Լավ “PR” հանրահավաքի պատվին…
June 16, 2008Թերեւս տարօրինակ չէ, որ վերջին մեկ շաբաթում մամուլում ու ամենուր ամենից հաճախ 20-ի հանրահավաքից է խոսվում: Հավանաբար եթե ֆուտբոլն(Եվրոպայի առաջնությունը) էլ չլիներ, Ազգային ժողովի հավանական նախագահի կամ Հանրային խորհրդի կամ էլ քաղբանտարկյալների մասին լուրերը, ապա ամեն օր բոլոր լրատվամիջոցները անխտիր դրական կամ բացասական “տոնով” հիշեցնելու էին մեզ հանրահավաքի մասին:
Ու եթե “Ազգ”-ին հետաքրքրում է հարցի` “որտեղ է ի վերո կայանալու” կողմը, ապա “Առավոտը” գրում է “Ազատության հրապարակի” նշանակության մասին, ապա հավելում. “Չափազանց դժվար, եթե չասենք՝ անհնար է քիչ թե շատ խելամիտ բացատրություն գտնել ընդդիմության նախատեսած հունիսի 20-ի հանրահավաքը չարտոնելու՝ ՀՀ իշխանությունների որոշմանը: Առարկությունը, թե այդ միջոցառումը կարող է անցկացվել «Հրազդան» մարզադաշտի մերձակայքում, ոչ մի քննություն չի բռնում. նույն հաջողությամբ ընդդիմությանը կարող էր առաջարկվել հանրահավաք անցկացնել «Պռոշյան» սովխոզի մոտ կամ, ասենք՝ Դալմայի այգիներում”:
“Ա1+”-ը տեղեկացնում է, որ Երեւանի քաղաքապետարանն այսօր Համաժողովրդական շարժման նրկայացուցիչների հետ քննարկել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում մերժված հանրահավաքը Մատենադարանի մոտ անցկացնելու դիմումը: Թեեւ քաղաքապետարանը դեռ պաշտոնապես չի պատասխանել դիմումին, սակայն քննարկման մասնակից` Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը վստահ է. “Քաղաքապետարանը մերժելու է նաեւ Մատենադարանի մոտ հանրահավաք անցկացնելու դիմումը“,-ասվում է:
“Պանորաման”-ն մեջբերում է նախագահ Սարգսյանի խոսքերը այն մասին, որ Հայաստանում հանրահավաքներ եղել են ու կլինեն: “Ցանկացած երկրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, դրանց մասնակցում են հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ: Ոստիկանության խնդիրն այդ միջոցառումներում հասարակական կարգի պահպանությունն է: Այսինքն, դուք պիտի անեք այնպես, որ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում»,- ընդգծել է նա ոստիկանների հետ հանդիպմանը:Իսկ “Չորրորդ իշխանությունը” հավելում, որ հանրահավաքը արտոնելը կնշանակեր կոպիտուլացիա ստորագրել. “Արտոնել հանրահավաքը` կնշանակեր համաձայնվել, որ մի քանի հարյուր հազար հոգի հավաքվեն Ազատության հրապարակում եւ պահանջեն հանցավոր ռեժիմի հրաժարականը”:
Ըստ “Հայկական ժամանակ”-ի երեխաների թիկունքում է իրականացվում այս ամենը.Մի՞թե Սերժ Սարգսյանի համար պարզ չէ, որ այդ օրը պետք է զորահանդես անցկացնել Ազատության հրապարակում` հայոց բանակի ամենավերջին սպառազինություններով: Միգուցե սա՞ «կջարդիե Ազատության ոգին եւ Համաժողովրդական շարժումը: Սակայն Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյան չէ. երեկվանից մեծ խաղահրապարակի վերածված Ազատության հրապարակը հուշում է, որ նա որոշել է պաշտպանվել ոչ թե ավտոմատների, այլ երեխաների ետեւում: Սա թերեւս բռնապետի նոր տեսակն է, որ ծնվում է մեր աչքի առաջ”:
Ե.Գ. Հյուսիսային պողոտայում 28 կին անժամկետ հացադուլ է անում: Կրկին հիշեցում չէ՞ հանրահավաքի մասին:


I verjo vortegh enk gnalu ev erb? Verjapes petq e voroshum kayatsnel.
Comment by bbb — June 16, 2008 @ 10:16 pm
GNALU ENQ AZATUTYAN HRAPARAK JAME 6-in HETO KEREVA GNANQ MATENADARANI MOT TE GNANQ AZATUTYAN HRAPARAK ! ISK HIMA USHADIR OV KAROXANUMA TTOX AYCELI HYUSISAYIN POXOTA EREG ARDEN HACADULAVORNERE HYUSISAYINUM EN LUSACREL PETKA APAHOVVEL HYUSISAYINUM MARDKANC QANAKE YEV MENAK CHTOXNEL HACADULAVORNERIN !
Comment by MARTIK — June 17, 2008 @ 1:40 am
Նորից մերժել են պատճառաբանելով որ տեղեկություն ունեն որ Մատենադարանին հարակից տարածքում “անկարգություններ” են կազմակերպվելու: Փոխարենը առաջարկել են Հրազդան մարզադաշտի շրջակայքը; ըստ երևույթին այնտեղ անկարգություններ չեն լինելու: Իրենք են էշ թե ժողովրդին են էշի տեղ դրել?
Հանրահավաքը այնուամենայնիվ կայանալու է Ազատության հրապարակում, հունիսի 20-ին, ժամը 18:00-ին:
Comment by me — June 17, 2008 @ 4:44 am
bbb tert karda!
Amsi 20-in jam@ 18:00 AZATUTYAN HRAPARAK!!!
Comment by vava — June 17, 2008 @ 10:45 am
Joxovurd esor imacel eq serjiky arden vot u dzer a ynkel. Ver a kacel gnacel e Mets Britaniyai despanatun, vor mets taguhu tsnundy shnorhavori. Jogum eq ur enq hasel
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԹԱԳՈՒՀՈՒՆ
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Ազգային տոնի` Նորին Մեծություն Եղիսաբեթ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատուն:
Նա շնորհավորել է դեսպանության անձնակազմին: Այնուհետեւ ծավալված զրույցի ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում բրիտանական ներդրումների խրախուսմանն առնչվող հարցեր, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
lragir.am
Comment by Hunis 20 — June 17, 2008 @ 3:17 pm
Joxovurd esor imacel eq serjiky arden vot u dzer a ynkel. Ver a kacel gnacel e Mets Britaniyai despanatun, vor mets taguhu tsnundy shnorhavori. Jogum eq ur enq hasel
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԹԱԳՈՒՀՈՒՆ
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Ազգային տոնի` Նորին Մեծություն Եղիսաբեթ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատուն:
Նա շնորհավորել է դեսպանության անձնակազմին: Այնուհետեւ ծավալված զրույցի ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում բրիտանական ներդրումների խրախուսմանն առնչվող հարցեր, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
lragir.am
Comment by Hunis 20 — June 17, 2008 @ 3:18 pm
joxovurd bayc zgaceleq HIMA EL NOR PROVOKACIAYI DZEVA VOROSH TARRER UZUM EN CUYC TAN IBR HUNISI 20-i MASIN MARDIK CHGITEN ! DRANOV ISK PATRANQ STEXCELOV TE MARD CHI GA!!! BOLOR HERUSTA YNKERUTYUNNERE IRENC DZERQUM EN AMEN KERP PAXARAKUM EI HAY QAXAQACU IRAVUNQNERE, PAXARAKUM EIN YNDDIMUTYANE HIMA ANCELEN INTERNET ! XAAAA! XAAAAAA! SRANC TEXE SHAAAATA NEXACEL VOR HIMA EL SKSEL EN INETUM SUT XOSELE ! BAYC DE UMA PETK ETEL CHI ANCNI MEKA BOLORN EL GITEN U MARDKANC QANAKE HUNISI 20-in SHAT MEC KLINI !!!!!ZAGOVORSHIKNERIC VAXECOX CHKAAAAAAAAAAAAA! QAXAQE HAYERINNNA !!!!!!!
Comment by MARTIK — June 17, 2008 @ 4:24 pm
Նախ շնորհավորում եմ A1+ ին հաղթանակի կապակցությամբ։
Հացադուլավորներին հասկանում եմ։ 1609 բանաձևի կատարման իմիտացիան չընդունվեց։ Առավել ևս ավելի բորբոքեց մարդկանց։ Պետք է հացադուլավորներին պաշտպանել տարատեսակ զազրախոսներից, չնայած համոզված եմ նրանց վախեցնել կամ հիասթափեցնել անհնար է։ Այսքան կույր, ցինիկ, արյունարբու իշխանություն …Դեռ մի բան էլ Ժառանգության պատգամավորներին են փնովում, թե բարոյական իրավունք չունեն խոսելու մարտի 1ից։ Ախր դե արի ու մի կատաղի։ Բա դուք էիք մարտի 1ին կանգնել ժողովրդի ու ոստիկանների մեջտեղում, ձեզ դանակահարեցին, դուք էիք հյուսիսային պողոտայում մարտի 20ից հետո հանգստացնում կաթվածահար եղած ժողովրդին, դուք էիք վազում քաղմասներով բերման ենթարկվածների տեղը ճշտելու համար, դուք էիք բարձրաձայնում պատասխանատվության կանչել գլխավոր մեղավորին։ Այ վախկոտ, քծնող, անբարոյական կենդանիներ։ ԱԺ-ում միակ ուժը, որը կարող է արդար ու ժողովրդի անունից խոսել դա միայն ժառանգությունն է, որը ամենադժվար պահերին միշտ մեր կոխքին էր ու է։ Մնացածդ դեռ պատասխան կտաք ձեր անօրինակնությունների ու ժողովրդին կեղեքելու համար։
Իհարկե, պատրաստ եք ամբողջ ազգին գնդակահարեք ձեր ապրուստի համար։ Հասկացանք ձեր մեսիջները։ Սակայն հանրահավաքը տեղի է ունենալու ամեն դեպքում։
Comment by ann — June 17, 2008 @ 4:48 pm
bayc amen depqum lav kliner, vor hastat imanayinq Azatutyan Hraparakuma linelu, te che! es erek em gnacel, veracel en mankakan xaxahraparaki, amen mi nagli qayl kanen, menak te tex chavaqvenq, bayc henc tex enq havaqvelu` iranc inadu! PAYQAR PAYQAR MINCEV VERJ!!
Comment by SS heracir — June 17, 2008 @ 5:45 pm
Blansh jan mek el mi harc! Inchi im grac@ ancac temayum cher tpvel(asem, vor ayn voch hayhoyanq, voch el viravoranq er parunakum)? es eli en verahskoxakan rezhimov es drel, te che? Shnorhakalutyun!
Comment by SS heracir — June 17, 2008 @ 5:47 pm
Հայտարարություն,
Բոլոր ազատատենչ երիտասարդները հունիսի 18-ին, ժամը 18.00 հրավիրվում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիր (Հ/Ա Բ1 թաղամաս, Ա. Բաբաջանյան 25)` Շարժման երիտասարդների 1-ին կոնգրեսին մասնակցելու համար: Կոնգրեսին ելույթ են ունենալու Համաժողովրդական շարժման մաս կազմող քաղաքական ուժերի երիտասարդական թևերի և մի շարք երիտասարդական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև որոշ անհատներ: Կոնգրեսի վերջում կհրապարակվի համատեղ հայտարարություն:
Comment by Haxtelu enq — June 17, 2008 @ 6:55 pm
hanrahavaki ira hertin,baiz petke sampajn batcel a1plusi evrodataranum haxtanaki artiv,YRA,YRA,YRAAAAAAAA.
Comment by tamara — June 17, 2008 @ 7:36 pm
aiplus -in evrodataranum dati shahelu artiv-VIVAT,VIVAT,VIVAT.
Comment by tamara — June 17, 2008 @ 7:40 pm
yra.yra.yra.
Comment by tamara — June 17, 2008 @ 7:41 pm
hanrahavaki ira hertin,bajtc vor a1plus-i evrodataranum haxtetc-da ahavor metc HAXTANAKA!YRA aiplusin-YRA,APREK!!!!
Comment by tamara — June 17, 2008 @ 8:18 pm
yra
Comment by tamara — June 17, 2008 @ 8:19 pm
hanrahavaki ira hertin,bajtc vor a1plus-i evrodataranum haxtetc-da ahavor metc HAXTANAKA!YRA aiplusin-YRA,APREK!!!!
Comment by tamara — June 17, 2008 @ 8:20 pm
ara de nikol@ chishta asum eli ed stor serj@ voroshela vorpes vahan erexeqin ogtagorci!!!!! STORUTYAN AMENVERCHI DRSEVORUM!!! ES CHEM AHSKANUM MARDIK ESH EN IRENC REXEQIN HO ED ORN EL CHEN TANI HARAPARAK??!!!! HUSOV EM VOR VOCH!!!! U ZNDRUM EM BOLORD DZER BOLOR CANOTNERIN TEXEKACREQ OV VOR KAP EL CHUNI PAYQARI HET VOR ED OR@ VOCH MI EREXU CHTANEN HRAPARAK>>>ETE IHARKE CUJCI CHEN GNUM!!!!
Comment by yervand — June 18, 2008 @ 2:05 am
ara de nikol@ chishta asum eli ed stor serj@ voroshela vorpes vahan erexeqin ogtagorci!!!!! STORUTYAN AMENVERCHI DRSEVORUM!!! ES CHEM AHSKANUM MARDIK ESH EN IRENC REXEQIN HO ED ORN EL CHEN TANI HARAPARAK??!!!! HUSOV EM VOR VOCH!!!! U ZNDRUM EM BOLORD DZER BOLOR CANOTNERIN TEXEKACREQ OV VOR KAP EL CHUNI PAYQARI HET VOR ED OR@ VOCH MI EREXU CHTANEN HRAPARAK>>>ETE IHARKE CUJCI CHEN GNUM!!!!
Comment by yervand — June 18, 2008 @ 2:06 am
zoxovurd bajc mi ban ahskaceq ! shat lava es el shat urax em haxtanaki hamar! a1i! bajc patkeracnum ek te da incha nshanakum!!!!!
nshanakuma karox en mardkan azatutyunnern u iravunkner@ xaxtel nagli dzevov u tariner eterazrken aporini dtatvchrov u ed amen@ @ndamen@ arzena xxchuk 30000 evro.vor @ndamen@ mi urodi kostyumi gina!
u ironian nra mega vor ed pox@ talua petutyan bjugen! ajsinkn aporini ishxanutyan ararqi hamar vhcaruma orinakan mardkan c vcharvac harkerov!!!!!!
SA AHAVORA!!!!!!!!!!!
Comment by yervand — June 18, 2008 @ 2:11 am
Ողջունում եմ հանրային նախաձեռնություն խմբին։ Արդյունավետ աշխատանք եմ մաղթում։ Համոզված եմ , որ միայն նրանց կողմից կբացահայտվի մարտի 1ի դեպքերը։ Աջակցում ենք և ակնկալում մեր մասնակցությունը՝ անհրաժեշտության դեպքում։
Comment by ann — June 18, 2008 @ 2:55 pm
Hargeli hayer, pah aveli qan vchrorosh e mer hetagayi hamar, ev ayn kaxva e yuraqanchyuric, ev ayn amen depqum vax uxakioren azdelu e yuraqanchyuris vra, ankax mer ov lineluc.
Isk te ayd azdecutyun klini lav te vat, bari te dajan, barekecik te tshvar, zargacox te korcanox, da kaxvac klini mezanic, isk dra hamar anhrajesht e,
vor bolors anxtir hntaniqi bolor andamnerov anpayman Hunisi 20-in jam 18:00-in linenq Azatutyan Hraparakum
Texekacnenq mer hnkernerin, barekamnerin, harevannerin, ayl harazatnerin u canotnerin, bacatrenq nranc pahi karevorutyun vor bolor anpayman linen Azatutyan Hraparakum.
Mer apagan mer yuraqanchyuri dzerqerum e, ekeq aynpes anenq vor vax chposhmanenq, vor mer erexaner arjanapativ apren.
HUysnerd mi dreq urishneri vra , dzer apagan kertox duq eq u da mecamasamb anelu eq HUnisi 20-in jam 18:-in nerka gtnvelov Azatutyan Hraparakum.
Menq Anpayman Haxtelu enq.
Payqar, Payqar Minchev Ver
Comment by Husnisi 20-in jam 18:00 Opera — June 18, 2008 @ 3:58 pm
Sharjman kentron qich araj haytararel e , vor qani vor Azatutyan Hraparak lcvac e bazmativ konstrukcianerov ev pastaci zbaxecrac e, dra hamar
Hunisi 20-in jam 18:00-in bolors havaqavum enq MAtenadarani mot
Comment by Husnisi 20-in jam 18:00 Matenadarani mot — June 18, 2008 @ 4:26 pm
Karcem hetyntrakan hanrahavaqn ern el sksvecin Matenadarani motic,Joxovurd jan pind exeq, anporcanq, Es amboxj hogov cez het em, PAYQAR PAYQAR MINCHEV VERJ
Comment by opel — June 19, 2008 @ 1:53 am
Hoonis-i 20-in verjnakanabes kavartvi Levon-i oo ir strukneri sarqaz hexapoxutyun-e Mi qani or verj yerb Yevropa-n drakan hamari karavarootyan voroshoomnere depi iravijak-i normalacum , yev 1609 hodvaz-i bemakanacum-e hamarvi pakvac, Levonakannere chen unenaloo urish lzak-ner payqareloo. Baci anshusht Hyusisayinoom kefer sarqele.
Isk esorva hanrahavaq-e inch el asek CHI KAYANALOO TADERAKAN HRAPARAkOOM. CHI KAYANALOO MATENADARANOOM. Isk Levon-e chi el masnakceloo…
Payqar Levonakanootian oo himayakanootyan dem!
Comment by PayqarLevoniDem — June 20, 2008 @ 9:33 am
25-in.vontca ,kerar?
Comment by tamara — June 20, 2008 @ 9:19 pm
Նախ, թույլ տվեք շնորհավորել Ա1պլուս հեռուստաընկերությանը այս հաղթանակի կապակցությամբ:Մեծ հաղթանակները միանգանից չեն լինում:Մեծ հաղթանակները ձեռք են բերվում աստիճանաբար:Այնպես որ համոզված եմ` հեռու չէ այն օրը, երբ մենք մեր տներում հեռուստացույցի առաջ նստած, կդիտենք Ա1պլուս:Հազար ամո՛թ, այն լրագրողներին,որոնք ընդհանրապես ոչինչ չունեն ասելու Հայաստանում խոսքի ազատության հաղթանակն ավետող առաջին ծիծեռնակին…եւ նույնիսկ մի քիչ տխրել են:
Այսօր հայ ժողովուրդը ցույց տվեց, որ իր կամքն անկոտրում է:Եվ չնայած իշխանիկների ստեղծած բազմաթիվ մանր, պատիվ չբերող խարդախություններին,խանգարելու բազմաթիվ փորձերին` մեկ մարդու նման մեր ազգի մի ստվար զանգված օգտվեց իր սահմանադրական իրավունքից եւ անցկացրեց խաղաղ, բազմամարդ առաջին հանրահավաքը մարտի 1-ի իրադարձություններից հետո:
Փա՛ռք ու պատի՛վ մեր ժողովրդին:
Հանդիպելո՛ւ ենք հուլիսի 4-ին ժամը 19-ին:
Բռնապետ, ես կարդացողին անվերապահորեն հավատում եմ:)
Փաստորեն թուրքերի կողմից քվեարկություններ ես անում,հակաազգային քայլեր ես ձեռնարկում;))Էս ո՞նց հասկանանք,հը՞…:::0))
Comment by Armen80 — June 21, 2008 @ 12:30 am
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ / VIDEO /
[20:18] 20 Հունիսի, 2008
Չնայած կիզիչ արեւին բազմաթիվ մարդիկ ՙԱզատություն՚, ՙԱզատ, անկախ, Հայաստան՚ վանկարկումներով շարունակում են շարժվել Մատենադարանի ուղղությամբ: Այժմ Մատենադարանի ամբողջ տարածքը, Մատենադարանից մինչեւ Կոմիտասի անվան Կոնսերվատորիա տանող մայթերը մարդաշատ են, լեփ-լեցուն են անգամ հարակից սրճարանները:
Հավաքվածները տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են` դասախոսներից սկսած մինչեւ հասարակ գյուղացիներ: Քիչ թիվ չի կազմում նաեւ երիտասարդությունը:
Երեւանի պետական համալսարանի ամբիոններից մեկի ողջ դասախոսական կազմը ներկայացել էր հանրահավաքին, իսկ թե ինչո±ւ, դասախոսները առանց ներկայանալու ՙԱ1+՚-ին ասացին. ՙԻ վերջո, արթնացավ ժողովրդի ոգին, ու մենք միահամուռ պետք է հասնենք հաղթանակի: Այս ոգին ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլ նաեւ Սերժ Սարգսյանին չի հաջողվի քնեցնել, էլ չեմ ասում սպանել: Նրանք ժողովրդի կոկորդին են հասցրել՚: Ապա հավելեցին. ՙՄեզ ուսյալ, կիրթ ղեկավարներ են հարկավոր՚:
Կոտայքի մարզից տաքսիով հանրահավաքի եկած Արմեն Աղասյանը իր ներկայությունը մեկնաբանեց. ՙԱյսքան մարդ ուղղակի չէր կարող սխալվել: Նրանք իմիտացիա անելով` չեն կարող համոզել, թե երկրի վիճակը լավացնում են: Ասա, լավացնող եք, բա ինչից եք վախենում ու փակել եք մարզային բոլոր ճանապարհները: Էդ վախկոտի պահվածք է՚:
Ազատամարտիկ Արտաշեսն էլ նշեց. ՙԵս ունեմ գաղափարներ ու մինչեւ վերջ կմնամ դրան հավատարիմ: Եթե ինքս համոզվեմ, որ այս իշխանությունները դրական քայլեր են անում, միայն այդ դեպքում կանտեսեմ կեղծված ընտրությունների արդյունքները, սակայն արդեն իսկ պարզ է , որ որեւէ դրական բան չի արվում, հակառակը` հարյուրավոր քաղբանտարկյալներ շարունակում են անազատության մեջ մնալ՚:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ժողովուրդը ցնծությամբ դիմավորեց: Մարդիկ վազում էին նրան ընդառաջ, փորձում էին բարեւել:
Մարդիկ սկսեցին միահամուռ վանկարկել. ՙԼեւոն, նախագահ՚: Ծափերով նրան բարձրացրեցին մինչեւ բեմահարթակ եւ անհամբերությամբ սպասում էին նրա ելույթին:
Ի դեպ, շատերը հեռախոսով տեղեկատվություններ են հաղորդում իրենց հարազատներին:
Հանրահավաքը մի քանի րոպե առաջ մեկնարկեց:
http://www.a1plus.am:81/am/?page=issue&iid=61900
Comment by blansh — June 21, 2008 @ 10:48 pm
ՀԱՐԳԵՑԻՆ ՙՄԱՐՏԻ 1-Ի՚ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
[20:46] 20 Հունիսի, 2008
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Մոտ 2 ժամ ուշացումով Մատենադարանին հարակից տարածքում մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը: Այն սկսվեց ՙԼեւոն, նախագահ՚ վանկարկումներով, ՙՊայքար, պայքար մինչեւ վերջ՚ հայտնի ռեմիքսով: Հանրահավաքը վարում է ՙՀանրապետություն՚ կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա բոլորին շնորհավորհեց երեք հաղթանակի առթիվ:
Ըստ նրա` առաջին հաղթանակն այն է, որ կարողացան ճեղքել ոստիկանական պատը եւ հանրահավաքն անցկացնել Մատենադարանին հարակից հրապարակում: Երկրորդ հաղթանակը նա համարեց ՙԱ1+՚-ի հաղթանակը Եվրադատարանում: Իսկ երրորդ հաղթանակն, ըստ նրա, Հայաստանի հարցը հրատապ կարգով ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգ մտնելն է: Նա փոխանցեց քաղբանտարկյալների ուղերձը: Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ համաժողովրդական պայքարը Հայաստանում ամենակազմակերպվածն է, ամենեզակին նախկին խորհրդային երկրներում: Որպես օրինակ նա բերում է հայ քաղբանտարկյալների միաժամանակյա հացադուլը:
Հանրահավաքի մասնակիցներին ՙՆԺԿ՚ նախագահ Արամ Կարապետյանի ողջույները փոխանցեց կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Արամ Կարապետյանը բուժման նպատակով Մոսկվայում է: Հրաչյա Սարգսյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը: Հրաչյա Սարգսյանը նշեց, որ պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրն իր համար է պայքարում, եւ կոչ արեց ներկաներին` հաջորդ հանրահավաքին իրենց հետ բերել եւս երկու հոգու:
ՙԺՈՒԿ՚ փոխնախագահ Վարդան Գրիգորյանն իր խոսքում հիշեց ընդդիմադիր այն գործիչներին, ովքեր այլեւս մեզ հետ չեն, ինչպես օրինակ` Մանուկ Գասպարյանը: ՙՆրանք երկնքից են մեզ հետեւում՚,-ասաց նա:
http://www.a1plus.am:81/am/?page=issue&iid=61902
Comment by blansh — June 21, 2008 @ 10:49 pm
ՙԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԸ ԿԱՄՈՒԿԱՑԻ ՄԵՋ Է՚
[21:26] 20 Հունիսի, 2008
Հանրահավաքում ելույթ ունեցավ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը: Նա ասաց, որ ժողովրդի իրավունքները ոչ ոք չի կարող խլել: Այս հանրահավաքը նա որակեց որպես ազգային գիտակցության հաղթանակ եւ, ըստ նրա, այսուհետ ժողովուրդը ավելի հաղթականորեն կարող է նայել ապագա սերնդի աչքերին:
Այնուհետեւ ելույթ ունեցավ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա իր խոսքում նշեց, որ մարտի 1-ի հետ կապված հասարակական հետաքննություն պետք է անցկացվի եւ բոլոր մեղավորները պետք է կանգնեն դատարանի առաջ: Նա նաեւ նշեց, որ ի հեճուկս հանցավոր վարչակարգի` մեր ժողովուրդը պարտադրեց իր կամքը իշխանություններին եւ այսօր հավաքվեց հանրահավաքի Մատենադարանի մոտ: ՙՄեր ժողովրդավարության հաղթանակը շարունակական է լինելու՚, - նշեց պարոն Հովհանիսսյանը:
Այնուհետու ելույթ ունեցավ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը, որը ողջունեց հանրահավաքի մասնակիցներին բոլոր քաղբանտարկյալների` ի դեմս Վահան Արոնյանի, Վարդան Մալխասյանի:
ՙՄենք բոլորս միասին ենք այստեղ, թեկուզ եւ նրանք բանտարկված են՚, - այս խոսքերից հետու ժողովուրդը ողջունեց Ժիրայր Սէֆիլյանին: Այդ պահին նրան մոտեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Սէֆիլյանը իր ելույթում ասաց, որ կան խոսակցություններ, որ շարժման մեջ բացակայում է գաղափարը, սակայն ՙՄեր պատասխանը այսպիսին պետք է լինի. մեր ժողովուրդը կեղեքող այս համակարգի դեմ պետք է դուրս գա ժողովրդական դիմադրողությամբ: Այսօր այս հարթակի վրա է գտնվում քաղաքական ամբողջ էլիտան` թե իշխանության, թե ընդդիմության առումով: Մեր ժողովուրդը այսօր բաժանված է երկու մասի. մեկը` համաժողովրդական շարժման կողմնակիցներն են , իսկ մյուսը դեռ կամուկացի մեջ է: Հենց այդ երկրորդ մասին ես կոչ եմ անում միանալ այս շարժմանը՚:
Նա նաեւ նշեց, որ միայն երկու տխրահռչակ անձ կա, որոնք ուզում են վաճառել Արցախը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք այդպիսի բան չի անի: Նա հորդորեց ժողովրդին` ասելով, որ ՙշարժման հաղթանակը մեր պայքարի երկար շնչի մեջ է, ինչքան շունչը երկար լինի, այնքան հաջողությունը այդքան մոտ կլինի՚:
Ի դեպ, ՙԱ1+՚-ի լրագրողը քիչ առաջ հեռախոսով հաղորդեց, որ ինքը փորձել է ճշտել հանրահավաքի մասնակիցների թիվը ոստիկաններից: Նա մի քանի ոստիկանների է մոտեցել, որոնք բոլորն էլ ուսերն են թոթվել` ասելով, որ չեն կարող ասել:
http://www.a1plus.am:81/am/?page=issue&iid=61905
Comment by blansh — June 21, 2008 @ 10:57 pm
ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՆ
[21:52] 20 Հունիսի, 2008
Այսօր հանրահավաքին ՙԺառանգություն՚ խմբակցության անունից ելույթ ունեցավ Վարդան Խաչատրյանը: Նա նշեց, որ մի քանի րոպե առաջ խոսել է արտերկրում գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որը հիացած է այսօրվա հանրահավաքի փաստով եւ նշել է, որ վերջապես մեր ժողովուրդը վերականգնեց իր հիմնարար իրավունքներից մեկը` հանրահավաքի իրավունքը:
Գնահատելուվ ներկայիս իրավիճակը` Վարդան Խաչատրյանը նշեց, որ մենք շարունակում ենք 88-ի պայքարը. հայ ժողովուրդը նորից զարթոնք է ապրում: ՙՀայ ժողովուրդը իրեն հռչակեց ինքնիշխան: Այսօր մեր հիմնական խնդիրը պատժիչ մեքենայից ազատվելն է՚, - նշեց նա:
Նա նաեւ նշեց, որ պետք չէ շրջել երկրով մեկ, որպիսի հասկանաս ինչպիսին է այն: Պետք է մասնակցել մեկ դատավարության: Նա նշեց, որ Շոթա Սաղաթելյանի, Պետրոս Մակեյանի կամ մեկի ուրիշի դատավարությունը բավական է մեր երկրի մասին հստակ պատկեր կազմելու համար: Նա խոսեց բանակցությունների եւ երկխոսության մասին եւ նշեց, որ իշխանություւները մերժեցին այդ առաջարկը, քանի որ ժողովրդին ասելիք չունեն:
Վարդան Խաչատրյանի ելույթները պարբերաբար ընդհատվում էին ՙԱզատություն՚, ՙՊայքար, պայքար մինչեւ վերջ՚ եւ այլ վանկարկումներով: Նա նշեց նաեւ, որ պարտական են երկրի առաջին նախագահին Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը մարդկանց հույս ներշնչեց եւ այդ հույսը պետք է զանգի նման հնչի բոլորի ականջին: Նա բոլորին կամք եւ հաղթանակ մաղթեց:
Այսօր ելույթ ունեցավ նաեւ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա իր հիացմունքը հայտնեց այսօրվա հանրահավաքի վերաբերյալ եւ նշեց, որ մարտի 1-ից հետո ժողովուրդը եւ ոչ մի օր չի դադարեցրել իր պայքարը, եւ այդ պայքարի վառ օրինակը այսօրվա բազմամարդ հանրահավաքն է: Նա նաեւ վստահեցրեց, որ իշխանությունները իրենց սխալների մեջ դեռեւս շատ ակտիվ են եւ. ՙՆույնիսկ այն դեպքում, երբ մարտի 1-ից հետո ձերբակալվեցին մեր ընկերները, մենք այսօր շատ ավելի ուժեղ ենք, քան մարտի 1-ից եւ ընտրություններից առաջ՚:
Իր խոսքն ժողովրդին ուղղեց նաեւ Լեւոն Զուրաբյանը: Նա հիշեցրեց, որ մայիսի 12-ին Հ1-ի եթերից հայտարարել էր, որ այսօրվա հանրահավաքը տեղի է ունենալու եւ ահա, դա արդեն իրողություն է դարձել: Նա նաեւ նշեց, որ եթե իշխանություններն ունեն միջազգային հանրության աջակցությունը, ապա նրանց կյանքը շատ երկար կլինի, եւ որ շարժման նպատակը պետք է լինի միջազգային հանրությանը ներկայիս իշխանության իրական դեմքը ցույց տալը: ՙԱյս հանրահավաքը ընդամենը սկիզբն է: Եկեք հիշենք, որ սկզբում ԵԱՀԿ-ի գնահատականը հուսադրող չէր, իսկ այսօր արդեն այնտեղ քննարկում են այս հարցը մեր ժողովրդի ջանքերի շնորհիվ՚:
http://www.a1plus.am:81/am/?page=issue&iid=61908
Comment by blansh — June 21, 2008 @ 11:00 pm
ՙՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ԵՎՍ ԵՐԵՔ ՀՈԳԻ՚ / VIDEO /
[22:03] 20 Հունիսի, 2008
ՙՊահանջում ենք անհապաղ քրեական պատասխանատվության ենթարկել Ռոբերտ Քոչարյանին որպես մարդասպանությունների եւ թալանի կազմակերպիչ եւ անհապաղ կալանավորել եւս երեք հոգու՚,- այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց Դավիթ Շահնազարյանը: Այդ երեք հոգու թվում նա նշեց Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի անունը, որը, ըստ նրա, պատասխանատու է մինչեւ Արտակարգ դրություն հայտարարելը ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն ու տեխնիկան Երեւան մտցնելու համար:
Երկրորդ պատասխանատուն նա համարում է ՊՊԾ նախկին պետ Գրիգորի Սարկիսյանին, որը, ըստ առկա տեսաերիզների, ղեկավարել է մարտիմեկյան օպերացիան: ՙԻշխանությունները պարտավոր են կալանավորել նրան՚,-ասաց նա: ՙՄարտի 1-ը կոծկելու եւ ստախոսության համար՚` նա պահանջեց պատասխանատվության ենթարկել Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Դավիթ Շահնազարյանը ասաց, որ իր հայտարարության իրավական պատասխանատվությունը քաջ գիտակցում է: Նա պահանջեց Մարտի 1-ի միջազգային քննություն: Ներկաներին նա հայտնեց, որ փետրվարի 19-ից հետո մենք ապրում ենք ՙբոլորովին այլ Հայաստանում՚:
Դավիթ Շահնազարյանը նաեւ ՙԱ1+՚-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի անունից փոխանցեց, որ ՙԱ1+՚-ի հաղթանակը Եվրադատարանում բոլորի հաղթանակն է:
Ելույթ ունեցավ ՙՀանրապետություն՚ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որն ասաց, թե Երեւանի ոստիկանապետն ասել է` հանրահավաքին մասնակցում է 8000 մարդ ու դիմեց նրան. ՙՀիմա էլ հո Քոչարյանը չի±, ինչո±ւ եք ստում՚:
Ըստ նրա, իշխանությունները չեն ուզում լուծել այն խնդիրները, որոնք իրենք բազմիցս ներկայացրել են հանրահավաքներում: ՙՄիտինգ ենք անելու, քանի դեռ Հայաստանում հայ քաղաքացու կամքը արտահայտված չէ, քանի դեռ մարդը գնահատված չէ, քանի դեռ մարդավարի չենք ապրում՚,- ասաց նա` խոսքն ավարտելովՙ Հաղթելու ենք՚ վանկարկումով:
ՀԺԿ առաջնորդը հայտարարեց, որ այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվը խոսում է այն մասին, որ ժողովրդի ոգին կոտրել չի կարելի, նրա արժանապատվությունը ոտնահարել չի կարելի եւ հայտարարեց, որ այն ինչ տեղի է Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ, միակողմանի քննություն է, եւ իրենք պահանջում են այս հարցերի պատասխանները` ո±վ է հրաման տվել կրակելու, ո±վ է կրակել մարդկանց վրա:
Ըստ նրա, քանի դեռ չկան այդ հարցերի պատասխանները, չի կարելի համարել քննությունը օբյեկտիվ: ՙՀետեւողական խաղաղ պայքարի միջոցով կհասնենք հաղթանակի՚,- եզրափակեց նա:
Այս պահին ելույթ է ունենում Լեւոն Տեր-Պետրոսյանը: ‘http://youtube.com/a1plus/.
