Հայաստանը Եվրոտեսիլում

May 20, 2008

Այսօր Սերբիայում կմեկնարկի "Եվրոտեսիլ" միջազգային երգի փառատոնի կիսաեզրափակիչը, որում ելույթ կունենա Հայաստանը ներկայացնող Սիրուշոն: Միջազգային բուքմեյքերները բավականին բարձր արդյունքներ են կանխատեսել Հայաստանի մասնակցի համար` նրան համարելով առաջատարներից մեկը, չկասկածելով նաեւ, որ նա կանցնի եզրափակիչ: Ըստ բուքմեյքերների ֆավորիտնմերից են համարվում նաեւ Ռուսաստանի, Հունաստանի եւ Իռլանդիայի մասնակիցները: Նշենք, որ Սիրուշոյի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէր, մինչեւ անգամ նրա օգտին չքվեարկելու եւ բոյկոտման նախաձեռնություններ եղան ինտերնետում: Բայց բոյկոտման համար բացված բլոգում օրեր առաջ արդեն գրվեց, որ բոյկոտման տեքստը հանվում է:

Հիմա ուզում եմ հարցնել բոլորիդ, ինչ նշանակություն ունի այս մրցույթը եւ Հայաստանի ներկայությունը մրցույթում ձեզ համար? Ինչ եք ընդհանրապես մտածում այս ամենի մասին, այ ժողովուրդ?

Սիրոշոն կներկայացնի մեր երկիրը?

November 14, 2007

Արդեն հայտնի է 2008թ Հայաստանը ՙԵվրատեսիլ՚-ում ներկայացնող երգիչը, սակայն նրա անունը կհրապարակվի միայն մի քանի ժամից: Նրան ներքին որոշմամբ արդեն ընտրել է Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը: Ըստ պտտվող լուրերիª այդ երգչուհին Սիրուշոն է:

ՙՔանի որ ամեն տարի, ամեն երկիր փոխում է երգչի ընտրության իր ֆորմատը, այնպես էլ Հայաստանն այս տարի կօգտվի Հոլանդիայի նախորդ տարիների փորձից՚,-ՙԱ1+՚-ին հայտնեց Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանը:

Հենց այդ ‎‎ֆորմատի համաձայն` երգչի ընտրությունը կատարվել է ներքին կարգով, իսկ երգի ընտրությունը կանի հանրությունը: Այսինքնª կոմպոզիտորներին շուտով առաջադրանք կտրվի գրել ընտրված երգչի համար 5 կամ 7 երգ, որոնք ուղիղ եթերում ունկնդրելովª հեռուստադիտողը կկատարի իր ընտրությունը: Նախատեսվում էª մրցույթին հավակնող երգերը ներկայացնել հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, բայց քանի որ այդ ժամանակահատվածում երկրում Նախագհի ընտրություններ են, ապա կոնկրետ ժամկետները դեռ չեն որոշվել: Կարդացեք շարունակությունը այստեղ:

Ինչ եք մտածում այս մասին? Սիրուշոն կկարողանա մեր երկիրը ըստ արժանավույնս ներկայացնել? Իսկ ինչ եք մտածում Եվրատեսիլի մասին ընդհանրապես?

Ե.Գ. Երգչի անունը կհրապարակվի այսօր Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում` ժամը 22:25-ին: