Ոսկեղենիկ հայոց լեզվի եւ բլոգում կարգ ու կանոնի մասին

May 10, 2008

Անկասկած հայոց լեզվի ճկուն լեզվական հնարավորությունների պարագայում բառերի նորաձեւությունը առերես ոչ առաջնային, բայց ակնհայտորեն գոյություն ունեցող երեւույթներ են: Եւ ակնհայտ է, որ գոյություն ունի նաեւ պիտակավորում հասկացությունը:Պարզից էլ պարզ է, որ երբ, հայոց լեզվի ոսկեղենիկ լեզվական ճկունությունները շրջանցելով, օգտագործում ես մինչ այդ արդեն մի քանի անգամ ինչ-ինչ շահագրգիռ անձանց կողմից օգտագործված բառեր, պիտակավորումը անխուսափելի է:

Օրինակ` անվիճելի փաստ է, որ “քաղբանտարկյալ”, “ազատություն”, “պայքար” բառերը օգտագործելու դեպքում դու նվազագույնը ընդդիմադիր ես կամ էլ ծայրագույն դեպքում` ավազակ ու ազգի խուժան կարող ես դուրս գալ: Բայց սա դեռ ամենը չէ: Փորձեք օգտագործել օրինակ “առաջ” կամ “հին ընկեր” կամ էլ գոնե “դրամավարկային քաղաքականություն”: Սա էլ հեշտ չի մարսվի:

Բառապաշարային այս կապկություններում հավանաբար ամենադժվարը լրագրողի խնդիրն է, ու երբ փորձում ես պարզապես կատարել քո մասնագիտական պարտականությունները` անկողմկանալ նյութ գրել, բախվում ես “լինել-չլինելու այս ծայրագույն գոյությանը”. կամ պիտի այնպիսի բառերով գրես, որի տակ ենթատեքստ գտնել հնարավոր չէ (իսկ մեր լեզվամտածողության պարագայում գրեթե անհնար է այդպիսի բառեր գտնել, հատուկ ճշտել եմ լեզվաբաններից) կամ էլ պիտի համակերպվես կիտակավորման հետ եւ ստանաս մի այդպիսին “դոշի բրոշկա”:

Քիչ ավելի բառապաշարային կողմից եթե անցնենք բովանդակության, ապա պիտակավորում են ստանում նաեւ այն լրատվամիջոցները, ովքեր փորձում են ամբիոն տրամադրել գոյության իրավունք ունեցող բոլոր կողմերին եւ չվախենամ այդ բառից` ընդդիմությանը: Ու եթե գրում ես այն, ինչ եղել է, հաստատ մեկը կգտնվի, որ խոսքդ “թարախություն” կհանի, առանց վերլուծելու ,թե որն է գրողի մեղքը, եթե իրադարձությունն է “թարախ”:  

Հաճախ վերընթերցում եմ ձեր մեկնաբանությունները եւ փորձում եմ հասկանալ, թե ինչով եմ արժանացել ձեր կշտամբանքներին ու պիտակավորմանը: ՉԷ, պարզից էլ պարզ է, որ բլոգում չկան նյութեր, որոնց ընթերցումից մի խումբ մարդկանց սրտերը հովանալու է եւ հայհոյախառն պարզավանքներից կյանքի նկատմամբ իմունիտետը բարձրանալու: Ոչ մի “հակա” կամ “համար” նյութեր չենք էլ պատրաստվում գրել, սա մեր խնդիրը չէ:

Բայց զարմանում եմ` ինչու եք վրդովվում “ազատությունից”(ներողություն արտահայտությանս համար): Եթե ձեզ տրված է հնարավորություն քննարկելու, քննադատելու եւ ձեր ասելիքը լայն զանգվածներին հասցնելու, ուրեմն ինչումն է խնդիրրը? Առնվազն ստրկամտություն է ազատությունը ամենաթողության վերածելը եւ իմ այն համոզմունքը, թե բլոգում հավաքված են լուրջ, քաղաքականապես հասուն եւ հստակ քաղաքացիական դիրքորոշմամբ մարդիկ, կամաց-կամաց ի չիք է դառնում:

Իհարկե, չեմ ժխտում, որ այստեղ գրում են նաեւ "վարձու ակտիվիստներ” եւ առնվազն միամտություն կլինի ձեր կողմից կարծելը, թե բլոգը վարելով, նմանատիպ ինֆորմացիայի չեմ տիրապետում եւ չեմ հասկանում` “ով ում ջրաղացին է ջուր լցնում”, բայց անգամ այս պարագայում հավատացած եմ, որ կառուցողական բանավեճեր եւ քննարկումներ իրոք հնարավոր են, ի վերջո, հենց այս զանգվածի գոյությամբ պայմանավորված:

Վերջին 2 օրվա ընթացքում, գուցե ժամանակավորապես, մեկնաբանությունների բաժնում հաստատման կարգ ենք մտցրել եւ բազմաթիվ մեկնաբանություններ, որ քիչ առաջ հաստատեցի, ասում են, որ “լավ եք արել կամ վատ, որ գրաքննություն եք մտցրել”: Գրաքննություն է արդյոք այն, որ բազմաթիվ զգուշացումներից հետո կարգ ու կանոն ես մտցնում բլոգում եւ ոչ սահմանափակում ինչ-ինչ անձանց ասելիքը? Եթե այո, ես հակված եմ համակերպվել ձեր բոլոր` ընդդիմադիր, գրաքննող պիտակավորումների հետ, բայց շարունակել “գլուխս կախած իմ գործն անել”` եթե ոչ առաքելության կամ նման բարձրագոչ բառերի էությունը ի կատար ածելու, ապա գոնե իմ աշխատանքը ինչպես հարկն է կատարելու համար:

Ներողություն եմ խնդրում, որ այս հարցում ես լավատես եմ, բայց հավատացած եմ, որ այնուամենայինվ մենք ի զորու ենք կառուցողական, կրեատիվ ու հանրային կարեւորություն ունեցող քննարկումներ անել եւ ուզում եմ հիշեցնել, որ այստեղ օդ ու ջրի նման կարեւոր է ձեր ներկայությունն ու կարծիքը:

Թող ուշացումով, բայց առաջարկում եմ ստեղծել քննարկումների ՄԵՐ բաժինը եւ պարտավորվում եմ ամեն շաբաթվա վերջում ձեր կարծիքներից նյութ պատրաստել եւ որպես հանրային կարծիքի մի ցուցիչ հրապարակել լրատվամիջոցներում ու բլոգերում` այն ավելի հասանելի դարձնելու համար: Միեւնույն ժամանակ դուք էլ պիտի պարտավորվեք հետեւել բլոգում գրելու պարզ կանոններին եւ միայն այսքանը:

“+1 սկզբունքով” (համոզված եմ այս արտահայտության օգտագործումն էլ հեշտ չեմ մարսի), գրեք ձեր մշտական նիկը, որ օգտագործում եք կամ պատրաստվում եք այսուհետ օգտագործել եւ հայտնեք ձեր պատրաստակամությունը(եթե կա այդպիսին)` մասնակցելու բլոգի այս նոր ռազմավարությանն ու քննարկուներին: Առաջարկությունները ու առարկությունները չմոռանաք, լավ? Եվ սկսած հաջորդ նյութից մենք կփորձենք մեր նախընտրած թեմաները բարձրացնել, քննարկել, դրանց հանրային հնչեղություն տալ` ընդհուպ մինչեւ տարատեսակ ակցիաների եւ պարզապես օգտագործել մեզ ընձեռնված “ազատ խոսքի” ամբիոնը, էլի ներողություն արտահայտությանս համար: 

Ափսոս երկար ստացվեց ասելիքս: Լավագույն մաղթանքներով` Բլանշ 

46 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2008/05/10/188/trackback/

  1. Հայտարարություն

    Այսուհետ, գուցե ժամանակավորապես, բլոգում բոլոր մեկնաբանությունները սպասելու են հաստատման: Մուտքագրեք ձեև մեկնաբանությունը մեկ անգամ եւ սպասեք հաստատման: Կանխավ ներողություն եմ խնդրում, եթե ժամեր անց դրանք հաստատվեն: Նախօրոք նշեմ, որ բոլոր այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են բլոգում գրելու կանոններին հակասող տարրեր, չեն հաստատվելու:

    Հուսով եմ ըմբռնումով կմոտենաք մեր այս որոշմանը: Այն անհրաժեշտ էր, քանի որ վերջին շրջանում սադրանքները, վիրավորանքներ, հատուկ քարոզչությունն ու մինչեւ այդ օգտագործված նիք-ից մեկնաբանություն անելը օրինաչափ էր դառնում: Անգամ սեփական անձիս անունից մեկնաբանություն գրվեց` բլոգի հղումով:Չգիտեմ, ակտիվիստների մտքի թռիչքը դեռ ինչքան հեռու կարող է գալ: Այս շրջանում խոսափում եմ անգամ բլոգում նոր նյութ դնելուց:

    Այնուամենայնիվ, շնորհակալ եմ բոլոր քրեատիվ մեկնաբանությունների ու նկատողությունների համար: Այս բլոգը ձեր ամբիոնն է եւ առաջնային ձեր կարծիքն է: Իսկ ավելի փակ համակարգ մտցվում է զգոն պահելու ձեզ եւ պահանջելու հարգել բլոգում գրող բոլոր մարդկանց տեսակետտն ու այլակարծությունը:

    Շնորհակալություն

    Comment by blansh — May 10, 2008 @ 7:09 pm

  2. Բլոգում գրելու պարզ կանոններ
    Հարգելի բլոգի ակտիվիստներ, ժողովուրդ ջան

    Հաշվի առնելով այս մեկ տարվա փորձը եւ բլոգում մեկանաբանությունների նախադեպերը, հանրագումարի բերելով ձեր բոլոր առաջարկնեն ու պահանջները, մշակել ենք բլոգում գրելու պարզ կանոնների նախնական տարբերակ, որը պատրաստ ենք քննարկել ձեզ հետ եւ անհրաժեշտության դեպում փոփոխության ենթարկել:

    Այսպես, բոգում գրելու առաջին նախապայմանը փոխադարձ հարգալից քննարկում ապահովվել է, ուստի արգելվում է բլոգում հայհոյանք, վիրավորանք եւ պիտակավում պարունակող բառեր գրել առհասարակ: Ծիծաղելի է, բայց բլոգում սպամ բառերի ցուցակ մտցնելուց հետո, որը բացառում է նմանատիպ բառերի մուտքը բլոգ ընդհանրապես, փոխում եք մի տառը կամ գրելաձեւը եւ շարունակում գրել այն, ինչ գրում եք: Խոսքը հայի ճկուն մտածողության մասին չէ, ոչ ոք դրան չի էլ կասկածում, ուղղակի կարծում եմ կարելի է այդքան պազրամիտ չլինել:

    Արգելվում է մեկ մեկնաբանության տեքստը մեկանգամից ավել դնել: Չի կարելի օգտագործել մինչեւ այդ ինչ-որ նիկով հանդես եկած մասնակցի անունը: Հարգալից եւ հանդուրժողական եղեք հակառակ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց հանդեպ եւ հարգեք խնդրում եմ բլոգի որդեգրած սկզբունքներն ու այստեղ գրող մարդկանց: Քննարկման թեմային կամ ընդհանուր քննարկմանը չվերաբերվող մեկնաբանությունները հեռացվելու են: “Ա1+”-ի բլոգը հայալեզու է եւ բլոգում խրախոսվում են հայատառ մեկնաբանությունները:

    Որպես հետգրություն… սպասում ենք ձեր առաջարկություններին, դիտողություններին պարզ կանոնների եւ առհասարակ ցանկացած հարցի վերաբերյալ (տեխնիկական թերություններ, համակարգային սխալներ): Եթե դուք նոր բլոգ ունեք եւ ուզում եք ձեր մասին իմանան, գրեք մեզ եւ նպատակահարմարության դեպքում բլոգի հղումը կդնենք բլոգրոլում: Կարճ ասած ողջունում ենք ցանկացած առաջարկ:

    Comment by blansh — May 10, 2008 @ 7:11 pm

  3. barev-barev!!!
    Kneres Blansh, bayc piti asem, haziv xelqi ekar.
    Es ushiushov hetevum em u tesnum em inch en anum ed azatutian het estex. Karg u kanonin hamadzayn em.
    Vstahum em u havatum em, vor hastat avel-pakas baner chen lini u chen hanvi.
    Ete qo handep ed kargi kritikan toxum es, ches jnjum, uremn karciqnery ches jnji hastat.

    Veradarnum em blog, arden 4 amis e aktiv chem.
    Erevi arachin haykakan blogn e, vor es kargi hasun e.

    Teev gaxaparapes es qez u estex xosacox shat mardkanc het hamadzayn chem, bayc harganqi u irar lselu depqum hamadzayn em banavichel.

    +1 es amen inchin

    Comment by Seroj — May 10, 2008 @ 7:25 pm

  4. Գոնե մի տեղ էս երկրում փորձենք կարգուկանոն հաստատել: Հուսով եմ` կստացվի:

    +1.

    Comment by Չգիտեմ — May 10, 2008 @ 7:58 pm

  5. +1

    aranc avelnord meknabanutiunneri

    Comment by Anna — May 10, 2008 @ 11:48 pm

  6. Ինձ միշտ անասելի զարմացրել է մարդկային մի ունակություն՝ ցանկանած նոր հնարավորություն ի չար օգտագործելու հնարք գտնելը։ Օրինակ email-ը ինչ հանճարեղ կապի միջոց է և տեսեք թե սպամը ինչպես փչացրեց դա։

    Հիմա մեր բլոգի մասին։ Նույն ունիվերսալ օրենքի համաձայն գնտվեցին բլոգ փչացնողներ՝ trolls անգլերենով։ Զարմանքով նկատում եմ, որ Բլանշի աշխատանքը գնալով ավելի շատ է նմանվում այգեպանի գործին։ Այգեպանը խնամում է այգին, ջրելով բարի պտուղները և քաղելով մոլախոտը։

    Ուրեմն եթե այս բլոգում ել մինիմալ մոլախոտ պոկել չլինի, ի վերջո այն կտիրանա տարածքին, քանզի դա է մոլախոտի էությունը։

    Համաձայն եմ բոլոր առաջարկներին՝ պետք չէ մի քանի անգամ նյութը տեղադրել, հայհոյանքների սիրահարների համար էլ կա «հրաշալի» ռուսալեզու ռերուրսների խումբ udaff-ի կայքի գլխավորությամբ։

    Comment by Միքո — May 10, 2008 @ 11:57 pm

  7. Թո ինչքան ուրախ եմ չեք պատկերացնի,նորից գտա իմ սիրելի բլոգը:

    Comment by ARMEN80 — May 11, 2008 @ 12:09 am

  8. +1

    Comment by ARMEN80 — May 11, 2008 @ 12:10 am

  9. +1

    Comment by HAYUTYUN!!! — May 11, 2008 @ 12:22 am

  10. +1+1+1+1+1+1+1+քաղաքական զբոսաշրջիկ Նիկոլ…
    Վայ չէ ուրիշ բան էի ուզում գրել:))))
    Ողջունում եմ սահմանափակումները,հույսով եմ որ տարօրինակ մարդիկ այլևս չեն գա այստեղ:

    Comment by kardacox — May 11, 2008 @ 1:21 am

  11. +1

    Comment by me — May 11, 2008 @ 2:00 am

  12. BLANSH-jan ES INCH HANGISTA ES SITUM!!!! VERJAPES PETKA KAROXANANNAQ HANGIST TEXEKUTYUNNER POXANAKENQ TE CHE ? +1

    Comment by MARTIK — May 11, 2008 @ 4:38 am

  13. Բարև Բլանշ, ճիշտն ասած շատ հետաքրքրությամբ կարդացի գրածդ և գնահատում եմ քո անկեղծ լինելը: Համաձայն եմ քո գրածի հետ բայց եթէ հիշենք ոչ վաղ անցյալում 4, 5 ամիս առաջ ընտրություներից առաջ նույնպես տիրում եր այս վիճակը:

    Բլանշ ջան, ձերքդ դիր խղճիտ վրա և հարցրու ինքդ քեզ թե ինչից է սկսում այս ամենը և ում կողմից: Ազնվությամբ չէի ուզենա շեշտել կողմերի բայց եթէ խոսում ենք ազնվօրեն ապա չեմ կարող չասել որ այս ամենը սկսվում է ԼՏՊ-ի կողմնակիցների կողմից: Ես ոչ ՍՍ և ոչ ել ԼՏՊ-ի կողմնակից եմ բայց երբ իմ գրառումներում քնադատում եմ ԼՏՊ-ին (որի իրավունքը ունեմ) ապա ԼՏՊ-ի կողմնակիցների կողմից հնչում են տարբեր տեսակի հայոյանքախառը ցեխարծակումներ (ՍՍ-ի շնիկ, ԱԱԾ-ի գործակաոլ, շան տեղ մի դրեք, հիմար, ապուշ և այլն): :( Չհաշված այն որ մի խումբ ԼՏՊ-ի կողնակիցներ փորձում են մեկուսացնել արտահայտված հակառակ մտքերը պարզապես հայտարարելով չպատասխանել դրանց: Ոչ մեկի չես կարող ստիպել որ գրեն իրենց կարծիքը քո արտահայտած մտքին, բայց փորձել մեկուսացնել տարակարծությունը տիպիկ չէ բլոգներին: Եթէ բլոգում չպետք է լինի տարակարծություն, այլ բոլորը լինեն նույն գաղափարի մարդիկ արտահայտելով նույնատիպ մտքերր ապա քնարկում չի կարող լինել: Չեմ հասկանում այդ մարդկանց, եթէ նրանք չեն կարող տանել տարակարծություն կամ քնադատություն ապա նրանց տեղը բլոգը չի: Այլապես բլոգը ուղղակի դառնում է մի կայքի որտեղ տեղադրվում է միայն ինֆորմացիա քանի որ նույն գաղափարի մարդի իրար բան չունեն ասելու (միտինգ երկուշաբթի օրը ժամը 12:00, նիկոլի գլուխգործոց բանաստեղծություներից, բարև բոլոր ազատատենչ հայերին … և ասելիք չկա, +1, -2, 3 + 2 և յալն):

    Չկորցնելով այս առիթը, ասեմ նույնպես որ մի քանի հակառակ գաղափարներ ունեցողներն հանձինս ինձ հնչեցնում ենք անուներ նույնպես (թուրքի դեսանտ, թուրքական գործակալներ, զոմբիներ և այլն): Բայց ասեմ որ սա ուղղակի ինքնապաշտպանություն է: Եթե վրատ հարձակվում է մի խումբ մարդիկ անուներ տալով ապա քեզ ոչինչ չի մնում նրանց ետ վերադարձնել նույնով:

    Կարծում եմ որ շատ բան ունեք անելու որպեսզի այս բլոգը իրօք դառնա մի հետաքրքիր կայք որտեղ կմերկացվի սուտը և իհայտ կգա ճշմարտությունը: Բայց նույնպես կասկածում եմ դրա իրագործմանը քանի որ Դուք հարում եք երկու ծայրերից մեկին (ընդիմությանը): Կարծում եմ որ սա խնդիր չեր լինի եթէ ընդիմությունը լիներ ԱՌՈՂՋ ընդիմություն բայց ցավոք սրտի դա այդպես չէ: Ինչ որ է, ցանկանում եմ ձեզ հաջողություն այս գործում և կաշխատեմ օգնել Ձեզ ուժերիս (ներվերիս հաշվին) օգնել ձեզ
    :
    Հարգանքներով “լեվոն տեր-պետրոսյան հեռացիր” :)

    Comment by լեվոն տեր-պետրոսյան հեռացիր — May 11, 2008 @ 10:58 am

  14. Սիրելի պայքարողներ

    Մեծ անհանգստություն եմ ապրում մեր մի ստվար զանգվածի հացադուլը որպես միջոց ընտրելու կապակցությամբ:

    Խնդրում եմ ավելացրեք ձեր ասելիքը ստորև իմ մտքերին, և միասին խնդրենք Ա1-ին և մյուս պայքարող լրատուներին հասցնել մեր ձայնը հացադուլ անողներին.

    Հարգելի հացադուլով պայքարող

    Խնդրում եմ, պարզապես, որպես առանձին անհատ, մի պահ մի կողմ թողնելով մեր միասնական պատկերը, խորհեք Լևոն Տեր-Պետրոսյանի հացադուլը որպես պայքարի միջոց ընտրելու կապակցությամբ կոչի մասին, որն առավել տրամաբանական կամ դիպուկ թերևս դժվար կլինի արտահայտել:

    Իմ կողմից ուզում եմ ասել, որ մի մոռացեք, որ մենք ՊԱՐՏԱՎՈՐ ենք արդյունքի հասնել: Համոզված եմ, որ անտատան համաձայն եք այս մտքի հետ. այդ դեպքում ինչպես եք պատկերացնում բարոյական բարձր արժեք ներկայացնող այդ միջոցի ազդեցությունը մի … գոյացության վրա, որի էությունը ձեզ սպանելն է՝ մի ՛ մոռացեք՝ նաև ֆիզիկապես:

    Դուք ինձ հիշեցնում եք անչափելի սիրով և հոգատարությամբ լի մի ծնողի, որն իր զավակին անհանգստացնող վիրուսի ժամանակ, իր անհանգստության աստիճանից ինքն է ընկնում առողջական խնդրի ճիրանը. որքանո՞վ է դա օգնում մանուկին, որի միակ փրկիչը այդ պահին իր ծնողն է…

    Հանգանքներով՝

    պայքարող

    Comment by Աննա Մելքումյան — May 11, 2008 @ 11:00 am

  15. +1
    Իմ նոր ընկերների հետ զրուցելու ակնկալիքով

    Comment by ann — May 11, 2008 @ 11:57 am

  16. +1

    Comment by մարտ — May 11, 2008 @ 2:06 pm

  17. +1

    Comment by SS heracir — May 11, 2008 @ 6:18 pm

  18. Աննա Մելքումյան,
    Համամիտ եմ քո հետ ու միանում եմ քո կոչին: Հացադուլը դա պայքարի ամենածայրահեղ միջոցն ա, ու արդյունավետ կլիներ եթե նորմալ, քաղաքակիրթ երկրի հետ գործ ունենայինք: Իսկ արի ու տես որ ամբողջ գյուղերով հացադուլ են անում, իսկ ինքնահռչակների հեչ պետքն էլ չի, ու վստահ եմ որ եթե ողջ երկիրը վաղը հացադուլ հայտարարի, էլի չեն մտահոգվի:

    Comment by me — May 11, 2008 @ 9:05 pm

  19. Բոլոր, բոլորին, ժողովուրդ ջան
    Շնորհակալ եմ բոլորիցդ նախաձեռնության միանալու ձեր պատրաստակամության համար: Հուսով եմ նաեւ փոխադարձ հանդուրժողական եւ բազմակարծիք քննարկումներ կամ ինֆորմացիայի փոխանակում կունենանք:

    Հարգելի “Լեւոն Տեր-Պետրոսյան հեռացիր”, բազմիցս հնչել է եւ բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ բլոգում ողջունում ենք եւ շաաաաաաաատ կարեւորում տարակարծությունը` արդյունավետ քննարկումների ճիշտ ճանապարհ այն համարելով: Գնահատում եմ ձեր կրեատիվ մտածողությունը, քննադատությունը եւ պատրաստակամությունը մասնակցելու քննարկումներին: Շնորհակալություն:

    Իսկ հիմա “կոչ” բոլորին…
    Ցանկացած կարծիք գոյություն ունենալու իրավունք ունի:
    Բլոգում բոլորիդ կարծիքը կարեւոր է:

    Լավագույն մաղթանքներս

    Comment by blansh — May 11, 2008 @ 10:18 pm

  20. cheq bacatri te +1 inch e nshanakum?inchu amen comentic heto +1 e grvac?

    Comment by bi — May 11, 2008 @ 11:09 pm

  21. Գրաքննություն է արդյոք այն, որ բազմաթիվ զգուշացումներից հետո կարգ ու կանոն ես մտցնում բլոգում եւ ոչ սահմանափակում ինչ-ինչ անձանց ասելիքը?
    Hargeli Blansh, sa Dzer gradzn e. Pordzeq ev barer@ poxarinel ev barerov. Hakasutyun chka? Dzer asatzi ev aratzi mijev?

    Comment by Svoy Raf — May 12, 2008 @ 12:31 am

  22. +1

    HIMA!

    P.S. mi hat harc bolorin: nickname-s shaterin a jxaynacnum :) ?

    Comment by serjantaker — May 12, 2008 @ 12:34 am

  23. +1
    Zjoxovurd jan voxjujn!
    texnikakan pat&arnerov mek shabatic avel blogic bacakajel em (ev voch miajn blogic) ahagin ban e poxvel, nor demqer (ajsinqn nicker), nor zargacumner…. Blansh jan, liovin hamadzajn em karg u kanoni het, u chem hamarum da “graqnnutjun” (iharke shaterin dzerq kta etpes anvanel u dardznel mati patatan, de.. astvats iranc het).
    Menak mi ban, vor shpotutjan mej chnknenq eli, ajs eji N5 commenty urish Anna e (de axr shat hazvadep anun a, inch arats:)). Anna jan, ari pajmanavorvenq mezanic ov nick-y poxi? Es arden 2 masic avel es anunov grum em, ete hnaravor e du poxes, shnorhakal klinem.
    De, bari sharunakutjun ber blogin kam nor skizb!

    Comment by Anna — May 12, 2008 @ 2:24 am

  24. Հարգելի Svoy Raf
    Իհարկե բառերի եւ արտահայտությունների սուբյեկտիվ ընկալումներ կան եւ այն, ինչ ինձ համար տրամաբական է, գուցե ձեզ հակասական է թվում… Նորմալ է, համենայն դեպս մարդկային է :) )))))))))

    Իրականում խոսքը դասական գրաքննության ընկալման եւ սահմանափակումների զանազան դրսեւորումների մասին է, ոչինչ ավելի: Որովհետեւ իրոք այս մադիա դարում ոչ ոքի ասելիքը սահմանափակել սկզբունքորեն հնարավոր չէ եւ հակասություն չկա այս մասում: Ուղղակի բլոգում կարգ ու կանոն է մտցվում եւ ձեր ազատությունները սահմանվում են մինչեւ դիմացինի քիթը, հպվելը արդեն հակասում է դիմացինի իրավունքները եւ հետեւաբար ազատություն համարվել չի կարող:

    Իրականում ներողություն եմ խնդրում, բայց սրանից ավելի պարզ բացատրել չեմ կարող:

    Comment by blansh — May 12, 2008 @ 2:45 am

  25. serjantaker jan, vor hargecir harcrir, asem:) im kartsiqov qo nick-y jxajnacnum a &isht ajnqanov inchqan “լեվոն տեր-պետրոսյան հեռացիր”-y. im kartsiqov du aveli gexecik anun unes, heto aveli lav utelu baner kan qan serjern u serjantnery (mamanvand vor dranc uteluc arnvazn sirtyt kxarni;), bajc de du gites…

    Comment by Anna — May 12, 2008 @ 2:45 am

  26. Kneres es ankexcutyans hamar, bayc shat himar nickname a jxaynacnelu hamar

    Comment by Unique — May 12, 2008 @ 2:47 am

  27. Բլանշ, կուզենաի հարցնել թէ արդյոք բլոգում գրելը սահմանափակված է ներկա թեմայում միայն, թե հնարավոր է գրառումներ անել նաև մյուսներում: Կներես եթէ չեմ նկատել սրա պատասխանը քո նախորդ գրածներում:
    Նախօրոք շնորհակալություն :)

    Comment by լեվոն տեր-պետրոսյան հեռացիր — May 12, 2008 @ 5:24 am

  28. Կուզենաի բոլորին անել առաջարկություն այստեղ գրելուն վերաբերյալ: Եկեք պայմանավորվենք (մի չգրված պայմանավորվածություն) որ կարող ենք քնադատել և ինչու չէ նաև ծաղրել քաղաքական գործիչներին (ինչպես ընդունված է բոլոր դեմոկրատական երկրներում) բայց ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱՐ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՉՈՒՂՂԵՆՔ: Կարծում եմ որ այսպիսով կառաջանա շատ հետաքրքիր քնարկումներ: Ճիշտն ասած այս առաջարկը նորամուծություն չէ բայց շատ լայն տարածված բլոգի սկզբունք:
    Հարգելի Բլանշ, կարծում եմ որ սա կստեղծի առաողջ մթնոլորտ բլոգում:

    Comment by լեվոն տեր-պետրոսյան հեռացիր — May 12, 2008 @ 5:46 am

  29. ԼՏՊ հեռացիր, թույլ տուր չհամաձայնել քո հետ: Քեզ սկսեցին պիտակավորել միայն ու միայն այն պատճառով որ դու չգիտես ինչու որոշել էիր հարյուրից ավելի անգամներ նույն հոդվածները copy+paste անել կամ էլ առանց նույնիսկ մի բառ կամ ստորակետ փոխելու նույն անհեթեթությունները կրկնել: Խնդրեմ, հիացի քո գործունեությամբ. http://a1plus.blogsome.com/2008/03/17/p169/#comment-6223: Մենակ այդ էջի մեջ ուղիղ 25 անգամ տեղադրել ես “Dictator of the Month” հոդվածը, 14 անգամ “Wanted: Siradeghyan, Vano”ն ու վեց անգամ “Մեղքերի թողություն էր խնդրում”ը: ՈՒ սա անում էիք արտակարգ դրության օրերին: Ինչ “տարակարծության” մասին է խոսքը? Ես պարզապես քո հանդգնության վրա եմ զարմանում; հսկայական լումա ունես էս բլոգը փչացնելու “սուրբ” գործում, ու էդքանից հետո էլ մի բան էլ բլանշի ու մյուսների վրա էս կներեք “մունաթ” գալիս:

    ու մեկ էլ մի բան էլ: ՈՒղղակի ապշում եմ էստեղ անընդհատ հնչող կարծիքի վրա թե բլանշի կարգ ու կանոն մտցնելու բոլոր փորձերը մարդկանց խոսքի ազատության ոտնձգում են հանդիսանում: Էստեղ են ասել, ինչ եք կորցրել ինչ եք ման գալիս: Գնացեք Սերժից ու ձեր իսկ հարկերով ֆինանսավորվող “հանրային” հեռուստաընկերությունից խոսքի ազատություն ու հավասարություն պահանջեք:
    Թե չե էդ ամեն ինչին խելոք հարմարվում եք բայց հենց մի ինչ որ բլոգում ձեզ կարգի են հրավիրում, միանգամից “բա մեր խոսքի ազատությունը, բա ես, բա են”: Բլոգը ու բլանշը հավասարության պատասխանատվություն ամենևին ել չունեն, չգիտեմ որտեղից եք էդ հանճարեղ միտքը հղացել: Բլոգերն ու տրադիցիոնալ մամուլը լրիվ տարբեր հասկացողություններ էն ու նույն կանոններով չէն առաջնորդվում:

    Comment by me — May 12, 2008 @ 7:34 am

  30. +1

    Comment by Արեգ Ս. — May 12, 2008 @ 10:22 am

  31. Շաբաթ օրը, ռոք համերգից առաջ, մեզ քշեցին Ազատության հրապարակից։ Գիտեք ուղղակի “մի ուրիշ ձեվի” էինք կանգնել։ Մեր ձեռքին կար պաստառներ “Ազատության հրապարակը մեր տունն է”։ Նրանց դա դուր չեկավ։ Զորք բերեցին։ Սերժիկը դեմ է, Ազատության հրապարակը վերադարձնելուն։ Ես ամուսնուս հետ չհեռացա։ Ասեցինք, որ իրավաբանորեն նկարագրեք թե ինչ ձեվի կարող ենք կանգնել։ Նրանք հեռացան։ Սա էլ սեռժիկի ազատության պատկերացումները։ Էլ չեմ ասում , թե ինչ փողոցային հայերենով էին խոսում։

    Comment by ann — May 12, 2008 @ 10:47 am

  32. Hargeli Anna 23

    Iharke yes tesel em dzer nick” arden, u iharke pokhelu kariq chka - che vor yes azganins el ei grel - chem kartsum kharnats klinen.

    harganqnerov

    Comment by Աննա Մելքումյան — May 12, 2008 @ 2:22 pm

  33. Shnorhakalutyun ankextsutyan hamar (aranc knereqneri).

    Unique jan yes ed nicky jxaynacnelu hamar chem em yntrel, ayl parzapes mtqovs ancav u tenc el dretsi. Heto skseci nkatel, vor shat en karchum vorosh serjantner, dra hamar el harcreci, vor dzer kartsiqy imanam.

    Miyevnuynn e chem poxelu :) ov inch uzum e asi :)

    Comment by serjantaker — May 12, 2008 @ 3:54 pm

  34. Հարգելի “լեվոն տեր-պետրոսյան հեռացիր”, իհարկե դուք կարող եք մեկնաբանել եւ քննարկել ցանկացած նյութի տակ: Խոսքը միայն այն մասին էր, որ քննարկումներին ակնհայտորեն չվերաբերվող մեկնաբանությունները չեն հաստատվի: Այսինքն, օրինակ` եթե խոսքը մամուլի ազատության մասին է, տրամաբանական է, որ անասագոյացության համալսարանի հայտարարությոըն ենթասուբստանցիոն փղձուկների մասին այնքան էլ խելքին մոտ չէ մեկնաբանությունների շարքում տեսնել, ի դեպ ասեմ, ինչպիսի դեպքեր, փորձը ցույց տվեց, որ հաճախ են պատահում բլոգում :)

    Comment by blansh — May 12, 2008 @ 3:55 pm

  35. Կուզենայի լսել այս ամենի վերաբերյալ հարգարժան Վահագն Ղուկասյանի կարծիքը։ Ճիշտն ասած ինչքան ես հիշում եմ “լեվոն տեր-պետրոսյան հեռացիր”-ը միայն Լեվոնին է քննադատւմ ու բոլորովին անհիմն ու տպավորություն կա , որ նա մնացել է 1996 թվականում։ Այն ինչ կար հետո եվ հիմա նա ուղղակի չտեսնելու է տալիս։ Հիշեցնեմ հիմա 2008 թվականն է։ Բավական շատ կար ժամանակ վերլուծության համար։

    Comment by ann — May 12, 2008 @ 4:42 pm

  36. Hargeli Աննա Մելքումյան , es el iharke tesel em vor duq azganunn el eq grum, hamel hajeren tarerov (vori hnaravorutjuny es der chunem). Xosqs hamar 5 commenti masin er, ete duq nujn Annan eq, heto N14-um poxel eq nick-y, uremn xndir chka:-) Es kartsum ei et erku Annanery tarber mardik en.
    Harganqnerov

    Comment by Anna — May 12, 2008 @ 5:26 pm

  37. Annaner jan, im anunn el e Anna, bayc es aysuhet AXCHIK nickname-ov handes kgam blogum, vor xarnashpot chlini.

    Mi hat el axchik anunov asem, hamadzayn em ays dzevov grelun.

    Comment by Axchik — May 12, 2008 @ 6:04 pm

  38. Ինչ հանգիստ միջավայր է այստեղ,շնորհակալություն Բլանշ ջան:))) Եթե հնարավոր էր այսպես անել,պետք էր շատ ավելի շուտ անել:

    Comment by Kardacox — May 12, 2008 @ 6:20 pm

  39. aysor amboxj or@ qaxaqi kentronum xist xcanumner en angam minchev hima chanaparner@ pak en , ardyoq eli LTP -i mexqov e,ays xaytarak vichak@. Isk roq hamergi or@ @ndamen@ mi 50 hogu hamar mnacacn el vostikanakan banakn er meqenaneri mej taqnvac,mi sarsapeli gorum gochunov barach kochvox hamerg er ibrev, chein mtacum vor kentroni bnakichnerin inch anhangstutyun en patcharum.TE IRENC AMEN INCH TUYLATRVUME!!!!!!

    Comment by kentron — May 12, 2008 @ 7:18 pm

  40. Tsavum em Blansh, bajts ays blog@ erkar kyanq chuni.

    Comment by Svoy Raf — May 12, 2008 @ 8:30 pm

  41. Հ-1-ով Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ եթե իշխանությունները չթույլատրեն միտինգները, հունիսի 20-ին Ազատության Հրապարակում բոլոր դեպքերում տեղի է ունենալու միտինգ: Կուզեի լսեի Ձեր կարծիքները:

    Comment by մարտ — May 12, 2008 @ 11:15 pm

  42. 41-ին. Եթե իշխանությունները, իմանալով , որ ազատ հավաքներ արտոնելը իրենց վերջն է լինելու եվ վերացնեն օրենքի հակասահմանադրական փոփոխությունները, իմ կարծիքով , այո՚, մենք պետք է գնանք այդ քայլին:

    Comment by Lana — May 13, 2008 @ 5:15 pm

  43. +1

    A1+ hndhanrapes aysor lratvakan oazis e, ev vomanc hamar arden vaxuc (mi qani tari, isk ete uzum eq zombi gtneq, sa lavaguyn dzevn e, qani vor nranc karciqov petq elini miayn ishxanakan miakoxm lratvutyun, ev arden jangotac u choracac uxexnerum hakarak karciq, da apazgayin e` aha ev dzez zombiner, voronq erbemn sepakan uxexov mtacelu unakutyun unecox ev ayl karciq unecox mardkanc en zombi anvanum, e ashxaarh, ashxarh…) sovorakan darcac haylurakan-ishxanakan total miakoxm informaciayi tramadrman paymannerum, erevi annormal e tvum te karox e mi lratvamijoc voch ishxanakan ayl anachar texekatvutyun tramadri.

    Karch asac bravo A1+ -in u nra ashxatakicnerin.

    Comment by Haykk — May 13, 2008 @ 8:57 pm

  44. 40-in. Inch himger uneq nman ezrakatsutyan galu. Iskapes, masnakitsneri tivn ankum e aprum oretsor, da aknaru e, bayts inch lurj patjarner eq tesnum?

    Comment by kia — May 14, 2008 @ 10:23 am

  45. barev iskakan hayer :)
    xndrumem kardaceq ays hetaqrqir hodvac@

    Խոսք ի խորոց սրտի
    ՙՏե°ր, բոլոր ազԳերից մենք ավելի նվազեցինք, և հիմա էլ նվաստացած ենք ամբողջ աշխարհում մեր մեղքերի պատճառով և այժմ մենք չունենք, ո°չ իշխան, ո°չ մար•արե, ո°չ առաջնորդ …՚:
    (Դան. 3 : 37-39)

    Արդարադատ լինենք, որպեսզի չդատապարտվենք:
    Ճշմարտությունն ու իրականությունը խեղաթյուրելը մահացու մեղք է: Երբ մարդը կորցնում է իմաստության շնորհը, ապա դա նշան է, որ Աստված լքել է նրան:

    http://taregir.am/2008/mayis/15/index.htm

    Comment by Suren — May 16, 2008 @ 10:25 pm

  46. Խոսք ի խորոց սրտի
    ՙՏե°ր, բոլոր ազ•երից մենք ավելի նվազեցինք, և հիմա էլ նվաստացած ենք ամբողջ աշխարհում մեր մեղքերի պատճառով և այժմ մենք չունենք, ո°չ իշխան, ո°չ մար•արե, ո°չ առաջնորդ …՚:
    (Դան. 3 : 37-39)
    Արդարադատ լինենք, որպեսզի չդատապարտվենք:
    Ճշմարտությունն ու իրականությունը խեղաթյուրելը մահացու մեղք է: Երբ մարդը կորցնում է իմաստության շնորհը, ապա դա նշան է, որ Աստված լքել է նրան:
    Մարտ ամսից սկսած առ այսօր սբ. Սար•իս եկեղեցում պատարա•ների ժամանակ քահանաներն իրենց քարոզները շաղախում են միակողմանի քաղաքական իշխանահաճո մեկնաբանումներով: Մարտի 9-ին, նույն եկեղեցում պատարա•ի ժամանակ քահանա Շահեն Հարությունյանը ՙԳալստյան Կիրակի՚ օրվա խորհրդին վերաբերող իր քարոզում անկշռադատ •նահատականներ էր տալիս մարտի 1-ի չարաբաստիկ դեպքերի վերաբերյալ: Նա անհիմն ու անհեթեթ զու•ահեռներ էր տանում Ավետարանում հակաքրիստոսի •ալու նշանների և մարտի 1-ին մայրաքաղաքում կատարվող դեպքերի միջև` Նեռի անձը համեմատելով առաջին նախա•ահ Լևոն Տեր -Պետրոսյանի անձի հետ, ինչը պարզապես դիտվեց որպես տ•իտություն ու անբարոյականություն: Նա խոսում էր իրեն հատուկ դերասանական ո•ով: Եկեղեցին այն վայրը չէ, որտեղ նա պիտի ցույց տա իր քաղաքական դիրքորոշումը կամ դերասանական շնորհը: Մի±թե նա չէր •իտակցում, որ Սուրբ խորանից հանդու•ն դատավորի կեցվածքով, արդարություն պահանջող ընդդիմադիրների նկատմամբ հնչող իր մեղադրանքներն ու միակողմանի քաղաքական •ր•ռիչ մեկնաբանումներն ու կողմնակալ վերլուծությունները, մեղմ ասած, կարող են որպես անբարոյականություն դիտվել: Այդ օրվա խորհուրդին վերաբերող իր քարոզը բացարձակապես առնչություն չուներ Եկեղեցու հայրերի մեկնությունների հետ և նա իր անկշռադատությամբ պարզապես զարմանք ու վրդովմունք առաջացրեց շատերի մոտ, իր նկատմամբ էլª հիասթափություն ու անվստահություն: Նա իշխանություններին քծնելով, կես միլիոնից ավելի արդարատենչ ժողովրդին դատապարտելովª բացարձակ անար•եց ու վիրավորեց անմեղ զոհերի հիշատակն ու նրանց հարազատներին: Մի±թե նա չ•իտեր, թե իրականում ովքեր էին կազմակերպել բոլոր անօրինություններն ու սադրանքները: Կարծում եմª •իտեր: Իսկ եթե ոչ, ապա հետևանքներից կարող էր կռահել և իրեն սանձեր քմահաճ մեկնաբանումներից: Պարզապես նա դավաճան Հուդայի նման արջի ծառայություն մատուցեց իր վերադասներին` ներկայիս համաժողովրդական շարժման մասնակիցների նկատմամբ հակառակության ու ատելության ո•ի ներշնչելով եկեղեցում ներկա •տնվողներին, փոխանակ սեր, խաղաղություն ու •իտակցության բարձր պատասխանատվություն հորդորեր երկու ընդդիմադիր կողմերին ու նրանց համակրողներին: Համոզված եմ, որ սա էլ հո•ևոր պատվերներ են և դժվար չէ կռահել, որ դրանք կատարվում են Գարե•ին Բ կաթողիկոսի և եպիսկոպոս Նավասարդ Կճոյանի թելադրանքներով: Հիշեցնեմ նրանց, որ Եկեղեցու կանոնների համաձայն` հո•ևորականն իրավունք չունի Սուրբ Խորանն օ•տա•ործել այս կամ այն քաղաքական ուժերին նախապատվություն տալով: Այնպես որ, խորհուրդ կտայի հո•ևորականներին խորհեն իրենց քահանայական պատասխանատվության ու արժանապատվության մասին: Ցավոք, հո•ևորականներից շատերն են այդպիսի կեցվածք որդե•րել, սակայն դա չպետք է երբևէ պատճառ հանդիսանա, որ մարդիկ հակառակության հո•ով լցվելով աղանդավոր դառնան` շեղվելով առաքելական Եկեղեցու խորհուրդներից և ուղիղ վարդապետությունից:
    Սերժ Սար•սյանը ընտրություններից առաջ, Մաշտոցի պողոտայի հրապարակում, իրեն համակրող Արարատյան թեմի հո•ևորականների հետ միասին իր ճառը մեքենայաբար կարդալիս Սուրբ Ավետարանից մեջբերեց, - ՙՄիթե փշերից խաղող և տատասկից թուզ կքաղե±ն՚: Կարծում եմ, նա չ•իտակցեց էլ այդ խոսքերի խորհուրդը: Ոմանց բնորոշ այդ խոսքերը հաստատվեցին իրենց իսկ կողմից կատարվող սադրիչ քայլերով ու անօրեն •ործողություններով: Ընդհանրապես, բոլորին խորհուրդ կտայի մի քիչ ՙԱստվածաշունչ՚ •իրքն ուսումնասիրեն: Ինչո±ւ: Որովհետև միայն Սուրբ Գրքից կարող է մարդ արարածը ստույ• տեղեկանալ իր մեղքերի դիմաց իրեն սպասվող անխուսափելի դատաստանի ու տանջանքների մասին: Մի•ուցե դա չարերին կսթափեցնի: Տերն ասում է. ՙՄի° վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հո•ին սպանել չեն կարող. այլ դուք առավել վախեցե°ք Նրանից (այսինքն` Աստծուց), ով կարող է •եհենի մեջ կորստյան մատնել հո•ին և մարմինը՚: (Մաթ.10:28):
    Աստված արդարների կողմն է, և եթե ժողովուրդը չառաջնորդվի քրիստոնեական բարոյական արժեքներով ու առաքինություններով, ապա վա°յ այդ ժողովրդին, որովհետև Աստված կարող է նրանից երես թեքել: Այդպիսի ազ•ը եթե նյութապես բար•ավաճի էլ, կարող է մի օրում կործանվել, ինչպես կործանվել են տասնյակ թա•ավորություններ ու ազ•եր: Մի կարևոր բան էլ պետք է շատ լավ իմանանք, որ աշխարհում կատարվող բոլոր չարիքների ակունքում կան•նած է մարդասպան սատանան` ստի հայրը, այդ աստվածամարտ բարոյազուրկ հրեշտակ էակը: Նա •ործում է իրեն հլու-հնազանդ, •ոռոզամիտ, բղջախոհ, նյութապաշտ, փառասեր ու ինքնահմայված մարդկանց միջոցով` •ր•ռելով ու ալեկոծելով նրանց հակաբնական կրքերն ու մեղսակիր մտքերը, դրդելով նրանց մեղքեր ու հանցանքներ իրա•ործել, հալածել ճշմարիտ քրիստոնյաներին: Տերը բնութա•րում է սատանային, կեղծավոր փարիսեցիներին հանդիմանելով. ՙԴուք հոր կողմից սատանայի զավակներ եք և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, թեև նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար: Երբ որ նա սուտ խոսի, ինքն իրենից է խոսում, քանի որ նա սուտ է և ստի հայր՚: (Հովհ.8:44): Այսինքն նա է ստի հիմնադիրը, հայրը: Ուրեմն, սադրիչները, ճշմարտությունը խեղաթյուրողներն ու սուտ վկայություններ տվողները թող լավ իմանան, թե իրենք ում են ծառայում և պատկանում:
    Չարը բարու բացակայությունն է: Չարին չարով չես հաղթի, այլ չարին կարող ես հաղթել միմիայն Աստծու շնորհով ու զորությամբ, բարուն պատկանող առաքինություններով` հավատքով, իմաստությամբ, արդարությամբ, բարոյականությամբ, արիությամբ, ծոմով, աղոթքով: Աստված ամեն ինչ •իտի, ամբողջ հավիտենականությունը •իտի: Մեղքն ու չարը Աստծու կամքով չէ, այլ մեր կամքով է: Դրա ապացույցն է` մենք ամեն րոպե մեղքեր ենք •ործում: Բացենք մեր խղճմտանքի •իրքը, մանրակրկիտ քննեք մեր արարքներն ու կհամոզվենք: Աստված թույլ է տալիս, որ մարդը •ործադրի իրեն պար•ևած ազատ կամքը` լինի չար, թե բարի, որպեսզի մարդ արարածն առնչվելով չարի հետª ինքն անձամբ էլ պայքարի նրա դեմ, իր կամքով խուսափի չարից և բարին •ործի, որ հավիտենական կյանքին արժանանա: Տերը փրկա•նեց մեզ: Մարդուն ազատություն է տրված` հնազանդվելու կա°մ Աստծուն, կա°մ սատանային, և որպեսզի այդ ազատությունն արտահայտվի ոչ ստիպողաբար, սատանային թույլատրված է մարդուն մոտենալ: Ինչ ցանես, այն էլ կհնձես: Ցավալին այն է, որ շատերը չ•իտեն այդ մասին, սակայն դա չի ազատում մարդուն ո°չ պատասխանատվությունից, և ո°չ էլ Աստծու դատաստանից: Ի±նչ կարող ենք անել, մեր ազ•ի մեջ էլ կան մեղսակիր արարածներ: Այսօրվա հանցավոր ու անցավոր իշխանավորներն ու նրանց կամակատարները նույնպես չարին ստրկացած մեր հայրենակիցներն են: Աստված նրանց զղջման ժամանակ ու հնարավորություն է տալիս քանի դեռ չեն կնքել իրենց մահկանացուն, ուստի եթե նրանք շտապ չզղջան ու չապաշխարեն իրենց հանցանքների ու մեղքերի համար, և եթե ան•ամ չհատուցեն ու չպատժվեն էլ այս կյանքում, ապա նրանց վախճանը լինելու է շատ դաժան և իրենց մահկանացուն կնքելու են դժոխքի հավիտենական անմահ կյանքում, որտեղ լաց ու ատամների կրճտոց է, կրակը չի հան•չում, որդերն էլ չեն մեռնում:
    Անկասկած, մեզ վրա հասնող այս պատուհասների ու փորձանքների •լխավոր պատճառն այն է, որ մեր ժողովրդի, հո•ևորականների մեծ մասը հո•ով հեռացած են Աստծուց և հեթանոսամետ, մարմնավոր ու նյութապաշտ կյանք են վարում` ուրանալով իրենց Փրկչի թափած փրկա•ին Արյունը: Աստված, Եսայի մար•արեի բերանով ասում է.ՙԱյս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանուած է ինձնից. զուր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատվիրված վարդապետություններ են ուսուցանում՚: (Ես. 29:13):
    Այսօր ինչպիսի զրպարտումներ, ստեր, սադրանքներ, հալածանքներ ու սպանություններ են կատարվում: Տերն ասում է. ՙԱնօրենությունը շատանալու պատճառով շատերի սերը պիտի ցամաքի՚: Այսօրվա մեր հո•ևորականներից շատերի վարք ու բարքից կարելի հետևություն անել, որ իրենք, մեղմ ասած, իրենց պատշաճ չեն դրսևորում և արժանի չեն իրենց տիտղոսներին ու մեծահունչ անվանակոչումներին` տեր հայր, հայր սուրբ, սրբազան, •երաշնորհ, ամենապատիվ, վեհափառ տեր, և այլն: Նման դիմելաձևերին արժանի են մեր առաքելական Եկեղեցու այն հայրերը, որոնք իրենց ամբողջ կյանքով, ապրելակերպով, բարոյականությամբ, վարք ու բարքով են արժանացել այդ անվանակոչումներին: Նրանք չէին վախենում ամբարիշտ իշխանավորներին ու հանցավորներին հանդիմանելուց, իսկ այսօրվա հո•ևորականներից շատերը ավելի փողասեր են, քան աստվածասեր. համակված են դրամապաշտությամբ, զվարճասիրությամբ, իշխանավորներին ու մեծահարուստներին քծնում ու հաճոյանում են` նրանցից որևէ շահ կորզելու նպատակով: Որտե±ղ էիք մարտի 1-ին, այդ չարաբաստիկ օրը դուք` Շահեն քահանա, եպիսկոպոս Նավասարդ Կճոյան, Գարե•ին Բ կաթողիկոս, որ հաճախակի ողջախոհ բառն եք •ործածում ձեր ճառերում` կյանքում այն չիրա•ործելով: Ինչո±ւ ժողովրդի կողքին չէիք, որ կան•նեիք զորքի առաջ ու չթողնեիք, որ սեփական ժողովրդին ջարդեն ու սպանեն, վախենո±ւմ էիք ձեր մաշկի համար: Բայց Տերն իր կյանքը տվեց մեր փրկության համար և դրանով ցույց տվեց իսկական ընկեր, եղբայր, հայր, տեր լինելու ամենալավ օրինակը: Ինչո±ւ դուք հովվապետին վայել պատվով ձեզ չդրսևորեցիք: Չենք ասում, որ ձեր կյանքը տայիք, բայց չէ± որ կարող էիք Ռ. Քոչարյանին ու Ս. Սար•սյանին դիմել, և ինչու չէª նաև պահանջե°լ, որ նման չարամետ որոշումներ ու հրամաններ չարձակեն ժողովրդի դեմ: Կամ, կարող էիք ժողովրդի կողքին լինել, որպեսզի ձեր ներկայությամբ կանխեիք այդ չարաբաստիկ իրադարձությունները, քանզի ձեր ներկայությունը հաշվի առնելովª նրանք դժվար թե հանդ•նեին այդպիսի քայլերի դիմել: Հետո էլ մեծ-մեծ խոսում եք, թե տերեր եք, հայրեր եք, բա ի±նչ եղավ ձեր տեր ու հայր լինելը: Մի±թե որևէ արդար, սիրող հայր կամ տեր այդպես կվարվեր իր մերձավորների կամ հպատակների նկատմամբ: Ձեզնից շատերը Աստծուն փառաբանում են իրենց անձը փառաբանելու համար, ինչպես փարիսեցին էր տաճարում փառաբանում Աստծուն: Ճշմարիտ հանդիմանությունը բուժող դեղի նման է: Դուք վարձկանների նման եք, որոնց մասին Տերն ասում է. ՙԻսկ վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ •այլը •ալիս է, թողնում է ոչխարներին և փախչում է: Եվ •այլը հափշտակում է նրանց ու ցրում է՚: (Հովհ.10:12): Մարտի 1-ին, արդարություն հաստատելու նպատակով ձայն բարձրացրած հանրահավաքի խաղաղասեր մասնակիցներին ոչ թե ցրեցին, այլ ուղղակի ցրիվ-ցրիվ տվին. 10 հո•ի սպանվեցին, հարյուրավոր վիրավորներ ընկան հիվանդանոցներ, շատերին բանտարկեցին: Առ այսօր էլ մարդկանց հետապնդում, վախեցնում, խոշտան•ում, ապօրինաբար կալանավորում ու ձերբակալում են` խախտելով մարդու իրավունքներին վերաբերող բոլոր օրենքները: Բայց պիտի ասեմ, որ մեծ հար•անքի են արժանի այն քահանաները, որոնք այդ օրը ժողովրդի կողքին էին ու ՙՀայր մեր՚ աղոթքն էին վանկարկում, որպեսզի •ոնե դրանով իսկ սթափեցնեն սադրանքներ, ջարդ ու սպանություններ նախապատրաստողներին: Մեծ ցավով եմ •րում այս ամենի մասին: Երանի դա մի չար երազ լիներ: Այսօր շատերն են հասկացել, թե իրականում ինչ է կատարվում մեր քաղաքական մթնոլորտում, պարզապես մարդիկ իրենց հարազատների անվտան•ության համար ուղղակի զ•ուշանում են բարձրաձայնել` խուսափելով պետաիրավական վարչախմբի անօրեն, ես կասեի դիվական •ործելաոճից: Պետական այրերը, ո°չ օրենք են պահպանում, ո°չ մարդու իրավունքները, ո°չ արդարություն, ո°չ էլ բարոյականություն: Սեր, հար•անք, ընտանիք, հայրենիք, ճշմարտություն, պատվախնդրություն հասկացությունները նրանց համար դատարկ խոսքեր են, ավելին` մո•ության համար կոդավորված խոսքեր: Քչերն են այսօր ապրում վերոհիշյալ արժեքներով:
    Ի±նչ է, Աստծուց կրա±կ եք ուզում: Ինչո±ւ եք չարաշահում Աստծու համբերությունը: Հիշեք Աստծու բարկությունը, բնության արհավիրքները, ջրհեղեղները, երկրաշարժերը, երաշտները, բազմաթիվ հիվանդությունները, վերջապես` մահը: Ան•ամ ամենաչնչին սխալն ու հանցանքը կարող են մեծ փորձանք ու վնաս պատճառել թե? անհատ անձին, թե? ազ•ին, թե? պետությանը, թե երկրին: Մի ուշացրեք հանցանքների համար զղջալն ու Աստծուց մեղքերի թողություն խնդրելը: Կարդացեք ՙԱստվածաշնչում՚ նինվեացիների պատմությունը (Հովն. 3:3 -10), որտեղ Տերը Հովնան մար•արեին ասում է Նինվե քաղաքը կործանելու մասին:
    Հար•ելի հայրենակիցնե’ր, ահազան•ում եմ, մեծ թափով առաջ` դեպի անդունդ ենք •նում, մենք ազ•ովի հո•եպես մեռնո’ւմ ենք, կործանվում, կորցնում ենք Աստծուց մեզ` հայերիս պար•ևած քրիստոնեական նկարա•իրը: Մենք պետք է վերստին նորո•վենք: Մեր հայ ազ•ի միտքը, մարմինն ու հո•ին մահացու հիվանդ է, այն անհրաժեշտ է անհապաղ բժշկել Աստծու պատվիրաններով, քրիստոնեական բարոյա•իտական •իտելիքներով ու առաքինություններով: Մարդկանց հետ վարվենք այնպես, ինչպես որ կկամենաինք մեզ հետ վարվեն: Ոմանք կասեն` խոսքեր են, դատարկ խոսքեր: Խոսքերը կարող են իրականանան, եթե ամբողջ հո•ով ու սրտով կամենանք: Այսօր •ոռոզամտությունը, նախանձը, ա•ահությունը, խաբեությունը, ստելը, զրպարտելը, շողոքորթությունը, քծնանքը, դավաճանությունը, սադրանքը, մարդահաճությունը, որկրամոլությունը, փողամոլությունը, պոռնկությունը, լկտիությունը, ամենաթողությունն ու այլ մարդկային արատներն ու մեղքերը ընդ•րկել են մեր կյանքն ու •րավել բոլոր բնա•ավառները: Ամբողջ մթնոլորտը ողողված ու թունավորված է այս արատներով: Նյութական կյանքը զար•անում է, հո•ևորը վերանում:
    Բանտերում անմեղ մարդիկ են նստած: Մի պահ պատկերացրեք, որ նրանք ձեր հարազատներն են, ձեր ընտանիքի անդամներն են: Իսկ այսօրվա սոցիալ-տնտեսական իրավիճակի, մարդկանց հո•եկան ապրումների, բոլոր ապրանքների •ների աճի մասին, ի±նչ կարող ես ասել, պարզապես ժողովրդին կոտորում են և վերջ, ուրիշ խոսք չես կարող ասել: Ինչո±վ են զբաղված նախա•ահը, կաթողիկոսը, հո•ևոր ու պետական այրերը` ժողովրդի ՙծառաները՚: Ինչ է, դուք խիղճ, պատիվ, նամուս չունե±ք: Ինչպե±ս եք նայում ձեր երեխաների աչքերին: Ինչպիսի±ն եք դուք ձեզ հայելու մեջ տեսնում, ի±նչ եք ձեր մասին կարծում: Ուշքի եկեք քանի դեռ ուշ չէ: ՙԿացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է •ցվում՚: (Մատթ.3:10):
    Իրավ, ոչ ոք իրավունք չունի բռնանալ մարդու խղճմտանքի, ազատ կամքի կամ հայացքների վրա, իհարկե բարոյականի սահմաններում: Նույնիսկ Աստված չի բռնանում մարդու կամքի ու մտքի վրա և շատ լավ կլիներ, որ բոլոր մարդիկ տարբերեին ազատությունը սանձարձակությունից, ճշմարտությունը ստից, բարին չարից:
    Շատ կարևոր է մշտապես հիշելն ու խորհելը Աստծու և’ բարիքների, և’ դատաստանի ու նաև մեր մահվան մասին, որպեսզի արթուն, զ•ոն լինելով ու խոնարհամտությամբ սրբա•ործվելով կարողանանք խուսափել բոլոր չարիքներից ու սատանայի ցանցերից: Ի խորոց սրտի խոսքս ավարտում եմ մեր Տիրոջ խոսքերով.
    -Երանի¯ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հա•ենան:
    -Երանի¯ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: (Մատթ.5:3-12):
    -Վա¯յ ձեզ կեղծավորներիդª օրենս•ետներիդ և փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում և մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն:
    -Վա¯յ ձեզ կեղծավորներիդª օրենս•ետներիդ և փարիսեցիներիդ, որ շրջում եք ծովի ու ցամաքի վրաª ան•ամ մեկին նորահավատ դարձնելու համար, և երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզանից կրկնակի ան•ամ ավելի •եհենի որդի եք դարձնում:
    -Վա¯յ ձեզ կեղծավորներիդª օրենս•ետներիդ և փարիսեցիներիդ, որ տալիս եք անանուխի և սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել եք օրենքի ամենից կարևորներըª արդարադատությունը, ողորմությունը և հավատը. հարկ էր այս անել և այն չթողնել: Կո°ւյր առաջնորդներ, որ մժղուկները քամում եք և ուղտերը կուլ եք տալիս:
    -Վա¯յ ձեզ կեղծավորներիդª օրենս•ետներիդ և փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում եք, մինչ ներսից նրանք լի են ձեր •ողությամբ և անժուժկալությամբ: Կո°ւյր փարիսեցի, նախ մաքրի°ր բաժակի և պնակի ներսը, որպեսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի:
    -Վա¯յ ձեզ կեղծավորներիդª օրենս•ետներիդ և փարիսեցիներիդ, որ նման եք սպիտակեցրած •երեզմանների, որոնք դրսից •եղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով և ամենայն ապականությամբ: Նույնպես և դուք, դրսից մարդկանց արդար եք երևում, մինչ ներսից լի եք կեղծավորությամբ և անօրենությամբ: (Մատթ.23 :13 -28):
    -Վա¯յ ձեզª հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունը ստացել եք:
    -Վա¯յ ձեզ, որ այժմ հա•եցած եք, որովհետև քաղցած պիտի մնաք:
    -Վա¯յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի ս•աք ու պիտի լաք:
    -Վա¯յ ձեզ, երբ որ բոլոր մարդիկ լավ խոսեն ձեր մասին, որովհետև նրանց հայրերը սուտ մար•արեներին այդպես էին անում: (Ղուկ. 6 :24 -26):
    …Ձեր խնկերն էլ են պիղծ ինձ համար, - ասում է Տերը. ձեր պահեցողությունն ու հան•իստը, ձեր ամսամուտներն ու տոները ատեց իմ հո•ին: Կշտացել եմ ձեզնից, այլևս չեմ ների ձեր մեղքերը: Երբ աղոթքի համար դեպի վեր բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզնից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով: Լվացվե°ք, մաքրվե°ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափե°ք ձեզնից, վե°րջ տվեք ձեր չարա•ործություններին:
    Սովորեք բարի°ք •ործել, արդարությո°ւն փնտրեք, փրկե°ք զրկվածի°ն, արդարադա°տ եղեք: ( Ես.մար•.1:13 -17):
    Խաչե•իր

    Comment by Suren — May 16, 2008 @ 11:59 pm

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.