Սկսվել է գրին-քարտի խաղարկություն

October 4, 2007

Ամենամյա ԱՄՆ-Ներգաղթային մուտքի արտոնագրերի վիճակախաղ-ի 2009թ-ի խաղարկության դիմումների ընդունումը կսկսվի Վաշինգտոնի ժամանակով 2007թ. հոկտեմբերի 3-ի կեսօրին եւ կավարտվի Վաշինգտոնի ժամանակով 2007թ. դեկտեմբերի 2-ի կեսօրին:

Էլեկտրոնային տարբերակով երգաղթային մուտքի արտոնագրերի վիճակախաղ-ի դիմումները լրացնելու եւ պայմաններին ծանոթանալու համար դիմողները կարող են գրանցման ժամանակաընթացքում մուտք գործել այստեղ:

Թղթերի վրա լրացված դիմումներ չեն ընդունվում: Քանի որ ԱՄՆ-ում ապրելու եւ աշխատելու այս հնարավորության հանդեպ կա համընդհանուր հետաքրքրություն, դիմողներին խորհուրդ է տրվում դիմելու համար չսպասել մինչեւ վերջին շաբաթը, որովհետեւ դիմումների ինտենսիվության պատճառով հնարավոր են կայքէջի խափանումներ:

Վաշինգտոնի ժամանակով 2007թ. դեկտեմբերի 2-ի կեսօրից հետո դիմումներ չեն ընդունվի: Մասնակցությունը խաղարկությանը չի բացառում դիմորդների` ԱՄՆ ոչ-ներգաղթային մուտքի արտոնագրեր (տուրիստական վիզաներ) ստանալու հնարավորությունը: Նշենք, որ 2007թ. վիճակախաղի միջոցով Հայաստանից ընտրվել են 691 դիմորդներ:

Մինչ հարցազրույցի համար դիմորդների այցը դեսպանատուն, պետքարտուղարությունը գումար կամ այլ վճարներ չի գանձում: Արտոնագրերի վիճակախաղի հավանական կեղծարարների մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել այստեղ

Արդեն այսօր մետրոյի Երիտասարդական կայարանի եւ ԵՊՀ 7-րդ մասնաշենքի մոտ նկատեցի հայտարարություններ, որ մի մարդ համապատասխան վճարման դեպքում կօգնի ինտերնետով գրին-քարտի հայտ լրացնել եւ 90 տոկոսով երաշխավորում է, որ իր հաճախորդները կշահեն այն: Ճկուն ազգ ենք, չէ?

“Արմետելը” առանց մենաշնորհի

October 1, 2007

Այսօրվանից ուժի մեջ  է մտնում Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի օգոստոսի 24-ի որոշումը, ըստ որի` բոլոր բացառիկ, մենաշնորհային իրավունքները, որ նախկինում վերապահված էին ՙԱրմենտել՚ ընկերությանը, վերացվում են: "Արմենտելը’ այլեւս ոչ մի տեսակի մենաշնորհ չունի, ինչը ենթադրում է, որ մոտ ժամանակներս շուկայում հավանաբար կհայտնվեն հեռախոսային ծառայություններ մատուցող նոր ընկերություններ, որոնք հաղորդակցության ոլորտում կմատուցեն լրացուցիչ ծառայություններ: Մենաշնորհի վերացմամբ ՙԱրմենտել՚-ի գերակա դիրքը դեռ չի ընկնի, բայց գուցե մրցակցության պարագայում կապի ու ինտերնետի որակը բարձրանա:

Ինչ եք կարծում իրոք Հայաստանում հնարավոր է, որ կապի որակը բարձրանա, այն էլ մոտ ապագայում?

“Հայմամուլը” վաճառվելու է “Նեմիրոֆֆին”?

September 5, 2007

"Սովռանո" ՍՊԸ-ն, որը "Նեմիրոֆֆ" ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, պատրաստվում է գնել մամուլի տարածման "Հայմամուլ" ՓԲԸ-ն:  Ընկերության նախագահ Արման Սահակյանը, ում ի դեպ, պատկանում է նաեւ "Կապիտալ", "90 րոպե" թերթերն ու "Բիզնես կլաս" ամսագիրը, "Հայկական ժամանակին" հաստատել է իր հետաքրքրվածությունը "Հայմամուլ"-ի նկատմամբ եւ հաստատել է, որ բանակցություններ են ընթանում:

Հավանաբար ավելորդ չէ նշել, որ "Հայմամուլ"-ը տպագիր մամուլի տարածման շուկայում գերիշխող դիրք է գրավում եւ առաջիկա նախագահականի նախօրեին նվազագույնը քաղաքական շահարկումների առիթ կարող է դառնալ վերջինիս վաճառքը, եթե ոչ վնասել Հայաստանում բազմակարծության խոչընդոտմանը (թերթերի անբարեխիղճ տարածման դեպքում):

Իսկ ահա "Հայփաստ"-ը կառավարող հոլանդական "Dutch HayPost Trust Managment"-ը երեկ հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում է, որ ընկերությունը 300 մլդ դրամի վնաս է կրել «Նամականիշ» ՓԲԸ-ի կողմից նամականիշների ապօրինի թողարկման հետեւանքով եւ որ այս ամենը օժանդակել է Կապի եւ տրանսպորտի նախարարությունը: Նախարար Անդրանիկ Մանուկյանն էլ "Առավոտին" ասել է, որ "Հայփաստի"-ի հայտարարությունը շանտաժ է եւ ընկերություը ավելի լավ կանի մարել իր պարտքերը: 

Իսկ Դուք որտեղ եք հանգստանալու?

July 9, 2007

"Ա1+"-ը Երեւանի "փողոցներում" հարցում էր անցկացրել` պարզելու համար, թե որտեղ են պատրաստվում հանգստանալ երեւանցիները:  Արդյունքում, հարցվածների մեծամասնությունը պատասխանել էր, որ հանգիստը կազմակերպելու է մեկօրյա քաղաքից դուրս այցելությունների տեսքով, շատերը պատասխանել էին, որ ընդհանրապես չեն հանգստանալու եւ հարցվածներից միայն 8 հոգի են նախատեսում հայաստանյան հանգստյան տներ գնալ:

Մեր ճշտած տվյալներով` Հայաստանի տարբեր հանգստավայրերում մեկ օր մնալը արժե միջինը 7000-ից 15 000 դրամ, չհաշված այլ ծառայությունների (օրինակ` բուժական թերապիաներ, ատրակցիոններ) վճարը:  Համեմատության կարգով նշենք, որ Ծաղկաձորում կամ Սեւանում հանգստը նույն գինն ունի, ինչ վրացական Քոբուլեթիում:

Իսկ այն հարցին, թե որն է իրենց ամենասիրելի վայրը հանգիստը կազմակերպելու համար, պատասխանները ամենատարբեր էին, բայց կազմեցինք այս հերթականությունը: Որպես ամենապոպուլյար հանգստավայր առաջին տեղում է Սեւանը, երկրորդում` Ջերմուկն ու Ծաղկաձորը, երրորդում` Դիլիջանը, հետո` համապատասխանաբար Հանքավանը, Աղավնաձորը, Աղվերանը, Գառնու ձորը, Լոռու անտառները: Շատ էին պատասխաններում ինդիվիդուալ վայրերը, օրինակ` Օշականի ծառերի տակ կամ Պարզ լճի ափին:

Նշենք, որ ըստ հարցումների` շատ երեւանցիներ նախընտրում են հանսգտանալ գյուղերում` իրենց բարեկամների մոտ, ինչը, նրանց խոսքերով, ամենաէժան տարբերակն է:

"Ա1+"-ը անդրադարձել է նաեւ ներգնա տուրիզմի խնդիրներին եւ պարզվեց, որ հայաստանյան զբոսաշրջության զարգացման խանգարում են զուգարանների պակասն ու տեսարժան վայրերում կատուտակված մուրացիկների "բանդաները":

Կարդացեք VIP Հայաստանի մասին այստեղ եւ այստեղ:

Իսկ Դուք ինչ եք մտածում վերեւում ասվածի մասին եւ որտեղ եք պատրաստվում հանգստանալ???