“Ծեծող հատուկ խումբ կա”

March 1, 2008

Մյասնիկյան արձանի հարակից հրապարակը այս պահին լիքն է մարդկանցով: Բացի այս հրապարակից լիքն են նաեւ հարակից Կոմայգին, Երեւանի քաղաքապետարանի շրջակայքն ու ‎ֆրանսիական եւ իտալական դեսպանատների շրջակայքը: Քիչ առաջ հարթակ բարձրացրին բարձրախոսներն ու միկրոֆոնները, որոնց ետեւից գնացել էր Նիկոլ Փաշինյանը: Հարթակին այս պահին ՙՀանրապետություն՚ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանը:

Հարթակին գտնվողները հանգստության կոչ էին մարդկանց, պարբերաբար հորդորում նրանց սադրանքների չենթարկվել: Մարդկանց մեջ հանդիպեցինք մի աղջկա, որին առավոտյան դասի գնալուց ոստիկանները հարձակվել ու ծեծել էին, իսկ հետո արցուքնաբեր գազ փչել աչքերին: Նա ամբողջովին դողում էր ու անընդմեջ լաց լինում:

Ոչ մի ոստիկան այս պահի դրությամբ Մյասնիկյանի արձանի մոտ չկա: Նրանց խիտ շարքերը կամաց-կամաց ցրվել ու գնացել էին: Ի դեպ, ոստիկաններից մի քանիսը մեզ խոստովանեցին, որ առավոտյան հարձակումը Ազատության հրապարակում գտնվող խաղաղ ցուցարարների վրա իրենք չեն արել:

Իսկ նրանցից մեկն ասաց. ՙիրենք ծեծող չեն, եթե ծեծող լինեին հիմա գործի կանցնեին՚: ՙԾեծող հատուկ խումբ կա, իրենք են արել՚,- ասաց նրանցից մեկը:

Մեկնաբանությունների բաժնում շարունակեք ծանոթանալ մյուս նորություններին:

Տեր-Պետրոսյանի հայացքով

Լեւոն Տեր-Պետրոսյանն ամենաերկարն է գտնվել ՙԱզատության՚ հրապարակում, եւ այսօր տնային կալանքի պայմաններում ասուլիս անցկացրեց, որին ներիկա էին նաեւ միջազգային լրագրողներ: Դեպքի մասին մանրամասն պատմում է ՀՀ Առաջին նախագահը.

Ինչ եմ անձամբ տեսել. առավոտյան ժամը 6-ին ինձ արթնացրին ու ասացին, որ շարժ կա Փարաքարից եւ Դավիթաշենից, ներքին զորքերի եւ հատուկ զորամասի, բայց  առանց զինտեխնիակայի, այսինքն, ոչ ջրցան մեքենաներ, ոչ զրահապատ մեքենաներ, եւ այլն, հիմնականում մարդատար մեքնենաներով, որոնց հետեւից բեռնատար մեքնենաներով զինվորներ` կարմիր բերետավորներ, կանաչ կապույտ…

Ինձ արթնացրին, ես խոսեցի մարդկանց հետ, մենք չէինք կարծում, որ որեւէ բան տեղի կունենա, որովհետեւ նրան ահազանգեր ամեն գիշեր ստանում էինք, շարժվեցին, ետ գնացինք, տեղաշարժ կա, տեխնիկա են հանում. ամեն գիշեր 10-20 ահազանգ էինք ստանում, ու թվաց, թե հերթական ահազանգն է եւ հանգիստ էինք, բոլոր դեպքերում մենք միացրինք միկրոֆոնները, որպեսզի եթե տեսնենք լրջանում է, կարողանանք ժողովրդի հետ խոսել:

Շատ արագ մոտավորապես 6.30-40 երեւացին, նախ շրջակա փողոցներում պտտվեցին,հետո միանգամից հայտնվեցին հրապարակում: շարքերով ես տեսա աջ կողմից եւ ձախ կողմից, դիմացից չեմ տեսել: Եկան շարվեցին ժողովրդի առջեւ. իսկ ժողովուրդը հրապարակում էր, դեմ դիմաց 5 մետրի վրա:
Ես միկրոֆոնից ժողովրդին ասացի հետեւյալը. ես խնդրում եմ համբերություն, հանգստություն, ոչ մի ընդվզում, ոչ մի բողոք, ոչ մի գոչյուն, ասացի` սպասեք, ասացի` ոչ մի կոնտակտ, ոչ մի շփում: Տեսնենք` ոստիկանությունը մեզնից ինչ է ուզում: Սա եղել է իմ վերջին խոսքը: Շարքերը ոստիկանական շարժվեցին առաջ եւ սկսեցին ջարդել ժողովրդին, երկու բան եմ տեսել. մահակներ եւ էլեկտրոշոկի կայծեր, անընդհատ կապույտը կայծերն էին, ուրիշ բան չի եղել, ոչ հրազեն, ոչ խլացուցիչ արկեր, ոչ գազ, ոչ արցունքաբեր գազ, ոչ ջրցան մեքենա:

