Comments on: Առանց մեկնաբանության

by: blansh
Այս պահին արդեն ինֆորմացիա ունենք, որ զորքերը օդ են կրակում, զրահատեխնիկայով զինվորական մեքեքենաներն էլ Ամիրյանով շարժվում են առաջ: Ասացին, որ նաեւ ցուցարարների ոտքերի տակ են կրակել, հեռու ցրելու համար, իկս դեպի Կառավարության շենք փախնող մի քանի հոգու մահակներով ծեծի են ենթարկել: Անկեղծ ասեմ, խմբագրությունում նստած միայն կրակոցների աղմուկը եւ շենքի կողքի 100-ից ավել զինվորական մեքենաների շարժի աղմուկը արդեն ահավոր է, էլ մնացածը չասեմ:

by: blansh
ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՒ ԱՐՑՈՒՆՔԱԲԵՐ ԳԱԶ

[21:15] 01 Մարտի, 2008

Երեւանում լսվում են կրակոցներ: Զորքը կրակում է օդ: Արդեն արցունքաբեր գազ են բաց թողել:

Հանրապետության հրապարակում զորք է լցվել: Քիչ առաջ այնտեղ մտան ռազմական ոստիկանության 4 հետեւակի մարտական մեքենաներ: Մյասնիկյանի արձանի մոտ հազարավոր մարդիկ շարունակում են կանգնած մնալ: Նրանք անգամ պատրաստ են դիմադրություն ցույց տալ:

Ինչպես հաղորդում է ՙԱ1+՚-ի թղթակիցըª մինչեւ զորքի` ժողովրդին հասնելը` ավտոբուսներ ու բարիկադներ կան:

Իսկ դրանից առաջ Մյասնիկյանի արձանի մոտ արդեն կրակներ են վառում, որ մարդիկ կարողանան տաքանան: Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը, որով նա կոչ էր անում չկոտրվել եւ մնալ հրապարակում:

Ցուցարարների մի մեծ խումբ, ոստիկանների դիմաց կանգնած, անընդմեջ վանկարկում էր. ՙԼեւոն, Լեւոն՚, ՙԱմոթ, ամոթ՚:

Ի դեպ, զինված զորքը թաքնվել է ժամկետային զինծառայողների հետեւում` նրանց կանգնացնելով առաջին շարքերում:

by: blansh
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԵՏ ՄՂԵՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

[22:00] 01 Մարտի, 2008

Գրիգոր Լուսավորիչ փողոցն այսօր ժամը 21-ի սահմաններում մարտի դաշտ էր հիշեցնում: ՀՀ զինված ուժերը հարձակվեցին սեփական ժողովրդի վրա, որը փորձում էր ինքապաշտպանվել ձեռքի տակ եղած փայտերով, քարերով: Մոտ մեկ ժամ տեւած հարձակման ընթացքում ժողովրդի արձակեցին լուսատու փամփուշտներ, արցունքաբեր գազ եւ պայթուցիկներ էին նետում: Ժողովիդին ՙԼեւոն նախագահ՚ վանկարկելով, փայոտ ու քարերով մինչեւ Մաշտոցի փողոց քշեց զինված ուժերին: Այդ ընթացքում ընդդիմության առաջնորդը իրար հաջորդելով ելույթներ էին ունենում եւ վստահեցնում է, որ իրենք արդեն հաղթել են: ՙԵթե մենք այստեղից չհեռանանք հաղթանկով, մենք չենք կարողանալու նայել մեր երեխանների աչքերին՚,- ասաց Արարատ Զուրաբյանը:

ժողովուրդը հետ մղելով զինված ուժերի առաջին հարձակումը, նախապատրաստվում է նոր ինքնապաշտպանության` համոզված չլինելով, որ իշխանությունները այսօր արդեն երրորդ, չորրորդ անգամները ուժ չեն գործադրի իրենց նկատմամաբ: Բացի Լեւոն-Տեր-Պետրոսյանից նրա շուրջ հավաքված բոլոր ուժերը հարթակում են եւ քաջալրում են իշխանություններին: ՙԵթե նրանք փորձեն կրկին հարձակվել, այնպիսի հակահարձակ կտանք, որ մինչեւ Բաքու կհասնեն՚,- հայտարարեց Միյասնիկ Մալխասյանը:

by: blansh
ԱՅՐՎՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ

[22:31] 01 Մարտի, 2008

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչեւ կամրջի մոտ կայանված ոստիկանության բոլոր մեքենաները ջարդուփշուր են արված, այրվում են երկու վիլիս, չորս մարդատար մեքենա, մեծ քանակությամբ մարդիկ են հավաքված: Այստեղ տեղակայված են եղել նաեւ ռազմական ուժեր, որոնք մարդկանց դիմադրությունից վախեցած փախուստի են դիմել, ըստ շրջանառվող լուրերի, դիրքավորվել են դեպի Պռոշյան հատված, սակայն կամրջի վրա շատ մարդիկ կան հավաքված, իսկ երիտասարդները մարտական տրամադրված շարունակում են դիմադրությունը:

Այս պահին մեծ թվով զնվորական ստարաբաժանումներ են կուտակված կառավարության շենքի մոտ: Հայաստանի սահմանագոտում պայմանագրային զինծառայություն իրականացնողները եւ ռազմական ուսումնական հաստատության կուրսանտները հավաքված են կառավարության շենքի մոտ: Ի դեպ, Լեոյի փողոցի վրա ժամը 22.-ի սահմաններում տղամարդու դիակ է եղելª ջլուխը ջախջախված:

Բազմաթիվ շտապ օգնության ավտոմեքենաներ են սլանում դեպքի վայր: Կան բազմաթիվ վիրավորներ եւ դիմադրող ցուցարարների եւ ոստիկանների շրջանում:

by: blansh
ԿՐԿԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ

[21:48] 01 Մարտի, 2008

Այս պահին մի քանի խիզախ մարդ, որ փորձել են ի նշան բողոքի բարձրանալ կառավարության շենքի ուղղությամբ, դաժան ծեծի են ենթարկվել մահակավոր ոստիկանների կողմից, իսկ այս երեւույթին կանգնած հետեւել են ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, եւ էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանը:

by: blansh
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՇԵՆՔԵՐԻՑ ԻՋՆԵԼՈՎ

[21:41] 01 Մարտի, 2008

Այս պահին Պարոնյան փողոցում շենքերի բնակիչներն իրենց ցասումն են արտահայտում` իջել եւ վիճում են զինվորականների հետ: Նրանք պահանջում են հեռանալ իրենց փողոցից:

by: blansh
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

ԵԱՀԿ Գործող Նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դատապարտել է խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը այսօր Երեւանում:

ՙԵս հորդորում եմ իշխանություններին ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն: Ես անհանգստացած եմ այն փաստով, որ տեղեկությունների համաձայն կան վիրավորներ: Հորդորում եմ իշխանություններին ազատ արձակել ձեռբակալվածներին եւ կրկին երկխոսության կոչ եմ անում իշխանություններին եւ ընդդիմությանը՚, ասաց նախարարը:

Երեւանում փետրվարի 26-ին հայկական պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների ժամանակ նախարարը նշել էր, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման եւ ԵԱՀԿ եւ այլ դիտորդների կողմից ս.թ. փետրվարի 19-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված թերությունների շտկման հարցերում:

ՙԵԱՀԿ-ն կարեւորում է երկխոսության դերը կայունության համար: Հայաստանի զարգացման համար այս կարեւոր ժամանակաշրջանում պետք է անել ամեն ինչ առկա լարվածության սրումից խուսափելու համար՚, ասաց նախարար Կաներվան, որն այս շաբաթ այցելել է նաեւ Ադրբեջան եւ Վրաստան իր Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում:

by: blansh
ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ասուլիս է տվել Ռոբերտ Քոչարյանի փոխարեն: Նախապես հայտարարված էր, որ նա պետք է վարի ասուլիսը, սակայն լրագրողներին, ընդ որում, ոչ բոլորին` ՙԱ1+՚-ը տեղեկացված չի եղել ասուլիս մասին, ներկայացել է Վարդան Օսկանյանը: Նա հայտարարել է, թե Հայաստանի նախագահը ձգտում է իրավիճակի քաղաքական լուծման, սակայն եթե այն վերածվի կրիտիկականի, ապա Քոչարյանը պատրաստ է հրամանագիր ստորագրել երկրում հատուկ դրություն հայտարարելու մասին:

Հայաստանի իշխանությունն ընդդիմությանը առաջարկում է վերադառնալ քաղաքական դաշտ եւ կարգավորել ստեղծված բարդ իրավիճակը:

Մեկնաբանելով հարցը, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը անձամբ չի նախաձեռնում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ երկխոսություն, Վարդան Օսկանյանը նկատել է, որ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 9-ին վայր է դնում իր լիազորությունները, եւ ավելի նպատակահարմար է, որ բանակցողը լինի Սերժ Սարգսյանը: Իսկ վարչապետը, ըստ Վարդան Օսկանյանի, արել է իրենից կախված ամեն ինչ, գործակցության եւ կառավարություն կազմելու կոչ անելով բոլոր թեկնածուներին առանց բացառության: Վարդան Օսկանյանը նշել է, թե Տեր-Պետրոսյանը միակն էր, որ կտրականապես մերժել է այդ առաջարկը:

Վարդան Օսկանյաը հայտարարեց, որ ընդդիմության հանրահավաքը ցրելու համար ոստիկանության ուժի կիրառումը համարժեք է եղել իրավիճակին: Արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե ցույցը ցրելու պահին Ազատության հրապարակում եղել է մոտ հազար մարդ: Ինչպես նշել է Օսկանյանը, առաջին մոտեցման ժամանակ ոստիկանությունը չի ունեցել համապատասխան պաշտպանական միջոցներ, քանի որ չի ունեցել ցույցը ցրելու նպատակ: ՙՀիմնական նպատակը եղել է զենքի առկայության մասին տեղեկատվության ստուգումը: Ակցիայի մասնակիցների կողմից ուժի կիրառումից հետո, ոստիկանները նահանջել են եւ նրանց փոխարինել են արդեն առավել պատրաստված ոստիկանները՚, հայտարարել է Վարդան Օսկանյանը:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքի թեմային, նա ասել է, թե այդպիսի բան չկա, պարզապես օրենքը Տեր-Պետրոսյանին նախատեսում է թիկնազոր, եւ այն, ելնելով իրավիճակից, չի կարող նրան ուղեկցել այնպիսի միջոցառումների, որտեղ կարող է սպառնալիք լինել նրա անվտանգությանը: ՙՆա ունի իրավունք հրաժարվել թիկնազորից, եւ նրան այդ մասին տեղեկացրել են, սակայն Տեր-Պետրոսյանը տվյալ պահին չի հրաժարվել թիկնազորից: Այս պահին, Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակիցների շրջանում, հայտնի մարդկանցից, որեւէ մեկը ձերբակալված չէ՚,- հայտարարել է Վարդան Օսկանյանը:

by: blansh
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՀԱՆԳԻՆ

Մյասնիկյանի արձանի շուրջ մարդկանց թիվը գնալով ավելանում է: ‎Ֆրանսիայի , ՌԴ-ի դեսպանատների միջեւ ընկած հատվածում, շրջակա այգիներում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկա: Այսօր առավոտյան Ազատության հրապարակում իշխանությունների կողմից դաժան ծեծի ենթարկված խաղաղ ցուցարանները չեն պատրաստվում հեռանալ եւ պահանջում են իրենց առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ցուցարարները առաջարկում էին երթով գնալ առաջին նախագահի տուն եւ նրան բերել հրապարակ, սակայն Նիկոլ Փաշինյանը, որին ժողովուրդը ձեռքերի վրա հարթակ բարձարացրեց, հայտարարեց, որ անձամբ խոսել է Տեր-Պետրոսյանի հետ, որի ժողովրդին կոչ է անում ժողովրդի չենթարկվել սադրանքների եւ մնալ Մյասնիկյանի արձան մոտ, մինչեւ առաջին նախագահը կկարողանա միանալ իր ընտրողներին: ՙԲերեք մեր նախագահին, Լեւոն նախագահ՚,- պահանջում են ցուցարարները: Բացի Տեր-Պետրոսյանին պահանջելուց` հավաքվածները կրկին վանկարկում են.ՙՍերժիկ հեռացիր, Սերժիկ մարդասպան՚: Ժողովուրդը չի բացառում, որ զինված ոստիկանները իշխանությունների հրահանգով կարող են կրկին հարձակվել սեփական ժողովրդի վրա, եւ ցուցարարները նաեւ հսկում են դեպի Մյասնիկյանի արձան տանող բոլոր մուտքերը:

Փաշինյանը հավաքվածներին պատմեց, թե այսօր վաղ առավոտյան ինչպես են զինված ոստիկանները հարձակվել խաղաղ ցուցարարների վրա, իսկ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը մեկուսացրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրան տարել տուն` ենթարկելով տնային կալանքի: Ցուցարարները հայտարարեցին, որ չեն պատրաստվում հեռանալ իրենց տեղից, քանի դեռ ՀՀ նախագահ չի ճանաչվել Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՙԻշխանությունը արեց կոպիտ սխալ եւ այդ սխալից մենք օգտվելու ենք` ջարդելու ենք իրենց գլխին՚,- խոստացավ Նիկոլ Փաշինյանը: Ընդդիմության առաջնորդները շնորհակալություն հայտնեցին այն 50 ցուցարարների, որոնք Ազատությա հարապարկից եկել էին ՀՀ-ի Ֆրանսիայի դեսպանության մոտ եւ կարողացել համախմբել մյուս ցուցարարներին: Այս պահին ցուցարարները շարունակում են իրենց խաղաղ հանրահավքը: Հանրահավաքին միացան նաեւ Արամ Մանուկյանն ու Հրանտ Բագրատյանը, որոնք այսօր առավոտյան ձերբակալվել էին ոստիկանների կողմից:

Ժողովրդին դիմեց նաեւ Արամ Սարգսյանը եւ ժողովրդի նկատմամբ իշխանության կողմից ուժի կիրառումը գնահատեց`ՙԱխմախության կանխավարկած՚: Ի դեպ, այսօր բացի ՙՍերժիկ հեռացում, Սերժիկ մարդսապան՚, ժողովուրդը նաեւ վանկարկում էր. ՙԱրթուր դավաճան, Արթուր դավաճան՚:

Արթուր Բաղդասարյանի հասցեին հնչող վանկարկումնները ընդհուպ հայհոյանքներ էին պարունակում: ՙԱրթուրիկն իր պատիվն ու հարգանքը փոխեց Սերժիկի քարտուղարուհու պաշտոնի հետ: Արթուրիկը իր կնիքը դրեց այսօր առավոտյան ժողովրդի դեմ իրականացված խայտառակության վրա: Այս ամենը նաեւ նրա խղճի վրա, որի համար դեռ պատասխան է տալու՚,- ասաց այսօր Ազատության հրապարակում ծեծի ենթարկվածներից մեկը: