Ադրբեջանցի հակերները հերթական անգամ “ջարդ” արեցին
September 14, 2007
Ադրբեջանցի հակերները կոտրել են հերթական հայկական կայքերն ու կայքերի էջերը: Kornelij Glas-ին գրում է` ադրբեջանցի հակերը իրեն տեղեկացրել է, որ պատճառը հայկական բլոգերում վերջերս բարձրացրած աղմուկն է (ադրբեջանական իշխանությունները քանդել էին հայկական, հրեական, ասորական, վրացական գերեզմանոցները): Նշենք, որ մի նմանատիպ գրոհ էլ ազերիները կազմակերպել էին նախորդ շաբաթ, իսկ իրականում սկսվել է դեռ հուլիսից: "Ա1+"online-ը գրում է, որ ազերի հակերները հատուկ ռազմավարությամբ են գործում եւ պետական մակարդակով, այսինքն, եթե իրենց Ազգային անվտանգության ծառայությունը չի օժանդակում կիբերհոնցոգործներին, ապա գոնե տեղյակ է նրանց գործողություններից:

