Լռություն պարտքի դիմա՞ց
June 2, 2008Վաղը տեղի կունենա Ռուսաստանի դաշնությունում սպանված հերթական հայի հուղարկավորությունը: Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի 37-ամյա բնակիչ Արթուր Միշայի Բաղինյանը մահացել է ծոծրակին բութ գործիքով հարվածիցՌԴ Ստավրոպոլ քաղաքում:Նրա դիակը կտեղափոխում են հայրենի գյուղ:
Հավանաբար այս տողերին, ինչպես արդեն ընդունված է, առանձնապես ուշադրություն չի դարձվի, լավագույն դեպքում մեկ կամ երկու լրատվամիջոց փոքրիկ անդրադարձ կանեն միջադեպի մասին: Ու կշարունակի լռել "կոմպլիմենտար" անգործությունը: Ինչ է եղել որ? Ռուսական շովինիստական դրսեւորումները ուղղված են ոչ միայն հայերին…
Ուսումնասիրում եմ ՌԴ-ում հայերի սպանության քրոնիկան ու նկատում, որ եթե տարի առաջ Ռուսական պաշտոնական աղբյուրները կատարված միջադեպերի վերաբերյալ մեկնաբանություններ էին անում(ռուսական իշխանությունները համարյա բոլոր` ազգայնական հողի վրա կատարված սպանությունները տեղափոխում են կենցաղային դաշտ, ասենք խուլիգանություն կամ կողոպուտ որակում, դրանով իսկ պետական մակարդակով խրախուսելով ազգայնամոլությունը), այսօր կարծես ընդհանրապես "պատիվ չեն անում" մեկնաբանել միջադեպերը: Հելսինկյան կոմիտեի տվյալներով վերջին տասնամյակում ամեն տարի Ռուսաստանում մոտ 400 այլազգիներ են ենթարկվում բռնության, մեծ մասը կովկասցիներ:
Բայց ամենից կարեւորը հարցի հայաստանյան արմատների էությունն է: Այն, որ հայկական դիվանագիտությունը “լռություն պարտքի դիմաց” կոմպլիմենտար ռուսասիրական քաղաքականությամբ ոչ մի կոշտ դիրքորոշում կամ հետաքննությունների մասնակցելու նախաձեռնություն կամ պարզապես սեփական քաղաքացիներին պաշտպանելու քաղաքականություն չորդեգրեց: Ու հասարական պահանջն էլ կարծես չկա: Թվում է` հայերը հաշտվել են “ֆորփոստ” կամ “հեռավոր գուբերնիա” պիտակի հետ, ինչը արդեն ամուր հասարական կարծիք է:
Չէ, ըստ երեւույթին, ամենից կարեւորը ձեր կարծիքն է: Ինչ եք մտածում ռուսական աճող շովինիզմի եւ Հայաստանի դիրքորոշման մասին? Գուցե Հայաստանը այսօր շատ ավելի կարեւոր հարցեր ունի լուծելու, բայց արդյոք սա այդ հարց է, որը կարելի է երկրորդական համարել?

93 կողմ, 8 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԵԽԽՎ-ում ընդունվեց Հայաստանի դեմոկրատական հաստատությունների գործունեության մասին բանաձեւը:Այն պատրաստել էին Ջոն Պրեսկոտը եւ Ջորջ Կոլումբիեն: Ձեր ուշադրության եմ ներկայացնում բանաձեւը:
Մինչ Վրաստանի ընդդիմությունը` միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի գլխավորությամբ ներխուժում է ԿԸՀ նախագահի սենյակ եւ պահանջում վերջինիս հրաժարականը` մեղադրելով ընտրությունները կեղծելու մեջ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղում Միխեիլ Սահակաշվիլիին` Վրաստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
ՙԱնհամեմատելի է 