Վազգեն Մանուկյանի կինը պատասխանեց
February 5, 2008
Արման-Տիկին Վարդուհի, ողջունելի է Ձեր այս քայլը: Իմ հարցերը հետեւյալն են. դուք կիոսում եք Ձեր ամուսնու քաղաքական հայացքները, թե կան բաներ, որոնցում Դուք համամիտ չեք?
Վարդուհի Մանուկյան-Ամբողջովին կիսում եմ իմ ամուսնու քաղաքական հայացքները,մենք միմյանց ճամաչում ենք 38 տարի և միասին երազել ենք ազատ , ժողովրդավարական,ազգային արժեքների վրա հիմնված երկիր ունենալու մասին, պայքարել ու պայքարելու ենք հասնելու այդ նպատակին
Արման-Նախագահական ընտրությունները մի կողմ թողենք, որպես քաղաքական գործչի, ելնելով ներկայիս եւ անցյալի կատարած աշխատանքներից, ում եք Դուք առավել համակրում` Լեւոն Տեր-Պետրոսյանին, թե Սերժ Սարգսյանին? Հասկանում եմ, որ հարցս կարող է կոռեկտ չհնչել, սակայն կարծում եմ, որ Ձեր կարծիքը մեծ նշանակությունի ունի:
Վարդուհի Մանուկյան-Ոչ մեկին այդ երկուսից չեմ համակրում,ԼՏՊ-ն հնարավոր ու անհնար բոլոր վնասները հասցրել ու հասցնում է մեզ բոլորիս,իսկ Սերժ Սարգսյանը այս վերջին 15 տարիների ընթացքում զբաղեցրել է բարձր պաշտոններ և պատասխանատու է երկրում կատարված բոլոր բացասական երևույթների համար ,եթե կարող էր լավ բաներ անել,թող աներ:Նա ուղղակի շարունակեց ԼՏՊ-ի սկսած գործը ,եթե ԼՏՊ-ն նրան Հայաստան չբերեր Վազգեն Մանուկյանից հետո որպես պաշտպանության նախարար , Սերժ Սարգսյանը հիմա կամ Ղարաբաղում Կամ Ռուսաստանում որևէ աշխատանքի կլիներ ու մենք նրա մասին չէինք իմանա:
Արման-Եթե քաղաքական գործիչ չլիներ Ձեր ամուսինը, ապա ինչ գործունեությամբ կուզենայիք, որ զբաղվեր, որտեղ եք Դուք նրան տեսնում բացի քաղաքականությունից:
Վարդուհի Մանուկյան-Իմ ամուսինը բազմակողմանի զարգացած մարդ է,փայլուն մաթեմատիկոս,եթե մեր երկիրը նորմալ վիճակում լիներ նա իր պոտենցիալով կարող էր զբաղվել և գիտությամբ ,և բիզնեսով և ուրիշ շատ ավելի հետաքրքիր գործերով,բայց քանի որ 1988-ին մեծ դեր է ունեցել ժողովրդին ոտքի հանելու և իր գաղափարների հետևից առաջնորդելու գործում,մեծ պատասխանատվություն է զգում իր խոստումները կատարելու:
Արման-Ինչ եք կարծում, ինչը խանգարեց Ձեր ամուսնուն 1998-ին եւ 2003-ին նախագահ դառնալ?
Վարդուհի Մանուկյան-Քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաները , 1995-1996թթ. հիմնադրված կեղծիքների մեխանիզմները, և վերին էշելոնների վախը Վազգեն Մանուկյանի նման սկզբունքային մարդուց:
Արման-Արեւելքում նոր ընթացք է ստացել հայտնի քաղաքական գործիչների կանայք լուրջ ձեռքբերումներ են ունենում քաղաքական դաշտում: Դուք երբեւէ պատկերացրել եք կամ պատկերացնում եք Ձեզ ՀՀ նախագահի պաշտոնում? Եթե այո, ապա ինչու քայլեր չեք ձեռնարկում?
