Բլոգում ամեինց հաճախ բարձրացված թեմաները
April 26, 2008
“Ա1+”-ի բլոգը իր գործունեության մեկ տարում հասցրել է բազմաթիվ վերելքներ ու անկումներ ունենալ, ակտիվ եւ պասիվ քննարկում կազմակերպել, նոր նախաձեռնություն իրականացնել կամ դադարեցնել: Հարկ եմ համարում բոլորի մասին ընդհանուր վերլուծականով ներկայացնել ձեզ:
Նախ այս մեկ տարում տարբեր նախաձեռնություններ ենք իրականացրել, հարոջվածներից էր նախագահի թեկնածուների կանանց հետ օն-լայն հարցազրույցների շարքը կամ ձեր առաջարկած թեմաների շուրջ քննարկումները:
Հետեւելով թեմաների արձագանքներին, մեկնաբանություններին եւ այցելությունների քանակին, եզրակացնում ենք, որ գործունեության առաջին վեցամսյակում ձեզ ամենից շատ հետաքրքրում էր, թե ով է զբաղեցնելու նախագահի ապա մյուս կարեւոր պորտֆելները ով է: Հետաքրքրում էր հայ միլիոնատերների կյանքը, թե որտեղ եք հանգստանալու արձակուրդներին, բռնությունների, կրատվամիջոցների գործունեության, հոմոֆոբիայի դեմ պայքարի, Հայաստանում կրոնական ազատությունների, բողոքի ակցիաները, բոմժերն ու այլ թեմաներ:
Գործունեւության 2 վեցամսյակում նախագահական ընտրությունների եւ հետընտրական շրջանում ամեն ինչ քաղաքականացված էր եւ քննարկումները իրենցից ներկայացնում էին սուր վերլուծություններ ու քննադատություններ: Մինչեւ երկուհարյուրի հասնող մեկնաբանություններում բանավիճում էիք, քննարկում եւ թե ով է ավելի արժանավոր, ճիշտ ուղղության վրա կամ սխալ:Այս ժամանակաշրջանում էլ սկսվեցին ակնհայտ քարոզչությունն ու հակաքարոզչությունը, “տաքանալու դեպքում” նաեւ վիրավորանքները:
Արտակարգ դրության ժամանակաշրջանը պետք է առանձնացնեմ: Երբ, օրենքով սահմանաված կարգով դադարեցրեցինք նաեւ բլոգի գործունեությունը` կոչ անելով օգտվել ինֆորմացիայի փոխանակման ձեր իրավունքից, օրական բլոգի այցելությունները 68-72 հազարի հասան եւ ինֆորմացիոն հոսքը իրականում հսկակայակն էր, չհաշված նաեւ միտումնավոր ապատեղակատվությունն ու սադրանքները: Մեր տեղեկություններով բլոգում գրում էին բազմաթիվ լրագրողներ, բլոգերներ, քաղաքացիներ, որոնք ականատես էին միջադեպերի եւ այն մարդիկ, ովքեր առաջին ձեռքից տիրապետում էին ինֆորմացիայի: Հենց այս շրջանում էլ սկսվեցին նաեւ հայհոյախառն մեկնաբանություններն ու մասնակիցների շրջանում անհանդուրժողական քննարկումները, ինչ ցավալի է:
Ներկայումս բլոգում աշխատում ենք շատ նյութերով չծանրաբեռնել եւ հնարավորություն տալ ձեզ քննարկումը ավելի զարգացնելու` համարերոլվ, որ ինֆորմացիան առանց այն էլ ստանում եք կայքից: Մեզ շարունակում է հետաքրքրել ձեր կարծիքը բոլոր զարգացումների մասին, որոնք տեղի են ունենում մեր երկրում, այդ իսկ պատճառով, վերլուծելով բլոգում թեմաատիկայի գործոնները, առաջարկում ենք ձեզ այս բաժնում առաջարկել բոլոր այն թեմաները, որոնք ձեզ հուզում են կամ որոնք քննարկումը ավելի նպատակահարմար եք տեսնում կամ որոնց մասին ինֆորմացիա չունեք, բայց կուզենայիք ունենալ: Գրեք մեզ: Լավագույն մաղթանքներով Բլանշ

