեխաների թիկունքում է իրականացվում այս ամենը.Մի՞թե Սերժ Սարգսյանի համար պարզ չէ, որ այդ օրը պետք է զորահանդես անցկացնել Ազատության հրապարակում` հայոց բանակի ամենավերջին սպառազինություններով: Միգուցե սա՞ «կջարդիե Ազատության ոգին եւ Համաժողովրդական շարժումը: Սակայն Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյան չէ. երեկվանից մեծ խաղահրապարակի վերածված Ազատության հրապարակը հուշում է, որ նա որոշել է պաշտպանվել ոչ թե ավտոմատների, այլ երեխաների ետեւում: Սա թերեւս բռնապետի նոր տեսակն է, որ ծնվում է մեր աչքի առաջ”:
Ե.Գ. Հյուսիսային պողոտայում 28 կին անժամկետ հացադուլ է անում: Կրկին հիշեցում չէ՞ հանրահավաքի մասին:

Ազատության արդեն թատերական հրապարակում պալատական շքախմբի ողջ հմայքով ու հանդիսավորությամբ ապա Մյասնիկյանի արձանի մոտ սեւազգեստ կանանց երթով մեկնարկում է Հայաստան աշխարհի գոյատեւման նոր շրջան` տեղի է ունենում նախագահի երդման, ապա մարտի 1-ին զոհվածների մահվան քառասունքի սգո արարողությունը: Է~, Հայաստան…
ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանին կրկին ապտակել է Հայկ Բաբուխանյանին, միայն թե. "Այս անգամ այդքան էլ` լավ չստացվեց",-
"Ես անելու եմ այն, ինչ արել եմ մինչեւ հիմա. գիտակցելով իմ իրավունքները, շատ լավ ծանոթ լինելով մեր Սահմանադրությանը, օրենքներին, միջազգային օրենսդրությանը` անելու եմ այդ օրենսդրությունից բխող բոլոր քայլերը: Բոլոր` ցույցեր, երթեր, պիկետներ, դատավարություններ. սա է լինելու իմ ճանապարհը",- այսօր հրավիրած առաջին ասուլիսում ընտրությունների արդյունքները կեղծելու դեպքում հնարավոր քայլերի վերաբերյալ իր գործողությունները հստակեցրել է ներկա լրագրողների եւ քաղաքացիների համար նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Մինչ Վրաստանի ընդդիմությունը` միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի գլխավորությամբ ներխուժում է ԿԸՀ նախագահի սենյակ եւ պահանջում վերջինիս հրաժարականը` մեղադրելով ընտրությունները կեղծելու մեջ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղում Միխեիլ Սահակաշվիլիին` Վրաստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: 