Վարդուհի Մանուկյան-Մի շտապեք,մի օր կձեռնարկեմ,շատ լավ եմ պատկերացնում ,մանավանդ հիմիկվա թեկնածուների ֆոնի վրա,չհաշված իհարկե Վազգեն Մանուկյանին ,որի հետ չեմ կարող համեմատել Հայաստանում որևէ քաղաքական գործիչի:
Նինա-Հարգելի տիկին Վարդուհի, հիմա երբ քարոզարշավը սկսել է, Դուք Ձեր շրջապատում, Ձեր հարազատների ու Հարեւանների շրջանում քարոզում եք Ձեր ամուսու ծրագրերը, թե Ձեր շրջապատում անխոս նրան են ընտրելու?
Վարդուհի Մանուկյան-Իմ հարազատներն ու հարևանները քարոզի կարիք չունեն,նրանք առանց ծրագիր կարդալու Վազգենին են ընտրելու,բայց ես իհարկե մյուս ԱԺՄ-ականների նման տարբեր տեղերում քարոզում ու բաժանում եմ մեր ծրագրերն ու բուկլետները
Արտավազդ-Տիկին Մանուկյան, չար լեզուները ասում են, որ Դուք բավականին մեծ ազդեցություն ունեք Ձեր ամուսնու քաղաքական շրջադարձային որոշումների կայացման վրա: Մասնավորապես, միակ եւ ամենաառաջինը լինելու ամբիցիաների եւ Տեր-Պետրոսյանի հետ չհամագործակվելու առումով: Արդյոք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը?
Վարդուհի Մանուկյան-Վազգենի վրա ոչ մեկը ,նաև ես չի կարող ազդեցություն ունենալ,կարող եք հարցնել Լեվոնից:Նա միշտ քաղաքական շրջադարձային որոշումներ կայացնելիս խորհրդակցում է իր տարբեր ընկերների ու համախոհների հետ,երբեմն նաև իմ հետ,բայց ընդունում է որոշում ,որը շատ հաճախ տարբերվում է խորհրդակցությունների ժամանակ հնչած տեսակետներից: Իսկ ինչ վերաբերում է ԼՏՊ-ի հետ համագործակցելուն,ամբիցիաներին,ապա Վազգենը հանցագործների հետ երբևէ չի համագործակցել,իսկ1996-ի կեղծիքները մարդասպանությունից ավելի մեծ հանցանք էին,էլ չեմ խոսում իր տարիների բազմաթիվ սպանությունների մասին/Տեր-Սահակյանի բանդան դեռ նստած է և Վանոն ինքը խոստովանեց ,որ չի ուզում քավության նոխազ լինել/: Ինչ վերաբերում է անբիցիաներին `1992-ին Վազգենը համաձայնեց լինել պաշտպանության նախարար պարտված պատերազմում,որը 3-րդ թե 4-րդ պաշտոնն էր նախագահից հետո, և այդ ժամանակ սկսվեց մեր հաղթանակների շրջանը Ղափանի օպերացիան,Քելբաջարի գրավումը,Մարտակերտի ազատագրումը և այլն:
Արտակ Գեւորգյան -Տիկին Իշխանյան, քաղաքական դաշտում կան հստակ կողմնորոշումներ կամ մարդիկ, որոնք Դուք միանշանակ ընդունում եք եւ կան հակառակը? Այլ կերպ ասած` ինչն է ձեզ համար ընդունելի կամ անընդունելի ներկայիս քաղաքական ոլորտում?
Վարդուհի Մանուկյան-Առաջին հերթին ինձ համար կարևորը մարդու կարգին լինելն է,նրա գաղափարական ձողը,խելքն ու հավատարմությունը,ինչպես նաև անարդարության դեմ պայքարելու կարողությունը:
Օրիգինալ Արման-Տիկին Իշխանյան, ինչ կփոխվի Ձեր կյանքում, երբ Դուք երկրի առաջին տիկինը դառնաք? Շնորհակալություն
Վարդուհի Մանուկյան-Ոչ մի բան,ես արդեն դա տեսել եմ ,երբ 1990-1991թթ ամուսինս վարչապետ էր,այն սահմանադրությամբ դա երկրի առաջին դեմքն էր:
Անահիտ-Տիկին Մանուկյան, այդ ճիշտ, որ Դուք Վազգեն Մանուկյանի ուսանողն եք եղել եւ այդպես դասերը սիրո են վերաճել? Առհասարակ կուզենայի պատմեիք Ձեր մասին: Համարյա ոչինչ չգիտենք Ձեր մասնագիտության, զբաղմունքի եւ նախասիրությունների մասին:
Վարդուհի Մանուկյան-Այո ,ճիշտ է,երբ ես կիրառական մաթեմատիկայի 3-րդ կուրսում էի ,Վազգենը նոր էր վերադարձել Նովոսիբիրսկում իր ասպիրանտուրայից,եվ մեր կուրսը իր առաջին կուրսն էր ,որ պիտի դասավանդեր:Նա մեր ամենալավ ու սիրված դասախոսն էր,դա միայն իմ կարծիքր չէ:
Հետզհետե նա սկսեց մեզ հետ կիսվել իր ազգային ու համամարդկային գաղափարներով,ուսումնական տարվա վերջում կուրսով մի քանի արշավ կազմակերպեցինք իր ու իր ընկերների գլխավորությամբ դեպի Լոռի,Զանգեզուր,Եղեգնաձոր ,Սևան…
4-րդ կուրսում արդեն մեզ դաս չէր տալիս ,բայց մեր կուրսեցիներից շատերի հետ կապը պահպանվում էր,քանի որ մենք համալսարանում նախաձեռնեցինք Շիրակացու ակումբ, կազմակերպում էինք տարբեր մշակութային
և այլ միջոցառումներ,իրենից խորհուրդներ էինք հարցնում կազմակերպչական և ծրագրային հարցերում: Ինձ համար տղամարդու մեջ առաջնայինը եղել է խելքը,ազնվությունը ,կամքը և գաղափարական լինելը,ես միշտ համեմատել եմ իմ շրջապատի տղամարդկանց հորս `Ռաֆայել Իշխանյանի հետ
Իսկ Վազգենով ես ժամանակի ընթացքում սկսեցի հիանալ,ինքն էլ հետո ,ավելի ուշ պարզվեց ,որ առաջին հայացքից սիրահարվել էր,բայց ես դրա մասին իմացա բավականին ուշ:Մեր մտերմությունը սկսվեց ,երբ ես ավարտում էի 4-րդ կուրսը:Ինչ վերաբերում է իմ մասնագիտությանը`մաթեմատիկոս ծրագրավորող եմ,մինչև 1990 թ աշխատել եմ ծրագրավորող տարբեր հաշվողական կենտրոններում,վերջինը եղել է սոցապ նախարարության հաշվողական կենտրոնը,հետո այդ կենտրոնները քանդվեցին և ես տեղափոխվեցի նախարարություն, հիմա զբաղվում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտերնետային էջով:
Լուսինե -Սիրելի տիկին Իշխանյան, ողջունում եմ Ջեր “այցը” բլոգ: Շատերիս համար գաղտնիք չի, որ դուք ծնվել և միշտ ապրել եք հայրենասիրության և առաջավոր գաղափարների ակտիվ մթնոլորտում: Ուստի ես վստահ եմ, որ առաջին տիկին դառնալու դեպքում դուք ակտիվ ներգրավված կլինեք զանազան ծրագրերում և միջոցառումներում:
Ինչպես եք պատկերացնում Ձեր մասնակցությունը երկրի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքին առաջին տիկին դառնալու դեպքում, և արդյոք կան որոշակի ծրագրեր, որոնց մասին կարող եք մեզ պատմել այստեղ:
Կարծում եմ, մեր ժողովուրդը հոգնել է “ստվերային առաջին” տիկնանցից և պատրաստ է տեսնել որոշակի ակտիվացում առաջին տիկնոջ դիրքում:
Վարդուհի Մանուկյան-Ճիշտ ասած դրա մասին չեմ մտածել,քանի որ ես հիմա էլ հնարավորինս մասնակցում եմ Ձեր թվարկած ոլորտների կյանքին,բայց իհարկե նախագահի տիկնոջ հնարավորությունները շատ ավելի են իրագործելու ծրագրեր ,որոնց մասին ես երազել եմ ,ինչպես նաև հնարավոր ամեն ինչ անել այդ ոլորտներում արդար լուծումներ գտնելու մարդկանց երջանկացնելու համար:
Ես իմ բնույթով չեմ կարող անտարբեր դիրք գրավել անարդարությունների և անգործության նկատմամբ:
Հայ մարդ-Տիկին Մանուկյան, Դուք ինչ կարծիք ունեք մյուս թեկնածուների կանանց մասին, շփվում եք նրանց հետ?
Վարդուհի Մանուկյան-Միայն ճանաչում եմ Լևոնի կնոջը,բայց չեմ շփվել 15 տարուց ավելի,իր մասին լավ կարծիքի եմ,մյուսներին չեմ ճանաչում,Արտաշես Գեղամյանի կնոջ հետ ծանոթ եմ:
Քանի որ Ձեր ամուսինները մրցակիցներ են, Դուք նրանց Ձեզ մրցակից համարում եք? (թեկուզ ֆորմալ առումով):
Վարդուհի Մանուկյան-Ոչ չեմ համարում:


Tikin Varduhi, es duzov vor Duq eq xosum ……… Astcuc shnorhakal petk a linenk Dzer amsuiny 96-in partvec. Te che naxandzic Duq
Levonin bzktel ktaiq….. , Gone mi kich nayeq Dzer shurjy, protokol ka, ban ka….. presdienti kin@ inch temaneri vra petk a kentronana, inch kara asi, inch kara chasi ………. vor sferaner@ pet q toxi ir amusnun………. Dzer amsuiny kargin txa er mi jamanak ………. aveli jisht klner, Duq arajarkeiq Dzer teknacutyunt, el Vazgenin xi eq brtum araj? mek a vjrakan pahin paxnelu a eli ………….
Comment by Kaxakaci — February 5, 2008 @ 3:28 pm
Hargeli Varduhi
Baxt em unecel janachelu yev shpvelu dzer @ntaniqi andamneri het. Ishkhanyanneri @ntaniq@ yezakineric er yev ayntegh mtnogh@ misht voreve nor ban sovorats er heranum.
Inch verabervum e verevi yerktoghi heghinakin “kaxakaci” apa datelov nra angragitutyan astijanic na “gexci e”, vstah em vor nuynqan el qaghaqaknutyan mej petq e tget lini.
Parzapes ltp-in siraharvatsneri “obizhnikneri”(iren haskanali lezvov) tmic e.
Yete Vazgen@ 1996-i @ntrutyunneri keghtsiqneri zoh@ chliner, apa vstah yegheq, vor aysor menq kunenaying urish, shat aveli lav Hayastan, ayl voch te kangnats klineyinq aysorva pakughu arjev, vortegh @ntrvelu amneamets havanakanutyunn unen vat@ (Serj Sargsyan) yev vataguyn@ (LTP).
Isk Vazgen Manukyanin, ibrev nakhagahi lavaguyn teknatsu yes misht em hamarel.
Comment by Partev — February 5, 2008 @ 11:41 pm
Partev vazgeny 96-in chi haxtel. kvearkutyunic heto paxel a @ndhatak. Da ir fiaskon er.
Comment by Kaxakaci — February 6, 2008 @ 6:29 am
96-ը Լևոնի ֆիասկոն էր, ոչ թե Վազգենինը: Ցույց տվեց, որ թքած ունի իր ժողովրդի վրա էլ, ժողովրդի ձայնի վրա էլ:
Comment by Լուսինե — February 6, 2008 @ 7:44 pm
Vaduhi/Luso, glux mi hartuki. Vazgeni tikunkin aveli kich mard er kangnac, kan te esor Levoni 1 mitingin. Haskacank hiastapvel es vor mardt chi @ntrvel, bayc da der chi nshanakum vor DU jisht es.
Comment by Kaxakaci — February 7, 2008 @ 2:47 am
Blansh, herik chi im gracner@ xmbagres?
Comment by Kaxakaci — February 7, 2008 @ 2:48 am
Հարգելի Kaxakaci, եթե հիշում եք բազմիցս նշել եմ, որ բլոգում թույլ չեմ տա վիրավորանքներ, պիտակավորում, միմյանց նկատմամբ անհարգալից դիմումի ձեւեր: Խնդրում եմ հարգալից լինել մյուս մասնակիցների եւ “Ա1+”-ի բլոգի նկատմամբ: Հուսով եմ ըմբռնումով եք մոտենում ասածներիս եւ կանխավ շնորհակալություն եմ հայտնում:
Comment by blansh — February 8, 2008 @ 3:49 pm