Ադրբեջանցին բռնվել է ԼՂՀ սահմանը հատելիս

August 3, 2007

"Պանարաման" գրում է, որ երեկ ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հյուսիս արևելյան ուղղությամբ, ղարաբաղյան կողմն անցնելիս ձերբակալվել է Ադրբեջանի մի քաղաքացի: ԼՂՀ ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից հայտնել են,որ ձերբակալվածն իր մոտ անձը հաստատող փաստաթղթեր չի ունեցել: Ադրբեջանցու ներկայացմամբ, ինքը Ալիև Անար Մարիֆն է, ծնված 1978 թվականին ադրբեջանական Միր-Բաշիր քաղաքում, որտեղ և ապրել է:

ԼՂՀ համապատասխան մարմիններն  ուսումնասիրում են Ադրբեջանի քաղաքացու կողմից ղարաբաղյան կողմն անցնելու պատճառներն ու շարժառիթները: Տեղի ունեցած դեպքի մասին տեղյակ է պահվել ԵԱՀԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ղարաբաղում հավատարմագրված գրասենյակներին: Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչներն արդեն այսօր այցելել են ձերբակալվածին, ով նամակ է հանձնել նրանց խնդրելով փոխանցել իր հարազատներին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկատվությունը, նշելով, որ Ադրբեջանի զինված ուժերում նման անուն ազգանունով զինծառայող չկա:

Նկատե՞լ եք` վերջին ժամանակներս ինչ-որ շատ ադրբեջանցիներ են շեղվում սահմանին… Ի՞նչ եք կարծում, սա Ադրբեջանի նոր քաղաքականությու՞նն է (եթե այդպես է, նպատակը չեմ հասկանում), թե այնուամենայնիվ պատահականությունների շարան է, որ մեզ մոլորության մեջ է գցում կամ էլ ուրիշ բան է…

Կարդացեք նաեւ` ԼՂՀ սահմանը հատած ադրբեջանցիների այլ միջադեպերի մասին այստեղ եւ այստեղ:

Սերժը պատրաստ է Ղարաբաղն էլ ծախե՞լ

June 4, 2007

Վարչապետ Սերժ Սարգսյանը ասել է մտավորականներին աղմուկ չբարձրացնել, եթե ազատագրված տարածքները տրվեն Ադրբեջանին: Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանին եւ մի քանի այլ մտավորականների, ովքեր մի շաբաթ առաջ հանդիպում էիր ունեցել նախագահ Քոչարյանի հետ եւ քննարկել ԼՂՀ հիմնահարցը, հանդիպել է նաեւ Սերժ Սարգսյանը: Նա մտավորականներին ասել է, որ "փոքր երկիր ենք, բանակը պահելու համար առնվազն 5 մլն է պետք……Կաշխատենք Լաչինը պահել": Մանրամասն այստեղ:

Հունիսի 10-ի Քոչարյան եւ Ալիեւ հանդիպման նախօրեին նման նման լարվածությունը լավատեսություն չի ներշնչում այն պարագայում, երբ խոսվում է, որ հայկական բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստ են շահարկման առարկա դարձնել մի ամբողջ ժողովրդի արյունով ազատագրած հողը:

Ավելորդ չէ խոսել Սերժ Սարգսյան "ավտարիտետի" մասին նաեւ ՀՀ սահմաններից դուրս: Այն որ այսուհետ բոլորը միայն վարչապետին են դիմում` առհամարելով բոլոր նախարարական պարտֆելները եւ հավատալով, որ միայն վերջինիս միջամտության դեպքում հարցը կլուծվի, նորություն չէ: Հեռու չգնանք, հենց այսօր Հյուսիսային պողոտային բնակիչները սպասում էին վարչապետի հետ հանդիպմանը կամ հանդիպման էր սպասում նաեւ Հակոբկոխյանը: Նորություն չէ նաեւ, որ վարչապետի սրտով է մշակում կառավարության նոր կազմը:

Նուրություն է այն, որ Բաքվի քաղաքագետներն են արձանագրում վերջինիս "դաբրոյի" նշանակությունը: Day.Az-ը գրում է, որ Քոչարյան-Ալիեւ հանդիպումը հնարավոր է ընդհանրապես չկայանա, եթե Սերժ Սարգսյանը իր թողտվությունը չտա, ավելորդ է խոսել անգամ փաստաթղթի ստորագրման մասին:

Ի՞նչ է դուս գալիս… Եթե հանդիպումը այնուամենայնիվ կայանա, ապա փաստաթուղթ կստորագրվի տարածքների հանձնման մասի՞ն:

Մտահոգիչ է եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի այս տեսակ զարգացումը, եւ մեր երկրի` միապետության վերածման հանգամանքը: