Ժողովրդավարական ընտրակեղծիքներ էլ են լինում
January 7, 2008
Մինչ Վրաստանի ընդդիմությունը` միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի գլխավորությամբ ներխուժում է ԿԸՀ նախագահի սենյակ եւ պահանջում վերջինիս հրաժարականը` մեղադրելով ընտրությունները կեղծելու մեջ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղում Միխեիլ Սահակաշվիլիին` Վրաստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
Ու եթե հարեւան երկրների նախագահների ու տարածաշրջանում "թեւածող" քաղաքականության համատեքստում սա ինչ-որ կերպ տրամաբանական կարող է դիտվել, ապա տարօրինակ է դառնում ԵԱՀԿ դիտորդների դիրքորոշումը: Եթե Սահակաշվիլին հավաքել է 52, իսկ ըստ ընդդիմությանը ընդհանուր հաշվարկով` 41 տոկոս ձայները, ապա սա կարող են "հալած լուղի" պես ընդունել ԱՊՀ դիտորդները (ինչը անվերապահորեն կրկնվում է վերջին տարիների ողջ հետսովետական երկրների ընտրությունները), բայց զարմանալի է ֆորմալ դիրքորոշման առումով ինչ խաղեր են տալիս ԵԱՀԿ դիտորդները?
Իհարկե, դիտորդական առաքելությունից ի սկզբանե պետք չի ակնկալել բացարձակ անկողմանակալություն` նամանավանդ մի քանի գերտերությունների շահերը ներկայացնող դիտորդական առաքելությունից, բայց գոնե ձեւի համար կարելի է չէ նշել, որ մի երկու "ժողովրդավարությանը չհամապատսխանող" ընտրախախտումներ են եղել են, բայց ոչ "մի երկու թերություններ, որ շտկման կարիք ունեն":
Ու եթե Սահակաշվիլին, իր ժողովրդավարի իմիջը կոտրելուց հետո էլ, կարող է դեռ արեւմուտքին ակնկալիքով նայել, ապա ինչ կլինի Հայաստանի առաջիկա նախագահականի պարագայում? Միայն կարելի է ենթադրել, եթե եղանակը բարեհաճ լինի, ընտրակեղծիքներ էլ են ժողովրդավարական կլինեն, ով գիտի?


Իմ կարծիքով ԵԱՀԿ-ին կամ այլ արևմտյան կառույցներին ու պետություններին բոլորովին էլ չի հետաքրքրում Վրաստանում ժողովրդավարություն կլինի, թե չէ: Վրաստանն իրանց համար այնքանով ա հետաքրքիր, որքանով որ Միշիկոն կբռնի արևմուտքի պոչն ու պարբերաբար կհաչա Ռուսաստանի պոչի վրա: Սրանից հետո վրաստանաբնակ ժողովրդի առանց այն էլ ծայրահեղ վիճակն է’լ ավելի կբարդանա, հետո ԱՄՆ-ն ու Եվրոխորհուրդը մի երկու կոպեկ կշպրտեն որպես օժանդակություն ու ձև կտան, թե խթանում են ժողովրդավարական գործընթացները:
Comment by Լուսինե — January 8, 2008 @ 11:11 pm
Lucine, shnorhavor nor tari. ko karcik@ jisht e. Sakayn mek ditarkum unem. Gracict anuxxakioren hetevum e vor petk e brnel Rusastani poch@ yev hachal amerikayi pochi vra. yete nman nkatarum unes, hamadzayn chem, kani vor misht shahum e na ov arajin hertin brnum e inkn ir poch@, isk myusneri pocheri het haraberutyun2 karucum e ir sepakan pochi shaheric yelnelov MIAYN.
Comment by Kaxakaci — January 9, 2008 @ 3:17 pm
Գրածիցս ընդամենը հետևում ա այն, որ առհասարակ ոչ պոչ բռնել ա պետք, ոչ էլ հաչալ: ՈՒմ պոչն էլ բռնես, մի ինչ-որ պահի շուռ կգա ու կկծի:
Երկիրը պետք ա ունենա արժանապատիվ ու հավասարակշիռ արտաքին քաղաքականություն ու կարողանա մանիպուլիացիա անել գերտերությունների շահերը տարածաշրջանում` ի օգուտ իր ժողովրդի:
Իսկ վրացիները կարծեցին, թե Բուշը որ եկավ, այցելեց Վրաստան, իրենց փրկիչ հրեշտակն էր` ուղարկված վերևից:
Comment by Լուսինե — January 9, 2008 @ 6:24 pm
Արժանապատիվ ու հավասարակշիռ արտաքին քաղաքականություն ունենալու եւ գերտերությունների շահերը տարածաշրջանում հօգուտ իր ժողովրդի մանիպուլացնելու համար անհրաժեշտ է կայունություն ու երաշխիք, որ դրա համար քեզ չեն տրորի:
Իսկ մենք ինչ էլ անենք, հաստատ դա մեկին դուր չի գալու: Քանի որ ի սկզբանէ բոլորի շահերը չէ որ համընկնում են:
Կարծում եմ, մեկ է` Ռուսաստան, թե ԱՄՆ:
Իսկ մեր նախագահականին կանեն այն, ինչ ուզում են, քանի որ Վրաստանի ընտրություններից երեւում է, որ դիտորդները դեկորացիա են, պարտադիր ատրիբուտ ամեն իրեն հարգող իշխանության համար:
Դե, գիտեք, թե մեր իշխանություններն ինչքան են հարգում իրենց…
Comment by Մարիամ — January 10, 2008 @ 4:04 am
Վրաստանի նախագահական ընտրություններին հետեւող ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Դիտեր Բոդենը այսօր հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ կեղծիքներ են եղել:
Frankfurter Rundshau թերթին տված հարցազրույցում գերմանացի դիվանագետը փաստել է, թե ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ՙքվեների հաշվման ընթացքում տեղի են ունեցել կոպիտ եւ միտումնավոր կեղծիքներ՚:
Ըստ նրա` երբ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը ընտրությունների հաջորդ օրը հիմնականում դրական գնահատական տվեց դրանց, ՙայդ էական խախտումները դեռ չէին բացահայտված՚:
Բոդենը կոչ է արել ընդդիմությանը կեղծիքների վերաբերյալ բոլոր փաստերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանզի միայն այդ մարմինն է իրավասու վերանայել ընտրությունների արդյունքները:
Comment by blansh — January 10, 2008 @ 10:21 pm
Mariam, mezanic e kaxvac, kanen te chen ani. Petk a anpayman serj@ sksi mtnel mer tner@ u mer kuyrerin @ntrel kenakcelu hamar, vor asenk herik a ?????? Petrvari 19-in shans@ mer dzerkum a. yete MENK tuyl chtank, voch serj voch dirotrd, voch moskva, voch amerika vochinch el chen karox anel. verj i verjo mard enk, vochxarnei hot chenk. isk yete tuyl tank, uremn arjani enk dran el, der mi ban el aveli. Petk chi edkan husahatvac u vaxecac linel. kam el huys dnel te ditordner@ petk a anein, bayc de chen anum. MENK petk a anenk. mezanic amen mek@ arandzin vercrac yev nayev havakakanutyan mej. Arajark arajin, vor yurakanchyur vok karox e anel. Cucakner@ pakcvac en. Gnacek amen mekt stugek te dzer shenkum kani merac mard derevs cucakum e. Yes orinak im hasceyi vrayic mi inch vor anhayt cerunu arden haytnaberel u cucakic hanel em tvel. ashxatek, sharjvek, mi nvnvacek.
Comment by Kaxakaci — January 10, 2008 @ 10:52 pm