Հացադուլը որպես ուղիղ ճանապարհ?

May 15, 2008

Ուսումնասիրում ես հացադուլների խրոնիկան եւ մտածում, որ եթե վերջին տարին հացադուլների տարի հայտարարած լինես, երեւի շատ սխալված չես լինի: Բանն այն է, որ միայն 2007-2008թ-ին թվաքանակներով եւ հասարակական հնչեղությամբ հացադուլների նախադեպերը այնքան շատ էին, որ հասարակությունը անգամ սովորել է սովորական վերաբերվել դրանց: Համեմատության կարգով նշեմ, որ հայկական ինտերնետային մամուլում որոնում կատարելիս այսօր կրկնակի անգամ ավել է հանդիպում “հացադուլ” բառը, քան 1999-ից մինչեւ 2007-ը ընկած ժամանակահատվածում միասին վերցրած:

Իսկ “բովանակությամբ” հացադուլները քաղաքական, քաղաքացիականից մինչեւ տնտեսական, սոցիալական ու բարոյական են եղել, իսկ վայրերը ամենատարբեր` գյուղերում, քաղաքներում, կառավարության, նախագահականի, պետական այլ կառույցների շենքերի դիմաց, մեկուսանարններում, քրեակատարողական հիմնարկներում, սեփական փողոցում տան դիմաց: Ու տրամաբանական է, որ ազգովի “դիետայի նստելու” փափագը չէ դրդում բոյկոտի նման ծայրագույն դրեւորման…

Բնականաբար, բոյկոտը եւ սեփական իրավունքների համար պայքարն ու ընդվզումը դիտարկվում է նվազագույնը ամուր բարոյական հարթության վրա եւ նշանակում, որ հասարակությանը չի հանդուրժում անարդարությունը: Բայց մյուս կողմից, չէ  որ անարդարությունները մեր երկրում մեդիա երեւույթ չեն?

Մի քանի հավանական վերլուծություններ. 1.Դարեր ի վեր “յոլա գնալու” վարժված ժողովուրդը (սա ապացուցել երեւի պետք էլ չէ, առանց պետականության դարեր ապրած ժողովուրդը այլ կերպ չի էլ կարող) հանկարծ որոշել է կամքի արտահայտություն դրսեւորել եւ պայքարել անարդարությունների դեմ ու սկսում է դա` երկրի ներսից բուժելով: Տարբերակ է: 2.Կամ գուցե փոքր ինչ սոցիալական գոյությունը բերելավելով` ժողովուրդը սկսել է մտածել նաեւ հագեւոր սնունդի եւ մյուս` հասարակական, սննդի մասին: Գուցե: 3.Կամ էլ դանակը ոսկորին է հասել եւ այլեւս հանդուրժել այս ամենը հնարավոր չէ: Շատ տարբերակներ կարելի է գտնել: 4.Վերջիններից մեկը կլինի երեւի, որ գործ ունենք մասսայական խելագարության երեւույթի կամ այլ ձեւակերպմամբ` հայկական սադոմազոխիստական նոր դրսեւորման հետ: Եվ երեւի նորմալ է նման տարբերակ մտքով անցկացնել, որովհետեւ հասցրեցի ուսումնասիրել ոչ միայն “հացադուլ” բառի պոպուլյարությունը, այլեւ վերընթերցեցի բոլոր միջադեպերը եւ դրանց հանգուցալուծումները:

Ներկայացնում եմ ձեզ հանգամանորեն… Քաղբանտարկյալների ազատ արձակման համար հացադուլների շարքից: Ներկայումս Շիրակի մարզում շարունակվում է 17 հոգու անժամկետ հացադուլը, (նշենք, որ մի քանի օր առաջ նրանց թիվը 14-ն էր) կամ երեկ մեկուսանում հացադուլ եւ ջրադուլ հայտարարեց նախնական կալանքում գտնվեղ Վարդգես Գասպարը: Հրազդանում նախազգուշական հացադուլ եղավ` բարձր հասարակական հնչեղությամբ: Արդյունքներից էր Արշավիր Բոզինյանի առեւանգման, հացադուլավորների վրա հարձակման դեպքերը: Կամ մի կողմից ողջ գյուղը հացադուլի էր պատրաստվում, մյուս կողմից հացադուլավորների վրա հոգեբանական ճնշում էր գործադրվում, եղավ նաեւ հացադուլավորներին ծեծելու միջադեպ:Իսկ հիմա հացադուլների մասին մեկուսարաններում քաղաքական հայացքների համար դատապարտված մարդկանց հացադուլների շարքից. Կարապետ Ռուբինյան, Հակոբ Հակոբյան, Ժիրայր Սեֆիլյան, Վարդան Մալխասյան, Արման Բաբաջանյան, ապա քաղբանտարկյալներից 24-ը դադարեցրեցին հացադուլը:Մինչ մարտի 1-ը Ազատության հրապարակում հացադուլ էին անումը 6 ՀՀ քաղաքացիներ, մեկը մինչեւ անգամ բերանը կարել էր:

Քաղաքական հացադուլներից զատ հիշենք նաեւ քաղաքացիական հացադուլները: Հացադուլով սպառնում էր որդեկորույս մայրը Գյումրիում, զինծառայողի սպանության մեջ մեղադրվողներն եւ նրանց ծնողներն էին հացադուլ անում, Կառավարության դիմաց մենակ հացադուլ էր անում եւ բերանը կարել էր մի քաղաքացի, ում հայցը հրաժարվել էին ընդունել դատարանում, "Պաշտպանիր իմ իրավունքը" խորագրի ներքո միավորված` թափառաշրջիկ բրոքերների կողմից տուժած քաղաքացիներն էին հացադուլ անում, օտարման գոտու բնակիչների հացադուլը հիշենք, կամ Սեֆիլյանին ի պաշտպանություն հացադուլը` որը Սահմանադրականի մոտ անում էր մի քաղաքացի, որ անձամբ չէր էլ ճանարում նրան կամ ցմահ դատապարտվածներից 17-ի միաժամանակ հացադուլըն էր, որոնք հանդիպում էին պահանջում:

Այստեղ կանգնեմ ու մի կարճ մեկնաբանություն անեմ. Մինչեւ հիմա հացադուլի նստած եւ ոչ մի քաղաքացի կամ քաղաքացիներ չկարողացան գոնե մասամբ լուծում ստանալ իրենց արդարացի պահանջներին… Գուցե շատերին դուր չգա ասածս, բայց եթե անգամ մասսայական հացադուլը չի կարողանում ոչինչ փոխել, ես արդեն կասկածում եմ, որ ինքնահրկիզումը արդյունավետ կլինի: Կամ նոր ուղիներ են պետք կամ էլ ազգովի դիետային նստելուց զատ պիտի հոգեբույժի մոտ հարմարվողականության նոր կուրսեր անցնենք եւ շարունակենք լռել, ինչպես նախորդ դարի խասիաթն է ավանդել: Ուղղեք ինձ, եթե սխալվում եմ:

45 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2008/05/15/p190/trackback/

  1. Երբ ազգը վարժվում է յոլա գնալուն

    Սա հատված էր Հրանտ Բագրատյանի հարցազրույցից, որ ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ. http://www.iravunk.am/site/more/318/

    Հիշեք, որ ազգերի կյանքը տևում է մոտ հազար տարի, որի ընթացքում ազգն ապրում է երիտասարդություն, հասունություն, ծերություն և այնուհետև մահանում է։ Եղել են ազգեր, որոնք կարողացել են երկու-երեք անգամ վերածնվել։ Օրինակ, հույները։ Մեր ազգի իրական քաղաքակրթության ժամանակաշրջանը տևել է մոտավորապես հազար տարի, իսկ վերջին յոթ-ութ հարյուր տարիներին ազգը պարզապես յոլա է գնում։ Սա ամենալուրջ խնդիրն է, որովհետև երբ ազգը վարժվում է յոլա գնալուն, այլ ոչ թե ապրելուն, նշանակում է՝ նրա գենետիկական կոդում շատ կարևոր մի բան խախտվել է։ Իսկ որ խախտվել է, վկայում է այն, որ վերջին հազարամյակում սկսել ենք հպարտանալ գոյատևման մեր տաղանդով։ Ավելին, ազգի պատմությունը կերտած մեր մեծերը հենց այդ գոյատևման ջատագովներն են։ Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու ենք ներքին բավարարվածություն զգում՝ փաստելով, որ Այվազովսկին հայ է։Կամ, ասենք, Ֆրանսիայի վարչապետ Էդվարդ Բալադյուրը հայ է։ Ինչո՞ւ ենք մենք սա կարևորում։ Որովհետև դա գոյատևող ազգի պատասխան արձագանքն է։ Ավյունի մեջ գտնվող մեկ այլ երիտասարդ ազգ թքած կունենա՝ Էդվարդ Բալադյուրն իր գենետիկ կոդի ժառանգո՞րդն է, թե՞ ոչ (երևի Բալադյուրն էլ թքած ուներ՝ ինքը հա՞յ է, թե՞ ոչ)։ Հասկանո՞ւմ եք։ Որովհետև ստեղծագործական վերելքի մեջ գտնվող երիտասարդ ազգը պարզապես կզարմանար` այդ Էդվարդ Բալադուր կոչվածն ինչո՞ւ է Ֆրանսիայում։ Եթե հայ է՝ թող գա Հայաստան, եթե Ֆրանսիայում է, ուրեմն ֆրանսիացի է։ Բայց մենք պիտի փորփրենք ու հայտնագործենք, որ Ռուբենսն էլ է հայ, Նապոլեոնն էլ է հայ, նրա տատիկի հարևանուհին էլ է հայ… Մենք գժվո՜ւմ ենք այդ հիմար «հայտնագործությունների» համար ու մի պահ չենք էլ փորձում խորանալ, որ Հայաստանի ողջ պատմության ընթացքում, նույնիսկ ծաղկուն քաղաքակրթության մեր ոսկեդարում, Մովսես Խորենացուց բացի չենք տվել մի մեծանուն գործիչ, ով օտար քաղաքակրթությունների կրողը, հետևաբար նաև այդ հասարակությունների ներկայացուցիչը չլիներ։ Այն, որ նրանց թիվը շատ ավելին է, քան գնչուներինը՝ համաշխարհային գիտության մեջ, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Սա է մեր տեսակի տրամաբանությունը, և այդ տրամաբանությունը ներարկել ու ներարկում ենք մեր գրքերի մեջ, մեր պատմության հին ու նորագույն էջերում։ Սարսափելի է։ Ինչո՞ւ այսպես եղավ։ Մի քանի հիմնավոր պատճառներով, սակայն դրանք բոլորն էլ սկիզբ են առնում քրիստոնեության ընդունման ժամանակներից։ Հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանը մերժեց քրիստոնեական որևէ դպրոցի մեջ մտնել։ Դա պարզապես մերժում չէր՝ 451թ. Քաղկեդոնի ժողովից սկսած, դա մերժման ճանապարհի սկիզբն էր՝ դեպի հոգևոր-մշակութային ինքնամեկուսացում։ Եվ մենք սա համարում ենք մեր առավելությունը, Հայ առաքելական եկեղեցու բացառիկության ապացույցը։ Այն դեպքում, երբ դա հոգեպես մեկուսանալու, աշխարհից կտրվելու առաջին խոշոր քայլն էր և առաջին խոշոր սխալը։ Երբ դու աշխարհի մի մասնիկը չես, դու կանգնած ես երկու մեծ վտանգի առջև։ Առաջինը. բնական գործընթացի ճանապարհին ազգդ ժամանակի ընթացքում կծերանա ու կմեռնի, և դու հնարավորություն չես ունենա (ինչպես դա եղավ հույների պարագայում) ևս մեկ անգամ վերածնվել։ Եվ երկրորդ. ինքնամեկուսացումը հանգեցնում է նրան, որ երկրիդ ներսում ստեղծվում են ապրելու այնպիսի մեխանիզմներ, որոնք քո ազգը պարզապես չի հանդուրժում։

    Comment by blansh — May 15, 2008 @ 5:35 pm

  2. Great!
    Shat chisht e!
    Urish uxiner petq e gtnel!
    Apres Shushan!
    Urish ughineric mekn el shat ashxateln e, professionalner darnale, lav masnagetner darnale, mecacaval projectner anele u ashxarhin zarmacnele, narekaciner, ayvazovskiner cnele!
    mez inch e exel, kpnenq gorci mi qani tarum ashxarhin cuyc ktanq vor amenaintelektual mardik hayastanum en, amenaharust mardik hayastanum en u amenalav arvestagetnere hayastanum en!!!

    Comment by Edgar Cross — May 15, 2008 @ 5:36 pm

  3. …Հացադուլը/չմտածեք ինքնահրկիզումը/պայքարի միջոց է,բայց նրա արդյունավետությունը կապված է երկրի հետ:
    Հիմա խոսքի Կոնգոյում մեկը ,որ հացադուլ անի երեւի կասեն .”ավելի լավ,մի փոր քիչ կունենանք”:
    Դե չեմ ասում մեր երկիրը կոնգո ա…
    Այնուամենայնիվ կարծում եմ որոշակի արդյունք կարելի է ակնկալել:Հիմնականում այն արդյունավետ է տեղական մակարդակով:Ինչու չէ նաեւ մեր երկրում գտնվող եւրոպական դիտորդների ու չինովնիկների “կոպերի արանքում լուցկու չոփեր դնելու” մի միջոց է:

    Comment by Armen80 — May 15, 2008 @ 9:59 pm

  4. Mer prkutyun sa e. http://ca.youtube.com/watch?v=wJRx0OAVuFU

    Comment by katal hayuk — May 15, 2008 @ 10:09 pm

  5. Հրանտ Բագրատյանը գրչի անփույթ մի հարվածով մեր ամբողջ պատմությունը վերցրեց և նետեց աղբանոցը։ Հետաքրքիր է, որ ոչ մի պատմաբան այդպիսի անհեթեթություններ հայ ազգի մասին դեռ չի հնչեցրել։

    Իսկ վերադառնալով հիմնական թեմային հարկ է նշել, որ վարչախումբն իր գործողություններով մարդկանց չի թողել պայքարելու ոչ մի արդյունավետ օրինական միջոց։ Հետևաբար պայքարը ազատության և օրինականության համար շարունակվելու է ընդունելով նոր ավելի արդյունավետ ձևեր։

    Խախտելով օրինականության բոլոր սկզբունքները իշխանությունները մարդկանց հրում են դեպի բաքարձակ անարգանք այդ իրենց սահմանած և իրենցով անտեսված օրենքներին և դրանք վաղ թե ուշ խախտելու է նաև ժողովուրդը։

    Comment by Միքո — May 15, 2008 @ 10:33 pm

  6. Իրականում ինձ մտածելու տեղիք տվեց գրածդ Բլանշ:
    Ես ոգեւորվում եմ ամեն մի նոր ակցիայից ու հացադուլից, բայց ես զգացի, որ քո գրածը մի քիչ ավելի հեռվից նայելով ա գրված ու ավելի հեռուն ես տեսնում:
    Ինձ միշտ ջղայնացնում ա էն, որ դու թասիբի ես գցում, թե շարունակենք հարմարվել, իբր թե հիմա հարմարված ենք: Հա, կարողա ճիշտ ես ասում, բայց ես պատրաստ չեմ էդ ճշմարտությունը լսել, հասկանում ես?
    Հա, իսկականից հացադուլ պիտի անենք էն երկրում, որտեղ դա արժեք ունի ու հաշվի նստում են այդ համգամանքի հետ, բայց ոչ Հայաստանում:
    Ի վերջո հացադուլավորներն էլ են մեղք: Իրանք հետո շատ կհիասթափվեն ու կկոտրվեն, եթե այդպես ոչ մի բան էլ չփոխվի:

    Գիտես, ես ուշադիր կարդացի գրածդ, նոր հասկացա ենթատեքստերը, բայց եթե թեթեւ կարդայի, երեւի վրադ կռիվ կգայի: Համարձակ մարդ ես հա

    Comment by Seroj — May 15, 2008 @ 11:15 pm

  7. Էլի հացադուլ

    ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՐԴԵՑԻՆ ՀԱՑԱԴՈՒԼԻ
    [18:33] 15 Մայիսի, 2008

    Այսօր ժամը 17.30-ից ՀՀ գլխավոր դատախազության մոտ անժամկետ հացադուլ է հայտարարել ՙՆոր ժամանակներ՚ կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը եւ պահանջում է ազատ արձակել ՆԺ նախագահ Արամ Կարապետյանին եւ կարճել նրա դեմ հարուցված քրեական գործը:

    Հրաչյա Սարգսյանը ծայրահեղ քայլի է դիմել այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ իր կուսակցության նախագահի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: ՙԻշխանություններն իրենց գործողություններով ինձ դրդում են ծայրահեղ քայլի` հացադուլի: Փաստորեն` նրանք մարդու կյանքի գնով փորձում են երկարացնել նրա կալանքի ժամկետը: Փաստորեն` մեր բոլոր ջանքերը իշխանություններին հասկացնելու համար, որ անմեղ, պարկեշտ մարդուն, գիտությունների դոկտորին, քաղաքական առաջնորդին չի կարելի անազատության մեջ պահել զուտ իր հայացքների համար, ապարդյուն է: Իշխանությունները Արամ Կարապետյանին անազատության մեջ պահեցին այնքան ժամանակ, մինչեւ նրա առողջական վիճակը վատացավ՚,- ՙԱ1+՚-ին ասաց Հրաչյա Սարգսյանը:

    Նրան վիրավորում եւ զայրացնում է այն փաստը, որ այսօր երբ սրտաբանը մանրամասն ներկայացնում է նրա առողջական վիճակի վտանգավորությունը, համապատասխան մարմինները դեռ մտածում են` ազատ արձակեն Կարպետյանին, թե± շարունակեն վտանգել նրան կյանքը:

    Մինչ նա ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ իր հացադուլի մասին պատրաստվում էր գրավոր տեղեկացնել դատախազությանը, մի խումբ կանայք բողոքի ակցիա էին կազմակերպել եւ պահանջում էին ազատ արձակել Կարապետյանին:

    ՙԱզատություն Արամին՚, ՙԱրամի փոխարեն բռնեք Սերժին ու Ռոբերտին՚, ՙԽիղճ ունեցեք, խիղճն էլ է մարդու համար՚,- ասում էին կանայք: Ի պատասխան կանանց վանկարկումների դատախազությունից դուրս եկավ Գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Ժաննա Կոտիկյանը եւ կանանց խնդրեց իրենց պահանջը գրավոր ձեւակերպել` գլխավոր դատախազին ներկայացնելու համար:

    Տիկին Կոտիկյանի պահանջը որոշ կանայք բուռն ընդունեցին.ՙԷս ինչ նոր թատրոն է: Ի±նչ է Աղվան Հովսեփյանը չգիտի, թե ի±նչ է արել, որ մեզանից էլ պահանջում եք գրավոր դիմենք: Թող ազատի Արամ Կարապետյանին եւ մյուս բոլոր քաղբանտարկյալներին՚:

    Այսօր ի պաշտպանություն Արամ Կարապետյանի Գլխավոր դատախազության մոտ էր նաեւ ՍԻՄ հիմնադիր նախագահ Հրանտ Խաչատրյանը:

    ՙԱրամ Կարպետյանին ձերբակալել են մարտի 1-ի դեպքերից առաջ եւ իմ ունեցած տվյալների համաձայն մինչ օրս նրա նկատմամբ քննություն չեն իրականցնում: Նրանք ամեն կերպ փորձում են մեկուսացված պահել ակտիվ եւ մտածող մարդկանց: Այսօր արդեն ծիծաղելի է ասել, թե նա քաղբանտարկյալ է, քանի որ այդ փաստը շատ ակնհայտ է՚,- ասաց պարոն Խաչատրյանը: Հետադարձ հայացք գցելով անցած ընտրություններին` Հրանտ Խաչատրյանը նշեց, որ իշխանությունները հստակ գործունեություն են ծավալում քաղաքական դաշտը ավերելու համար:

    Ի դեպ, այսօր Հրաչյա Սարգսյանը իր գործընկերներին եւ կուսակիցներին խնդրեց չմիանալ իր հացադուլին եւ պայքարը շարունակել այլ եղանակով:

    Comment by blansh — May 15, 2008 @ 11:29 pm

  8. Այժմ «օրենքով» վարչախումբը կարող է արգելել հանրահավաքները և փակել է Ազատության հրապարակը։ Սակայն եկեք մի պահ մտածենք թե ինչ իրավական դաշտում կարող է գործել նման մի օրենք։

    Նախ՝ այն հակասում է Սահմանադրությանը։ Երկրորդ՝ ԵԽԽՀ-ն այն չի ճանաչում։ Երրորդ՝ գրեթե ամեն օր ժողովուրդը պահանջում է անցկացնել հանրահավաք և դա մերժվում է այդ «օրենքի» համաձայն։

    Այսինքն այդ խայտառակ արգելքը ոչ լեգիտիմ է, թե՛ Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս։ Այն մնում է ուժի մեջ միայն շնորհիվ 200 իշխանավոր ճղճիմների և 10 հազար սվինների։ Մի կողմում դրանք են՝ մյուս կողմում ժողովուրդն ու միջազգային օրենքը։ Նույնը քաղբանտարկյալների հարցում՝ 200 ճղհիմ և 10 հազար մահակ։

    Դա բավական հիմք է որպեսզի պայքարել դրանց դեմ բոլոր քաղաքակիրթ և ազդեցիկ միջոցներով։

    Comment by Միքո — May 15, 2008 @ 11:51 pm

  9. Միքո ինձ զարմացնում է,թե ինչ հեշտությամբ ես դու ամբողջ ժողովրդին համարում քո աջակիցը: Դու էլ երևի Նիկոլի կողքի մասնագետնես,որ Օպերայում տեղավորում էր անհեթեթ քանակությամբ մարդ: Մի քիչ ռեալ նայի,Լևոնը հավաքել է իր քսանմեկտոկոսը և վերջ,պետք ավելացնել այն,ինչ որ չկա,դրանով դու նմանվում ես շարքային հայլուրականին:

    Comment by kardacox — May 16, 2008 @ 12:43 am

  10. Կարդացող, իսկ դու ռեալ ես ??? Երեվի կասես որ Ս.Ս ին ել ձայն են տվել մնացած 70 % ը …պետք ավելացնել այն,ինչ որ չկա,դրանով արդեն շարքային հայլուրական ես !!!

    Comment by Ազատություն — May 16, 2008 @ 1:27 am

  11. Ես համաձայն եմ, որ ուրիշ բան պիտի մտածենք ու նոր ռազմավարություն գծենք:
    Հացադուլը արդյունք չունի, ուրեմն ինչու իզուր տանջենք մեզ: Կոչ մեր հարգարժան, մեր ամենաարժանավոր քացադուլավոր քաղաքացիներին: Պահպանեք ձեզ, դուք մեզ շատ եք պետք Անկախ պետականության կառուցման մեջ:

    Հրանտ Բագրատայանի ասածն էլ չնայած Միքո, տեսնում եմ սրտովդ չի, բայց դե ճիշտ բաներ ա ասում ու վիրավորվում ես, չէ? Բայց մեռած ազգ ենք, մեռած
    Ու հենց դժվարությոնը մեռած առգին արթնացնել ու պետականություն ստեղծելն է, որ կունենք շուտով:

    Comment by Աղջիկ — May 16, 2008 @ 1:39 am

  12. mi hatel aseq vor Levon@ tnayin kalanqi tak chi exe, vor CNN petrvari 26 sxal texekatvutyuna asel, vor Operayum 350000 marda exel et or@….
    shat sramitn eq….. mekel serjin 53 % dzen en ha tve?????? Levon@ chishta asum - sranq um en xabum? irar en dzer arnum….
    bolor mijazgayin kazmakerputyunner@ u anhatner@ asum ein, vor Levon@ tnayin kalanqi taka, ev mardkanc xuzarkum en nor en ners u durs toxnum, es Qocharyan@ asuma tenc ban chka, ba vor tenc ban chka , xi Levonin Oparayic taraq? tox mnar @nde…U xi er ira tun@ shrjapakvac milicekov?
    xaytarak gorcer en harucum, ishxanutyun@ brni ujov zavtel? et erb en et mardik ishxanutyun zavtel, petakan himnarkner gravel?
    sa humor e, vor@ HH-i patmutyan mej mnalu e vorpes ergicanq!

    Comment by mnb — May 16, 2008 @ 1:57 am

  13. Բարև հայեր.
    Արմեն80 ջան, չե, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐ ԲԱԺԱՆՄԱՆ ՆԱԽԱՇԵՄԻՆ հոդվածի մասին չէի ասում (այդ հոդվածը չգտա:((( ): Իսկ սա, չնայած 3 տարվա վաղեմության հոդված է, բայց ըստ ինձ այսօր էլ անհանգստացնող լուրջ խնդիր է…
    ՀԳ. Կներես որ ուշ եմ պատասխանում… Ուղղակի լինում են պահեր, երբ ասելիք շատ է լինում, բայց մոտս գրել` ձևակերպել չի ստացվում… Նման դեպքերում փորձում եմ նկարների (կոլաժների) միջոցով մտքերս արտահայտել`«Սովետական միությունը դա մի ընդհանուր կալանատուն էր, բայց այն քանդվեց (կտրտված ճաղավանդակներ): Քանդվեց, սակայն սովետական կգբ-ական մնացորդները դեռ գոյություն ունեն, ու իրենց շենքի նման` գորշ, նեխած, բորբոսնած պատի նման փորձում են դեմներս փակել: Բայց պատը ճաքեր է տվել (Նիկոլի նման ազնիվ հայրենասերները կարողացան քանդել այն: Ճիշտ է առայժմ ոչ ամբողջովին, բայց բացված անցքն էլ բավական էր, որ մեր երիտասարդությունը տեսավ թե ինչ կա գորշ պատից այն կողմ: Իսկ պատից այն կողմ Աստվածահաճո ծաղկազարդ աստիճանն, այսինքն կյանքը է. Կյանքն աստիճան է, իսկ պատից այն կողմ` Աստվածահաճո, գեղեցիկ կյանքն է… մնացածը` 1+ սկզբունքով…

    Comment by Վահագն Ղուկասյան — May 16, 2008 @ 2:20 am

  14. Լավ, քանի գրել եմ, մի երկու տող էլ kardacox-ին գրեմ

    Comment 9, by kardacox

    ……. Լևոնը հավաքել է իր քսանմեկտոկոսը և վերջ,պետք ավելացնել այն,ինչ որ չկա,դրանով դու նմանվում ես շարքային հայլուրականին:

    Վերջապես ծակվեցիր հա՞, դու ուզում էս ասել թե ընտրակեղծիքներ չեն եղել, փետրվարի 19-ին լցոնումներ չե՞ն եղել, բռնություններ չե՞ն եղել: Թե ուզում էս ասել որ Հայաստանում դատական համակարգը այնքան օրինապաշտ ու օրինակելի է, որ նրանց վճիռների առումով ժողովուրդը կասկածելու իրավունք չունի:
    Այս ում էս Հայլուրականի տեղ դնում, «…քսանմեկտոկոսը և վերջ…» բա սրանից լավ հայլուրական-հայոցաշխարհական….
    լավ չշարունակեմ, թե չե ամեն գրածդ նախադասության չակերդները որ բացեմ, տաթևիկ նալբանդյան ռոբոտից ոչնչով չես տարբերվի…

    Comment by Վահագն Ղուկասյան — May 16, 2008 @ 2:38 am

  15. 9Ccomment groxin ! HASTAT ARDEN ASEL CHI LINI TE LEVONE INCHQAN DZENA HAVAQEL BAYC VOR YNTRVELA ASEM PASTEROV ORINAK PETRVARI 26-i ANNAXADEP MEC MITINGNA DRA APACUYCE ! YETE INCHVOR MEKE HAKARAKE ASI INCH ASEM UREMN INQN IRENE DZER ARNUM !

    Comment by MARTIK — May 16, 2008 @ 2:39 am

  16. JOXOVURD HUNISI 20-in bolors depi azatutyan hraparak !

    Comment by MARTIK — May 16, 2008 @ 2:40 am

  17. Azatutyun jan,երևի թե մի փոքր հայերենի հետ խնդիրներ ունես,ես ասում եմ եկեք չստենք,չուռճացնենք իրականությունը,պարզ աչքերով նայենք:
    Ես որտեղ եմ ասել Սերժի տոկոսների մասին,որ այսպես հարձակվում ես.. Ի մասածս նա է ,որ ստելով շատ առաջ `եք գնա:
    Իսկ Բլանշի ասածի հետ համաձայնեմ,ավելացնեմ միայն որ պայքարին առողջ մարդիկ են պետք այլ ոչ թե կիսասոված:

    Comment by kardacox — May 16, 2008 @ 3:14 am

  18. Գիտեք հացադուլի պարադոքսը ինչում է կայանում? Եթե նորմալ երկրի հետ գործ ունենայինք, ապա անմիջապես համապասխան մարդիկ/մարմինները կարձագանքեին արդեն համատարած դարձող հացադուլներին: Բայց մյուս կողմից էլ, հենց այդ “նորմալ երկիր” հասկացությունը ենթադրում է որ, հացադուլի պես ծայրահեղ միջոցներին դիմելու կարիք թերևս չէր լինի:

    Ինչևե, կարծում եմ որ այսպես թե այնպես հացադուլավորների առկայությունը ոչ Սերժիկին, ոչ Սփխեչի ուլին, ոչ Մուկին, ոչ էլ կենդանական աշխարհի բազմազան այլ ներկայացուցիչներին չի հետաքրքրում:

    Comment by me — May 16, 2008 @ 6:15 am

  19. Համամիտ եմ Միքոի հետ: Ինչքան շատ իշխանությունները իմիտացիա անեն, որ Հայաստանւմ ՕՐԵՆՔ ԿԱ, ու ինչքան շատ ԽԱԽՏԵՆ էդ օրենքը,,, այնքան մոտենալու է այն պահը, երբ որ
    ժողովրդը իսկապես կդադարի ՕՐԵՆՔ-ի շրջանակներում գործելո ու օրենքով կեղեքվել:

    Ժողովուրդ ասելով ի նկատի չունեմ Հայ ազգը, այլ նրա մի «փոքր» մասը(~450.000), որը կամք կդրսևորի տականքներից ու ստահակներից վերջնականապես ազատվելու:

    Ինձ թվում է լրիվ ռեալ է Նիկոլի գրած «Ռադիկալիզմի շեմին» հոդվածը: Ու համոզված եմ, որ կագին, արդար ու արժանապատիվ մարդկանց քանակը ու վճռականությունը շատացել է վեջին իրադարձությունների հետ կապված:

    Comment by Էդդ — May 16, 2008 @ 11:44 am

  20. Comment by Armen80 — May 15, 2008 @ 9:59 pm
    Ինչու չէ նաեւ մեր երկրում գտնվող եւրոպական դիտորդների ու չինովնիկների “կոպերի արանքում լուցկու չոփեր դնելու” մի միջոց է:
    Ardyoq lutsku chop???te geran?loooooooooooool
    De du haskatsar:)))))))))))))))))))

    Comment by Dona — May 16, 2008 @ 12:54 pm

  21. Joxovurd erekva datavrutyunic exclusive kadrer.

    http://qbhima.blogspot.com/2008/05/blog-post_16.html

    Joxovurd, haylurakan kardacoxy (ov hayluri het sert kaper uni, yete voch ayntex e ashxatum) mez asum e duq haylurakani eq nmanvum :) Es ur enq hasel :) . Vonc vor mi hat mlica indz asi, du ho mlica ches.

    Hima mi qich temayi mej. Erek handipel em Karapet Rubinyani het, ov mi qani or araj er bac toxnvel. Na bavakanin hetaqrqir baner patmec KGB-i padvalneri u KGB-shnikneri masin. Sksats nranic, vor ira nkatmab bavakanin harganqov en verabervel u verjacrats nranov vor KGB-i spanery ardaracel en ira mot, te ibr 90-akannerin el enq menq senc banerov zbaxvel Dashnakneri dem. U het paron Rubinyany patmets, te ed spanery um xekavautyan tak u handznararakanov en dosye havaqel Dashnakneri vra. Karox eq gushakel um?

    Ayo ayo, duq chisht eq nuyn inqy Serjik Azati Sargsyan. U nayev dra hamar a, vor HYD ynkerney (voch sharqayin) edqan lav kul en talis Serji asats amen inch u iranc mek mek asum ter im, slushayusy i povinuyusy.

    Enpes qani Serjy hayastanum pashton uni, KGB-n gnalu a 37 tiv u yerbeq AATS-i chi veracvelu

    Comment by serjantaker — May 16, 2008 @ 1:36 pm

  22. Նախ` մերսի մեր շատ հարգարժան ադմինին նոր էջ բացելու համար: Կարծում եմ սա կխթանի ավելի ակտիվ քննարկումներին, թե չէ բլոգը մի տեսակ մեռել էր վերջերս: Երկրորդ` ինձ դուր ա գալիս, որ մենք արդեն սկսում ենք թեմատիկ քննարկումներ կազմակերպել և զերծ մնալ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ կամ քոռ Լևոն վիճակներից:
    Հիմա հայտնեմ իմ կարծիքը: Ինչի եք կարծում, որ էդ մարդիկ հացադուլ են անում միայն իշխանությունների ինադու: Դուք անտեսում եք, որ էսօր ամեն մի հացադուլի դեպք իսկ հասարակական մեծ արձագանք է ունենում: Եվ դրանով մարդիկ ապացուցում են, որ թեև բոլոր ընդունված ձևերը իշխանության կողմից սահմանափակված են (հեռուստաեթեր, հանրահավաքներ, արդար ընտրություններ և այլն), բայց պայքարը միևնույն է շարունակվում է: Բացի այդ սրանով ընգծվում է էն փաստը, որ հասարակության մի հատվածը հակված է ընտրել պայքարի շատ ավելի կոշտ միջոցներ, քան ժողովրդական զբոսանքներն ու թերթկարդացություններն են:
    Պետք չէ անտեսել նաև, որ դրանով էդ մարդիկ (եթե նրանք անազատության մեջ չեն) մեծ բարոյական աջակցություն են ցուցաբերում քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին: Այնպես որ, կարծում եմ, քանի դեռ քաղաքակիրթ միջոցները հասու չեն, կարելի նաև սոված մնալ: Իմ զորակցությունը բոլորիդ: Դուք հերոս եք:

    Comment by Էդգար — May 16, 2008 @ 2:53 pm

  23. Կարդացողին.- Նախ առաջին հերթին ես չեմ հարձակվել Քեզ վրա. Որտեղից վերցրեցիր, որ հայերենի հետ կապված պրոբլեմներ ունեմ ?…լավ իսկ հիմա ռեալիստ ջան , ասա’, քանի տոկոս ձայն է հավաքել Ս.Ս-ն, եթե Լ.Տ-Պ-ն հավաքել է քսանմեկ ???….և դու քեզ համարում ես ռեալ մտածող մարդ ??? Բռավո…երեվի շաաատ, շաաատ ես կարդում … ու նայում Հայլուր:

    Comment by Ազատություն — May 16, 2008 @ 5:28 pm

  24. Կարդացել եք Գուրգեն Արսենյանի վերջին հայտարարությունները/հայկական ժամանակ/?

    Զգուշացեք`
    հերթական անննննամոթ պատեհապաշտն է:

    Comment by Armen80 — May 16, 2008 @ 5:35 pm

  25. ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԻՆ
    [16:46] 16 Մայիսի, 2008

    Այսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ ոստիկանության աշխատակիցները ուժի գործադրմամբ վրանից հանել են երեկվանից հայացուլ հայտարարած ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանին, ոտքերով հարվածել, գողացել նրա կոշիկները, ջարդել վրանն ու տարել:

    ՙԵս երեկվանից այստեղ եմ եւ ամբողջ գիշեր անցկացրել եմ նստարանի վրա: Ես ոստիկաններին հայտնեցի, որ նաեւ հանգստանալու իրավունք ունեմ, նրանք էլ ինձ ասացին, որ դա իմ խնդիրն է: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ հացադուլավորները կարող են վրան տեղադրել եւ իրենց հանգիստը անցկացնել վրանում՚,- այսօր ՙԱ1+՚ին պատմեց Հրաչյա Սարգսյանը: Նրան ընդամնեը հաջողվել է 1 ժամ անցկացնել վրանում. ՙԵս իմ հացադուլով պահանջում էի Արամ Կարապետյանին մեկուսարանից տեղափոխել սրտաբանական կենտրոն եւ կարճել նրա դեմ հարուցված քրեական գործը: Իմ պահանջներից միայն առաջինը էր մասամբ կատարվել եւ ես պետք է շարունակեմ հացադուլը: Ժամը 13.00-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները` գնդապետ Տարոն Բաղդասարյանի գլխավորթյամբ ինձ բռնի ուժով, ծեծելով դուրս հանեցին վրանից եւ տարան իմ բոլոր իրերը: Պետք է նշեմ, որ կանանց համառ պահանջով վերադարձրեցին միայն կոշիկներս: Մարմինս տանելով` կարծում են, որ միտքս ու հոգիս էլ են տանում: Իմ հացադուլին արդեն միացել են եւս 5-ը եւ մենք այստեղից որեւէ տեղ չենք պատրաստվում գնալ՚:

    Բռնության են ենթարկվել նաեւ այն կանայք, որոնք փորձել են պաշտպանել Հրաչյա Սարգսյանին: ՙԵս ոստիկաններին ասացի, որ մենք անասուններ չենք, որ մեզ այդպես հրում են: Այդ պահին մի ոստիկան հետեւից հարվածեց մեջքիս` ասելով`ՙՀերիք եղավ, ինչքան ձեզ հետ նորմալ վարվեցինք՚՚, ասաց տիկին Ալլան: Նրա կողքին կանգնած կանայք ավելացրեցին, որ ոստիկանները ուժ են գործադրել բոլոր այն կանանց նկատմամբ, ովքեր փորձել են թույլ տալ քանդել վրանը ու տանել Հրաչյա Սարգսյանի իրերը:

    Դատախազության շենքի մոտ հավաքվածներին պաստառներով շարունակում են միանալ քաղբանտարակյալների համար պայքարողները ՙԱզատություն՚, ՙԱզատ, անկախ, Հայաստան՚, ՙՊայքար, պայքար մինչեւ վանկարկումներով՚:

    Comment by blansh — May 16, 2008 @ 7:38 pm

  26. Ընտրությունները կոչված են, որ իշխանության գան այն ուժերը որոնք վայելում են ժովովրդի վստահությունը և տոկոսները այստեղ երկրորդական են:
    Միգուցե ԼՏՊ-ն չի ստացել այնքան ձայներ, ինչքան պնդում է, սակայն նա վայելել և վայելում է ժողովրդի վստահությունը:

    «Հաղթողները» պետք է գործեին ընտրությունների ժամանակ և հետո այնպես որ մարդկանց համար պարզ դառնար, թե ով է հաղթել իրականում: Իսկ նրանք սկսեցին աջ ու ձախ մարդ ձերբակալել և հետո մարտի 1 սարքեցին: Դա պարտվածի ոճ է:
    Այսօրվա վիճակով կա մի իշխանություն որը բացարձակապես չի վայելում մարդկանց վստահությունը և գնալով իրեն ավելի գռեհիկ Աֆրիկա-Ասիական բանանային ձևով է դրսևորում:

    «Մեղավորը» ոչ թե ԼՏՊ-ն է այլ իրենք, որ օլիգարխական և մաֆիօզ օղակներից բացի չունեն ոչ մի հենարան և ոչ մի բենեֆիցիառ:

    Comment by Միքո — May 16, 2008 @ 9:18 pm

  27. Բարև բոլորին, խնդրում եմ կարդալ աըս հոդվածը

    շատ հետաքռքքիր հոդված է http://taregir.am/2008/mayis/15/index.htm

    Խոսք ի խորոց սրտի

    ՙՏե°ր, բոլոր ազ•երից մենք ավելի նվազեցինք, և հիմա էլ նվաստացած ենք ամբողջ աշխարհում մեր մեղքերի պատճառով և այժմ մենք չունենք, ո°չ իշխան, ո°չ մար•արե, ո°չ առաջնորդ …՚:
    (Դան. 3 : 37-39)
    Արդարադատ լինենք, որպեսզի չդատապարտվենք:
    Ճշմարտությունն ու իրականությունը խեղաթյուրելը մահացու մեղք է: Երբ մարդը կորցնում է իմաստության շնորհը, ապա դա նշան է, որ Աստված լքել է նրան:

    Comment by Suren — May 16, 2008 @ 11:27 pm

  28. 19-Eddin
    ————. 1000 angam pastvets, vor Azatutyan hraparakum Levon Ter Petrosyani mitingneric amenametz@ exel e 500 hazar kendani masnakic. Du inchu es grum “minchev 450 hazar”. inchn e qez stipum 50 haza8ov k8jatel ayd tiv@ ev mez staxos hamarel. Du iharke serjakan provakator es inchpes aystegh handes ekogh shater@.

    Comment by david — May 16, 2008 @ 11:49 pm

  29. բարեւ ժողովուրդ;;;
    խառն էի…
    ուրախ եմ կրկին ձեզ միանալու….
    Իմ մեխքը գալիս են բոլոր մարդիկ…
    անճարությունից, հուսահատությունից դրդված դիմում են տենց քայլերի….

    Չգիտեմ ինչ կարելի է անել???
    Ասում եմ `նկատել եք, էս Հայլուրը ինչ սնեգուրոչկա է դարձել;;;;
    Մի ուրիշ ձեւի;;;;;
    եւ ես իրենց փոխարեն ամաչում եմ;;;;թասիբ, ինքնասիություն չունեն ….
    կամ իրենց են գժի տեղ դրել, կամ ամբողջ ժողովրդին…????

    Comment by sss — May 17, 2008 @ 12:47 am

  30. Առաջին հայացքից թվում է, թե հացադուլը անօգուտ պայքարի ձև է, սակայն դա բարոյալքում է վարչական կառույցը և վերջինս ի վիճակի չի սթափ գնահատելու իրավիճակը։

    Սակայն կածում եմ ավելի ուղղակի պայքարի միջոց կլինի պետական ապարատի սպասարկող անձնակազմի գործադուլը։ Թո՛ղ մի շաբաթ իրենք քշեն իրենց մեքենան, իրենք նորոգեն «կախված» համակարգիչը, դուրս հանեն աղբը և այլն։

    Նստած կեղտի մեջ տնից բերած ճաշն ուտելով նրանք կամ պիտի մոգոնեն հետագա օրենքը գործադուլները արգելելու մասին կամ միգուցե խելքի գան։

    Comment by Միքո — May 17, 2008 @ 3:00 pm

  31. Knereq vor temayic shexvelu em.

    Vahagn mi qani or araj nshel eir artaqin qaxaqakanutyan het kapvac mi nman artahaytutyun, chisht nerkayacnum em var, vori irakan hexinak Cherchiln e, ov hamarvum e aysorva arevmtyan u hatkapes amerikyan artaqin qaxaqakanutyn nor shrjani naxahayr. ev hatkanshakan e vor artaqin qaxaqaknutyaan mej henc ays skzbunqov arajnordvox erkrner, hatkapes AMN misht hajoxutyunneri e hasnum.

    Chkan haverj barekamner kam tshnaminer, kan haverj shaher.

    Ayo Vahagn jan vaxuc arden jamanakn e vor menq el` hayers, Hayastan erkir haskana ays skzbunq, vor gorci i shah iren voch te ogtagorcvi ayl erkrneri koxmic.
    Kpel enq rusnerin, aranc haskanalu vor nranq mez ogtagorcum en irenc shaheri hamar u tqac unen mer vra, nuynn el myus azger, u chzarmanaq miguce rus mez aveli shat vnasa tvel qan turq.

    Karcratiper unenq te vonc turqi het haraberutyun unenanq, ay mard vaxtin arab kam parsik aveli shata erevi hay kotorel u spanel qan turq, hima ed vonca nranq mer barekamnern en, kam ed ov chi haskanum, vor ete Evropan, AMN, rusaastan chuzein , tuyl chtayin cexaspanutyun cher lini, aysinqn ete ed trambanutyamb sharjvenq pti nranc het el chharabervenq.
    kam vracinerin asum eq barekam, inch barekam misht el mer hakarakordneri koxmic en exel.
    kam esor nuyn huynerin um turqer pakas chen kotorel, turqeri het xoshor energetik cragrer en irakanacnum.
    Aysinqn inch em uzum asel, vor es tqac unem cankacac erkri vra, ete nra shaher chen hamhnknum im erkri shaheri het, u barekam em nra het ov im shahica bxum.
    Hayer haskaceq hastaglxutyamb, kam sut hayrenasirakan charerov chi, vorov es 10 tari mez es angraget tatarner kercnum en u anhaskanali divanagitutyun varum, darcnelov Hayastan ayloc andznakan ogtagorcman ir, vnaselov mer shaher, mer erkrin.
    ka divanagitutyun haskacutyun, voric Ter-Petrosyanic aveli ujex hay es chgitem.

    Arden 90 taruc avel lacum enq u animast voxbum, mer djbaxtutyun darcnelov ayloc hamar tashkinak, mijoc vor ogtagorcen i shah irenc u arhamaranqov tqelov shprten mi koxm , minchev vor noric irenc da petq lini.
    Vomanc tvuma te iranq lav hay en, qani vor asum en turqi maman u miayn hishum en cexaspanutyun (e bnakan vor petqa hisheq, aylhntranq chka el, uxaki da darcnel hayrenasirutyan skzbunq, da anbaroyakanutyun e), bayc tqac unen te Hayastanum incha katarvum, vor karoxa nor exern lini(heto esh-esh glxneris ktaqn kasenq vay ed vonc, ashxarh chanachi), vor mardik stex goyutyun en qarsh talis, vor karces otari u turqi lci tak linen, vor azga veranum , vor erkirna korcanvum, e iranc inch iranq iranc mi por hac unen, turqeri maman asel en, iranc paperi hox hishum en, mnacaci vra tqac.

    Iskakan hayer esor irenc hnaravorutyan chapov masnakcum en ays Hamajoxovrdakan Payqarin (u ardaranalu en dzev, vor sharjman het chenq, qani vor Levonin chenq sirum da inqnaxabeutyuna, cheq sirum mi sireq, stex andzer erkrordakan en, stex Payqara joxovrdi iravunqi, joxovrdi azatutyan, joxovrdi` ira erkrin ter darnalu hamar, hay azgi kayacman u inqnamaqrman, petakanutyan u petakan mtacelakerpi dzevavorman, qaxaqaciakan hasarakutyan stexcman hamar, verjapes Payqara bolor vat erevuytneri dem, Payqar hanun hzor, azat, arjanapativ, iravahavasar u barekecik Hayastani)
    isk ov vor chi masnakcum na kara asi vor ira papern en hay exel, bayc inq hastat vat haya, u tenc mardik Hayastanin petq chen.
    tenceri patcharova vor chenq karum liarjeq petutyun u azg darnanq.
    Tenceric voroshneri masin es nerqevum kgrem.

    Karch asac`

    Payqar, Payqar MInchev Verj.

    ete chhaxtenq uremn azg kochvelu u petutyun unenalu arjani chenq, kdarnanq otarutyan mej aprox u mer covic-cov hayastani masin xosacox, vochinch chnerkayacnox xumb.

    Ay dra hamar el, hastat Haxtelu enq.

    Comment by Haykk — May 17, 2008 @ 9:00 pm

  32. (sa es grel ei der naxhntrakan shrjanum tarber forumnerum)

    Dzez enq nerkayacnum Azgi Davachanneri, Qcnoxneri, Caxvoxneri, Anskzbunqayinneri Hit-Shqert (mek bacarutyun - aystex chenq ditarkelu ays Hit-Shqerti bolor jamanakneri bacardzak arajatarnerin` Hanrapetakan, Bargavach, Dashnakner (xosq ays kusakcutyuneri vernaxavi masin e) ev nranc mot shrjapati u ayl Bardcrastichan ishxanavornerin).

    Ays pahi drutyamb

    1. Artur Baghdasaryan
    2. Artashes Geghamyan
    3. Vazgen Manukyan
    4. Samvel Babayan
    5. Albert Bazeyan

    En manr munrnerin el` paruyr, karapetich, shavarsh, sadoyan, gasparich, xosrov, ev ayln chenq nshum, nranc darn ancela, hamel nranq arden iranc pashtonnu pox stacel en hadznararvac gorc katarel en.

    Comment by Haykk — May 17, 2008 @ 9:02 pm

  33. sharunakutyun (sa el grel ei der naxhntrakan shrjanum)

    —serjik sargsyanin satarum en bolor talanchiner, apazgayin u appaetakan gorcichner, qreakan tarer, mardaspanner, angragetner, strukner, anbaroyakanner, bayc normal mardik el kan nran sataroxneri mej, uxaki nranq sharjvum en andznakan shahov, mtacum en stamoqsov (u te inchqan en ays verjin nshacnersn normal tox amen mek inq mtaci), mi xosqov na shat hntir talani, erkir caxox tim uni.
    —Arman meliqyan , Tigran karapetich, Aram harutyunyan es mardkanc erevi miayn irenc harazatner dzayn ktan nranc chnexacnelu hamar.
    —Artashik gexamyani, aysinqn datark dholi depqum nran nuynisk ir kusakicner dzayn chen talu, es mard ira stacac poxic nenc er uraxacel vor iran lriv korcrel er u I shnorhiv ira amenadebilne el haskacav vor sa shizofrenik caxu ararac e, nran karoxa chnexacnelu hamar serji xnamin mekel dzayn ta.
    —Arturik baxdasaryan xzik jahela, vor erbemn ira vra ushadrutyan hravirelu hamar puch puch lachari pes gorgorum e, serjin u robin nra andznver carayutyunner hamapatasxan chgnahatvecin ev na mtacec te inq inch vor ban e nerkayacnum (aranc haskanalu vor inqn el ir kusakcutyunnel serji sarqacn en, serji andznakan ogtagorcman en u soxalu hamar cnvac chi kara trchi, dra hamar el erb zgac vor tulaya u iran tshelu en , sksec aj ambionic mi erku hndimadir eluyt unenal, hima el amen or cuyca talis, tee s hndimadir ei dra hamar hanecin-durs eka, voch durs ekar vorovhetev qu papan` serj asec tula halovd mna, qez mardu tex mi dir, es vonc kasem nenc klini, vor taza kexc hndimutyun sarqi), bayc mi orva mej haskacav vor inq 0, nran lqecin ira amenamterim hnkerner, orinaci himandirner, u ishxanutyun exac jamanak enqan “qaqer” kerel vor hima vaxuma txu pes ira mtacac artahayti, dra hamar el serji telna telum ev baci ayd na masnakcel e anxtir bolor hntrutyunneri kexcman, bolor anorinakanutyunnerin, exel e amenatund kasharq bajanox , nranq en glaxvorel sahmanadrakan barepoxumneri jamanak kentronakan shtab, nra tuyltvutyamb u masnaksutyamb e kazmakerpvel specnazi AJ shenqic xaxax joxovrdi vra hardcakumn u dajan cec ev kalanavorumner ev I vejo nra bazmativ biznesner, sepakanashnorhvac hanrakacaranner ev ayln. U hetaqrirn ena vor esqan storacrin , bayc eli inq ira carayutyunnern a serjin arajarkum u eli mi qani kopekov caxvec.
    —Vahan hovhannisyan sut, kexc hayrenaser e, na dasakan qaxaqakan pornikutyan orinak e` linel ishxanutyan mej ogtvel bolor ptuxneric, erkir hascnel es vichakin, ishxanutyan het talanel, bayc hntrutyunneric mi qani amis araj durs gal koaliciayic, bayc mnal ishxanutyan mej (naxararner, marzpetner ev ayln, baci ays erevi moracel en vor robiki amenaandznver pashtpannern ein) u aysqanov handerz qnnadatel ishxanutyunnerin nerka vat vichaki hamar, hndimadir kecvacq hndunel ev ayln, baci ays chpetq emoranal vor na dashnak e, isk te inchqan apazgayin u mer djbaxtutyunneri mej ich mec patasxanatvutyun unen dashnakner hamarya bolor giten, vahanin dzayn ktan nra dashnakneri vernaxav, hasarak joxovrdi ayn mas ov chgiti dashnakneri apazgain kerpari masin, u mekel ete eriturqeri hetnordneric mard mnacac lini nranq, che vor mer sireli dashnakner inchpes 1900-akanneri skzbin 70.000 km2 toxecin ayn inch unenq , eritturqer urax klinein himikva Hayastanic mnar menak Yerevan` hashvi arnelov vor robiki mijocov 10 taria caxum en u serjin el mnuma storagrel. Es dashnakneri masin shat cavalvecinq, ba inch anenq enqan vnas en tvel, vor mardu sirt chi dimanum.
    —Vazgen manukyan artashikin nmana, bayc nra stacac pox shat chi exel erevi, u baci ed nran satarum en 4 kusakcutyunner, patkeracnum eq, hima arturik, vahan, artashik, arman, aram, tikon vonc en nran naxandzum(nranc meank iranc kisat prat kusakcutyunnern en satarum)` irancic vochnvocv lav chi, bayc nran satarum en 4 kusakcutyun, bayc petqa nranc hangstacnel irakanum nranq jamanakin chen haskacel, vor iranc kusakcutyunic kareli e amen 10 hogu arandznacnel ev kusakcutyun stexcel, hima el nranq ksatarein iranc u nranq kasein te Levon chi miasnakan hndimadir teknacun menq enq, Levonin 18 kusakcutyuna satarum, isk mez 118 . vay vazgen vazgen tenc el sa chmecacav, chnayac vor ancac champan petq e stiper, Levonic myusic sovorer.
    Ova kaskacum vor shavik, arshak, hrant xachatryan, en myus(anun chem el imanum) ishxanakan akannern en u asenq galust sahakyanic kam el tigranchik torosyanic aveli lav en serjin govum u Levonin pnovum, isk sadoyan arshak lriv iran varec (gone mi qani miamit kliner vor khavatar nra hndimadir linelun, xexch edqan mazutmazut gorac, mazer spitakec), voch avel voch pakas gnac u darav alraxaci lyoviki ognkan (de mard inch ani artashin toprakov pox en tvel, vazgenin u myusnerin mi qich pakas, en gasparich arden pashton uni inq inchov er pakas, mard pti apri te che ) u hima apush mekanbanutyunner nman en 6 tarekan debil erexu heqiati. Baci es nran serj idiod asec, bayc hima knoj hramanov asxatum e serji hamar. Aynpes vor vazgen petqa minchev hntrutyun huys ira vra dni u harevanneri het ashxati, nranq erevi menak dzayn tan, te che shavik hastat serjina dzayn talu.

    Aysenc hetqrqir baner u menak mer erkrum e hnaravor senc baner.
    De hima aseq xelq unecox, azgi u hayreniqi masin mtacox, baroyakan mard Levonic baci inchi urishin petqa hntri.

    hima uxaki dashnakneri masov avelacnem, vor sranq enqan stor en , vor iranc xelqov sepakanashnorhelov azgayin vorosh baner` asenq iranc tvuma te Cexaspanutyan bardzradzaynum iranc andznakan iravunqna heto nor mnacacin, dra chanachum nuynpes, kam asenq fidayiner, mer herosakan haxtanakner nuynpes, el chen asum vor Andranikin u mnacacin minchev mer orer iranq en matnel u uzel vor brnen.

    Aysninq sa nranc koxmic lav asypes asem govazdayin qayl e, vor karces sepakancnelov azgayin mer nman baner, u ogtvelov nranic vor ayd ameni nkatmamb cankacac hay gone antarber che, nranq sa ogtaorcum en i shah irenc.
    NUyn cexaspanutyan harc u dra chanahcman harc texin antexin arcarcum nranq darcrel en irenc biznes, voric miliardner en stanum` gnum en spyurqum hayeri tner, u pox havaqum , te ibr Hay dati hamar e, heto ed gumari 10 % caxsum inch vor Hayastani hamar animast u annpatak mi akcia anum, mnacac dnum iranc grpan` aselov te tesaq menq inch hayrenaser enq. shan poch eq duq, te hayrenaser eq.
    julikner u anbaroyakanner eq.

    mankakan hogevorsutyamb en zbaxvac mardik, dprocakannerin berum en momavarutyan nranc asum te teseq menq azgayin erasjshtutyun enq lsum , menq turqeri maman, drosh en varum , asum ba sax hay azgi haxtanakner dashnaknern en tarel, hesa gnalu enq turqian gravenq, u senc datark xosalov jahelneri uxexner utum en, vkan spyurqi hay jahelner, voronc tvuma te menak dashnak linelov karas hayrenaser lines, el chgiten vor vocn en ogtagorcvum dashnak vernaxavi koxmic iranc andznakan npatakneri hamar.
    txura shat txur

    P.S. Knereq, vor temayic shexveci

    Comment by Haykk — May 17, 2008 @ 9:14 pm

  34. “Հայաստանում քաղբանտարկյալներ կարծում եմ չկան”.Ալեքսան Կարապետյան
    Ինչ է խոսում չոր ԳԱՆԳԸ?
    Էդ էն տղերքն են ,որ արյուն էին տալիս Արցախում:էդ ժամանակ ինքը բիզնես էր անում,ու հանգիստ լափում էր , հետո էլ լափածը որոճում:
    Ինչ պիտի սպասենք սաղ կյանքը պարտկոմահրահանգիչ եղած էս անբնականորեն անբարոյական չաղ առնետից/մի մոմենտ էլ ուզում էին ՀՀ-ն փրկել/:Ուղղակի հերթական քաղաքական “դիշովի”պուտանկա…

    Comment by Արմեն80 — May 17, 2008 @ 9:52 pm

  35. Hayk es qo het liovin hamacajn em,

    Comment by Karen — May 18, 2008 @ 9:35 pm

  36. ես էլ մի քիչ off topic գնամ եթե կարելի է,երեկվանից նյարդայնացած եմ : Ժողովուրդ, նախկին իշխանություններին հայհոյելու ու ամեն ինչ իրանց վրա գցելու գործընթացը սկսվել է: Գաղտնի չի, որ լսելով մեր մտավոռականության հերթական զեղումները կարելի է հստակ որոշել թե իշխանությունների էժանագին քարոզչությունը որ ուղղությամբ ա զարգացվելու: Եվ ուրեմն…Երեկ ազատություն ռադիոկայան եմ լսում, ու թունդ հայրենասեր Շուշան Պետրոսյանը ու ոմն Մարինե որը ներկայացվեց որպես “պոետ” բայց հեչ էլ պոետի տպավորություն չէր թողնում, նստած լուրջ լուրջ քննարկում էին ազգիս առաջ ծանրացած խնդիրները: Իհարկե Շուշանը առիթը բաց չթողեց ու ի գիտություն բոլորի հայտարարեց որ արի ու տես մարտի մեկի զոհերի մի մասը նաև “մեղավոր էր”: Պարզվում է որ Շուշոն հանրահայտ հայրենասեր, բազմատաղանդ արվեստագետ, ու սրտացավ ազգի բարերար լինելուց բացի նաև քր-գործերի քննիչ է ու դատախազության խոսնակ:

    Բայց ամենաուշագրավը դա չէր: ՈՒրեմն այդ Մարինեի հռետորական հարցին թե Շուշանիկը արդյոք կարծում է որ Սերժիկն ու Ռոբիկը տարբեր են, Շուշանիկը համարձակորեն հայտարարեց որ ինքը “չի կարծում, ինքը ԳԻՏԻ” որ տարբեր էն լինելու: ՈՒ նշեց արդեն նշմարվող շատ փոփոխություններ, օրինակ որ հեռուստաեթերում կարելի է նկատել “աննշան” բայց այնուամենայնիվ ինչ որ տեղաշարժ դեպի լավը, կամ որ քաղբանտարկյալներին բարեհոգաբար կամաց-կամաց բաց են թողնում:

    ՈՒ այսպիսով ամեն ինչ Ռոբիկի վրա բարդելու գործընթացը անցնում ա հաջորդ փուլ: Պարզվում է, Սերժը անդարդ, անշառ մի անկյունում իրա համար նախագահ էր ուզում դառնալ, Ռոբիկն էլ Շուշանի խոսքերով “սարսափելի” հրամաններ էր տալիս որ օրինակ բոլոր ալիքներով նույն բանը ցույց տային, կամ որ աջ ու ձախ բոլորին ձերբակալեին: Արդեն ավելի շուտ էր սա նկատվում. Երբ որ մայիսի երկուսին ԼՏՊն ուղիղ 40 րոպե թքեց մրեց Ռոբիկին, սպասում էի որ Արմեն Աշոտյանների, կներեք արտահայտությանս համար Հենրիկ Իգիթյանների, այլ “արվեստագետների”, “քաղաքագետների”, ու “ամենագետների” ողջ ոհմակը նորից կմոբիլիզացվի Ռոբիկին պաշտպանելու ու իր հակառակորդներին թուրք հանելու “սուրբ” գործի համար:

    Չեղավ ու հասկացա որ Ռոբիկը ինքը իր թակարդի մեջ ընկավ;
    քանի որ ինքը այլևս “նախկին իշխանություն” ա, իրեն կարել է քննադատել առանց որևե լուրջ խոչընդոտի: Խիզախ Շուշոյի խիզախ հայտարարությունները շատ կգնահատվեին եթե արվեին փետրվարի 19-ից առաջ, իսկ հիմա դատարկ էն հնչում քանի որ Ռոբիկը արդեն նախագահ չի, ու պռոստո առիթ կհանդիսանան որ օրինակ LA-ի հայությունը իրան դատարկ դահլիճներով դիմավորի: Ցավում եմ որ ես ա մեր “մշակույթը”, ու որ անհեթեթ “նախկին” իշխանությունների խնդիրը դեռ երկար շահարկվելու է, Ռոբիկին ներկայացնելով ամեն ինչում մեղավոր, իսկ Սերժիկին ամենաբույժ:

    Comment by me — May 19, 2008 @ 7:34 am

  37. Haykk
    ,du vor ———-anvanum es Hayastani arajin varchapetin Vazgen Manukyanin-Azgi Davatchan???
    Inchpes e qo lezun frum Arcaxi paterazmi heros -Samvel Babajanin anvanel azgi davatjan.
    Ove qez barojakan iravunq tvel pitakavorel Albert Bazejanin?
    Du vor erkric es ekel-Arbejanic,Turqiajic?????
    Exbajrene,ajstex shat vtangavor ban e texi unenum,ev duq erevi cheq haskanum da,barer kan,vor chpetq e asven erbeq. Nujnisk DZER CHSIRAC TXRAHCHAK HAJLURE ajspisi baner chasec Sausni u Ledii masin.
    Haykk,du erevi ches haskanum vor ajs cnorqov du arajin hertin jur es lcnum serjantneri jraxacin.
    Mi qich dzez zspeq joxovurd.
    Բլանշ,խնդրում եմ այսպիսի վիրավորանքներին արձաքանքես,քանզի ավելի լավ է հայհոյանքներ գրել,քան ազգի դավաճան անվանել այն մարդկանց,որոնք Լևոնին չեն սատարել: Դա պատիվ չի բերում ոչ պայքարն և ոչ Ձեզ,որպես բլոգի մոդերատորին:

    Comment by Kardacox — May 19, 2008 @ 10:53 am

  38. Հարգելի բլոգի ակտիվիստներ, ժողովուրդ ջան

    Եթե հիշում եք, բլոգում սպամ բառերի ցուցակ մտցրեցի, որպեսզի հայհոյանքներ ու վիրավորոնքներ չհնչեն: Բայց Ձեր “ճկուն մտածողության եւ պրպտուն մտքի թռիչքի” արդյունքում հայհոյանքները ռեինկառնացիայի են ենթարկվել:
    Ընդունված է, որ ակնհայտ վիրավորանք կարող եմ համարել, հետեւաբար խմբագրել կամ ջնջել վիրավորական բառերը, բայց այստեղ մի մեծ հարց է առաջանում, ցանկացած բառ այլ ենթատեքստով կամ ձայնարկությամբ կամ այլ բառի հետ համադրությամբ շատ մարդկանց համար կարող են վիրավորական հնչել, այնինչ մյուսների համար վիրավորական չեն կամ վիրավորական բառեր չեն: Ինչ անեմ այս դեպքում:

    Դուք ինձ խնդրում եք կարգ ու կանոն հաստատել եւ թույլ չտալ ուրիշները վիրավորեն ձեզ ու արդարացի պահանջ է:
    Բայց մյուս կողմից, եթե ես սկսեմ ձեզ համար վիրավորական համարվող բառերը հեռացնել, այսինքն, օրինակ` այս պարագայում` “ազգի դավաճան”-ը հառացնեմ, արդարացի կլինի, որ այսուհետ բլոգում “ազգի դավաճան” բառապաշարի ցանկացած գործածություն հեռացնեմ, ինչպես եղել է մինչ այս ջնջված կամ հեռացված ցանկացած բառի պարագայում:

    Եթե այսկերպ չվարվեմ, ես կկոցնեմ իմ մոտիվացիան` ցանկացած մեկնաբանություն ջնջելու կամ խմբագրելու: Այլ կերպ ասած, եթե նման կերպ սկսեմ խմբագրումը, չեմ զարմանա, որ կամայականություններ համարեք գործունեությունս: Ես հակված եմ հավատալու, որ չարժե այս կերպ գործել: Բայց քանի որ ամենակարեւորը ձեր կարծիքն է, ես էլի սպասում եմ ձեր մեկնաբանություններին այս ամենի մասին եւ հավանաբար ըստ այդմ էլ կգործեմ:
    Շնորհակալություն բոլորիդ: Լավագույն մաղթանքներս

    Comment by blansh — May 19, 2008 @ 2:43 pm

  39. Հարգելի blansh , ախր ո՞նց կարելի է այլ կերպ պատասխանել 28 david-ին:
    ՈՒղղակի կերպով վիրավորում է ինձ: Իսկ դու թույլ ես տալիս, որ այդ գրածը հայտնվի բլոգում: Ինչ էս առաջարկում.. ինձ ուղղված վիրավորանքները կարդամ, բայց ես չպատասխանե՞մ:…. մի տեսակ արդար չի:

    կամ խնդրում եմ ջնջիր ետ — գրածը:

    Comment by Էդդ — May 19, 2008 @ 3:25 pm

  40. Ուշադրություն: Բլոգում 28, 37 եւ 39 մեկնաբանություններից հեռացվել են որոշ` բանավիճող կողմերի համար վիրավորական համարվող բառեր:

    Comment by blansh — May 19, 2008 @ 4:13 pm

  41. blankshin mankapartrezi varichi der mi partadreq

    isk inch veraberum e azgi davachannerin - bolor nranq ovqer ankeghtsoren chen datapartel u matnatsutsel aknhayt mardaspannerin - voch miayn azgi davachan en - ayl parz - mardaspan - aysinq der ban’ azgin chi el hasel irants dzevavorman mej - iranq mard spanoghin tekuz miayn lreyayn ajaktsum en

    isk haikk” ahavor chshmarit datoghutyunner e anum - aveli lav e lusavorvel qan ayl ban

    Comment by takanqatyats — May 19, 2008 @ 5:43 pm

  42. 36 me-in
    urakh em vor gretsiq ed masin - yerek bats ei toghel ed jami haghordum” azatutyan…u inch lava: iharke imanal te inch en asum petqe - vor haskananq yev haghtenq - bayts lsel ed amen” - chem kartsum nefrvers kdimanar

    mi mets mets balon tarakani degha petq tsanel hayastum

    Comment by takanqatyats — May 19, 2008 @ 5:46 pm

  43. Barev joxovurd
    Սերժիկը բազմած >,
    Կանչեց իր մանկլավիկին,
    Թե թերթերը բեր տեսնեմ
    Ինչպես են ինձ գովերգել
    > ու >…
    …Ու հանկարծ >…
    Խեղճ Սերժիկը դողացրեց,
    Թերթը ձեռքից շպրտեց.
    -Աղվա՜ն, Աղվա՜ն շուտ հասիր,
    Էս Նիկոլին գլխատիր…
    Էս Աղվանն էլ իր հերթին,
    Հույս էր տալիս Սերժիկին.
    -Մի՛ վախեցիր, նկար է,
    Տե՛ս, գլուխը շատ փոքր է,
    Հո Ծառուկյան Գագոն չէ՞:
    Դե, թաթիկդ մոտիկ բեր,
    Մի վախեցիր >,
    Ու քանի Աղվանը կա,
    >, հա՛րց չկա:
    Սերժը մի-քիչ խաղաղվեց,
    Ու Աղվանին բացատրեց.
    -Նիկոլի զենքը, գլուխն է
    Գնդակը սուր լեզուն է,
    Ճիշտ է գլուխը փոքր է,
    Անտակ խելքի մեծ ծով է,
    Այդ գլխից եմ վախենում,
    Անհույս նրան որոնում…

    Comment by Suren — May 20, 2008 @ 1:39 am

  44. Ֆորումներից մեկում սա գտա.

    Լևոն պապին եկելա,
    Մեզի կոնֆետ բերելա,
    Որպեսզի շուտ մեծանանք,
    Ու մեր երկրին, տե՛ր դառնանք:
    ———————————–
    Սեռժիկ Սեռժիկ մոտ արի,
    Քեզ տամ ցորեն ու գարի,
    Չվախենա՛ս, չփախչե՛ս,
    Ես չե՛մ ուզում ծեծել քեզ:

    Բայց եթե ինձ չլսես,
    Եվ շուտ մոտս չթռչես,
    Կփիտեմ քեզ անխնա՛,
    Կաշի՛դ անգամ չի մնա:

    Նույն ֆորումում գրված էր նաև սա.

    Ախ իմ գնդակ, իմ գնդակ,
    Ռոբիկ, Սերժիկ, Գալուստակ,
    Թռիր վերև, իջիր ցած,
    Դոդոն մնա զարմացած:
    ……
    Լևոն-Լևոն եկ-եկ,
    Հայոց գահին վեր եկ,
    Ռոբիկ, Սերժիկ հեռացեք,
    Լևոնին ճամփա բացեք:
    ……
    Ախ դու Դոդո, սիրուն Դոդո
    Աժ-ում քանի մանդատ ունես դու ?
    Քսանհինգ մանդատ Սերժիկ աղա,
    Քսանհինգն էլ քեզ հլու ծառա:

    Comment by Suren — May 20, 2008 @ 1:41 am

  45. Joxovurd amsi 4-in miting ka?

    Comment by jackal — May 21, 2008 @ 5:11 pm

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.