Դեմ է Սերժ Սարգսյանին, ուրեմն ում կողմից է?

November 29, 2007

Արամ Կարապետյանի գործողությունները փաստորեն չեն պասիվանալու, եթե նույնիսկ ինքը չմասնակցի ընտրություններին:  ՆԺԿ-ն շարունակելու է այցելել մարզեր եւ հանդիպել մարդկանց հետ, որովհետեւ իր ելույթները բավականաչափ ակտիվացնում են հասարակությանը: Այսօր այս մասին հայտարարել է Արամ Կարապետյանը: Նա նաեւ ասել է.

"Կատեգորիկ կոչ եմ անելու չպաշտպանել գործող իշխանությանը: Իսկ  "Ա1+"-ի հարցին, թե արդեն իսկ ակնհայտ է, որ հեղափոխական զանգվածը հավաքվում է Տեր-Պետրոսյանի շուրջ, հնարավոր է, որ ինքը բարձրանա հարթակ, Արամ Կարապետյանը չի բացառել, ավելին, նույնիսկ շատ հավանական է համարել, որ կմասնակցի հանրահաքավաքներին: Նա իր խոսքում անընդհատ շեշել է, որ կկանգնի միայն իրական ընդդիմադիրների կողքին, ովքեր չեն ծախվի եւ ընտրությունների երկրորդ փուլում չեն լեգիտիմացնի Սերժ Սարգսյանի իշխանությունը: Արամ Կարապետյանն բնակության վայրի մասին իրեն փաստաթուղթ չտրամադրելու հանգամանքը համարում է քաղաքական պատվեր. "Քաղաքական պատվերի հեղինակներն են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, կատարողները` ԱԱ-ն եւ ոստիկանությունը":

Արամ կարապետյանը շատ է կարեւորել միավորումը գաղափարի շուրջ, իսկ գաղափարն այսօր միակն է, ազատվել գործող իշխանությունից: Ինչ եք կարծում այս ամենի մասին?

7 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/11/29/p115/trackback/

  1. Այ ժողովուրդ, ինձ մի բան բացատրեք… “Ազատվել գործող իշխանություններից”-ը գաղափար ա, որի շուրջ մարդիկ կմիավորվեն?

    Էս մեր ընդդիմությունը չի հասկանում, որ մի հատ խելքը գլխին ծրագիր պետք ա առաջադրեն` ներկայացնելով, թե իշխանություններից ազատվելուց հետո ինչ ա մեզ սպասում ու իրանք ոնց են պատրաստվում դա իրագործել:

    Թե չէ` ասենք թե ազատվեցինք, բա հետո?

    Comment by Լուսինե — November 29, 2007 @ 7:42 pm

  2. Մի ֆենոմեն կա, որից օգտվում ա ընդդիմությունը, դա էն ա, որ էս ժողովուրդը էնքան ա զզվում իշխանությունից, որ պատրաստ ա դրա խաթեր ընդուինի անգամ ես անգաղափարական այլակարծություն չբերող` ճիշտ բառ էս ընտրել, Բլանշիկ, ընդդիմությանը:

    Իրականում հենց որ ակտիվանա էս նախընտրական կարգին շրջանը, ժողովուրդը կտեսնի ինչ ինչոց ա ու հաստատ կտեսնի իրականը, որը ոչ թե ասրանց:

    Comment by Seroj — November 29, 2007 @ 8:15 pm

  3. Ոստիկանության վիզաների եւ անձնագրերի վարչություն դիմած նախագահի հավանական թեկնածուների թիվը հետզհետե ավելանում է: Այսօր ՀՀ քաղաքացիության եւ մշտական բնակության վերաբերյալ տեղեկանք ստանալու համար դիմել են ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ԱԺՄ Վազգեն Մանուկյանը, քաղաքացիներ Հրաչյա Սարգսյանը, Մյասնիկ Խաչատրյանը եւ Մհեր Մկրտումյանը:
    http://www.a1plus.am/am/?page=issue&iid=55054

    Comment by blansh — November 29, 2007 @ 8:18 pm

  4. Aram Karapetyaniy aveli lav a rusastanic berac poxery joxovrdin ta, tes che, ynddimutiun, ishxanutiun….

    Hay enq eli

    Comment by Artak — November 30, 2007 @ 12:35 am

  5. Արամ կարապետյանը շատ է կարեւորել միավորումը գաղափարի շուրջ, իսկ գաղափարն այսօր միակն է, ազատվել գործող իշխանությունից:

    Նա սա կոչում է գաղափար՞: Սա գաղափար չէ այլ նպատակ! Մի մարդ որ գաղփարախոսությունը նպատակից չի տարբերում ոնց կարող է երկիր ղեկավարել՞: :( Հայաստանը սրանց համար փորցադաշտ ադառել:

    Comment by Arman G. — December 1, 2007 @ 8:26 am

  6. es mardi mer erkri het xaxa anum,datarkaxosimekna,ev xameleon.voch mi tcisht xosk chuni ev ochmi ogut /batci ir hamar/im erkri hamar chi arel ev erbekel chi ani!

    Comment by toma — December 5, 2007 @ 3:43 pm

  7. Aram Karapetyan@ hetaqrqir kerpar a: I hayt ekav SIMi het, chnayats et hamagortskcutyunn el er shat mut, pastoren A.K. poghic cher neghvum, isk SIM en vaxt S. Babayani hovanavorchutyunn er vaylum: Chnayats kareli e haskanal, erevi ishanutyann er miamtacnum, ev qani Syamoi gortsonn el kar, erevi achq pakecin: Heto Arams cuyc tvec iran, sparnac, vor kpaki, mat tap tvec u estegh ishxanavorner@ irenc motecum@ poxecin: Ha moraca asem, vor SIMn u Aram@ et zhamanak bazhanvecin Angliakan tarberakov, aranc hrazheshti: Aram@ mer qaghaqakan dashti nor Geghamyann a, bayc et kargi lachar chi, chnayats ghzhghzhal sirum a, ha u datark chi, qani vor nra dzaynic xusapum en, hakarak depqum @ntrutyan ktoghnein: I tarberutyun Geghamyani, aveli lurj u uzhegh uzher uni tikunqum, ev inqn el Moskvaum:
    Kartsum em vor ir gortsov knpasti Levon T-P @ntrvelun, isk inchqanov oficial klini ayd hamagortsakcutyun@, dzhvaranum em asem:

    Comment by Arman — December 15, 2007 @ 1:04 am

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.