Ընտրությունները օն-լայն “Ա1+”-ի նոր կայքում
November 24, 2007
Սիրելի ընթերցողներ ու բլոգի ակտիվիստներ… ՀՀ նախագահի ընտրություններից 70 օր առաջ առաջարկում ենք Ձեզ նոր տեղեկատվական կայք-ռեսուրս, որը արդեն գործում է http://elections.a1plus.am հասցեում: Այս էջը ստեղծվել է հատուկ ընտրական գործընթացները բազմակողմանի ներկայացնելու համար եւ այնտեղ դուք կարող եք ծանոթանալ տարբեր կուսակցությունների, ՀԿ-ների, պետական կառույցների` ընտրական գործընթացին վերաբերող հայտարարություններին: Կայքը բացի լրահոսից ունի նաեւ թեկնածուներին նվիրված բաժիններ, որտեղ կտեղակայվի տեղեկատվություն թեկնածուների կյանքի, գործունեության, նրանց նախընտրական ծրագրի եւ այլնի մասին: Նաեւ կտեղադրվեն նրանց քարոզարշավի 1-1,5ր տեւողությամբ հեռուստահոլովակները: Կայքում կտեղակայվեն նաեւ սոցիալական հոլովակներ:Դրանք կարող եք գնահատել բալային սանդղակով:
Մեր կայքը իրական հնարավորություն է տալիս Նախագահի թեկնածուներին, նրանց սատարող ուժերին` հասարակությանը հասցնել իրենց տեղեկատվությունը` անվճար ու հավասար հնարավորություններով: Ի դեպ, լրահոսի առաջին նորությունները երեւում են http://www.a1plus.am/ կայքում /նայեք մեր կայքի վերեւի աջ անկյունը-խմբ/ եւ սեղմելով համապատասխան վերնագիրը, անմիջապես կհայտնվեք ընտրական կայքում:
Սպասում ենք նոր կայքի վերաբերյալ ձեր կարծիքներին, առաջարկներին ու մեկնաբանություններին, որովհետեւ ամենակարեւորը ձեր կարծիքն է: Եթե ինչ-որ թերություն կամ տեխնիկական խնդիրներ են առաջանում կայքը օգտագործելիս, դարձյալ գրեք մեզ այստեղ: Շնորհակալություն:


Lavn er, apreq
Comment by Seroj — November 25, 2007 @ 2:00 pm
Շատ լավ կայք ա: Շնորհակալություն:
Comment by Լուսինե — November 25, 2007 @ 7:17 pm
Shat lavn er;;;;
Lav el hesht bacvec;)
Comment by Toma — November 27, 2007 @ 12:36 am
knereq;inz shat hetaqrqir e;;;
isk qarozarshavi jamanak kdneq opozicion teknacuneri videoner???
VOROVHETEV ERB CUYC EN TALIS H! OV::ES TANY CHEM LINUM::U VAPSHE TV CHEM NAYUM:::::
ISK NAXYNTRAKAN INTERNETOV KNAEI:::::!!!
Comment by Toma — November 27, 2007 @ 12:40 am
Իհարկե, անպայաման լինելու են բոլոր թեկնածուների վիդեոները… ԱՌԱՆՑ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ… Ի դեպ, առանց տրաֆիկի են, հեշտ է dail up-ով ու անգամ վատ կապով դիտել:
Այնպես որ, կսպասենք սայթում քո ակտիվ հաճախումներին: Շնորհակալություն:
Comment by blansh — November 27, 2007 @ 1:06 am
Իսկականից Ա1+-ը շատ լավն ա, հատկապես Բլանշի բլոգը: Ես որ սաղ կյանքս շոու-բիզնեսի ժուռնալներն եմ կարդացել, ձեր քաղաքական նյութերն էլ եմ սիրով կարդում:
Comment by ԼԻՆԱ — November 27, 2007 @ 3:17 pm
Ես հիշում եմ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ նման կայք ունեիք: Դե Ա1+-ի բազան ուրիշ ա էլի,կարգին լրագրություն են անում:
Comment by օրիգինալ Արման — November 27, 2007 @ 4:07 pm
Ի դեպ, նոր կայքի ոճն ավելի լավն է,քան նախկինինը: Շնորհավորում եմ
Comment by օրիգինալ Արման — November 27, 2007 @ 4:10 pm
Շատ լավ նախաձերնություն էք սկսել Բլանշ: Կարծում եմ որ դա կոգնի ընտրողներին ծանոթանալու թեկնածուների ծրագրերին: Ես նույնպես միանում եմ բոլորին հայտնելով շնորհակալություն և կմախտեմ հաջողություն:
Comment by Arman G. — November 27, 2007 @ 11:43 pm
Կայքի գաղափարը լավն է, միայն մնում է այն չկոտրեն, և ճիշտ նշանակակետն օգտագործեն: Ա1+ի անկողմնակալության մեջ չեմ կասկածում: Պայքարեք…
Comment by Սոնա — November 29, 2007 @ 3:42 pm
uzumem portcel,tesnem 2-rd angam tchishtem mianum te che,es norem shpvum internetov,1-in angamin ognelen.
Comment by toma — November 29, 2007 @ 10:17 pm
Շատ լավ մոտեցում է այս նոր կայքը: Մի հարց - ինչքան դժվար է վիդեոները մի քիչ ավելի ծավալուն ներկայացնելու՞: Կարելի դրանք անել YouTube-ի կամ նման այլ զանազան անվճար ծառայությունների միջոցով: Ես ձեր դարավոր ընթերցողն եմ Նյու Յորքից, և միակ նորությունները վիդեո միջոցով մատչելի է http://www.yerkirtv.org կայքում, որը լինելով ՀՅԴ-ինը` շատ հոյակապ ներկայացնում են նայև այլ քաղաքական թեկնածուների կարծիքներն ու նյութերը… Առաջարկությունս հետևյալն է - կարևոր ելույթները որ կան DvD-իների տեսքով, իրենց ամբողջությամբ upload անել YouTube, և հետո embed անել http://elections.a1plus.am կայքում… Եվ մի վերջին հարց, մտածել եք արդյոք mirror-host անել a1plus.am-ը, այսենք օրինակ ԱՄՆ-ում, շատ ավելի էժան է համեմատած Հայաստանի գներին. Շնորհակալություն:
Comment by Լևոն — December 3, 2007 @ 9:43 am