Ու՞մ է նեղացրել “Ցայգը”
August 2, 2007
Օգոստոսի 9-ից դարադերցեվելու է Գյումրիի "Ցայգ" հեռուստաընկերության հանրայինի կապուղղիով հեռարձակումը: Օտարերկրյա ԶԼՄ-ների ազգային ծառայությունների գրասենյակների գործունեության վրա ազդող օրենքը թե ինչու ազդեց "Ցայգի" վրա, գոնե հիմա անհասկանալի է: "Առավոտ"-ին հեռուստաընկերության նախագահ Մարգարիտա Մինասյանը ասել է, որ չի բացառում քաղաքական հաշվեհարդարը, հատկապես առաջիկա նախագահականի նախօրեին: Հոդվածում ասվում է, որ "Ցայգը" համագործակցում է "Ա1+"-ի հետ` ակնարկելով, որ այդ համագործակցությունը քաղաքական հաշվեհարդարի հնարավոր պատճառներից մեկն է:
Մարգարիտա Մինասյանը նաեւ ասել է, որ "Հ1"-ով հայտարարությունից հետո, թե "Ցայգը" էլ չի հեռարձակվելու, մեծ խառնաշփոթ է առաջացել ընկերության եւ գովազդատուների, որոնց բացատրելու կարիք է եղել, որ "Ցայգը" շարունակելու է գործունեությունը դեցիմետրային ալիքով: Նշենք, որ Շիրակի հանրային հեռուստատեսության կապուղղով օրական 20 ժամյա հեռարձակման պայմանագիրը հաստատված է եղել մինչեւ 2007թ-ի դեկտեմբերի 31-ը:
Իսկ "Ազատության" պարագայում նոր բանակցություններ են տարվում: Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ արդեն թարմեցվում է պայմանագիրը հայաստանյան մասնավոր կայանի հետ: Հավանաբար այդ կայանը "Ռադիո հայ"-ն է, որը ցանցեր ունի մարզերում եւ հեռարձակվում է արբանյակով: Նշենք, որ բավականին ժամանակ է, ինչ "Ազատության"-ը "Ռադիո հայ"-ով եթերային ժամեր ունի:

Հետընտրական առաջին հաշվեհարդարը. մայիսի 28-ի գիշերը այրել են Լոռու մարզի 31 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված 