Հրանտ Խաչատրյանի ոդիսականը

January 15, 2008

ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանին կրկին ապտակել է Հայկ Բաբուխանյանին, միայն թե. "Այս անգամ այդքան էլ` լավ չստացվեց",- "Ա1+"-ին ասել է Խաչատրյանը`ում  "բերման ենթարկել" ոստիկանության բաժին: Իսկ Հայկ Բաբուխանյանի կողմնակիցներին հաջողվել է մտնել ՍԻՄ գրասենյակ:

Ամեն ինչ սկսվեց մի քանի օր առաջ, երբ Բաբուխանյանը աստիճանների վրա կուսակցության խորհրդի նիստ անցկացրեց.Հրանտ Խաչատրյանը գրասենյակի դուռը ուղղակի չէր բացել:

Այսօր առավոտյան ժամը 11-ից ՍԻՄ "իսկական նախագահ" Հայկ Բաբուխանյանը` իր մի քանի տասնյակ կողմնակիցներով փորձում էր մուտք գործել կուսակցության գրասենյակ, որի դուռը ներսից փակ էր: Իսկ ներսում Հրանտ Խաչատրյանն էր` իր կողմնակիցներով: Ի դեպ, նա ներսից նամակներով լրատվամիջոցներին տեղեկացնում էր, թե ինչ է կատարվում դրսում, որ ապօրինաբար Բաբուխանյանը ցանկանում է ներխուժել գրասենյակ, ինչի համար ոստիկաններ է հրավիրել: Ոստիկանների օգնությամբ սղոցելով դուռը վտարված ՍԻՄ-ականները ներխուժել են գրասենյակ, իսկ Խաչատրյանը կրկնել է նախկինում արած քայլը` ապտակել է:

Հիշեցնենք, որ Հայկ Բաբուխանյանը իր կուսակցության գրասենյակ մտնելու հնարավորությունից զրկված է դեռ նախորդ տարվա փետրվարի 19-ից, երբ ըստ նրա, ապօրինի կերպով, իրենց դուրս են արել գրասենյակից: Նկատենք նաեւ, որ դատարանը վերականգնել է Հայկ Բաբուխանյանի իրավունքները, ինչպես նաեւ Հովհաննես Գալաջյանին`"Իրավունք" թերթի խմբագրի պաշտոնում: Մեր հարցին, թե ինչ է լինելու Գալաջյանի ճակատագիրը, Հրանտ Խաչատրյանը դեռ օրեր առաջ "Ա1+"-ին ասել էր. "Ինչ պիտի անենք, թող գա, մենք նրա դեմ ոչինչ չունենք":

Հատկանշական է, որ Խաչատրյանի եւ Բաբուխյանի ընդհարումները վերսկսվել են նախագահական ընտրություններին իրենց "անելիքը որոշելու" համար: Հրանտ Խաչատրյանը հայտարարել է, թե ՍԻՄ-ը պաշտպանում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Բաբուխյանը ասել է, որ կուսակցությունը համագումարով կամ խորհրդի նիստով որոշում չի կայացրել որեւէ թեկնածուի պաշտպանելու հարցով, եւ իրենց շարքերում տարբեր տրամադրություններ են նկատվում. մարդիկ կան, որ ցանկանում են աջակցել Սերժ Սարգյասնին, որոշները` "անգամ Տիգրան Կարապետիչին", Արթուր Բաղդասարյանի կողմնակիցներ էլ կան ՍԻՄ-ում, եւ այլն: Կարդացեք մանրամասն այստեղ