10 000 հայաստանցիներ չեն մասնակցի քվերակությանը
May 7, 2007Ըստ <Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության> կենտրոնի անցյալ տարվա տվյալների 10 000 հայաստանցիներ հարում են այս աղանդին, այսինքն քվերակությանը այսքան մարդ հաստատ չի մասնակցի: Հիշում եմ, դեռ ամիսներ առաջ նախընտրական շտաբերի ներկայացուցիչները, ընդ որում ոչ միայն մի կուսակցության, դռնեդուռ ընկած ճշտում էին բնակարանների ընտրական իրավունք ուենցող բնակիչներից այն մարդկանց անունները, ովքեր արտասահմանում են կամ չեն կարողանալու մասնակցել քվեարկությանը: Այս կերպ նրանք ճշտում էին քվեաթերթիկների հավանականին մոտ կեղծելու սահմանը: Մտածեցի` խելոք լինեին, էլի այդպես դռնեդուռ ընկած, կճշտեին նաեւ աղանդավորների թիվը տվյալ շենքում, եթե իհարկե դեռ չեն արել այդ…ով գիտի՞…
<Եհովայի վկաներ> աղանդին հարող քաղաքացիները ընտրություններին չեն մասնակցի: Վերջիններիս խոսքերով իրենք արդեն իրենց ընտրությունն արել են, ընտրել են Աստծուն (ոչ մի տեսակի ընտրությանը չմասնակցելը իրենց ուղղության առանցքային կետերից է):

