Կա գաղափարական այլակարծություն Հայաստանում?

November 28, 2007

Այսօր արդեն փողոցներում Նոր տարին եւ սուրբ ծնունդը շնորհավորող գովազդային վահանակներ կան, այսինքն Ամանորը մոտենում է: Մինչդեռ առաջիկայի մյուս կարեւոր` քաղաքացիական առաջին հերթին ու քաղաքական կարեւոր իրադարձության մոտ լինելը դեռ ամիսներ, ավելի շուտ` տարի առաջ էինք զգում: Հավանաբար սա այն պատճառով, որ շատ քաղաքական այրեր "ձեռ ու ոտ ընկած" հայտարարություններ էին անում առաջիկա նախագահականին իրենց առաջադրվելու եւ հաղթանակի հավանականությունների մասին: Ու հիմա, երբ մեկը մյուսի հետեւից հաստատում է իր արած հայտարարությունները, ոչ ոք անակնկալի չի գալիս, ինչպես եւ մեր երկրում անակնկալի չեն գալիս ընտրությունների արդյունքից:

Այնուամենայնիվ, առաջարկելով ձեզ քննարկել վերջին օրերի անցքերի մասին, ուզում էի հարցնել ձեզ, ինչ եք կարծում, կա Հայաստանում գաղափարական այլակարծություն եւ առաջիկա նախագահականին առաջադրվող թեկնածուները ասում են ինչ-որ իրարից տարբերվող գաղափարներ, թե այլընտրանք են միայն իրար?

Այս համատեքստում կուզենայի քննարկեինք նաեւ նախագահի թեկնածուների շանսերի մասին` առաջին փուլ հասնելու: Եվ այսպես, այսօր ԿԸՀ-ում արդեն գրանցվել է Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Արամ Կարապետյանն էլ պատրաստվում դատարանի միջոցով հաստատել արդարություն եւ առաջադրվել, շատերտ դեռ հույսը չեն կորցնում Ռաֆֆի Հովհաննիսյանին թեկնածու տեսնել, Վազգեն Մանուկյանը լուրջ է տրամադրված, Արթուր Բաղդասարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, ՀՅԴ թեկնածուն,  Տիգրան Կարապետյան: Ինչ եք կարծում, ով ինչ ակնկալիքներով են առաջադրվում եւ կարդարանան արդյոք նրանց ակնկալիքները?

Ոզում էի խոսեինք նաեւ վերջին օրերս դոլլարի կտրուկ արժեզրկման եւ վերջինիս տրամաբանական  կապի հետ առաջիկա նախագահականին:

4 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/11/28/114/trackback/

  1. Ես կարծում եմ որ այս հարցին մի քիչ շուտ է պատասխանելը քանի որ նախագահի թեկնածուները չեն խոսել իրենց գաղափարների և ծրագրերի մասին: Ես կարտահայտեմ իմ կարծիքը նրանց ելույթներից հետո:

    Comment by Arman G. — November 29, 2007 @ 6:29 am

  2. Չեմ ուզում հնչեցնել անունները, բայց բոլորիս էլ քաջ հայտնի է, թե որ թեկնածուն ում է վաճառելու իր ձայները, դրա համար էլ նրանք չունեն ,,նախագահականի ծրագիր,, , այլ ունեն ,,նախնական ձայնային կանխավճար,,:

    Comment by Սոնա — November 29, 2007 @ 3:37 pm

  3. Ես կառծում եմ, որ ընդհակառակն ճիշտ ժամանակն ա, քանի որ թեկնածուները դեռ իրար մեջ չեն հարաբերվել ու հինմ հենց ընենց են դնում, մինչեւ տեսնեն ով ավելի շատ փող կտա իրա օգտին հանելու: ԱՀա սա ա հիմանբկանը, խոսք փոքր թեկնածուների մասին ա, ասենք էդ չեմպիոն Հակոբկոխյանը: Ու առայ-մ չկա այլակարծություն ու կարծում եմ, որ չի լինի:

    Ինչ որ պիտի ասեին արդեն ասել սպառել են: Ինչա կարծում եք` ասենք Ղարաբաղի կամ արտաքին քաղաքականության կամ տնտեսական զղարգացման մասին նոր բան կարա ասվի, հնարավոր չի

    Comment by Seroj — November 29, 2007 @ 3:49 pm

  4. Ոստիկանության վիզաների եւ անձնագրերի վարչություն դիմած նախագահի հավանական թեկնածուների թիվը հետզհետե ավելանում է: Այսօր ՀՀ քաղաքացիության եւ մշտական բնակության վերաբերյալ տեղեկանք ստանալու համար դիմել են ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ԱԺՄ Վազգեն Մանուկյանը, քաղաքացիներ Հրաչյա Սարգսյանը, Մյասնիկ Խաչատրյանը եւ Մհեր Մկրտումյանը:
    http://www.a1plus.am/am/?page=issue&iid=55054

    Comment by blansh — November 29, 2007 @ 8:19 pm

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.