Ինչու չեն սիրում հայ միլիոնատերներին…
July 18, 2007
Հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ վերջին տասնամյակում ամերիկյան երազանքը վերաիմաստավորվել է "իսկական հայկական չաղ" երազանքի (կլիշեն օգտագործել եմ ասածս ընդգծելու համար). բոլորը երազում են հարստանալ…
Այսպես, "Ա1+"-ը իր կայքում հարցում է անցկացնում, թե ինչպես են կայքի այցելուները վերաբերվում միլիոնատերների թվի աճին: Հարցմանը առայժմ մասնակցել է 469 մարդ եւ 52 տոկոսը պատասխանել է, որ միլիոնները անարդար ճանապարհով են ձեռք բերվում մեր երկրում եւ իրենք բացասական են վերաբերվում, 19 տոկոսը կարծում է, ինչքան շատ հարուստ մարդ, այնքան լավ երկրի համար, 13 տոկոսն էլ կարծում է, որ չի կարելի միլիոններ կուտակել, երբ երկրում այդքան շատ են չքվորները: Չմոռանանք կարեւորը, 8 տոկոսը քվեարկել է "Ես միլիոնատեր եմ"-ի տակ…
Իսկ դուք ինչ եք կարծում հայ միլիոնատերների մասին???
P.S.Նկարում Գագիկ Ծառուկյանի առանձնատունն է արբանյակից նկարված:

