Օդ, օդ, օդ… շնչելու օդ չկա
April 13, 2008
Քայլում ես փողոցում եւ "արդարացիորեն" շնչահեղձ լինում: Կարդում ես մամուլը ու շնչահեղձ լինում քաղաքական նյութերից, այնինչ թերթերի վերջին էջերում, աննշան ու փոքր վերնագրով միայն պարզում ես շնչահեղձ լինելուդ իրական պատճառը:Հայաստանում այլեւս անհնար է ապրել, տիեզեևքում սկսենք տեղեր պատվիրել…
Առավել շոկայնիը Իջեւանի կենտրոնում սպանդանոցի գործունեությունն է ու այն, որ ամեն օր անասունների ներքին օրգանները թափվում են Աղստեւ: Միսն էլ վաճառվում է հենց փողոցի կենտրոնում` մեքենաների փոշու ու ծխի մեջ: Ու թեեւ Թեղուտում տեղի ունեցող խայտառակություններից հետո այլեւս անհնար է ավելի "հոգատար" լինել սեփական երկրի ու բնակչության համար, բայց արի ու տես բնապահպանական նոր աղետները "նորաձեւ" են դառում: Իսկ իտալացիների անօրինական թռչնաորսը Հայաստանում, արդեն գագաթնակետն է…
Բարձրանում է Սեւանի ջուրը եւ քանի որ ափերը չեն մաքրվում, "տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք". Նկարը` Օննիկ Կրիգրորյանի:

