Տեր-Պետրոսյանի հայացքով

March 1, 2008

Լեւոն Տեր-Պետրոսյանն ամենաերկարն է գտնվել ՙԱզատության՚ հրապարակում, եւ այսօր տնային կալանքի պայմաններում ասուլիս անցկացրեց, որին ներիկա էին նաեւ միջազգային լրագրողներ: Դեպքի մասին մանրամասն պատմում է ՀՀ Առաջին նախագահը.

Ինչ եմ անձամբ տեսել. առավոտյան ժամը 6-ին ինձ արթնացրին ու ասացին, որ շարժ կա Փարաքարից եւ Դավիթաշենից, ներքին զորքերի եւ հատուկ զորամասի, բայց  առանց զինտեխնիակայի, այսինքն, ոչ ջրցան մեքենաներ, ոչ զրահապատ մեքենաներ, եւ այլն, հիմնականում մարդատար մեքնենաներով, որոնց հետեւից բեռնատար մեքնենաներով զինվորներ` կարմիր բերետավորներ, կանաչ կապույտ…

Ինձ արթնացրին, ես խոսեցի մարդկանց հետ, մենք չէինք կարծում, որ որեւէ բան տեղի կունենա, որովհետեւ նրան ահազանգեր ամեն գիշեր ստանում էինք, շարժվեցին, ետ գնացինք, տեղաշարժ կա, տեխնիկա են հանում. ամեն գիշեր 10-20 ահազանգ էինք ստանում, ու թվաց, թե հերթական ահազանգն է եւ հանգիստ էինք, բոլոր դեպքերում մենք միացրինք միկրոֆոնները, որպեսզի եթե տեսնենք լրջանում է, կարողանանք ժողովրդի հետ խոսել:

Շատ արագ մոտավորապես 6.30-40 երեւացին, նախ շրջակա փողոցներում պտտվեցին,հետո միանգամից հայտնվեցին հրապարակում: շարքերով ես տեսա աջ կողմից եւ ձախ կողմից, դիմացից չեմ տեսել: Եկան շարվեցին ժողովրդի առջեւ. իսկ ժողովուրդը հրապարակում էր, դեմ դիմաց 5 մետրի վրա:
Ես միկրոֆոնից ժողովրդին ասացի հետեւյալը. ես խնդրում եմ համբերություն, հանգստություն, ոչ մի ընդվզում, ոչ մի բողոք, ոչ մի գոչյուն, ասացի` սպասեք, ասացի` ոչ մի կոնտակտ, ոչ մի շփում: Տեսնենք` ոստիկանությունը մեզնից ինչ է ուզում: Սա եղել է իմ վերջին խոսքը: Շարքերը ոստիկանական շարժվեցին առաջ եւ սկսեցին ջարդել ժողովրդին, երկու բան եմ տեսել. մահակներ եւ էլեկտրոշոկի կայծեր, անընդհատ կապույտը կայծերն էին, ուրիշ բան չի եղել, ոչ հրազեն, ոչ խլացուցիչ արկեր, ոչ գազ, ոչ արցունքաբեր գազ, ոչ ջրցան մեքենա:

Այս երկու գործիքն է կիրառվել պաշտպանական: Իհարկե, ժողովրդի կողմից եղավ դիմադրություն, ծեծկռռտուք, ես տեսել եմ միայն աջ մասից:
Մի քանի վայրկյան հետո հարթակում հայտնվեցին նախագահի պահպանության ծառայության աշխատակազմի սպաները` Գրիշա Սարկիսովի գլխավորությամբ: Իմ թիկնապահներն ինձ պաշտպանում էին, 5 թիկնապահ օրինական, որոնք նույն այդ ծառայության բաժանմունքն է, եւ նրանք ենթարկվում են Գրիշա Սարկիսովին եւ իմ ծառայության պետը գնդապետ Սմբատ Գասպարյանը, իմ տղաները ինձ պաշտպանեցին, բայց նրանք հաղթանդամ էին, ու կարողացան իմ տղաներին մեկուսացնել, իմ թեւերը ոլորելով մի թեւս մտավ Գրիշա Սարկիսովը, մյուս թեւս մեկ ուրիշը եւ իջեցրին հարթակից, եւ փորձեցին դուրս հրավիրել հրապարակից, իմ տղաները եկան ինձ շրջապատեցին, ես ասացի, որ դուրս չեմ գա հրապարակից, ինձ ձերբակալեք, ես կգամ միայն ձեռնաշղթաներով, կամ ձեռքերս ոլորելով, խնդրեմ, ասացի, դիմեք Աղվան Հովսեփյանին, թող սանկցիա տա, եթե սա համարում եք անօրինական հանրահավաք, ապա այդ անօրինական հավաքը ես եմ կազմակերպել, ուրիշ պատասխպանատու չկա եւ միայն այս պայմանով դուրս կգամ հրապարակից:

