Լավ “PR” հանրահավաքի պատվին…
June 16, 2008Թերեւս տարօրինակ չէ, որ վերջին մեկ շաբաթում մամուլում ու ամենուր ամենից հաճախ 20-ի հանրահավաքից է խոսվում: Հավանաբար եթե ֆուտբոլն(Եվրոպայի առաջնությունը) էլ չլիներ, Ազգային ժողովի հավանական նախագահի կամ Հանրային խորհրդի կամ էլ քաղբանտարկյալների մասին լուրերը, ապա ամեն օր բոլոր լրատվամիջոցները անխտիր դրական կամ բացասական “տոնով” հիշեցնելու էին մեզ հանրահավաքի մասին:
Ու եթե “Ազգ”-ին հետաքրքրում է հարցի` “որտեղ է ի վերո կայանալու” կողմը, ապա “Առավոտը” գրում է “Ազատության հրապարակի” նշանակության մասին, ապա հավելում. “Չափազանց դժվար, եթե չասենք՝ անհնար է քիչ թե շատ խելամիտ բացատրություն գտնել ընդդիմության նախատեսած հունիսի 20-ի հանրահավաքը չարտոնելու՝ ՀՀ իշխանությունների որոշմանը: Առարկությունը, թե այդ միջոցառումը կարող է անցկացվել «Հրազդան» մարզադաշտի մերձակայքում, ոչ մի քննություն չի բռնում. նույն հաջողությամբ ընդդիմությանը կարող էր առաջարկվել հանրահավաք անցկացնել «Պռոշյան» սովխոզի մոտ կամ, ասենք՝ Դալմայի այգիներում”:
“Ա1+”-ը տեղեկացնում է, որ Երեւանի քաղաքապետարանն այսօր Համաժողովրդական շարժման նրկայացուցիչների հետ քննարկել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում մերժված հանրահավաքը Մատենադարանի մոտ անցկացնելու դիմումը: Թեեւ քաղաքապետարանը դեռ պաշտոնապես չի պատասխանել դիմումին, սակայն քննարկման մասնակից` Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը վստահ է. “Քաղաքապետարանը մերժելու է նաեւ Մատենադարանի մոտ հանրահավաք անցկացնելու դիմումը“,-ասվում է:
“Պանորաման”-ն մեջբերում է նախագահ Սարգսյանի խոսքերը այն մասին, որ Հայաստանում հանրահավաքներ եղել են ու կլինեն: “Ցանկացած երկրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, դրանց մասնակցում են հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ: Ոստիկանության խնդիրն այդ միջոցառումներում հասարակական կարգի պահպանությունն է: Այսինքն, դուք պիտի անեք այնպես, որ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում»,- ընդգծել է նա ոստիկանների հետ հանդիպմանը:Իսկ “Չորրորդ իշխանությունը” հավելում, որ հանրահավաքը արտոնելը կնշանակեր կոպիտուլացիա ստորագրել. “Արտոնել հանրահավաքը` կնշանակեր համաձայնվել, որ մի քանի հարյուր հազար հոգի հավաքվեն Ազատության հրապարակում եւ պահանջեն հանցավոր ռեժիմի հրաժարականը”:
Ըստ “Հայկական ժամանակ”-ի երեխաների թիկունքում է իրականացվում այս ամենը.Մի՞թե Սերժ Սարգսյանի համար պարզ չէ, որ այդ օրը պետք է զորահանդես անցկացնել Ազատության հրապարակում` հայոց բանակի ամենավերջին սպառազինություններով: Միգուցե սա՞ «կջարդիե Ազատության ոգին եւ Համաժողովրդական շարժումը: Սակայն Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյան չէ. երեկվանից մեծ խաղահրապարակի վերածված Ազատության հրապարակը հուշում է, որ նա որոշել է պաշտպանվել ոչ թե ավտոմատների, այլ երեխաների ետեւում: Սա թերեւս բռնապետի նոր տեսակն է, որ ծնվում է մեր աչքի առաջ”:
Ե.Գ. Հյուսիսային պողոտայում 28 կին անժամկետ հացադուլ է անում: Կրկին հիշեցում չէ՞ հանրահավաքի մասին:

Երեկ երեկոյան ՀՀ նախկին արտգործնախարար 
Առաջարկում եմ կարդալ հերոսների դատավարության նախապատմությունը 