ԼՂՀ նոր վարչակազմը եւ ակնկալիքները նրանցից
September 13, 2007
Վաղը առավոտյան ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ տեղի կունենա, որի օրակարգում է ՙԼՂՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու համար Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի թեկնածությանը համաձայնություն տալը՚: KarabaxhOpen-ի հաղորդմամբ Արայիկ Հարությունյանի թեկնածությանը կողմ են ԱԺ Ժողովրդավարություն եւ Ազատ Հայրենիք խմբակցությունները, որոնք ունեն 27 պատգամավոր: Նշենք, որ այդքան ձայնը բավական է վարչապետի թեկնածուին հաստատելու համար:
Միեւնույն ժամանակ պարբերականը հոռետես է եւ չի հավատում, որ երկրում սոցիալ-տնտեսական եւ քաղաքական փոփոխությունները ռադիկալ կլինեն: Միեւնույն ժամանակ գրում է, որ երկրի հաջողության գրավականը հենց այդ փոփոխությունների մեջ են լինելու:
Վերջին 10 տարիների ընթացքում Ղարաբաղի արտաքին քաղաքականությունը զիջել է իր դիրքերը: ԼՂՀ ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցային գործընթացին, եւ կոնֆլիկտը սկսել է դիտվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիմակայություն: Միջազգային միջնորդները եւ Հայաստանի իշխանությունները ամեն կերպ ցուցադրում են, որ առանց ղարաբաղյան կողմի հետ խորհրդատվության` որոշումներ չեն կայացնում, սակայն դա բանակցություններին Ղարաբաղի լիիրավ մասնակցությանը չի փոխարինում: Նույն ոլորտում դրական կարելի է համարել հրադադարի պահպանումը, եւ այն, որ անկախ գոյության եւ նույնիսկ Ղարաբաղի զարգացման հնարավորությունն ապացուցվել է ժամանակով: Բացասականը համարվում է արտաքին քաղաքականությունում ավելորդ կախվածությունը Հայաստանից, ինքնուրույն ինֆորմացիոն քաղաքականություն իրականացնելու պասիվությունը: Ղարաբաղը դարձել է լռակյաց տարածք, որի ճակատագիրը տնօրինում է ցանկացած ոք, բացի իր քաղաքացիներից:
Հետաքրքիր է` Ղարաբաղյան պարբերականին դուր չի գալիս Հայստանի դերը բանակցային գործընացում եւ բացահայտ ասում է, որ իր նորընտիր իշխանությունից ակնկալում է առաջին հերթին Հայաստանից կախվածության վերացումը:


Առաջարկում եմ կարդալ հերոսների դատավարության նախապատմությունը 
Վարչապետ Սերժ Սարգսյանը ասել է մտավորականներին աղմուկ չբարձրացնել, եթե ազատագրված տարածքները տրվեն Ադրբեջանին: Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանին եւ մի քանի այլ մտավորականների, ովքեր մի շաբաթ առաջ հանդիպում էիր ունեցել նախագահ Քոչարյանի հետ եւ քննարկել ԼՂՀ հիմնահարցը, հանդիպել է նաեւ Սերժ Սարգսյանը: Նա մտավորականներին ասել է, որ "փոքր երկիր ենք, բանակը պահելու համար առնվազն 5 մլն է պետք……Կաշխատենք Լաչինը պահել": Մանրամասն 