Ինչ “տեսաք” Ամանորին?
January 6, 2008
2008 թվականում առաջին անգամ ողջունում է ձեզ "Ա1+"-ի բլոգը եւ մաղթում, որ այս տարի լինի հաջողությունների եւ բարեկեցության տարի: Թող այս տարին միայն բարիք բերի մեր հայրենիքին:
Իսկ հիմա եկեք խոսենք, թե ինչպես դիմավորեցիք Նոր տարին, ինչ ակնկալիքներ ունեք այս տարուց եւ ի վերջո, ՀԱՎԱՆԵՑԻՔ ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ? Շատ եմ լսել, որ հատկապես այս տարի բոլոր ալիքներով անխտիր մեղմ ասած "ոչինչ" ցույց չեն տվել:
Ե.Գ. "Ա1+"-ը տոների նախօրեին հետաքրքրվել էր նախագահի թեկնածուներից, թե ինչպես են դիմավորելու Նոր տարին եւ ինչ ուտեստներ են նախընտրում տոնական սեղանից: Բավականին հետաքրքիր էին պատասխանները.
ԱժՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը այս տարի էլ ամանորը կանցկացնի տանը` ընտանիքի հետ: Վերջինիս ամենասիրելի ուտեստը`"թփով տոլման" է: "Ազգային միաբանություն" կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը ամանորի գիշերը կանցկացնի Ամիրյան 20, բնակարան 20 հասցեում` ընտանիքի, հարեւանների, հարազատների հետ միասին: Ամանորի լեփ լեցուն սեղանից նա նախընտրում է համտեսել հաց, պանիրը: ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ամանորը կդիմավորի տանը ընտանիքի հետ : Նրա ամանորյա սիրելի ուտեստը պասուց տոլման է: Ժողովրդական կուսակցության՚ առաջնորդ, ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը 2008թ.-ի գալուստը կդիմավորի սեփական ԱԼՄ հոլդինգում. ամեն տարվա պես այնտեղ տոնական միջոցառում են կազմակերպել: Ընտանիքի անդամները կլինեն իր կողքին: Նրա սիրած ամանորյա ուտեստը խաշլաման ու խորովածն է: Սիրում է բաժակ բարձրացնել եւ խմել ազգի, հայրենիքի, Հայաստանի կենացը: Շարունակություն կարդացեք այստեղ:


Այս տարվա Ամանորի իբր տոնական հաղորդումներից գավառային հոտ էր փչում, չհաշված ցածրաճաշակությունն ու ռաբիսությունը: Այնպիսի տպավորություն էր, որ բոլորը նկարահանված էին մի ,,օբյեկտում,,, ում հետ բարտերով աշխատել էին, որ փող չծախսեն: Սա դեռ ոչինչ: Թողնես ամեն մեկը մեծ-մեծ խոսի, քննադատի ԱԼՄ-ին, /որն իրոք իսկական չարիք է մեր ժողովրդի համար/, արդյունքում բոլորն, առանց բացառության դարձան Կարապետովիչի ադամանդակուռ ալիքի կապկողը: Տեսնես եթե ,,Մեր բակը,, չլիներ, խեղճ Հանրայինը ինչ էր ցույց տալու: Կամ այդ հանճարեղ ,,Երկու աստղ,, նախագիծը, որը դիտելիս չգիտես խնդաս, թե լաս: Էլ չեմ ասում մյուս գլուխգործոց ,,32ատամ,,խեղկատակությունը: Իսկ ,,Շանթ,, հեռուստաընկերության ,,Վերվարածները,,, որն արդեն այնքան է խճճվել իր ժանրի մեջ` որ ուղղակի սկսում ես խղճալ թե դերասաններին, թե այդ բազմասերիանոց տափակությունը դիտողներին: Մնում է միայն հիասթափությունը և տանջող, օր-օրի ավելի խորացող հարցը` միթե սա է մեր մշակույթն ու կենցաղը: Էլ ինչ ենք ուզում նոր սերունդից: Ինչ որ ցանես, այն կհնձես: Ցավոք, այսպես է:
Comment by Անահիտ — January 6, 2008 @ 2:42 am
Es karcum em tonerin ne da televizra, dra hamar el inch uzum cuyc en talis
Comment by Ani — January 6, 2008 @ 4:23 pm
bayc inchi ek zarmanum? Herustatesutyun@ aysor joxovrdin hetakrkir haxordumner matucelu hamar che. ayn uni mek npatak, ayn e propagandel nerka rejimi nvajumner@. isk yerb amboxj energian gnum e dra vra, apa normal haxordum cucadrel@ darnum e yerkrordakan. yev pahanjark chunecox.
Comment by Kaxakaci — January 7, 2008 @ 12:06 pm
Իսկ այ օրինակ Հայ լրագրողի կարծիքով, Շանթի ամանորյա եթերը հայաստանյան TV-երի շարքում լավագույնն էր - քննարկմանը կարող եք մասնակցել այստեղ. http://reporter-arm.livejournal.com/11803.html
Comment by Դիտորդ — January 8, 2008 @ 1:10 pm
mazachap tcankutjun chka ditel texakan eterneri,vorovhetev gtnumem vor im imatcatc ev sovoratc hajotc lezun hajkakan eterum gojutjun chuni isk poxotcajin artahajtutjunneritc u rabizitc miajn glxatcav karelie stanal.Geradasumem rusakan aliknerin vorovhetev nrantc amenaanmakardak haxordumi misht gerazantcume mer amenaastxajinin/chakerdavor astxiknerin/.
Comment by toma — January 10, 2008 @ 12:18 am
Չեք պատկերացնի, բայց ես այս տարին դիմավորել եմ մթության մեջ: Մենք հենց 23.55-ից մինչեւ 00.15-ը լույս չունեինք: Ու էլի մի քանի թաղամասեր չեն ունեցել:
Չար լեզուներն ասում են, որ ուզում են սրանով ժողովրդին հիշեցնել անցյալը ու թե ինչ է սպասվում ապագայում:
Comment by Մարիամ — January 10, 2008 @ 4:16 am