"Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է",-բարձրագոչ հռչակում է ՀՀ Սահմանադրությունը եւ ամեն տարվա հուլիսի 5-ից հուլիսի 5-ին հրապարակավ հիշում ենք (կրկնում եմ` հիշում ենք) մայր օրենքի գոյության մասին: Անգամ մի քանի հեռուստաընկերություններ պատիվ են անում հիշատակելու, որ մայր օրենքը ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին` համազգային հանրաքվեի միջոցով, ապա տաս տարի անց` 2005 թ. նոյեմբերի 27-ին` սահմանադրական հանրաքվեի միջոցով հավանության է արժանացել գլխավոր փաստաթղթում առկա փոփոխությունները: ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի ունենեցող հանդիսավոր ընդունելություն կամ նախագահի շնորհավորական ուղերձի կամ այլ արարողական դեկորատիվ իրադարձությունների մասին չեմ էլ խոսում…
"ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին…" կամ "ՀՀ-ում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունն…" կամ "Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք…" կամ "Յուրաքանյւոր ոչ ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը…" կամ "Պետությունն ապոհովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը…" կամ "Յուրաքանչյուր ոք ունի այլ անձնաց հետ միավորվորումներ կազմելու իրավունք…" կամ "Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք…" կամ "Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով…" կամ "Պաշտոնական անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար…" կամ… շատ "կամ"-եր… Մտածում էի ողջ Սահմանադրությունը գրել` ամենամեծ տառատեսակով ու մուգ նշումով, բայց…
"Այն ոչ աշխատանքային օրերից է, որի ժամանակ ոչ Ծիծեռնակաբերդ են գնում, ոչ էլ երեխեքին "գազանանոց" տանում"… այսօր եմ լսել այս արտահայտությունը ու կարծում եմ իրավաչափ է ՀՀ բավականին մեծ թվով քաղաքացիների իրավական ու քաղաքացիական գիտակցության համար: Փոքրիկ նշում. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով` 2001 թ. հուլիսի 24-ի որոշմամբ հուլիսի 5-ը նշվում է Սահմնադրության օր և հայտարարված է ոչ աշխատանքային: Իսկ Ձեզ համար նշանակություն ունի այս օրը?
Ե.Գ. Այս օրերին բլոգում թարմեցումները ոչ հաճախ են իրականացվում: Պարզապես բլոգը նոր հասցե ու տիրույթ է տեղափոխվելու եւ որոշ տեխնիկական խնդիրներ են լուծվում: