Համարձակ քայլերով դեպի դիկտատուրա

March 27, 2008

Մի քանի օր է անընդմեջ քաղաքական զբոսանքները Հյուսիսային պողոտայում ավարտվում են "մարդաորսով": Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել այս տարածքում զբոսնող մարդկանց, պատահական անցորդներին, շանը զբոսանքի հանած քաղաքացուն, բոլորին-բոլորին, երեկվա օրինակով մինչեւ 60 քաղաքացու` (ոստիկանների բացատրությամբ քաղաքացիներին բերման են ենթարկում քանի որ հետախուզման մեջ գնտվող անձինք կան եւ շատ հավանական է, որ հենց Հյուսիսային պողոտայում շրջեն հետախուզվող մարդիկ): Վերլուծելով քաղաքական զբոսանքների վերջին օրերին խրոնիկան, արդեն կարելի է առանձնացնել օրինաչափություն դարձած կետեր` մասնավորապես. ամեն երեկո Հյուսիսային պողոտայում ոստիկաններն ու ազգային անվտանգության աշխատակիցները` քաղաքացիական հագուստով կամ տեսախցիկներով ավելի շատ են քան անցորդները միասին վերցրած, պատգամավորների ներկայությամբ ոստիկանների գործողությունները ավելի կորեկտ են, մարդկանց "ցրում են" երեկոյան մութ ընկնելուց հետո` չնայած վերջին օրերին դրան էլ բանը չի հասնում:

"Այսպես, վերջին օրերի լրահոսից: "Այսօր Հյուսիսային պողոտայում զբոսնողների այն կարծիքը, թե զբոսանքը կավարտվի առանց միջադեպերի` խաբկանք էր: Ժամը 20-ի սահմաններում, երբ արդեն մթնշաղ էր, ոստիկանները խմբերով սկսեցին մոտենալ պողոտայով զբոսնողներին եւ նրանց ձեռքերը ոլորած տարան դեպի ոստիականության մեքենաներ":

"ՀԺԿ մամլո քարտուղար, խորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը պատրաստվում է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն` պահանջելով պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր սահմանափակում են զբոսնելու իր իրավունքը: Նա հասկանում է, որ օրենքում փոփոխություն է արված չարտոնված հանրահավաքներն արգելելու մասին, բայց Ռուզան Խաչատրյանը այդ օրենքում չի հանդիպել զբոսանքը կամ զրույցն արգելող դրույթներ":

"ՀՀ Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանի հաղորդմամբ մինչ այս պահը մարտի 1-ին հարուցված ՙՍահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ իրացնելուն ուղղված գործողություններ, որոնք ուղորդվել են հրկիզումներով, սպանություններով, պայթուցիկ նյութերի եւ հարմարեցված այլ առարկանների գործադրմամբ՚ գործով միայն վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել մոտ 1000 քաղաքացի: Տռուզյանը նաեւ նշեց, որ մարտի 1-ի հարուցված գործին միացվել են նաեւ մինչ այդ ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում հարուցված գործերը": 
 

Նախագահ դառնալու գրավականը խալն է այտին?

July 20, 2007

ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը հրապարակել է նախագահական ընտրության քվեարկության նախնական արդյունքները: Ըստ այդ տվյալի, քվեարկությանը մասնակցել է 71 287 քաղաքացի, կամ ընտրության իրավունք ունեցողների 77, 36 տոկոսը:

Նրանցից Բակո Սահակյանի օգտին քվեարկել է 57 798 մարդ, կամ ընտրությանը մասնակցածների 85,36 տոկոսը, Մասիս Մայիլյանի օգտին` 8 270 կամ 12,21 տոկոսը: Արմեն Աբգարյան` 856, 1, 26 տոկոս, Հրանտ Մելքումյան` 539, 0,8 տոկոս, Վանյա Ավանեսյան` 202, 0,3 տոկոս:

Ռոբերտ Քոչարյան—Բակո Սահակյան

Գտեք նմանություններն ու տարբերությունները…