Շատ կարճ տեւեց 10-15 րոպե հետո հրապարակը մաքուր էր, մարդ չկար եւ լցված էր ամբողջությամբ ոստիկաններով, բացի այն ոստիկաններից, ովքեր բուն գործողությունն էին կատարել, նաեւ մի քանի շարքով շրջափակված էր օպերան, փողոցում էլ կար այդպիսի շարքեր, սկսեցին ավիրել դինամիկները հարթակի, բոլոր վրանները կործանեցին, անմիջապես սկսեցին ինչ-որ բաներ փնտրել, ինչ-որ ձողեր, տեսա, որ իրենք էլ են այդ ձողերը լցնում, իրենք օպերատորներ ունեին, նկարում էին, ձեռքները դռնած, սպաների, գնդապետների, փոխգնդապետների այդ տեսակ բաներ տեսա հրապարակ մտնելիս. օպերատորներն այդ ամենը նկարում էին, մեկը նույնիսկ ինձ փորձեց նկարել, ես նրան ձեռքով ողջույն ուղարկեցի, անմիջապես ամաչեց, շրջվեց: Ես այդտեղ մնացի մինչեւ 8.35. մոտ 2 ժամ:

Ես նստեցի ծխեցի, ջուր խմեցի, ոչ ոք այլեւս ինձ չմոտեցավ, նորից Սարկիսովը մոտեցավ ինձ, թե պետք է գնաք այստեղից, ես ասացի, որ նույն պայմանով, ուրիշ ոչ մի պայմանով ես այստեղից չեմ գնա. մի քանի անգամ էլ գնաց-եկավ, երեւի խորհրդակցում էր վերեւների հետ, հետո եկան շարքով իմ թիկնապահներին շարքով մի կողմ հրեցին, ես մնացի մենակ. ինձ հրավիրեցին մեքենա, ոստիկանական մեքենա էին բերել, ես ասացի չեմ նստում, պնդրեմ, ձեռքերս ոլորի տար, նա այդպես  էլ արեց, նստեցրեց մեքնենա շատ արագ բերեց տուն, հետո պարզվեց, որ իմ երկու դարպասները փակել են: Երբ դա իմացա, իմ թիկնազորի պետին ուղարկեցի, ճշտելու, թե ինչ կարգավիչճակով եմ, տնայինկալանք է, թե ոչ: Ասացին, որ այդպիսի սանկցաի չկա, բայց իրենց ասել են, որ ես իրավունք չունեմ տնից դուրս գալու, սա մեկ եւ երկորրդ, ասել են, որ ոչ ոք իրավունք չունի իմ տուն գալու:

Իմ մի քանի ընկերներ փորձել են գալ, նրանց չեն թողել: Ստեփան Դեմիրճյանն է փորձել գալ, կրկին չեն թողել: Սա է ամբողջ պատմությունը: Հրապարակից նույնիսկ փորձեցինք կապ հաստատել մեր ընկերների հետ, 4-5 հոգու հետ կարողացել եմ կապվել, մնացածների հետ ոչ: Կան վիրավորներ` արյունլվա, իմ աչքով եմ տեսել, մի երիտասարդի, որը փախել էր ոչ այն ուղղությամբ, որ պետք էր, այլ ուղիղ ոստիկանների մոտ, նրան 7-8 ոստիկան քացիներով ու մահակներով ուղղակի կսպանեին, եթե  իմ տղաները չփրկեին, նրանք երկու հոգու փրկեցին՚:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ տեղեկացրեց շատ կարեւոր մի փաստի մասին, ոչ մի զգուշացում չի եղել ոստիկանության կողմից. ՙԵթե զգուշացնեին, գուցե մարդիկ ցրվեին, բայց ոչ մի բառ չեն ասել, իմ խոսքերից 10-15 վայրկյան անց իմ թեւերը ոլորելով իջեցրին հարթակից, եւ սկսեցին հարձակումը՚:

Մեկնաբանությունների բաժնում շարունակեք կարդալ մյուս նորությունները:

10 Comments

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2008/03/01/p161/trackback/

  1. ՙՑԱՅԳ՚-Ը ՀՈՍԱՆՔԱԶՐԿՎԵՑ

    Գյումրիի ՙՑայգ՚ հեռուստաընկերությունը, որն ուղիղ կապ էր հաստատել եւ հեռարձակել էր այժմ Երեւանում տեղի ունԵցող իրադարձությունները, քիչ առաջ ՙեթերազրկվել՚ է: Հոսանքազրկվել է հեռուստաընկերության շենքը, ինչի պատճառով հեռուստաընկերության աշխատանքները դադարեցվել են: Նշենք, որ նույն շենքում գործում է նաեւ ՙՌադիո հայ՚-ի Գյումրիի մասնաճյուղը:

    Comment by blansh — March 1, 2008 @ 7:08 pm

  2. ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՀՂԻ ԿՆՈՋ ՎՐԱ

    ՙԵրբ լսեցինք, որ մարդկանց դաժանաբար ծեծի են ենթարկել, ամուսնուս եւ երեխայիս հետ գնացինք այնտեղ/Մաշտոցի պողոտա/ եւ ականատես եղանք այդ բռնություններին՚,- պատմում է Էդիտա Դոլունցը, ով այսօր ՙԱ1+՚-ին է տրամադրել իր տեսախցիկով նկարահանած տեսնայութը: ՙԱվտոբուսներով հատուկ ծեծողներ էին բերում, դրանք խառնվում էին խաղաղ մարդկանց մեջ ու ջարդի էին ենթարկում նրանց՚,- հուզված պատմում է հղի կինը, ով քիչ էր մնում դառնար իշխանությունների դաժանության զոհը:

    ՙԵրբ ոստիկաններից մեկը նկատեց, որ ես նկարահանում եմ, մի հաստավիզ ՙեզի՚ ուղարկեցին, որ խլի տեսախցիկս, ես շարունակեցի նկարահանել, նա ձեռքը գցեց որ տեսախցիկս վերցնի, ես շրջվեցի եւ փախա՚,- պատմում Էդիտա Դոլունցը, ով ընտանիքի հետ միասին տաս օր անցկացրել է Ազատության հրապարակում:
    ՙԵրեք հաստավիզներ վազում էին իմ հետեւից, հետո ընկերուհիս ոստիկաններին գոռաց, թե ընկերուհիս հղի է, չդիպչեք նրան՚,- արցունքների միջից արտաբերում է հղի կինը,- չծեծեցին, բայց քաշքշեցին, ուզում էին տեսախցիկը խլել՚:

    Էդիտան հասցրել է տեսախցիկը փոխանցել մի պատահական մարդու, ում ձեռքից տեսախցիկն ընկնելով կոտրվել է, սակայն տեսագրությունը պահպանվել է: ՙՈստիկանները կարծեցին, թե խցիկի կոտրվելուց հետո, տեսանյութը ջնջվելու է եւ չվերցրեցին այն, մարդկանցից մեկը հետո ինձ փողոնցեց կոտրված տեսախցիկը՚,- պատմում է Էդիտա Դոլունցը, ով չի վախեցել տեղի ունեցածից հետո եւ պատրաստվում է մասնակցել կայանալիք հանրահավաքին:

    Comment by blansh — March 1, 2008 @ 7:09 pm

  3. ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՙԱՆՑԵԼ Է՚ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋՈՎ

    Հենց նոր լուր ստացանք, որ ՙԱրարատ՚ գինու գործարանի կողմից սլացող ոստիկանական ՈՒԱԶ69 մակնիշի մեքենան մխրճվել էՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարների մեջ. կան վրաերթի ենթարկվածներ:
    Քիչ առաջ տեղեկացանք, որ փակ է Գյումրի-Երեւան մայրուղին. թույլ չեն գալ Երեւան:

    Comment by blansh — March 1, 2008 @ 7:10 pm

  4. ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ

    ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին դանակահարել են: Նա այժմ գտնվում է Պռոշյան փողոցի ª Շտապ Օգնության առաջին հիվանդանոցում: Լուրը հաստատեցին հկվանդանոցում. այս պահին նա վիրահատարանում է, վիճակը բավարար է:

    Comment by blansh — March 1, 2008 @ 7:11 pm

  5. ՀՀ Ոստիկանության Կենտրոն բաժնի դռները փակ են փաստաբանների առջեւ

    Ինչպես հայտնեցին Հրանտ Բագրատյանի փաստաբանները՝ Նարինե Ռշտունին եւ Արթուր Գրիգորյանը, նրանց ներս չեն թողել ՀՀ Ոստիկանության Կենտրոն բաժին, որտեղ ենթադրաբար գտնվում է Հրանտ Բագրատյանը։ Փաստաբանների պնդմանը, որ ոտիկանները պարտավոր են իրենց ներս փողնել պաշտպանյալի մոտ, հնչել են հեգնալից եւ առհամարական պատասխաններ։

    Հրանտ Բագրատյանի բարեկամների հավաստմամբ, Բագրատյանին դաժան ծեծի են ենթարկել։

    http://www.hra.am/arm/?page=issue&id=17817

    Comment by blansh — March 1, 2008 @ 7:12 pm

  6. Ժողովրդի քանակը շատանում է րոպե առ րոպե

    Ֆրանսիայի դեսպանատան դիմաց մոտ 40000 մարդ է հավաքվել։ Կան մեծ քանակությամբ զինվորականներ եւ ոստիկանության զորքեր։ Բերվել է զրահամեքենա։ Ինչպես հայտնում են ականատեսները, ժողովրդի քանակը շատանում է րոպե առ րոպե։

    Մեզ հայտնեցին նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը եւ Ստեփան Դեմիրճյանը նույնպես գտնվում են հանրահավաքում։

    Comment by blansh — March 1, 2008 @ 7:13 pm

  7. ՇՏԱԲԻ ՇՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    Ի գիտություն մեր համակիրներին և բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին: Այս պահին հանրահավաքը տեղի է ունենում Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում:
    Բոլորը դեպի Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածք:

    Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ

    Comment by blansh — March 1, 2008 @ 7:15 pm

  8. ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

    2008թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ՀՀ Նախագահի թեկնածու Լեոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ Աժ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը և այլոք, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, Երևանի Ազատության հրապարակում, առանց ընդհատումների, կազմակերպել և անցկացրել են զանգվածային հրապարակային միջոցառումներ եւ կոչ արել չենթարկվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող միջոցառումները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության պահանջներին: Բացի այդª զանգվածային միջոցառման մի շարք մասնակիցներ ապօրինի պահել և կրել են ապօրինի ձեռք բերված զենք և ռազմամթերք£

    2008թ. մարտի 1-ինª ժամը 06-ի սահմաններում, սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասինե ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ հարկադիր դադարեցնելու նպատակով ձեռնարկված գործողությունների ընթացքում, միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները, չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակիցներիª զանգվածային միջոցառումները դադարեցնելու մասին օրինական պահանջներին, նախապես իրենց մոտ պահվող մահակների, մետաղաձողերի և այլ հարմարեցված գործիքների օգտագործմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբª ՀՀ ոստիկանության աշխատակիցներին պատճառելով տարբեր աստիճանների ծանրության մարմնական վնասվածքներ£ Մարմնական վնասվածքներ են ստացել նաեւ սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառման մասնակիցներ:

    Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործª ՀՀ քրեական օրենսգրքի 225 1 –րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, կատարվում է նախաքննություն:

    Տեղանքի զննությամբ հայտնաբերվել են նռնակներ, հրազեն, սառը զենք, մետաղյա ձողեր, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ իրեր:

    Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են օպերատիվ-որոնողական, քննչական գործողություններ, որոնց արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:

    Comment by blansh — March 1, 2008 @ 7:16 pm

  9. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ
    Ժամը 16։27-ի դրությամբ

    1. Դավիթ Մաթեւոսյան (Ղեւոնդի)
    2. Արմեն Օհանյան
    3. Դավիթ Առաքելյան Կենտրոնի ոստիկանություն
    4. Վահագն (Վարդգես) Հայոցյան Կենտրոնի ոստիկանություն
    5. Արամ Մանուկյան Կենտրոն (ազատվել է)
    6. Մասիս Այվազյան Կենտրոն
    7. Լեւիկ Խաչատրյան Կենտրոն
    8. Աշոտ Մանուկյան Կենտրոն
    9. Մուշեղ Սաղաթելյան Կենտրոն
    10. Հրանտ Բագրատյան Կենտրոն (ազատվել է)
    11. Գագիկ Շամշյան (լրագրող) Քանաքեռի ոստիկանություն
    12. Կորյուն Մհերյան (Մարտունի) Մարտունու ոստիկանություն
    13. Երվանդ Ավեյան (Մարտունի) Մարտունու ոստիկանություն
    14. Վեմիր Մխիթարյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն
    15. Գեւորգ Սիմոնյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն
    16. Ծատուր Սեւոյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն

    ԱՆՀԱՅՏ Է ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ
    1. Քրիստ Գասպարյան (Մանուկի)
    2. Մանուել Գասպարյան (Մանուկի)
    3. Տիգրան Բաղդասարյան (Արաբկիր)
    4. Մարտին Պետրոսյան
    5.

    ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
    1. Արամ Բարեղամյան Հանրապետական հիվանդանոց
    2. Բաբկեն Աթոյան Հանրապետական հիվանդանոց
    3. 3 հոգի Շտապ օգնության հիվանդանոց
    4. 6 քաղաքացի 1 ոստիկան վերակենդանացման բաժնում Մասիվի հիվանդանոց
    5. 6 վիրավոր 3 հիվանդանոց (Հետք)
    6. Գառնիկ Մովսիսյան Գրիգոր Լուսավորիչ
    7. Ռաֆայել Բալբուրյան Գրիգոր Լուսավորիչ
    8. Հովհաննես Մարգարյան Գրիգոր Լուսավորիչ
    9. Անդրանիկ Կետիկյան Գրիգոր Լուսավորիչ
    10. Հարություն Կարապետյան Գրիգոր Լուսավորիչ
    11. Քաջիկ Հարությունյան Գրիգոր Լուսավորիչ
    12. Արթուր Միրումյան Գրիգոր Լուսավորիչ
    13. Նարեկ Ղազարյան Գրիգոր Լուսավորիչ
    14. Դավիթ Հակոբյան Գրիգոր Լուսավորիչ
    15. Ալբերտ Եղիազարյան 8-րդ հիվանդանոց (տարվել է Արաբկիրի ոստիկանություն)
    16. 2 հոգի (1 դուրս է գրվել, մյուսը՝ հետազոտվում է գլխի վնասվածքի մասով) Էրեբունի բժշկական կենտրոն

    Comment by blansh — March 1, 2008 @ 7:18 pm

  10. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ
    /Ժամը 17:05-ի դրությամբ/

    1. Դավիթ Մաթեւոսյան (Ղեւոնդի)
    2. Արմեն Օհանյան
    3. Դավիթ Առաքելյան Կենտրոնի ոստիկանություն
    4. Վահագն (Վարդգես) Հայոցյան Կենտրոնի ոստիկանություն
    5. Արամ Մանուկյան Կենտրոն (ազատվել է)
    6. Մասիս Այվազյան Կենտրոն
    7. Լեւիկ Խաչատրյան Կենտրոն
    8. Աշոտ Մանուկյան Կենտրոն
    9. Մուշեղ Սաղաթելյան Կենտրոն
    10. Հրանտ Բագրատյան Կենտրոն (ազատվել է)
    11. Գագիկ Շամշյան (լրագրող) Քանաքեռի ոստիկանություն
    12. Կորյուն Մհերյան (Մարտունի) Մարտունու ոստիկանություն
    13. Երվանդ Ավեյան (Մարտունի) Մարտունու ոստիկանություն
    14. Վեմիր Մխիթարյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն
    15. Գեւորգ Սիմոնյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն
    16. Ծատուր Սեւոյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն

    ԱՆՀԱՅՏ Է ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ
    1. Քրիստ Գասպարյան (Մանուկի)
    2. Մանուել Գասպարյան (Մանուկի)
    3. Տիգրան Բաղդասարյան (Արաբկիր)
    4. Մարտին Պետրոսյան
    5. Վահան Ասլանյան
    6. Նարեկ Շահինյան (15 թաղամաս)

    ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
    Արամ Բարեղամյան Հանրապետական հիվանդանոց
    2. Բաբկեն Աթոյան Հանրապետական հիվանդանոց
    3. 3 հոգի Շտապ օգնության հիվանդանոց
    4. 6 քաղաքացի 1 ոստիկան վերակենդանացման բաժնում Մասիվի հիվանդանոց
    5. Իշխան Այվազյան 3 հիվանդանոց (սրտային
    6. Գագիկ Պետրոսյան 3 հիվանդանոց (սրտային
    7. Արմեն Պավլիկի Մարտիրոսյան 3 հիվանդանոց (ծակած վերք
    8. Սուրեն Վարդանի Վարդանյան 3 հիվանդանոց (չի պառկել
    9. Վարդան Արայիկի Հարությունյան 3 հիվանդանոց (չի պառկել
    10. Արմեն Գրիգորյան 3 հիվանդանոց (չի պառկել
    11. Գոռ Գնելի Աղաջանյան 3 հիվանդանոց (չի պառկել
    12. Գնել Գարեգինի Աղաջանյան 3 հիվանդանոց (չի պառկել
    13. Նաիրա Աղաջանյան 3 հիվանդանոց (չի պառկել)
    14. Ռոման Մնացականյան 3 հիվանդանոց (չի պառկել
    15. Արման Ռուբենի Թադեւոսյան 3 հիվանդանոց (չի պառկել
    16. Արթուր Գոռի Ստեփանյան 3 հիվանդանոց (չի պառկել
    17. Արթուր Հարությունյան (Վանաձոր) 2 հիվանդանոց (գլխի վնասվածք, չի պառկել
    18. Գվիդոն Անտոնյան 2 հիվանդանոց (գլխի վնասվածք, չի պառկել
    19. Արմեն Ազարյան 2 հիվանդանոց (նեվրոլոգիայի բաժանմունք
    20. Գառնիկ Մովսիսյան Գրիգոր Լուսավորիչ
    21. Ռաֆայել Բալբուրյան Գրիգոր Լուսավորիչ
    22. Հովհաննես Մարգարյան Գրիգոր Լուսավորիչ
    23. Անդրանիկ Կետիկյան Գրիգոր Լուսավորիչ
    24. Հարություն Կարապետյան Գրիգոր Լուսավորիչ
    25. Քաջիկ Հարությունյան Գրիգոր Լուսավորիչ
    26. Արթուր Միրումյան Գրիգոր Լուսավորիչ
    27. Նարեկ Ղազարյան Գրիգոր Լուսավորիչ
    28. Դավիթ Հակոբյան Գրիգոր Լուսավորիչ
    29. Ալբերտ Եղիազարյան 8-րդ հիվանդանոց (տարվել է Արաբկիրի ոստիկանություն
    30. 2 հոգի (1 դուրս է գրվել, մյուսըª հետազոտվում է գլխի վնասվածքի մասով) Էրեբունի բժշկական կենտրոն
    31. Իշխան Այվազյան

    Comment by blansh — March 1, 2008 @ 7:20 pm

RSS feed for comments on this post.

Leave a comment

Sorry, the comment form is closed at this time.