Փոխհրաձգությունը սարսափի մթնոլորտ է ստեղծել

May 22, 2007

Հոլիվուդյան մարտաֆիլմերի ամենաիսկական փոխհրաձգություն ու հաշվեհարդարների տեսրաններ Գյումու կենտրոնում… Երեկ երեկոյան տեղի ուեցած փոխհրաձգության մասին ասում եմ, որ մահացածներ կան, սակայն այդ մասին պաշտոնական աղբյուրները դեռ չեն բարձրաձայնում: Խոսվում է նաեւ, որ մի քանի վիրավոր ականատեսներ անգամ բժշկական օգնության չեն դիմել` վախենալով ցուցմունք տալու հրավիրվել: Ինչ է տեղի ունեցել կամ շարունակվում է տեղի ունենալ???

Պաշտոնական աղբյուրները բացառում են փոխհրաձգության քաղաքական պատճառները (փոխհրաձգությունը տեղի է ունեցել Գյումրու քաղքապետ Վարդան Ղուկասյանի ("Հանրապետական") եւ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության տարածքային գրասենյակի ղեկավար Արտաշես Սարգսյանի որդիների միջեւ): Ասվում է, որ էլ բիզնեսի ոլորտում մրցակիցներ չեն Ղուկասյաններն ու Սարգսյանները: Ուրեմն ինչն է պատճառը???

Դեռ ամիս ու կես առաջ էր, որ Գյումրու քաղաքապետի նկատմամբ մահափորձ կատարվեց, ինչի հետեւանքով զոհվեցին նրա 3 թիկնապահները, իսկ Ղուկասյանը վիրավորվեց: Այժմ լիմիտը ջահելներինն է???

Դեպքի մանրամասները այստեղ…

Բարգավաճն ու հանրապետականը միավորվել են?

May 12, 2007

Սկսվել է քվերակությունը, եւ արդեն խոսվում է առաջին խախտումների մասին: Արաբկիր-Դավիթաշեն համայնքի 5/3 ընտրատարածքում Լեւոն Սարգսյանի անունով (Ալրաղացի Լյով) արդեն քվեարկված թերթիկը փորձել են ծրարի մեջ դնել, ինչը կանխել են հանձնաժողովի անդամները, իսկ ընտրախախտում կատարող քաղաքացին փախել է:

Էջմիածնի ջրառատ գյուղի 20/15 ընտրատեղամասում մասսայականորեն քվեարկում են Ռուսաստանի Դաշնությունում գտնվող քաղաքացիների անունից:

Ընտրակաշառքներ են բաժանվում 6/28, 6/29, 6/30 ընտրատարածքների մոտ, նաեւ Էրեբունու 68 դպրոցի մոտ` 11/7 ընտրատեղամասում:

Հետաքրքիր է, որ շատ համայնքներում <համակարտության> մեջ  գտնվող բարգավաճականներն ու հանրապետականները միավորվել են Պռոշյան գյուղում, որտեղ այս գիշեր 5000 ական դրամ են բաժանել յուրաքանչյուրը միմյանցից անտեղյակ: Բայց, երբ բացահայտել են մյուս կողմի` գումարները բաժանելը, եւ պարզվել է, որ շատերը երկու կողմից էլ վերցրել են ընտրակաշառքը, միավորվել են իրենց խաբածներին բացահայտելու եւ գումարները հետ վերցնելու:

Ձեր նկատած խախտումների մասին գրեք մեկնաբանությունների բաժնում, անհամբեր սպասում ենք:

Ընտրակաշառքներ… Վերջին հիթը

May 1, 2007

Հայ ազգի հնարամտությունը վերջին ժամանակներս ինձ էլ չի զարմացնում, բայց այս մեկը <վերջն> էր:

Ծանոթներիցս մեկը պատմեց, որ վերջերս իր պապիկը մահացել էր, տեղի նախընտրական շտաբի <շենքով-շնորհքով տղերքը <կարգին թաղում էին արել>,  բարեկամների բերած գումարն էլ մնացել էլ մնացել է մյուս արարողությունների համար…

Դե իրենք էլ պիտի մահացածի հիշատակի <խաթեր>  տղերքի լավության տակից դուրս գան` ազգովի կուսակցության օգտին քվեարկեն!!! (ափսոս, որ  հայերեն այս նշանը չկա)!!!
Երբ այդ նույն <շենքով-շնորհքով տղերքը> նույն գյուղում կարտոֆիլի  սերմնացան էին բաժանում էլի լավության տակից դուրս գալու <անշահախնդիր> ակնկալիքով, փաստորեն դեռ տանելի է, բայց այս մեկը…

Զարմանում եմ, էլ ուրիշ մեթոդ չկա ձայներ հավաքելու??? <Ողբամ զքեզ Հայոց աշխարհ…>

Առաջարկում եմ կարդալ կուսակցությունների ընտրակիաշառքների հետ կապված <ոդիսականներից> այստեղ եւ այստեղ:

Ծաղրանկարը` Արտավազդ Բաղդասարյանի  Echannel