Շնորհավոր Տոնդ, Անկախ Հայաստան

September 21, 2007

Անկախության 16-րդ սիմվոլիկ տարելից… Նախագահականի առջեւ “տոնում են” Բուզանդի փողոցի անտուն բնակիչները, նախագահականում` նախագահն է հյուրերին ընդունում… Հանկարծ խոսում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոստիկաններն ու տեխնիկական աշխատակազմը Հանրապետության հրապարակում պատրաստվում են երեկոյան համերգին եւ շատրվանների բացմանը… Կենտրոնի բոլոր փողոցներում մարդիկ իրար հրմշտելով տոն են շնորհավորում… Ու վերջում հրավառություն…

Մուրացիկ երեխաները հալածվում են նաեւ երեխաների պաշտպանության օրը

May 31, 2007

"Մամայիս օպերացիայի համար փող կտաք",-բոլոր անցորդներին դիմում է շիկահեր, նիհարիկ մուրացիկ պատանին եւ նայում աչքերիդ: Եվ այսպես Պետհամալսարանի, Տնտեսագիտական համալսարանի եւ այլ մարդաշատ վայրերում` ամեն անգամ հուզվելով: Իսկ երբ հարցնում ես, թե "մամայիդ ինչն է հիվանդ", ասում է, որ կույրաղիքը պայթել է արդեն երկու տարի է, գումար եմ հավաքում, որ բժշկի տանեմ":

Կարդացեք նյութի շարունակությունը այստեղ…

Այսօր հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է

May 17, 2007

 

Հոմոֆոբիան դա նախամտածված ատելություն է միասեռականների հանդեպ, որը հավասար է ռասիզմին եւ ուղեկցվում է միասեռականության դեմ ուղղված օրենքներով, քաղաքականությամբ, եկեղեցու եւ պետության բացասական դիրքորոշմամբ: Հաշվի առնելով այն հանգամամքը, որ Հայաստանում այսօր 1734 գրանցված միասեռական կա, ենթադրում եմ, որ շուտով այս օրը շրջանակով կընդգրկվի օրացույցում: Կարդացեք Հայաստանի միասեռականների մասին այստեղ:

Շնորհավոր մայիսի 9-ը

May 8, 2007