Մահացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը

September 12, 2007

Երեկ երեկոյան Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում մահացել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը: Մի քանի ամիս պայքարելով հաստաղիքի քաղցկեղի դեմ` շոտլանդացի մասնագետը 61 տարեկան հասակում հեռացել է կյանքից: Պորտերֆիլդը Հայաստանի հավաքականը գլխավորում էր 2006թ. օգոստոսից եւ այս կարճ ժամանակահատվածում մեր թիմը անցկացրել իր լավագույն հանդիպումները: Շոտլանդացի մարզիչը մեծ հեղինակություն էր վայելում Հայաստանում եւ հայկական ֆուտբոլի վերջին հաջողություններում նրա լուման շատ մեծ էր: Յան Պորտերֆիլդը մինչեւ Հայաստան ժամանելը աշխատել էր մի շարք հեղինակավոր թիմերում, իսկ 90-ականների սկբզներին գլխավորել էր Լոնդոնի ՙՉելսին՚:Կարդացեք այստեղ նրա վարած հանդիպումներից եւ ցավակցական խոսքերը նրան ուղղված:

Գիշերային ֆուտբոլին ավարտվում է “ռազբորկայով”

September 11, 2007

Երեւանի տարբեր թաղամասերում ապրող 16-25 տարեկան երիտասարդներ գրեթե ամեն գիշեր հավաքվում են որեւէ մարզադաշտում կամ բաց դաշտում ֆուտբոլ խաղալու: Տղաների խոսքերով` իրենք գիշերն են խաղում, որովհետեւ ՙցերեկն ամաչում են բակում խաղալ,արդեն մեծ են, իսկ գիշերը իրենց ոչ ոք չի տեսնում՚: Չեն տեսնում, բայց լսում են: Շենգավիթի մարզադպրոցի հարեւանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի բնակիչները բողոքում են, որ գիշերը չեն կարողանում քնել տղաների ձայներից:

ՙԲարձր գոռում են,ճչում, մեկ-մեկ էլ ժամերով կռիվ են անում,հայհոյում են իրար բարձրաձայն,-պատմում է Նազիկ տատիկը,- էտ էրեխեքի պատճառով քնել չի լինում՚: Իսկ կռիվների պատճառը փողն է: Բանն այն է, որ տղաները ՙգռազով՚ են խաղում, պարտվող թիմը հաղթողին տալիս է 20-25 հազար դրամ: ՙՍկզբում գարեջրի վրա էինք խաղում, հետոª փողի, թվերը գնալով մեծացան ու հասան 25 հազարի,-պատմում է 18-ամյա Գեւորգը,- Թիմում 5 հոգի ենք, պարտվելու դեպքում ամեն մեկս 5000 հազար է տալիս՚: Գիշերային ֆուտբոլը բավականին լարված է անցնում, քանի որ ՙմեջը փող կա՚: Հաճախ թիմակիցների միջեւ վեճ է ծագում , եթե խաղացողներից մեկը թեք հարված է կատարում կամ պատահաբար գնդակը հակառակորդին է փոխանցում: ՙՄենք շատ ենք նյարդայնանում հատկապես երբ պարտվում ենք,- ասում է 21-ամյա Դավիթը,- բոլորն էլ հասկանում են, որ պետք է փող պարտվեն ու իրար վրա մունաթ են գալիս, միմյանց պարտության մեջ մեղադրում՚:

Ավելի հաճախ տղաները վիճում են հակառակորդների հետ: Վեճերը ծագում են, որովհետեւ տղաները ՙփողոցային՚ ֆուտբոլ են խաղում` առանց պահպանելու սպորտային կանոնները: Մրցավար էլ չի լինում, ու եթե մեկը սխալ է թույլ տալիս, եւ հարցը չեն կարողանում լուծել, խաղն ավարտվում է ՙռազբորկայով՚, որը սովորաբար շարունակվում է նաեւ հաջորդ օրը մասնակիցների ավելի մեծ քանակով: 24-ամյա Գարիկը, ով ՙռազբորկաների՚ ամենաակտիվ մասնակիցն է ՙԱ1+՚-ին պատմեց. ՙՎիճում ենք, որովհետեւ հակառակորդները խարդախ են խաղում եւ չեն ուզում իրենց սխալն ընդունել՚: Նկատենք, որ պարտվողներն ավելի ագրեսիվ են լինում եւ փորձում են ՙկռիվ սարքել՚:

Արդարության համար նշենք, որ կան նաեւ երիտասարդներ, որոնց գիշերային խաղերը խաղաղ եւ ընկերական միջավայրում են անցնում: