(Սոնա)-Ինձ հետաքրքրում է, թե տկն Աննան ինչպես է կարողանում լինել այդպիսի ակնառու քաղաքական գործչի կին ու մնալ այդքան գեղեցիկ ու հաճելի եվ արտաքնապես եվ շփման ու ինտելեկտի առումով:
Շնորհակալություն Սոնա, հաճելի կարծիքի և գնահատականի համար: Միայն մի բան կարող եմ ասել` փորձում եմ լինել այնպիսին, ինչպիսին որ կամ:
(Լուսինե)-Սիրելի տիկին Բաղդասարյան` շնորհակալություն, որ համաձայնվել եք մեր հարցերին պատասխանել: Իմ կարծիքով ընտրողի համար շատ կարևոր է նաև ճանաչել թեկնածուների կանանց և ծանոթանալ նրանց ծրագրերին: Ես մի քանի հարց ունեմ, որոնք կցանկանայի տալ նաև մյուս թեկնածուների տիկնանց` առիթը ներկայանալու դեպքում. 1. Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի առաջին տիկնոջ դերն ու մասնակցությունը երկրի հասարակական ու մշակութային կյանքին: 2. Արդյոք ներկայումս մասնակցո՞ւմ եք հասարակական, բարեգործական, մշակութային կամ այլ կարգի ազգօգուտ կազմակերպությունների և ծրագրերի: Եթե այո, որո՞նք են դրանք:3. Ի՞նչ գործունեություն եք պատրաստվում ծավալել առաջին տիկին դառնալու դեպքում և կոնկրետ ի՞նչ ծրագրեր կան մշակված, որոնք պետք է անձամբ նախաձեռնեք և գլխավորեք: Հարցադրումս եզրափակեմ` հույս հայտնելով, որ Հայաստանի ապագա առաջին տիկինը կխախտի մինչ այժմ ձևավորված պասսիվության ավանդույթը և ավելի ակտիվորեն կներգրավվի երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Լուսինեի այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ առաջին տիկնոջ դերն ու մասնակցությունը երկրի հասարակական ու մշակութային կյանքին, ասեմ հետևյալը. իմ պատկերացմամբ առաջին տիկինը պետք է վարի ակտիվ հասարակական գործունեություն թե մշակույթի և թե այլ ոլորտներում` կանանց հիմնահարցերի, երեխաների, ծերերի, հաշմանդամների հիմնահարցերը հոգեհարազատ են ինձ:
Կարծում եմ, որ առաջին տիկնոջ օգակար լինելու հնարավորության շրջանակը մեծ է և այն պետք է առավելագույնս օգտագործել:
2.Այս պահին չեմ զբաղվում որևէ հասարակական ծրագրերով, բայց ժամանակին զբաղվել եմ հաշմանդամների հիմնախնդիրներով:
3.Նախապես մշակված ծրագրեր չունեմ: Ունեմ կամք և փորձ, հասարակական և բարեգործական աշխատանքներ կատարելու անկեղծ նվիրում:
(Օրիգինալ Արման)-Խնդրում եմ միայն անկեղծ պատասխանեք, լավ? Ինչպես է Ձեր ամուսինը Ձեզ սեր խոստովանել? Ինչպիսի ամուսին է Արթուր Բաղդասարյանը? Ինչ կփոխվի Ձեր կյանքում, եթե Հայաստանի առաջին տիկին դառնաք?
Արմանին միայն կարող եմ ասել, որ Արթուրը նվիրյալ է և իր ընտանիքում, և աշխատանքում: Իսկ եթե դառնամ առաջին տիկին, հավանաբար շատ բան չի փոխվի, կկրկնապատկվի պատասխանատվության զգացումը և մարդկանց օգտակար օգտակար լինելու հնարավորության շրջանակը կընդլայնվի:
(Լիլիթ Խոպչյան)-Հարգելի տիկին Բաղդասարյան, 1. Ինձ, որպես նախ եւ առաջ մոր եւ տնային տնտեսուհու,հետաքրքրում է, թե դուք ինչ ճաշատեսակներ եք պատրաստում ձեր քաղաքական գործիչ ամուսնու համար եւ ընդհանրապես ինչ կերակրատեսակներ են “նորաձեւ” ձեր ընտանիքում եւ շրջապատում: 2. Ինչքան ժամանակ եք տրամադրում տնային գործերին? 3.Դժվար է արդյոք լինել քաղաքական գործչի, ապա նախագահի թեկնածուի կին այն առումով, որ շատ վայրերում ուշադրության կենտրոնում եք հայտնվում եւ ձեր ամեն մի շարժումը կարեւոր նշանակություն ունի ձեր ամուսնու հաջողություններում?
Իմ ճաշատեսակներում գերակշռողը հայկական խոհանոցն է, սակայն ես ժամանակ առ ժամանակ օգտվում եմ մյուս խոհանոցներից նույնպես: Պետք է կարողանալ ստեղծագործել եփելիս: Սոուսները կարևոր գործոն են ճաշատեսակների մեջ: Եվ ամենակարևորը`պատրաստել սիրով և հաճույքով: Անշուշտ դժվար է անընդհատ լինել ուշադրության կենտրոնում, սակայն պետք չի լարվել դրանից, պարզապես պետք է ապրես ու շփվես այնպես, ինչպես միշտ:
(Քաղաքացի)-Տիկին Բաղդասարյան, Դուք որեւէ ազդեցություն ունեք ձեր ամուսնու քաղաքական որոշումների վրա?
Ես չեմ ուզում և փորձում ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների վրա այն պարզ պատճառով, որ ես քաղաքական գործիչ չեմ: Ես սակայն փորձում եմ միշտ լինել նրա կողքին և աջակցել իմ հնարավորության սահմաններում:
(Արման)-Տիկին Բաղդասարյան, ես Ձեզ մի քանի հարց ունեմ .1. Ձեր ամուսինրը Ձեզ հետ կիսվում է իր քաղաքական կյանքի անցուդարձի եւ մտահոգությունների մասին? 2. Դուք խանդում եք նրան, ինչի եւ ում հանդեպ եք խանդում? 3 Եթե իմանաք, որ Ձեր ամուսիները դավաճանել է Ձեզ, ինչպես կվարվեք? 4 Կա մի բան նրա քաղաքական գործունեության մեջ, որ Դուք համամիտ չեք նրա հետ: 5.Ընդհանրապես կան քաղաքական եւ անձնական հարցեր, որոնցում դուք համամիտ չեք նրա հետ: Եթե այո, որոնք են դրանք? 6. Դուք պատրաստ եք ստել հանուն Ձեր ամուսնու հեղինակության? 7.Եթե Ձեր ամուսինը չլիներ նախագահի թեկնածու, որպես ՀՀ քաղաքացի ներկայիս թեկնածուներից ում կտայիք Ձեր ձայնը? Շնորհակալ եմ Ձեզանից եւ ողջունում եմ Ձեր պատրաստակամությունը պատասխանելու սովորական քաղաքացիների հարցերին:
Այն հարցին, թե իմ ամուսինը կիսվում է ինձ հետ իր քաղաքական կյանքի անցուդարձի և մտահոգությունների մասին, ես կպատասխանեի, որ այս առումով մեր ընտանիքը այն եզակի ընտանիքներից է, որտեղ տեղի է ունենում կարծիքների, մտքերի, մտահոգությունների փոխանակում: Որպեսզի պատասխանեմ դավաճանության հետ կապված հարցին, պետք է ես ապրեմ այդ վիճակը, որպեսզի կարողանամ անկեղծ պատասխանել: Չեմ խանդում, չեմ խանդել երբեք:
Ես պատրաստ եմ արդյոք ստել հանուն իմ ամուսնու հեղինակության: Թերևս ոչ, որովհետև ստի և կեղծիքի վրա հեղինակություն չեն կառուցում:
Ում կտայի իմ ձայնը` դժվարանում եմ պատասխանել, պատասխանիս մեջ գուցե օբյեկտիվ չլինեմ:
(Անի Թեւոսյան)-Բարեւ Ձեզ տկն Բաղդասարյան: Ես ուզում էի խնդրել Ձեզ հակիրճ ներկայացնել Ձեր կենսագրությունը եվ այն ձեռքբերումները, որոնք ունեցել եք ինքնուրույն` առանց ամուսնու եւ բարեկամների: Եվ եթե կարելի է, խոսեք կյանքում Ձեզ համար ամենակարեւոր արժեքների մասին:
Ես ծնվել եմ Երևանում, ավարտել եմ Մանկավարժական ինստիտուտը: Այժմ աշխատում եմ որպես լեզուների ուսուցման կենտրոնի տնօրեն: Թե իմ ուսման, և թե կարճ աշխատանքային կենսագրության մեջ ես եղել եմ ինքնուրույն և հոգս չեն դարձել ոչ ամուսնուս, ոչ էլ ծնողներիս համար:Ունեմ երկու երեխա, սպասում եմ երրորդ երեխային: Ընտանիքս, ծնողներս, հարազատներս, ընկերներս, մարդիկ` ահա կարևոր արժեքները իմ կյանքում: Իսկ ընդհանրապես որպես մեծագույն մարդկային արժեքներ եմ համարում ազնվությունը, բարոյականությունը, նվիրվածությունը:
(Սերոժ)-Դուք երբեւէ կուզեք լինել ՀՀ նախագահ? Արեւմուտոքում շատ նախկին նախագահների կամ թեկնածուների կանայք են սկսել են կին նախագահների շարժումը: Ակտիվ քաղաքական գործունեությունը եւ նախագահությունը “ձերն” է?
Անկեղծ ասած, էությամբ կարիերիստ չեմ և կարիերիստական միտումներ երբեք չեմ ունեցել: Հետևաբար չեմ կարող …ՀՀ նախագահ լինել, չնայած որ կարևորում եմ կնոջ դերն ու նշանակությունը քաղաքական ը հասարակական կյանքում: Ակտիվ քաղաքականությունը և նախագահությունը ՙիմը՚ չէ: