Ժողովրդավարական ընտրակեղծիքներ էլ են լինում
January 7, 2008
Մինչ Վրաստանի ընդդիմությունը` միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի գլխավորությամբ ներխուժում է ԿԸՀ նախագահի սենյակ եւ պահանջում վերջինիս հրաժարականը` մեղադրելով ընտրությունները կեղծելու մեջ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղում Միխեիլ Սահակաշվիլիին` Վրաստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
Ու եթե հարեւան երկրների նախագահների ու տարածաշրջանում "թեւածող" քաղաքականության համատեքստում սա ինչ-որ կերպ տրամաբանական կարող է դիտվել, ապա տարօրինակ է դառնում ԵԱՀԿ դիտորդների դիրքորոշումը: Եթե Սահակաշվիլին հավաքել է 52, իսկ ըստ ընդդիմությանը ընդհանուր հաշվարկով` 41 տոկոս ձայները, ապա սա կարող են "հալած լուղի" պես ընդունել ԱՊՀ դիտորդները (ինչը անվերապահորեն կրկնվում է վերջին տարիների ողջ հետսովետական երկրների ընտրությունները), բայց զարմանալի է ֆորմալ դիրքորոշման առումով ինչ խաղեր են տալիս ԵԱՀԿ դիտորդները?
Իհարկե, դիտորդական առաքելությունից ի սկզբանե պետք չի ակնկալել բացարձակ անկողմանակալություն` նամանավանդ մի քանի գերտերությունների շահերը ներկայացնող դիտորդական առաքելությունից, բայց գոնե ձեւի համար կարելի է չէ նշել, որ մի երկու "ժողովրդավարությանը չհամապատսխանող" ընտրախախտումներ են եղել են, բայց ոչ "մի երկու թերություններ, որ շտկման կարիք ունեն":
Ու եթե Սահակաշվիլին, իր ժողովրդավարի իմիջը կոտրելուց հետո էլ, կարող է դեռ արեւմուտքին ակնկալիքով նայել, ապա ինչ կլինի Հայաստանի առաջիկա նախագահականի պարագայում? Միայն կարելի է ենթադրել, եթե եղանակը բարեհաճ լինի, ընտրակեղծիքներ էլ են ժողովրդավարական կլինեն, ով գիտի?

"Ընտրությունների ազատության եւ արդարության կարեւոր չափորոշիչներից մեկը տեղեկատվության մատչելիությունն է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնության համար տեղեկատվության տպագիր միջոցները տարբեր պատճառներով մատչելի չեն եւ ներքաղաքական զարգացումների մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը նրանց համար հեռուստատեսային եթերն է:
Հետընտրական առաջին հաշվեհարդարը. մայիսի 28-ի գիշերը այրել են Լոռու մարզի 31 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված
"ՙՄենք հպարտ ենք, որ այդ բարելավմանը նպաստել է մեր գործակցությունը կառավարական եւ ոչ կառավարական կառույցների հետ, եւ բարձր ենք գնահատում ընտրական համակարգի շատ պաշտոնատարների անկողմնակալություն"՚, -ասում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը` գնահատելով Հայաստանի խորհրդարանի ընտրությունը: 