Իսկ Դուք որտեղ եք հանգստանալու?
July 9, 2007
"Ա1+"-ը Երեւանի "փողոցներում" հարցում էր անցկացրել` պարզելու համար, թե որտեղ են պատրաստվում հանգստանալ երեւանցիները: Արդյունքում, հարցվածների մեծամասնությունը պատասխանել էր, որ հանգիստը կազմակերպելու է մեկօրյա քաղաքից դուրս այցելությունների տեսքով, շատերը պատասխանել էին, որ ընդհանրապես չեն հանգստանալու եւ հարցվածներից միայն 8 հոգի են նախատեսում հայաստանյան հանգստյան տներ գնալ:
Մեր ճշտած տվյալներով` Հայաստանի տարբեր հանգստավայրերում մեկ օր մնալը արժե միջինը 7000-ից 15 000 դրամ, չհաշված այլ ծառայությունների (օրինակ` բուժական թերապիաներ, ատրակցիոններ) վճարը: Համեմատության կարգով նշենք, որ Ծաղկաձորում կամ Սեւանում հանգստը նույն գինն ունի, ինչ վրացական Քոբուլեթիում:
Իսկ այն հարցին, թե որն է իրենց ամենասիրելի վայրը հանգիստը կազմակերպելու համար, պատասխանները ամենատարբեր էին, բայց կազմեցինք այս հերթականությունը: Որպես ամենապոպուլյար հանգստավայր առաջին տեղում է Սեւանը, երկրորդում` Ջերմուկն ու Ծաղկաձորը, երրորդում` Դիլիջանը, հետո` համապատասխանաբար Հանքավանը, Աղավնաձորը, Աղվերանը, Գառնու ձորը, Լոռու անտառները: Շատ էին պատասխաններում ինդիվիդուալ վայրերը, օրինակ` Օշականի ծառերի տակ կամ Պարզ լճի ափին:
Նշենք, որ ըստ հարցումների` շատ երեւանցիներ նախընտրում են հանսգտանալ գյուղերում` իրենց բարեկամների մոտ, ինչը, նրանց խոսքերով, ամենաէժան տարբերակն է:
"Ա1+"-ը անդրադարձել է նաեւ ներգնա տուրիզմի խնդիրներին եւ պարզվեց, որ հայաստանյան զբոսաշրջության զարգացման խանգարում են զուգարանների պակասն ու տեսարժան վայրերում կատուտակված մուրացիկների "բանդաները":
Կարդացեք VIP Հայաստանի մասին այստեղ եւ այստեղ:
Իսկ Դուք ինչ եք մտածում վերեւում ասվածի մասին եւ որտեղ եք պատրաստվում հանգստանալ???