http://www.a1plus.am:81/am/?page=issue&iid=61909
Comment by blansh — June 21, 2008 @ 11:03 pm
ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԻՄԱ ԿԱ ՄԵԿ ԽՆԴԻՐ
[22:28] 20 Հունիսի, 2008
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ ՙՍա մեր առաջին համապետական հանրահավաքն է մարտի 1-ից հետո եւ ես խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք մարտի 1-ի զոհերի հիշատակը՚, - այսօր այսպես իր խոսքը սկսեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա նշեց, որ սա սովորական ընտրական հանրահավաք չէ, քանի որ տեղի է ունեցել մարտի 1-ը:
ՙԱվազակախումբը, թաթար-մոնղոլական հանցախումբը կրակ բացեց ժողովրդի վրա: Նրանք վաղ թե ուշ պատասխան են տալու՚, - խոստացավ նա: ՙԵս ձեր թույլտվությամբ, ինձ վրա եմ վերցնում պատասխանատվություն մարտի 1-ի զոհերին այդ թվում նաեւ զոհված ոստիկաններին արժանացնել ՀՀ ազգային հերոսի կոչման՚: Նա հիշեցրեց, որ 1991-ին Ելցինը ՙՊուտչի՚ գործողությունների ժամանակ բոլոր զոհվածներին արժանացրեց ազգային հերոսի կոչման որպես անկախության եւ ժողովրդավարության համար զոհվածներ: ՙԱյդպես պետք է վարվել նաեւ մարտի 1-ին զոհվածների հետ՚,-ասաց նա:
Այնուհետեւ Առաջին նախագահը անդրադարձավ առաջիկա անելիքներին:
ՙԱյս հանրահավաքը ապացուցում է, որ ժողովուրդը չի ընդունում ընտրությունների արդյունքները եւ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: Այսօր այստեղ հավաքված 200000 մարդ ավելի շատ կլիներ, եթե քաղաքապետարանը թույլատրած լիներ հանրահավաքը: Ընտրություններից հետո միջազգային հանրությունը Հայաստանի հեղինակությունը շփոթում է ներկայիս իշխանությունների վարկանիշի հետ: Տասնյակ երթեր եւ հանրահավաքներ առաջներում տեղի են ունեցել, սակայն երբեք ոչ մի անկարգություն տեղի չի ունեցել՚,-նշեց նա
Նա գնահատական տվեց ԵԽԽՎ 1609 բանաձեւին եւ նշեց, որ մինչ այժմ այդ բանաձեւի ոչ մի կետ չի իրականացվել: ՙԻնձ համար այս պահին մեկ խնդիր գոյություն ունի` դա քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրն է՚, - նշեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
http://www.a1plus.am:81/am/?page=issue&iid=61911
Comment by blansh — June 21, 2008 @ 11:05 pm
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՊԵՏՔ Է ՈՃՐԱԳՈՐԾՆԵՐԸ ՆՍՏԱԾ ԼԻՆԵԻՆ/ video /
[00:53] 21 Հունիսի, 2008
ՙԲանտում նստած եմ մեր ազգի ամենագիտակից, քաջ, հերոս, վճռական քաղաքացիները եւ նրանց նստեցրել են այն ոճրագործները, որ պետք է զբաղեցնեին նրանց տեղը, եւ վաղ, թե ուշ նրանք զբաղեցնելու են այդ տեղը՚,- այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նա խոսեց ՙքաղբանտարկյալ ինստիտուտի՚ շուրջ բազմաթիվ սպեկուլյացիաների մասին, ՙայդ թվում ոչ միայն մեր տեղական, այլեւ միջազգային կազմակերպությունների բյուրոկրատների կողմից. սկզբում եւ Կոլումբիեն, եւ Պրեսկոտը իրենց զեկույցներում շատ հստակ գրել էին քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին. հետո, վերջնական բանաձեւում, Հայաստանի պատվիրակության ճնշման տակ նրանք այսպիսի տերմին կիրառեցինª քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մարդկանց. վաղը դրանից էլ կարող են հրաժարվել՚,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ապա ավելացրեց, որ մեր իշխանություններն էլ հրաշալի բանաձեւ են գտել. ՙՀայաստանում քաղբանտարկյալներ չկան, որովհետեւ քաղբանտարկյալների մասին օրենք չկա: Կարելի է ուրեմն ասել, որ Հայաստանում թռչուններ չկան, որովհետեւ թռչունների մասին օրենք չկա:
Նույն աբսուրդը հայտարարեց նախկին նախագահ կոչեցյալ Ռոբերտ Քոչարյանը, երբ իմ պարագայի մասին էր խոսելիս ասացª ինչպե±ս կարող էր Հայաստանում տնային կալանք լինել, երբ տնային կալանքի մասին օրենք չկա: Եւ այդ աբսուրդներով մեր երկրի ղեկավարներն ուզում են միջազգային ասպարեզում միջազգային հանրության առջեւ բարձրացնել վարկանիշը: Նրանք ծաղր ու ծանակի են ենթարկում մեր երկիրը: Բոլոր կալանավորվածներն անխտիրª սկսած մուրադ Բոջոլյանից մինչեւ մեր շարժման մասնակիցները, որ գտնվում են մեկուսարաններում, անխտիր բոլորը քաղբանտարկյալներ են եւ քաղաքական հաշվեհարդարի զոհեր՚,- հայտարարեց Առաջին նախագահն ու ավելացրեց. ՙ5000 մարդ են բերման ենթարկել, 500 հոգու ձերբակալել, 130 հոգու կալանովորել, որոնցից 86-ն այսօր էլ գտնվում են բանտերում, եւ նրանցից ոչ մեկին մինչեւ հիմա մեղադրանք չի ներկայացվել մարտի 1-ին զենք կրելու կամ կիրառելու մասին:
