“Ա1+” հաղթեց Եվրոդատարանում…
June 17, 2008
Նախ ներեցեք, չեմ կարող զսպել զգացմունքներս…Ուռաաաաաաաա… "Ա1+" հաղթեց Եվրոդատարանում…Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց "Ա1+" -ի` "Մելտեքս" ՍՊԸ-ի եւ նրա նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Եվրոպական դատարանը համարել է, որ "Ա1+"-ի եթերազրկմամբ խախտվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածը/ Խոսքի ազատություն/: Դատարանը որոշել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է վճարի երեք ամսվա ընթացքում 30000 եվրո "Մելտեքս"-ին, որից 10000 եվրոն պետք է փոխանցվի անգլիացի փաստաբաններին: "Ա1+"-ի վերաբերյալ դատավճիռը կայացվել է միաձայն: Կողմ է քվեարկել նաեւ ՀՀ- ի ներկայացուցիչ-դատավոր Ալվինա Գյուլումյանը:
ՀՌԱՀ-ի "Ա1+"-ին արտոնագիր չտրամադրելու վերաբերյալ բոլոր որոշումները կամայական են եղել եւ պատճառաբանված չեն եղել. սա է այն հիմնական գաղափարը, որ ընկած է ԵԴ-ի վճռի հիմքում: Անգամ մերժումների բոլոր տեքստը, եթե հիշում եք, նույնն էր, ստորակետի տարբերություն նույնիսկ չկար,-"Ա1+"-ին պարզաբանել է փաստաբաններից Արա Ղազարյանը:
Ի՞նչ է վճիռն իրենից ներկայացնում, ի՞նչ պետք է անի հայրենի կառավարությունը հարցի պատասխանին Արա Ղազարյանը ասել է, որ անհատական ու ընդհանուր միջոցառումների ցանկ է մշակելու ԵԽ նախարարների կոմիտեն ՀՀ կառավարության համար, այն գործողությունների, ինչ պետք է անի ոտնահարված իրավունքը վերականգնելու ուղղությամբ եւ ամեն կատարած քայլի համար պետք է զեկուցի: Անհատական գործողությունների ցանկը վերաբերում է փոխհատուցման գումարին` 3 ամսում պետք է ՀՀ կառավարությունը: Ընդհանուր բնույթի միջոցառումների թվում կարող է օրենսդրության փոփոխությունը դիտվել, հանձնաժողովի կազմի փոփոխությունը եւ այլն:
Փաստաբաններից էլ Տիգրան Տեր-Եսայանը ասում է. ես համոզված եմ, որ "Ա1+"-ը կունենա եթեր. հիմա արդեն իրավիճակ է փոխվել, հիմա հնարավոր է, որ իշխանությունները դիրքորոշումը փոխեն: Իսկ թե այդպիսի իրավունքի վերականգնում ենթադրում է ԵԴ դատավճիռը` Տիգրան Տեր-Եսայանը պատասխանել է, թե "Եվրոդատարանը իր որոշումներում չի նշում, որ, ասենք պետք է վերականգնել բնակարանը, կորցրած գույքը, այլ գրվում է` իրավունքի ճանաչում: Դրա հետ մեկտեղ աշխատում է մեխանիկական բնույթը, եւ նախարարների կոմիտեն տվյալ պետության կառավարության առջեւ հարց է բարձրացնում, որ տվյալ ֆիզիկական անձի կամ սուբյեկտի իրավունքը պետք է վերականգնվի":
Արդյո՞ք սա իրավական առումով ավելի ծանրակշիռ փաստաթուղթ է, քան ԵԽԽՎ բանաձեւերը, որոնցում արդեն մի քանի տարի շարունակ կոչ էր արվում "Ա1+"-ի եթերի վերականգնման համար պայմաններ ստեղծել հարցին Տեր-Եսայանը ասել է. "Այո, միանշանակ, իհարկե, սա արդեն դատարանի որոշում է, եւ նման որոշում ամբողջ Եվրադատարանի նախադեպերում չկա, սա իր բնույթով ու բովանդակությամբ առաջինն է, այսինքն, եթե Մարդու իրավունքների ԵԴ վարույթում լինեն նմանատիպ գործեր` հղում է արվելու "Ա1+"-ի գործին,-ապա ավելացրել,-Ես ափսոսում եմ, որովհետեւ կազմակերպությունը տարիներով դատական պրոցեսի մեջ լինելով շատ բան կորցրեց, իսկ ավելի մեծ բան կորցրեց հասարակությունը, որովհետեւ տեղեկատվություն ստանալը դա հասարակության իրավունքն է, իսկ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր եթերում: Ցավալի է: Ուրախալի լուր է, բայց հետեւություններ անել պետք":


