Ինչու են լռում, երբ հայ է սպանվել?

October 25, 2007

Էլի հայ են սպանել Մոսկվայում… Այսօր դանակի հարվածներից մահացել է 24-ամյա Հովհաննես Հայրումյանը, ով դարձել է ֆուտբոլային ֆանատների զոհը, որոնց զոհեր են դարձել հիմնականում ՙոչ ռուսները՚:

Ամենից անտանելին այն է, որ ռուսական իշխանությունները համարյա բոլոր` ազգայնական հողի վրա կատարված սպանությունները տեղափոխում են կենցաղային դաշտ, ասենք խուլիգանություն կամ կողոպուտ որակում, դրանով իսկ պետական մակարդակով խրախուսելով ազգայնամոլությունը: Միայն հիշեցնեմ, որ անցած տարի Ռուսաստանում սպանվեց 12 հայ, հիմնականում երիտասարդ: Իսկ ընդհանրապես, Հելսինկյան կոմիտեի տվյալներով անցած տարի Ռուսաստանում 402 այլազգիներ են ենթարկվել բռնության, մեծ մասը կովկասցիներ…

Արդեն սովորական եք լսում այսպիսի միջադեպերի մասին? Ռուսական շովինիզմն ու պետական քաղաքականությունը մի կողմ դնելով` եկեք քննարկենք մեր պետության դիրքորոշումը այս հարցում. եթե հիշում եք նախկինում Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների սպանություններից ոչ մեկի դեպքում հայկական դիվանագիտությունը խիստ դիքորոշում չունեցավ, դրանով իսկ, փաստորեն, չպաշտպանելով իր երկրի քաղաքացիներին…  Այսքանից հետո դուք ձեզ ապահով եք զգում որպես ՀՀ քաղաքացի?Ինչ է, լռությունը օրինաչափ է մեր արտգործնախարարության համար?

Ադրբեջանցի հակերները հերթական անգամ “ջարդ” արեցին

September 14, 2007

Ադրբեջանցի հակերները կոտրել են հերթական հայկական կայքերն ու կայքերի էջերը: Kornelij Glas-ին գրում է` ադրբեջանցի հակերը իրեն տեղեկացրել է, որ պատճառը հայկական բլոգերում վերջերս բարձրացրած աղմուկն է  (ադրբեջանական իշխանությունները քանդել էին հայկական, հրեական, ասորական, վրացական գերեզմանոցները):  Նշենք, որ մի նմանատիպ գրոհ էլ ազերիները կազմակերպել էին նախորդ շաբաթ, իսկ իրականում սկսվել է դեռ հուլիսից: "Ա1+"online-ը գրում է, որ ազերի հակերները հատուկ ռազմավարությամբ են գործում եւ պետական մակարդակով, այսինքն, եթե իրենց Ազգային անվտանգության ծառայությունը չի օժանդակում կիբերհոնցոգործներին, ապա գոնե տեղյակ է նրանց գործողություններից:

Մոսկվայում դաժանաբար սպանվել է հերթական հայը

May 27, 2007

Արդեն անտանելի է դառնում այդ ռուսական շովինիզմը…

Մայիսի 25-ին Մոսկվայում սպանվել է 30-ամյան Ահարոն Տիգրանյանը, ում մարմինը գտել են շենքի բակում, դաժանաբար սպանված սուր կտրող գործիքով: Առայժմ միայն գիտենք, որ նախօրեին վիճաբանություն է եղել սպանվածի (ով ապրում էր ազգականների տանը) եւ մի բելոռուսցու միջեւ: Այժմ բելոռուսցին ձերբակալված է…

Սպասենք դեպքի մանրամասներին եւ մեղավորների պատժմանը` չնայած վերջին ասածիս արդեն խիստ կասկածում եմ…

Բանն այն է, որ ռուսական իշխանությունները համարյա բոլոր` ազգայնական հողի վրա կատարված սպանությունները տեղափոխում են կենցաղային դաշտ, ասենք խուլիգանություն կամ կողոպուտ որակում, դրանով իսկ պետական մակարդակով խրախուսելով ազգայնոմոլությունը: Միայն հիշեցնեմ, որ անցած տարի Ռուսաստանում սպանվեց 12 հայ, հիմնականում երիտասարդ…

Իսկ ընդհանրապես, Հելսինկյան կոմիտեի տվյալներով անցած տարի Ռուսաստանում 402 այլազգիներ են ենթարկվել բռնության, մեծ մասը կովկասցիներ…

Դատապարտելով այս հարցում Կրեմլի դիրքորոշումը, չմոռանանք "հերոս" հայկական իշխանություններին…

Նախկինում Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների սպանություններից ոչ մեկի դեպքում հայկական դիվանագիտությունը խիստ դիքորոշում չունեցավ, դրանով իսկ չպաշտպանելով իր քաղաքացիներին, "ազգայնական կազմակերպությունների ջրաղացին ջուր լցնելով"…

Չէ, այսպես շարունակվել չի կարող, մի բան եկեք ձեռնարկենք…