Չկա եւ չի կարող լինել այդպիսի մեղադրանք: Ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել մեքենաներ հրկիզելու, խանութներ թալանելու մասին. 4 հոգու էին գտել, որոնցից մեկը, պարզվեց, Ռոբերտ Քոչարյանի որդու ընկերն է,մյուս երեքն էլ Սերժ Սարգսյանի վստահված անձինք, որոնց մասին նրանք հայտարարեցին դատարանում: Ես պահանջում եմ իշխանություններիցª ձեր անունից, ձերբակալել եւ դատի տալ բոլոր խանութ թալանողներին. վստահ եղեք, որ դրանց մեջ շարժման համակիրներից, կողմնակիցներից ոչ մեկը չկա, բոլորն էլ նրանց սադրիչներն են, ձերբակալեք բոլորին եւ ցույց տվեք մեր ժողովրդին. նրանք կլինեն ձեր օրլիգարխների սափրագլուխները, մեր ոստիկանապետերի հովանավորության տակ գտնվող քրեական ոհմակները՚:
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆª ՙՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ՚
Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ եթե ապացուցվի այն, ինչ հրապարակվել է մամուլում, որ Երեւանում խաղաղ ցուցարարների վրա կրակել են ԼՂՀ բանակի ստորաբաժանումները, ուրմեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պետք է հայտարարվի ՙպերսոնա նոն գրատա՚: ՙՄի±թե ճիվաղություն չէ, որ 10 զոհերի կապակցությամբ քրեական գործեր չեն հարուցվել դրանք հետաքննելու համար, ճիվաղություն չէ±, որ այդ 10 զոհերի ընտանիքները չեն ճանաչվել տուժածներ, որոնք արժանի են բավականին մեծ փոխհատուցման, դա չի մեղմի նանց ցավը, բայց փոխհատուցումը պետք է շատ մեծ լինի, առնվազն 1 մլն դոլար պետք է ստանան զոհվածների ընտանիքները, այդ թվում նաեւ զոհված ոստիկանների: Եվ այդ գումարը պետք է վճարվի ոճրագործության գլխավոր հանցագործ Ռոբերտ Քոչարյանի գրպանից՚: Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց ստեղծված իրավիճակի պատճառով նաեւ մարդկային կյանքերի ընդհատման մասինª հիշելով ՀՀՇ փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի օրինակը. ՙԿարելի± է հանրապետության բնակչության 10-20 տոկոսը ենթարկել հոգեբանական, բարոյական, անմարդկային ճնշման, ի±նչ են մտածում, չեն հասկանո±ւմ, որ հանրապետությունը վերածվել է եռացող կաթսայի՚:
ՉԷՐ ՆԵՐԵԼՈՒ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԱՄԱՐ
Առաջին նախագահը հատուկ անդրադարձավ Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալման խնդրին. ՙՆա ընդամենը հրապարակայնորեն ընդվզել է ընտրակեղծիքների առթիվ: Այսինքն, նա կատարել է իր աշխատանքը, նա կատարել է այն, ինչ պիտի կատարեր Աղվան Հովսեփյանը, որը լինելով այս ավազակապետության հենասյուներից մեկը, այդ բանը չէր անելու: Դա արել է Գագիկ Ջհանգիրյանը՚,- ասաց Տեր-Պետրոսյանն ու ավելացրեց. ՙԽորքում հասկանալի է, թե որն է նրա հալածանքի պատճառը. դա հոկտմեբրի 27-ի գործն է. Ռոբերտ Քոչարյանը 100 տարի էլ անցներ Ջհանգիրյանին չէր ներելու, որ նա հայտնաբերեց մարդասպանների եւ նախագահական նստավայրի կապըª հանձինս նախագահի աշխատակազմի ղեկավար Ալիկ Հարությունյանի: Սա նրան չէր ներվելու՚: Տեր-Պետրոսյանը նաեւ նկատեց, որ չի հավատում, թե այս իշխանությունների օրոք արդար քննություն կիրականացվի մարտի 1-ի դեպքերի բացահայտման ուղղությամբ, ինչպես 10 տարի դա չարվեց հոկտեմբերի 27-ի գործի առթիվ, բայց անեւ հայտարարեց. ՙՄենք անպայման հասնելու ենք նրան, որ Ռոբերտ Քոչարյանը կանգնի Հաագային դատարանի առջեւ, որպես մարդկության դեմ գործած հանցագործ՚: Այդ պահին հասարակությունը պոռթկացª ՙՀիմա՚ վանկարկումներով, որոնց արանքում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց. ՙԻմ ձեռքը չի, եթե հնարավորություն ունենայի հիմա էլ կանեի՚: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ընթացքում նաեւ կոչ արեց. ՙԵս միտինգի անունից կոչ եմ անում ԵԽԽՎ-ին, եթե մինչեւ Հայաստանի հարցի քննարկումը Սերժ Սարգսյանը ազատ արձակի անխտիր բոլոր քաղբանտարկյալներին, ապա ես կոչ կանեմ ԵԽ-ին ՀՀ-ի հանդեպ չկիրառել այն սանկցիան, որ նրանք սպառնացել են կիրառել: Ապա դիմեց Սերժ Սարգսյանին. ՙՍերժ, դու իմ ընկերն ես եղել, ես քեզ կարող եմ նաեւ ՙդու՚-ով դիմել, նույն իրավունքը ունես նաեւ դու. սա ի±նչ խելագարություն էª ՀՀ-ում ստեղծել մի այնպիսի խնդիր, որը շարունակ բորբոքելու է ժողովրդին, մի±թե հնարավոր չէ մեկ օրում մեկ զանգով լուծել այդ հարցը եւ դրանից հետո մենք պատրաստ ենք նաեւ նստել երկխոսության իշխանությունների հետ, որպեսզի դուրս գանք այս թնջուկից. սա վտանգավոր իրավիճակ է, վտանգավոր ոչ թե ֆիզիկական բախման իմաստով, այլ մի երկրում, երբ այդպիսի հակադիր քաղաքական ռեալ ուժեր գոյություն ունեն, ոչ իշխանությունն է ունակ նորմալ աշխատելու, թեթեւացնելու ժողովրդի վիճակը, ոչ էլ մեր խաղաղ ցուցարարներն են կատարելու իրանց ընտանեկան ու աշխատանքային պարտքը. հոգեկան խռովքը պետք է հանել մեր ժողովրդի միջից: Այո, մենք պատրաստ ենք երկխոսության, բայց մենք չենք գնալու բազարների՚,- ասաց Տեր-Պետրոսյանն ու հայտարարեց, որ իրենց պետք չեն իշխանության առաջարկած պաշտոնները. ՙմեզ պաշտոններ տվել է մեր ժողովուրդը, եւ այդ պաշտոնները շատ ավելի պատվավոր են, քան ձեր զբաղեցրած բարձր աթոռները՚: Տեր-Պետրոսյանը հայտարարեց. ՙԿա իշխանությունը բռնազավթած, ոչ լեգիտիմ իշխանություն եւ կա հասարակություն, որ համաձայն չէ այդ իշխանության գոյության հետ. մենք ընդունում ենք, որ սա քաղաքական ռեալություն է եւ քանի որ մենք խաղաղ, անզեն, օրինապաշտ շարժում ենք, պատրաստ ենք այդ հարցը լուծել քաղաքակիրթ ձեւով, քաղաքական պայքարի ընդունված նորմերով՚: Տեր-Պետրոսյանը մեջբերեց Ստեփան Դեմիրճյանի միտքը կրկնեց. ՙՔանի որ այս վիճակը ստեղծվել է ընտրությունների պատճառով, ուրեմն այս վիճակից դուրս գալու ելքը նոր նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են՚:
ԵՐԵՒԱՆԸ ԲԱՂԴԱԴ ԵՔ ԴԱՐՁՐԵԼ
ՙԵրեւանը երեք ամիս է Բաղդադից չի տարբերվում, ահա սա է վարկանիշի ցուցանիշը: Հայաստանի վարկանիշի մասին մտածողը Երեւանի կենտրոնում այսպիսի օկուպացիոն զորքեր կտեղադրե±ր: Ինչ վախի մասին է խոսքը, չգիտե±ն, որ այս շարժումը կարգապահ, օրինապահ շարժում է: Ու եթե իրենք չհրահրեն, չկրակեն, չհրմշտեն ժողովրդին, որքան պահանջվում է կշարունակենք մեր քաղաքակիրթ պայքարը՚,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ խորհուրդ տվեց իշխանությանը դրական փոփոխություններ անել. ՙԹող Սերժ Սարգսյանը դրական քայլեր անի: Ո±վ դեմ կլինի, բայց այս 3 ամսում ի±նչ է արել: Շախմատային լեզվով ասածª ռակիրովկաներ. Քոչարյանի կադրերին նստեցրել է տարբեր աթոռների, ոչ մի նոր մարդ, ոչ մի նշանակում, որը ժողովրդի մի մասին կողմից գոնե դրվատանքով ընկալվեր: Կանեք դրական քայլերª կողջունենք, մարտի 1-ի հանցագործներին կձերբակալեքª կողջունենք, մոնոպոլիստներին կբերեք հարկային դաշտª կողջունենք՚: նա հասարակությանը հիշեցրեց ընդդիմության ֆունկցիաները. առաջինըª ընդդիմության խնդիրը իշխանության գալն է, մյուս խնդիրըª ընդդիմության ճնշման տակ իշխանությանը ստիպել դրական քայլեր կատարել դեպի իր ժողովուրդը. ՙԵթե դա անեն, մենք մեր ֆունկցիան կատարած կհամարենք մասնակիորեն: Եթե լավ բան անեն, ո±նց կասենք վատ է, հո մենք ժողովրդի թշնամին չե±նք՚:
http://www.a1plus.am:81/am/?page=issue&iid=61917
Comment by blansh — June 21, 2008 @ 11:08 pm
Ելույթը շատ դուրս եկավ, պայքարողների բոլոր խմբերը ընդգրկված էին : Հումորը անզուգական: Նրա ամեն մի ելույթով մեր ժողովրդի ոգին ավելի է համախմբվում : Հասարակությունը մաքրվում է: Ինչպես երեխային երբ ասում էս դու շատ լավն ես, նա իրոք իրեն այդպիսին է սկսում զգալ: Հիմա մեր ժողովուրդն է` Լևոնն ասում է - դու ամենալավ, ուժեղ, Եվրոպայից էլ դեմոկրատ ժողովուրդ ես ու մենք էլ տեսնում ենք, որ դա իրոք այդպես է…
Comment by ann — June 23, 2008 @ 11:25 am
Levon-i verchi yeluyt-@… hahaha…inch asem , hasarak yerevanyan bakayin xosakcutyun er, ezhan ambastanutyunerov, sut-erov hamemvaz. Anshoosht amenamec soot-e 200,000 tiv-n er. (Nikol@ liner 500,000 kaser , sakayn knerek na zbaghvaz a 21rd daroo amenahetaqrqrakan suspense thriller-e amboghjatsnelov. Inch asem mer hexapoxakannere hrashq taghant en.
Veradarnank “naxkin hrajarvogh naxagah kochecyal Levon Ter Petrosyan-in. xxjali nerkayacum
Comment by Levonisirahar — June 24, 2008 @ 7:31 am
Levonisirahar -ին
Էդ իշխանությունով ու իշխանամետներով որոշել եք նոր հայերեն ստեղծել՞ ինչ է նշանակում «ամբաստանությունով համեմված»: Ինչ՞ ունեք առաջարկելու ձեր կողմից, ում՞ թանկ խոսքը լսենք…Սերժի պարզ համադասական նախադասությունները, առանց ստորակետ, առանց վերջակետ՝ առանց ինտոնացիայի, լիքը «ճիշտ-ճիշտ» խոստումներով, Շարմազանովի մերկապարանոց հայտարարությունները, որ ասում է՝ «դա էդպես չի՛, որովհետեւ էդպես չի՛»: Ու էդ բորորը ասում է քթի մեջ /այ ՛մարդ, դե հանեք՛ էլի ձեր հռետորների քթերի միջի միսը/Տ. Սարգսյանինն էլ/…էս որ դարն ա…Թե փող չունեք..Գալուստ Սահակյանի սուրճի բաժակ նայելը լսենք…Հա՛, Տիգրան Թորոսյանին լսենք, էն որ աչքը գցում ա երկինք, որ միտք բռնի օդի միջից, ձայնն էլ, ախորժալուր…
Մի կողմ թողնենք Լեւվոնի ելույթի քաղաքական հստակ իմաստը, տրամաբանական կառուցվածքը, ամեն անգամ իրեն լսելիս, ասում եմ . «փառք աստծո, հայերենը չի մեռել, կա ու շատ գեղեցիկ է եվ կան մարդիկ Հայաստանում, որ ընդունակ են խելոք մարդուն լսելու եւ հասկանալու:
Comment by Davit — July 2, 2008 @ 11:03 am