Ու՞մ է խանգարում Սեֆիլյանի ներկայությունը հայրենիքում

May 27, 2008

Հունիսի 9-ին լրանում է "Վարդաշեն" քրեակատարողական հիմնարկում գտնվող, գնդապետ Ժիրայր Սէֆիլյանի պատժի ժամկետը եւ նա պետք է ազատ արձակվի: Սակայն իշխանությունները նրա քաղաքական հայացքների համար հերթական պատիժն են նախապատրաստել: ՀՀ Ոստիկանության իրավական ապահովման վարչության պետ Մխիթարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով Հայաստանից արտաքսել Սէֆիլյանին: Մինչ "Օտարերկրացիների մասին" ՀՀ օրենքի 32 հոդվածի 2-րդ կետը արգելում է արտաքսել ՀՀ -ում բնակվող այն օտարերկրացուն, որն իր խնամքի տակ ունի անչափահաս երեխա ունեցողին, Սեֆիլյանի փաստաբանը կարծում է, որոշումները Սեֆիլյանի պարագայում ոչ թե իրավական, այլ քաղաքական հետապնդումների ու կամայականությունների ենթատեքստվում էին կատարվում, ուստի ամեն ինչ սպասելի է:

"Այն, որ արդեն 2 տարի է` Սէֆիլյանի նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում նրա քաղաքական հայացքների համար, ապացուցված է նրա նկատամբ կառավարության եւ դատարաների ընդունած որոշումներով: Նրա նկատմամբ խտրական վերաբերմունքի բազմաթիվ էլեմենտներ արդեն իսկ առկա են անցյալ տարվա վերջին Եվրոպական դատարանին ներկայացված Սէ‎ֆիլյանի դիմումում",-ասում է Սէֆիլյանի պաշտպան Վահե Գրիգորյանը:

Նախօրեին մեկուսարանում գտնվող Ժիրայր Սէֆիլյանը` ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի եւ 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, պաշտոնաթող փոխգնդապետը, նամակ էր հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, քաղաքական ապաստարան խնդրելով վերջինից:

"Այսօր էլ իմ նկատմամբ քաղաքական հալածանքը տակավին շարունակվում է եւ դրա նոր արտահայտությունը ինձ Հայաստանից արտաքսելու նախապատրաստվող ծրագիրն է: Հայրենիքից հեռանալու հնարավորությունը ես ինձ համար բացառում եմ, ուստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հայցում եմ քաղաքական ապաստան: Հուսով եմ, որ գոնե Արցախը ինձ չի մերժի",-ասվում է Ժիրայր Սէֆիլյանի նամակում:

Ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի երեկ եւ այսօր արդեն մի քանի բողոքի ակցիաներ են նախաձեռնել, բաց նամակներ փոխանցել ինչպես ՀՀ իշխանություններին, այնպես էլ միջազգային կազմակերպություններին ու ներկայուցչություններին:Ժառանգություն կուսակցության պատգամավորների նախաձեռնությամբ Սեֆիլյանի արտաքսումը կանխող ստորագրահավաք է սկսվել ԱԺ-ում, որին հրաժարվել է մասնակցել միայն Դաշնակցությունը:

Քաղաքական հետապնդումները, ինչպես համոզվում ենք, Հայաստանում այլեւս "նորություն չեն", բայց ազգային հերոսների արտաքսումը ինչ է,եթե ոչ նենգափոխություն է:Թույլ տալ այս ամենը նվազագույնը դավաճանություն է:Դուք շարունակելու եք լռել?

Լռությունը դավաճանություն է…

August 9, 2007

Օգոստոսի 6-ին Կենտրան եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը կայացրեց մեղադրական վճիռը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի, "Հայրենիք ու պատիվ" կուսակցության անդամ Վարդան Մալխասյանի եւ ազատամարտիկ Վահան Արոնյանի նմատմամբ: Սեֆիլյանը եւ Վահան Արոնյանը դատապարտվեցին 1,5 տարվա ազատազրկման`ապօրինի զենք կրելու մեղադրանքով (235 հոդված, 1-ին մաս): Վարդան Մալխասյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման հակասահմանադրական կոչեր անելու մեղադրանքով (301 հոդված):

 

Դատավճռից առաջ Սեֆիլյանը իր վերջին խոսքում ասել է. ՙՍա դատարան չէ,սա թատրոն է: Նույնիսկ ամենաիշխանամետ գործիչը չի կարող ապացուցել, որ մեր գործողություններում հանցակազմ կա: Սա պատվեր է: ԱԱԾ-ն ծառայում է երկու հոգու (Ռ. Քոչարյան եւ Ս. Սարգսյան) շահերին: Այս գործի հետ առնչություն ունեցող բոլոր մարդիկ պատասխան են տալու հետո: Հայտնի զույգի կարճ խելքով փորձում են ինձ պատժել եւ վախեցնել ժողովրդին: Ժողովուրդ ջան, այս հակահայ ռեժիմից պետք չէ վախենալ, պետք է պայքարել: Այս անբարո ռեժիմը ուժեղ չէ, ուժեղը մենք ենք՚: (Մեջբերում "Հետք"-ի նյութից):

Առաջարկում եմ կարդալ հերոսների դատավարության նախապատմությունը այստեղ, այստեղ եւ այստեղ: Կարդացեք նաեւ պատգամավորական խմբի զրույցը Ժիրայր Սեֆիլյանի հետ եւ նրա ձերբակալման մանրամասներ: Թեւ ընտրությունների շրջանում որոշ քաղաքական ուժեր համարում են, թե հաջողել են "սսկացնել" հերոսներին, բայց ձերբակալման օրից ժողովուրդը եւ շատ կազմակերպություններ տարբեր բողոքի ակցիաներով ու նախաձեռնություններով նրանց հետ են, ինչը ոչ մեկը չի իշխանություն չի կարող վերցնել:

Բնական հարց. ե՞րբ են ազատ արձակվելու հայ քաղբանտարկյալները… Ժիրայր Սեֆիլյան, Վահան Արոնյանը, Վարդան Մալխասյանը, Ալեքսան Արզումանյան, Արման Բաբաջանյան

Նկարները "Հետք"-ից`Հակոբ Պողոսյան: