Բողոքում են հատկապես Հ1-ից

December 3, 2007

"Ընտրությունների ազատության եւ արդարության կարեւոր չափորոշիչներից մեկը տեղեկատվության մատչելիությունն է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնության համար տեղեկատվության տպագիր միջոցները տարբեր պատճառներով մատչելի չեն եւ ներքաղաքական զարգացումների մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը նրանց համար հեռուստատեսային եթերն է:

ԶԼՄ-ները, հեռուստատեսությունները ընդհանրապես, եւ Հանրային հեռուստաընկերությունը հատկապես պարտավոր են հանրությանը տրամադրել ամբողջական, համակողմանի, հավասարակշռված եւ անաչառ տեղեկատվություն: Մեր խորին համոզմամբ Հայաստանյան հեռուստաընկերությունների ջախջախիչ մեծամասնությունը, Հանրային հեռուստատեսության առաջնորդությամբ, չեն կատարում այս գործառույթը:

Վերը նշված հեռուստաընկերություններին, եւ մասնավորապես Հանրային հեռուստատեսությանը կոչ ենք անում չմոռանալ հանրության առաջ ունեցած պարտավորությունների մասին եւ վերջ դնել հասարակության լայն շերտերին տեղեկատվական շրջափակման մեջ առնելու քաղաքականությանը":

Այսպիսին է ԵՊՀ մի խումբ դասախոսների մտահոգությունն ու վրդովմունքն արտահայտող հայտարարությունը, որում ասվում է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների որակը վճռական նշանակություն է ունենալու երկրի ապագայի համար եւ պետք չէ վատագույնս դրսեւորմամաբ ազդել այդ ապագայի վրա: Կարդացեք ամբողջությամբ այստեղ:

Ինչ կասեք ժողովուրդ?

15 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/12/03/119/trackback/

  1. Այա այս մարդիկ են ստորագրել հայտարարության տակ…

    Դումանյան Վահրամ - ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ,

    Սեդրակյան Դավիթ - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,

    Հակոբյան Հակոբ - ԵՊՀ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր,

    Սահակյան Արթուր - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ,

    Հակոբյան Յուրի - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

    Հարությունյան Լյուդմիլա - ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

    Ղազարյան Հայկ - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

    Չուբարյան Էդուարդ - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,

    Խաչատրյան Իշխան - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

    Հակոբյան Գուրգեն - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ,

    Մարտիրոսյան Վալերի - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ

    Comment by blansh — December 3, 2007 @ 9:13 pm

  2. da petke vaxyz,shat vaxuz hajtararver ev petke hetevoxakan linen ev linejin.Nrank bolornel hargvatc u xeletci andzeren,ev zankutjan depkum karoxen hasnel irenz uzatcin.miajn petke linel hetevoxakan.

    Comment by toma — December 3, 2007 @ 9:16 pm

  3. +1, համաձայն եմ այս մարդկանց հետ: Հ1-ըտ իրեք համը հանել ա, մանավանդ են Հայլուրի Տաթեւիկ Չգիտեմինչյանը: Ամեն մարդ չի կարա լրագրող կոչվել:

    կարճ ու կոնտկրետ ասում է +1, +1,+1,+1,+1

    Comment by Saten — December 4, 2007 @ 12:24 am

  4. Ես միշտ էլ ասել եմ ու կասեմ, որ մինչև Հայաստանի միջին խավը չարթնանա ու ուղտի ականջից դուրս չգա, ոչինչ չի ստացվի: Թշվառների ու չքավորների հեղափոխությունները ոչ մի լավ բանի, որպես կանոն, չեն հանգեցնում, քանի որ երկիրն ընկնում ա մեծ ցնցումների մեջ: Իսկ այ միջին խավի ու մտավորականության ակտիվացումը կբերի ավելի քաղաքակիրթ ու սահուն բարեփոխումների:

    Հայաստանում հիմա գոյություն ունի քիչ թե շատ ձևավորված ու կայացած միջին խավ, որն էլ կարող ա որակ կազմել, եթե ակտիվանա: Ուրախ եմ տեսնել որոշ ակտիվացման նշույլներ ու համարում եմ, որ գոնե մնացած բուհերի դասախոսները պետք ա միանան ԵՊՀ-ի իրանց գործընկերներին ու հանդես գան նմանատիպ հայտարարությամբ:

    Comment by Լուսինե — December 4, 2007 @ 3:11 am

  5. Լավ կոչ են անում մեր բուհերի դասախոսները, արդարացի է բայց չեմ հասկանում թե այս մտավորակաները ուր էին կորել 1991թ մինչև 1997թ ներին: Լավ կլիներ մի ասպիսի կոչ ել այն ժամանակ անեին:

    Comment by Arman G. — December 4, 2007 @ 4:49 am

  6. Lusine, hayastanum mijin xav ka? mtavorakan el ka? irok? hing tari araj gisher@ baxramyani vra karabaxi specnaz@ joxovrdin kolcoyi mej er are u jardum er. yete mtavorkan liner hayastanum, denner@ dus kgar, mek@ mi bar kaser, kboxoker ………….. rejimi amenamec hancagorcutyun@ gites vorn a? vor MARD chtoxec, saxin kam arav, kam pchacrec. vor karoxana hangist isxhi. bacarutyamb mi kani anhatneri, mtavorakan haskacutyun hayastanum goyutyun chuni.

    Comment by Kaxakaci — December 4, 2007 @ 9:03 am

  7. arman g. xi 91-ic 97 inch kar? levon@ mom er caxum u cher toxum vor salyarken arman g.-in dni jeb@ u texapoxi xarabax, che? ay ay ay …

    Comment by Kaxakaci — December 4, 2007 @ 9:05 am

  8. EREVI INCH-VOR MI KUSAKCUTYUN VOROCH GUMAR E TVEL, VOR BOXOQEN, TE CHE, ISKAPES, UR” EIN MINCHEV HIMA: VOCHINCH, ETE HAKARAK KOXM@ AVELIN TA, KASEN –H1-I CAV@ TANEM, MEZ MIAYN IRENC INFORMACIAN E PETQ: KNEREQ AGRESIV LINELUS HAMAR.

    Comment by nika — December 4, 2007 @ 10:11 am

  9. Comment by Kaxakaci
    arman g. xi 91-ic 97 inch kar? levon@ mom er caxum u cher toxum vor salyarken arman g.-in dni jeb@ u texapoxi xarabax, che? ay ay ay …

    Ճիշտ ես ասում այդ թվերին հեռուստացույց ել չէինք կարողանում նայեինք: Մի ժամ լույս էին տալից երկու րոպե չանցած շենքի ապահովիչը քցում էր: :D Դե որ չէինք կարում հեռուստացույց նայել ինչից պետքա բողոքեինք: ;)

    Comment by Arman G. — December 4, 2007 @ 10:35 am

  10. Բայց վերջին տարում հ1-ը որակը բարձրացրել ա, հետաքրքիր հաղորդումներ ա եթեր տալիս, ինչու են բեղոքում:
    Իսկ Հայլուրի որակը էդքան էլ վարտ չի, մեկ-մեկ նայել մինում ա, ուղղակի ոնց-որ պետական հեռուստաընկերության լրատվական լինի: Մենակ կառավարության Սերժի մասին է, անգամ Քոչարյանն է երկրորդ պլան մնացել:

    Comment by Nina — December 4, 2007 @ 4:57 pm

  11. chtesnvatc voraki bartcrazela,chtesnvatc,uxxaki apsosusumes mi rope toxnas haxordumneri u gnas zugaran,te che shou tcragreritc mi bar vor batces toxnum,vontc vor mi amboxg semestr bomjanotcitc batchkajes,hakartc mi nor jamanakaitc jargonajin bar ches sovori,kam 2 asyxeritc meki inch vormarmni masi chaperi masin karoxe kaskatc unenas.

    Comment by toma — December 4, 2007 @ 6:07 pm

  12. ԶԶՎՈՒՄ ԵՄ Հ1-ԻՑ, ԶԶՎՈՒՄ ԵՄ, ԶԶՎՈՒՄ, ԶԶՎՈՒՄ, ԶԶԶԶԶԶՎՎՎՎՎՎՈՒՈՒՈՒՈՒՈՒՈՄՄՄՄՄՄՄ

    Comment by օրիգինալ Արման — December 4, 2007 @ 7:08 pm

  13. Ժառանգությունը՚ կոչ է անում
    04.12.07 05:46

    Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հեռուստառադիոընկերություններին ու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին

    Արժանվույնս գնահատելով այն բացառիկ նշանակությունը, որ ցանկացած երկրի քաղաքացիական հասարակության եւ իրական ժողովրդավարական մշակույթի ձեւավորման գործընթացում ունեն զանգվածային լրատվամիջոցները եւ, հատկապես, էլեկտրոնային ԶԼՄ-ները` հայտնում ենք մեր մտահոգություններն այս դաշտում ծավալվող գործընթացների վերաբերյալ:

    Ցավոք, 2007թ. մայիսի 12-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանություններն ու քաղաքական շրջանակները, անտեսելով հեղինակավոր միջազգային դիտորդական առաքելությունների զգուշացումները, անտարբերություն դրսեւորեցին արատավոր մի երեւույթի նկատմամբ. մարզային ու երեւանյան մի շարք հեռուստառադիոընկերություններ նախընտրական շրջանում հրաժարվեցին քաղաքական ուժերի քարոզարշավը լուսաբանելուց եւ նրանց եթեր տրամադրելուց: Այսօր նմանատիպ միտումներ նկատելի են նաեւ ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների նախաշեմին: Երեւանյան հեռուստաընկերություններից մեկն արդեն իսկ հանդես է եկել այդօրինակ հայտարարությամբ:

    Հանրահայտ է, որ այն հեռուստա- եւ ռադիոհաճախականությունները, որոնցով հաղորդաշարեր են հեռարձակվում, հանրային-պետական սեփականություն են, եւ հեռուստա-ռադիոընկերություններին դրանք վերապահված են ընդամենը օգտագործելու, տիրապետելու, բայց ոչ` տնօրինելու իրավունքով: Այսինքն` հեռուստա-ռադիոընկերությունները համաժողովրդական սեփականության սոսկ վարձակալ են` ոչ ավելին: Հետեւաբար, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) հայտարարած մրցույթում որոշակի ժամկետով տրամադրված հաճախականությունները իբրեւ սեփականություն տնօրինելը ոչ այլ ինչ է, եթե ոչ կամայականություն եւ հանրային-պետական սեփականության բռնազավթման դրսեւորում:

    Երկրի համար բախտորոշ նշանակություն եւ հասարակական մեծ հետաքրքրություն ունեցող քաղաքական գործընթացների, այդ թվում` նախագահական ընտրարշավի բացառումը եթերից, վկայում է մասնավոր հեռուստաընկերություններում տարածված վախի եւ ճնշման մթնոլորտի մասին:

    Կայացած ժողովրդավար պետությունում գործող, կամ անշրջելիորեն այդպիսի պետություն կերտող երկրներում ԶԼՄ-ները ժողովրդավարական գործընթացի խթան են, բայց ոչ խոչընդոտ եւ զսպաշապիկ: Անթույլատրելի է ԶԼՄ-ների կողմից թեկնածուների նախընտրական քարոզչության անհավասար լուսաբանումը:

    Լուրջ մտահոգության առարկա են դարձել նաեւ ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում քաղաքական-նախընտրական գովազդի մեկ րոպեի համար մի շարք հեռուստաընկերությունների սահմանած բարձր սակագները: Հեռուստաընկերությունները, թեկուզեւ` մասնավոր, պետք է գիտակցեն, որ հեռուստաժամն իբրեւ ապրանք վաճառում են ոչ թե քաղաքական ուժերին, այլ ընտրողին: Աղքատության բարձր մակարդակ ունեցող մեր երկրում նմանօրինակ չարդարացված եւ չհիմնավորված սակագնի սահմանումը անուղղակիորեն հանգեցնում է հեռուստա-ռադիոեթերի անմատչելիության` բազմաթիվ քաղաքական ուժերի համար, իսկ վերջնահաշվում` ընտրողի տեղեկացված լինելու իրավունքի ոտնահարմանը: Հաշվի առնելով վերոգրյալը` ՙԺառանգություն՚ կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը կոչ են անում.

    1. Այն բոլոր ԶԼՄ-ներին, որոնք շահախնդիր են Հայաստանը տեսնել իբրեւ ժողովրդավար երկիր, չշեղվել ԶԼՄ-ների հիմնական գործառույթից, այն է` խթանել երկրում խոսքի ազատությունը, մարդու տեղեկացված լինելու իրավունքը:

    2. Բոլոր հեռուստառադիոընկերություններին` վերանայել նախընտրական քարոզչության շրջանում մեկ րոպե եթերաժամանակի համար սահմանված սակագինը` վերջինս հավասարեցնելով առնվազն առեւտրային գովազդի սահմանված սակագնին, եւ նախագահի բոլոր թեկնածուների համար ապահովել հավասար պայմաններ` ընտրողին հնարավորություն ընձեռելով ներկայացնելու նրանց քաղաքական ծրագրերն ու տեսակետները:

    3. Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի այս նախընտրական շրջանում որեւէ հեռուստառադիոընկերության կրավորական պահվածքի, կողմնակալ վարքագծի դրսեւորումները կանխելու ուղղությամբ: Հասարակության, ինչպես նաեւ հեռուստասփռման գործունեության արտոնագրերով սահմանված օրինական պահանջների չկատարումը պետք է հանգեցնի ՀՌԱՀ-ի կողմից նման հեռուստառադիոընկերությունների արտոնագրերի անվավեր ճանաչմանը:
    4. Վերահսկողության մարմիններին` քարոզարշավի ժամանակ ձեռնպահ մնալ հեռուստառադիոընկերությունները ստուգելուց:
    5. Խորհրդարանական բոլոր խմբակցություններին, անկախ պատգամավորներին, խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին` հայտարարությամբ միանալ սույն փաստաթղթին:

    ՙԺառանգություն՚ կուսակցություն

    3 դեկտեմբերի 2007
    Երեւան
    http://elections.a1plus.am/news/55/

    Comment by blansh — December 5, 2007 @ 12:38 pm

  14. Es H1 chem nayum, chnayats mer tan@ nayogh ka, harss a, en el serialner a nayum, es el misht meghadrum em nran ev pahanjum vor et plenduzayin makardaki serialner@ chnayi. Lureri arumov, noric chem ditum, chnayats naxkin gumarman azgayin zhoghovi zhamanak nayum ei, eli inch vor ban bareli er imanal, qani vor @ndimutyun kar AZH, ev hnaravor er hakadrel erkkoghmani teghekatvutyun@ Shouneri arumov, chishtn asats, mek mek ditum em. Sakayn karogh em hamadzaynvel ver@ nshvats ayn pastarkneri het, vor vorak@ lasvacel e, bayc da verabervum e miayn guynayin ev dzaynayin hndirnerin, aysinqn texnikayin. Um grenq, kam inch gren? Greluc petq e vor grenq mer ghekavarutyan@, da el knmanvi gayli glxin avetaran kardalun. Miguce @ndimutyan@? Mer @ndimutyun@ ira dzayni iravunqner@ chi karum pashtpanel, ur mnac H1 harcer@ lutsi.
    Khorhurd ktai, minchev mtavorakannerin meghadrel@, parzein, ardyoq nranc inch vor ban vcharel en ayd xosqeri hamar, te voch. Sepakan arshinov urishnerin mi chapeq, ete stuyg informacia chuneq.
    Khndri lutsum@ tesnum em miayn mer hasarakutyan kulturayi ev makardaki bardzracman depqum.

    Comment by Arman — December 13, 2007 @ 6:59 pm

  15. Im karciqov H1 lragroxner@ mexq chunen martkanc sut nerkayacnelu ev aispes asac martkanc glux@ hartukelu hamar. Nranc parzapes verevic stipum en vorpesi nranq xapen joxovrtin ailapes TIGRAN NAXDALYAN.

    es 17 tarekan em

    Comment by Artyom — April 17, 2008 @ 4:23 am

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.