Վերսկսում ենք աշխատանքները
March 21, 2008
Ուրախ ենք վերջապես ողջունել ձեզ բլոգում եւ տեղեկացնել, որ վերսկսում ենք մեր աշխատանքները:Թեեւ որոշ տեխնիկական խափանումներով, բայց այսուհետեւ հասանելի է լինելու մեր լրատվական կայքը`www.a1plus.am, youtube-ի ալիքը www.youtube.com/a1plusnews, եւ իհարկե բնականոն հունով աշխատելու է բլոգը:
Սկզբում ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլորիդ արտակարգ դրության օրերին` ինֆորմացիան բլոկադայի պայմաններում, ձեր ցուցաբերած ակտիվության եւ քաղաքացիական բարձր պատասխանատվության համար: Ապա հայտնելով, որ այսուհետ Ա1-ը ոչ միայն հետեւելու է, այլեւ ներկայացնելու, քննարկելու եւ մեկնաբանելու է ձեզ հետ, ուզում եմ մի քանի պարզաբանումներ անել եւ պատասխանել այս օրերին ձեր "ադմինին" ուղղված հարցերին:
Նախ ինչ էր կատարվում բլոգում վերջին 20 օրերի ընթացքում: Ինֆորմացիայի փոխանակման համատեքստում, որին միացել էին նաեւ լուրջ տեսաբաններ, լրագրողներ ու պարազապես ակտիվ մարդիկ, լինում էր նաեւ կազմակերպված ապատեղեկատվություն եւ հրահրության միտումնավոր փորձեր, որոնց մի մասը ընթերցողներիդ հաջողվում էր կասեցնել: Արտակարգ դրության արդեն 3-րդ օրից սադրանքների նոր մեթոդը միչեւ այդ բլոգում մեկնաբանություններ անձանց անունով գրելն էր, ինչին հետեւեցին նաեւ հայհոյախառն մեկնաբանությունների տարափը: Նշեմ, որ այս բնույթի մեկնաբանությունները գալիս էին հիմնականում նույն այն IP-ներից, որոնք կարգ ու կանոն էին պահանջում եւ որոնք այլ անուններով տարբեր հայրենասիրական կոչեր էին անում:
Բլոգում օրական 69-72 հազար այցելությունների պարագայում, երբ դժվարությամբ էր բացվում անգամ ադմինիստրատիվ մասը, ընթերցողների կողմից դրվում էին նույն մեկնաբանությունները մինչեւ 50 անգամ (շատ հաճախ այն կայքերի պաշտոնական հղորդագրությունները, որոնք փակված էլ չէին), դրանով իսկ ծանրաբեռնելով բլոգը եւ խափանումների բերելով: Մենք, որ դեմոնստրատիվ լռությամբ ոչ մի կերպ չէր միջամտում աշխատանքներին, միայն ժամանակ առ ժամանակ հեռացնում էր հայհոյանք պարունակող մեկնաբանությունները: Այսուհետ ոչ միայն կհետեւենք բլոգում բնականոն գործունեւությանը, այլեւ կհետեւենք, որպեսզի վերոնշված նախադեպերը այլեւս չկրկնվեն մեր իրավասությունների ու բնականոն աշխատանքի պարագայում:
Ավելին արդեն արված են տեխնիկական որոշ լուծումներ եւ ուղղակի հնարավոր չէ մուտքագրել որոշ բառեր եւ արգելափակված են մասնակիցներից 2-ի IP-հասցեները: Հանգամանորեն ուսումնասիրված են բոլոր մեկնաբանությունները եւ հիմա արդեն առանց ավելորդ զգուշացումների ու բացատրությունների կնախաձեռնվեն բոլոր անհրաժեշտ միջոցները բլոգի բոլոր մասնակիցների իրավունքները պաշտպանելու համար: Պահանջում ենք նաեւ հարգել միմյանց, բլոգի որդեգրած սկզբունքները եւ պարզաբանումներից հետո գոնե հանդուժողական եւ քաղաքակիրթ քննարկում վարել: Շնորհակալություն:


Սկսվում է պայքարի նոր փուլ:
Պայքար պայքար մինջև վերջ!!!
Comment by Suren — March 22, 2008 @ 6:07 pm
erexeq isk texyak eq haykakan zhamanak-i interenetayin kayqn inchi chi bacvum…?
Comment by Liana — March 22, 2008 @ 6:22 pm
Իմ մոտից բացվում է։ Եթե ինչ որ կայք փակ է ոգտվեթ proxy-ներիք’ http://void.ru/ օրինակ, միշտ ունեն ձրի proxy-ներ։ Ստորև բերում եմ հղում դրանք գտնելու։
Առիթից օգտվելով խնդրում եմ Հայկական կայքերի ադմիններին՝ էջերը գրեք unicode տեսակով այլ ոչ թե armscii-8 տարբերակով։
Պարզաբանեմ. unicode-ով կայքը կբացվի նույնիսկ ձեռքի հեռախոսասարքից, էլ չեմ ասում բոլոր ինտերնետի դիտող ծրագրերով, ի տարբերություն armscii-8 տարբերակի՝ որը հաճախ անդիտելի է դարձնում կայքը։ Խորհուրդս ուղղում եմ «ՀԺ»-ին, «ՉԻ»-ին և այլոց։ Ինքս նախկինում կայքեր եմ գրել պատրաստ եմ օգնել, թե պետք է։
Comment by Միքո — March 22, 2008 @ 6:38 pm
MIQO, ES XNDRUM EM MANRAMAS@ BACATREQ INCHPES ANENQ, ES BACUM EM VOID.RU BAYC CHEM HASKANUM HETO INCH PTI ANEM, HAYK. JAM-@ CHEM KAROX KARDAL. ES KOMPYUTRIC ANGRAGET EM, MIAYN KAROX EM SAYTER@ BACEL, XNDRUM EM QAYL AR QAYL BACATREQ. NAXAPES CHNORHAKAL EM.
Comment by nika — March 22, 2008 @ 7:14 pm
hayer jan bolor kaiqer@ ashxatum en.ete chi bacvum porceq proxi serverneric ,googlum shat kam orinak http://www.proxyhustle.com/
Comment by armen — March 22, 2008 @ 8:07 pm
Ո՞ր դիտող ծրագրից ես ոգտվում։ Internet Explorer-ում դաշտը, որտեց պիտի գրես թվերը կոչվում է «Options –> Connections –> proxy» http-ի դիմաց գրում ես IP հասցեն, port-ի դիմաց port-ը։ Օրինակ՝ Http - 223.13.13.13, port 8081.
Մանրամասն ինստրուկցիան գտիր հետևյալ կերպ։
Google.com-ից փնտրի “explorer configure proxy”։ Արդյունքներից մեկը՝ http://support.microsoft.com/kb/135982
Comment by Միքո — March 22, 2008 @ 8:28 pm
verjapes!verjapes harazat a1+@ bacvec. Qani vor vorosh mardkanc chem nkatum aystex uremn &isht mardkanc IP -n en pakvacs. urax em zesc bolorid noric voxgunelu.Husov em vor cheq viravorvel fizikapes haytni depqeric heto. Cavum em Gagik Shamshyani hamar, aranc ayn el shushani handep harganq chunei bayc sranic heto nuynisk anun@ chem uzum lsem! serjik jan izur mi txri qani vor aveli vat jamanakner en galu.:))) Payqar minchev verj…Petq lini eli aryun ktapenq, bayc esqanic heto du hangist ches qnelu. Ha amsi 24in el Putinin asa vor sfat@ qashi gna Hayastanic. Menq Putini drasco brnapeter chenq handurji.
Comment by ann — March 22, 2008 @ 8:42 pm
MEKA HAXTELU ENQ ! MEKA HAXTELU ENQ ! MEKA HAXTELU ENQ !
Comment by MARTIK — March 23, 2008 @ 3:23 am
a1plus.am-e proxy serverov bacvuma orinak freeproxyserver.ca av ayntex Browse areq www.a1plus.am
Comment by Nemesis — March 23, 2008 @ 3:56 am
Joxovurd jan es bacum em hetevjal site-ic anonymouse.org, heto mtnum em “english” ev grum site hascen. A1 plus normal bacum e nuynisk ajn jamanak erb explorer-ov chi bacum.
Comment by anahit — March 23, 2008 @ 12:35 pm
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ
29.02.2008
Ինքը մեռել է: Ընդ որում` անժամանակ: ՀՀԿ-ում ահավոր սուգ է: Արմեն
Աշոտյանը, հեծկլտալով, մազերն է փիտում, Գալուստ Սահակյանն ինքնամոռաց
վշտի մեջ անընդհատ քյաբաբ է ուտում… Նորանոր խմբեր են գալիս: «Բայց
հաստա՞տ մեռել ա, լավ ե՞ք ստուգել»,- հարցնում է ինքը: «Էլ ոնց
ստուգենք…»,- արցունքների միջից շշնջում է Արգամիչը ու կոկաինի փոշին
մոտեցնում հանգուցյալի քթին: Ոչ մի ռեակցիա: «Հա՜ ուրեմն հաստատ մեռել
ա»,- փղձկում է հարց տվողը… «Ախր ո՞նց եղավ էսպես միանգամից»,- շշնջում
է մեկը: «Հենց առաջին փուլով…»,- հոգոց է հանում մի ուրիշը…
«Լավ, իրար մի խառնվեք, եկեք տեսնենք ոնց ենք կազմակերպում էս մարդու
հուղարկավորությունը»,- տնքում է Քոչարյանը: «Տեղը իմ վրա»,- միանգամից
ասում է Թոխմախի Մհերը: «Դագաղն էլ…»,- փորձում է խոսել մի ուրիշը,
բայց Արգամիչը կտրուկ ընդհատում է. «Էլ ավելորդ ծախսեր մի արեք, Գորիկի
ազգուտակը Ծիծեռնակաբերդում միտինգ ա անում, դագաղը կվերցնենք, մի քիչ
կկարճացնենք…»: «Ավելացած մատերյալը ինձ կտաք մի էրկու հատ տաբուրետկա
սարքեմ, մեծ ընտանիքի տեր եմ», անկյունից ասում է Լֆիկ Սամոն…
«Ուտելիքն էլ իմ վրա»« լսվում է մի ուրիշ ձայն: «Օպերայի մոտ ձրի քյաբաբ
են տալիս»« երազկոտ աչքերով շշնջում է Գալուստ Սահակյանը…
«Զուռնա-դհոլն էլ իմ կողմից»« արագ ասում է Գեղամյանը: «Բա ժողովրդի
հարցը ո՞նց ենք անելու« էլի դպրոցներից, հիմնարկներից մարդկանց բերե՞նք»,
հարցնում է Քոչարյանը: «Գործ չունես, շեֆ դրանք կարող ա գոռան առաջ
Հայաստան, խայտառակ ըլնենք», զգուշորեն առարկում է Արգամիչը: «Էդ
ջանդամը« կարող է երգեն մեր շարքերը կո՛ւռ են, կո՛ւռ են», հոգոց է հանում
մի ուրիշը…
Այդպես էլ որեւէ որոշում չեն կայացնում: «Ես պաշտոնապես հայտարարում եմ,
որ հուղարկավորությունը տեղի կունենա վաղը, ժամը 3-ին», ասում է
Քոչարյանը, ու հենց այդ պահին փողոցից Սիրուշոյի երգն է լսվում. «Հի-մա՛«
հի-մա՛»: «Դե լավ, եթե հիմա եք ուզում` հիմա կանենք», համակերպվում է
Քոչարյանը: Ինքը փորձում է բացել աչքերն ու տեղից վեր կենալ` չի
ստացվում: Ուզում է գոռալ` ձայն դուրս չի գալիս…
Արթնանում է Ազատության հրապարակի աղմուկից:shat izur
Comment by armen — March 23, 2008 @ 2:26 pm
A1 plus@ erekvanic ch tarmecvel noric pakel en kaiq@?
Comment by armen — March 23, 2008 @ 3:37 pm
11 շատ լավն էր, չնայած վաղուց էի կարդացել, բայց լավն ա:
Comment by SS heracir — March 23, 2008 @ 6:54 pm
vax@ 6in hyusisayin poxotayum en havaqvum!!! U tqasc unenq menq zer ko&ak sexmoxneri @ndunasc orenqneri vra!!!!
Comment by ann — March 23, 2008 @ 11:44 pm
http://youtube.com/watch?v=dg8Ltai3Yx8
nayeq minchev verj u dzer karciqy aseq!!!
Comment by asd — March 25, 2008 @ 1:32 pm
Mu քանի օր է` ինչ-որ անհայտ լրբի զավակներ («անհայտ» բառը տվյալ դեպքում վերաբերում է ոչ թե լրբերին, այլ նրանց զավակներին) քաղաքով մեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին մի այլանդակ տեսասկավառակ են տարածում: Դրանով ըստ էության խտացվում է ամբողջ այն աղբը, որը Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու առաջին իսկ օրվանից հետեւողականորեն տարածվում է ՀՀ Առաջին նախագահի հասցեին: Տեսասկավառակն, ի դեպ, անստորագիր է, հետեւաբար` դրա հեղինակների մասին ոչինչ ասել չենք կարող: Նկատենք միայն, որ եթե ժամանակին խոշոր եղջերավոր անասունների աբորտը պաշտոնապես արգելված չլիներ, այդ հեղինակներն այսօր հազիվ թե գոյություն ունենային: Փոխարենը` ուշադիր նայելով տեսասկավառակը, կարող ենք որոշակի պատկերացում կազմել դրա պատվիրատուների մասին: Սկսենք այն «դրվագից», որտեղ չկայացված աբորտի հետեւանքը միապաղաղ ձայնով պատմում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն «ազգությամբ թուրք է»: Ճիշտն ասած` այս դրվագն ինչ-որ տեղից ծանոթ թվաց: Հետո հիշեցինք, որ ժամանակին խոսում էին նաեւ Ռոբերտ Քոչարյանի ծագումնաբանության մասին, եւ մշուշոտ ակնարկներ էին արվում ինչ-որ բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյայի վերաբերյալ: Բայց ակնարկներին, կարծում ենք, չարժե լուրջ ուշադրություն դարձնել: Ավելի ճիշտ կլինի, եթե դրա փոխարեն Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջապես բացատրի, թե ինչ կապ կա Սերժ Սարգսյանի եւ «Նարիմանով» ազգանվան միջեւ (եթե չենք սխալվում, նա խոստացել էր անհրաժեշտության դեպքում բացատրել դա): Անդրադառնանք ավելի լուրջ դրվագներին` ղարաբաղյան պատերազմին ու հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը: Ըստ այս անբարոյականության հեղինակների, Լեւոն Տեր-Պետրոսյանն, ուրեմն, առաջադրանք էր ստացել ղարաբաղյան պատերազմում պարտվել, որպեսզի «ադրբեջանական նավթի ճանապարհը բացվի», բայց ինչքան էլ չարչարվեց` բան դուրս չեկավ. մենք այդ պատերազմում հաղթեցինք; Ամոթ չլինի հարցնելը` ա՛յ լրբի զավակներ, ենթադրենք` պատերազմում պարտվել էինք, Ղարաբաղն էլ հայաթափվել էր. դրանով «ադրբեջանական նավթի ճանապարհը» ո՞նց էր բացվելու: Այդ ճանապարհը կբացվեր միայն մի դեպքում` եթե ադրբեջանցիները տիրանային Մեղրիին: Իսկ թե ովքեր էին Մեղրին ադրբեջանցիներին հանձնելու շուրջ բանակցություններ վարում` հայտնի է. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Հայտնի է նաեւ, թե ովքեր էին դեմ արտահայտվում դրան, եւ ինչ պատահեց նրանց հետ հոկտեմբերի 27-ին: «Մեղրին հանձնելու» փաստաթուղթը նույնպես հայտնի է, հրապարակվել է մամուլում եւ վիթխարի արձագանք առաջացրել: Հիմա հասկացա՞ք, թե ինչու է այդ «դրվագը» հայտնվել տեսասկավառակներում, հասկացա՞ք, թե ովքեր կարող են լինել այս աղբի պատվիրատուները: Իսկ ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի` «պատերազմում պարտվելու մտադրությանը», այստեղ ամեն ինչ շատ ավելի թափանցիկ է, պատվերն էլ հրապարակավ է տրվել: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Սամվել Բաբայանը հրապարակավ հայտարարել են, թե իրենք Ղարաբաղում հաղթել են Լեւոն Տեր-Պետրոսյանից թաքուն ու նրա հրամաններին հակառակ: Այսինքն` «այս մասով» տեսասկավառակի պատվիրատուները հստակ են:
Անցնենք հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը: Թե ովքեր են դրա կազմակերպիչները` բոլորը գիտեն: Համենայն դեպս` բոլորը նույն մարդկանց են կասկածում: Ավելին. շատերն առ այսօր չեն հասկանում, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ Ռոբերտ Քոչարյանը ոճրագործությունից ժամեր անց «առանձնազրույց է ունենում» ահաբեկիչների պարագլխի հետ, ու այնքան «արխային» է լինում, որ ահաբեկչից նույնիսկ զենքը չեն վերցնում (թե ուր է անհետանում այդ «առանձնազրույցի» ձայնագրությունը` այլ խոսակցության թեմա է): Եվ ահա այս տեսասկավառակն իբր պատասխանում է այդ հարցին: Իբր` ահաբեկիչները Ռոբերտ Քոչարյանին վերացնելու մտադրություն չունեին, որովհետեւ այդ ժամանակ նա իրենից առանձնապես ոչինչ չէր ներկայացնում: Շա՛տ համոզիչ է:
Բայց մեզ ավելի շատ այլ հարց է հետաքրքրում. ովքե՞ր կարող են լինել տեսասկավառակի այս «դրվագի» պատվիրատուները: Դժվար է ասել, բայց փաստն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի հայտարարությունը, թե «պառլամենտում էդքան մարդ ենք պառկացրել, եթե պետք լինի` էլի կպառկացնենք», բառիս բուն իմաստով ցնցել է հասարակությանը, եւ Սերժ Սարգսյանը, բնականաբար, պիտի տենդագին ձեւով ինչ-որ հակաքայլեր մտածեր: Միանգամից ասենք. եթե մտածածը սա էր, խորհուրդ կտանք հաջորդ անգամ գլխով մտածել, իսկ մարմնի այլ մասերը ծառայեցնել այլ նպատակներով:
Հ.Գ. Ափսոս` տեսասկավառակի հեղինակները մի երկու կադր էլ կազինոներից կամ քթով կոկաին քաշելուց չեն օգտագործել: Պատվիրատուների համար կարգին ինքնակենսագրական ֆիլմ կստացվեր:
ՍԵՐԺԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ
Comment by ZARTIR LAO — March 28, 2008 @ 1:19 pm
Bariereko bolor Payqrox hayerin.Haxteluenq che?
Comment by Liana — March 30, 2008 @ 12:54 am