Այս երկու գործիքն է կիրառվել պաշտպանական: Իհարկե, ժողովրդի կողմից եղավ դիմադրություն, ծեծկռռտուք, ես տեսել եմ միայն աջ մասից:
Մի քանի վայրկյան հետո հարթակում հայտնվեցին նախագահի պահպանության ծառայության աշխատակազմի սպաները` Գրիշա Սարկիսովի գլխավորությամբ: Իմ թիկնապահներն ինձ պաշտպանում էին, 5 թիկնապահ օրինական, որոնք նույն այդ ծառայության բաժանմունքն է, եւ նրանք ենթարկվում են Գրիշա Սարկիսովին եւ իմ ծառայության պետը գնդապետ Սմբատ Գասպարյանը, իմ տղաները ինձ պաշտպանեցին, բայց նրանք հաղթանդամ էին, ու կարողացան իմ տղաներին մեկուսացնել, իմ թեւերը ոլորելով մի թեւս մտավ Գրիշա Սարկիսովը, մյուս թեւս մեկ ուրիշը եւ իջեցրին հարթակից, եւ փորձեցին դուրս հրավիրել հրապարակից, իմ տղաները եկան ինձ շրջապատեցին, ես ասացի, որ դուրս չեմ գա հրապարակից, ինձ ձերբակալեք, ես կգամ միայն ձեռնաշղթաներով, կամ ձեռքերս ոլորելով, խնդրեմ, ասացի, դիմեք Աղվան Հովսեփյանին, թող սանկցիա տա, եթե սա համարում եք անօրինական հանրահավաք, ապա այդ անօրինական հավաքը ես եմ կազմակերպել, ուրիշ պատասխպանատու չկա եւ միայն այս պայմանով դուրս կգամ հրապարակից:

Շատ կարճ տեւեց 10-15 րոպե հետո հրապարակը մաքուր էր, մարդ չկար եւ լցված էր ամբողջությամբ ոստիկաններով, բացի այն ոստիկաններից, ովքեր բուն գործողությունն էին կատարել, նաեւ մի քանի շարքով շրջափակված էր օպերան, փողոցում էլ կար այդպիսի շարքեր, սկսեցին ավիրել դինամիկները հարթակի, բոլոր վրանները կործանեցին, անմիջապես սկսեցին ինչ-որ բաներ փնտրել, ինչ-որ ձողեր, տեսա, որ իրենք էլ են այդ ձողերը լցնում, իրենք օպերատորներ ունեին, նկարում էին, ձեռքները դռնած, սպաների, գնդապետների, փոխգնդապետների այդ տեսակ բաներ տեսա հրապարակ մտնելիս. օպերատորներն այդ ամենը նկարում էին, մեկը նույնիսկ ինձ փորձեց նկարել, ես նրան ձեռքով ողջույն ուղարկեցի, անմիջապես ամաչեց, շրջվեց: Ես այդտեղ մնացի մինչեւ 8.35. մոտ 2 ժամ:

Ես նստեցի ծխեցի, ջուր խմեցի, ոչ ոք այլեւս ինձ չմոտեցավ, նորից Սարկիսովը մոտեցավ ինձ, թե պետք է գնաք այստեղից, ես ասացի, որ նույն պայմանով, ուրիշ ոչ մի պայմանով ես այստեղից չեմ գնա. մի քանի անգամ էլ գնաց-եկավ, երեւի խորհրդակցում էր վերեւների հետ, հետո եկան շարքով իմ թիկնապահներին շարքով մի կողմ հրեցին, ես մնացի մենակ. ինձ հրավիրեցին մեքենա, ոստիկանական մեքենա էին բերել, ես ասացի չեմ նստում, պնդրեմ, ձեռքերս ոլորի տար, նա այդպես  էլ արեց, նստեցրեց մեքնենա շատ արագ բերեց տուն, հետո պարզվեց, որ իմ երկու դարպասները փակել են: Երբ դա իմացա, իմ թիկնազորի պետին ուղարկեցի, ճշտելու, թե ինչ կարգավիչճակով եմ, տնայինկալանք է, թե ոչ: Ասացին, որ այդպիսի սանկցաի չկա, բայց իրենց ասել են, որ ես իրավունք չունեմ տնից դուրս գալու, սա մեկ եւ երկորրդ, ասել են, որ ոչ ոք իրավունք չունի իմ տուն գալու:

Իմ մի քանի ընկերներ փորձել են գալ, նրանց չեն թողել: Ստեփան Դեմիրճյանն է փորձել գալ, կրկին չեն թողել: Սա է ամբողջ պատմությունը: Հրապարակից նույնիսկ փորձեցինք կապ հաստատել մեր ընկերների հետ, 4-5 հոգու հետ կարողացել եմ կապվել, մնացածների հետ ոչ: Կան վիրավորներ` արյունլվա, իմ աչքով եմ տեսել, մի երիտասարդի, որը փախել էր ոչ այն ուղղությամբ, որ պետք էր, այլ ուղիղ ոստիկանների մոտ, նրան 7-8 ոստիկան քացիներով ու մահակներով ուղղակի կսպանեին, եթե  իմ տղաները չփրկեին, նրանք երկու հոգու փրկեցին՚:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ տեղեկացրեց շատ կարեւոր մի փաստի մասին, ոչ մի զգուշացում չի եղել ոստիկանության կողմից. ՙԵթե զգուշացնեին, գուցե մարդիկ ցրվեին, բայց ոչ մի բառ չեն ասել, իմ խոսքերից 10-15 վայրկյան անց իմ թեւերը ոլորելով իջեցրին հարթակից, եւ սկսեցին հարձակումը՚:

Մեկնաբանությունների բաժնում շարունակեք կարդալ մյուս նորությունները: