Դուք կուզենայիք ՀՀ նախագահը լինել?

November 21, 2007

Հենց այսօրվանից մինչեւ դեկտեմբերի 6-ը` ժամը 18:00-ը ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցել ցանկացողները պետք է առաջադրեն իրենց թեկնածությունը:Անձը կարող է ինքնառաջադրվել, կամ նրա թեկնածությունը կարող է առաջադրել մեկ կուսակցություն: Գրավի չափը, ըստ փոփոխությունների 8 մլն դրամ է` նախկին 5 մլն-ի փոխարեն, իսկ նախընտրական հիմնադրամի գումարի չափը 70 մլն դրամ: Ըստ ԿԸՀ ժամանակացույցի` ՀՀ նածագահի ընտրության օրը փետրվարի 19-ն է:

Մենք հաճախ քննարկում ենք, թե ով պիտի լինի ՀՀ ապագա նախագահը,  ինչքան փող ունի, ովքեր են կանգած թիկունքում, կհաջողացնի միավորվել այլ թեկնածուների կամ կուսակցությունների հետ: Ու հաճախ քաղաքական շահարկումների համատեքստում անտեսում ենք կարեւորը. ինչ առաջարկներով է պատրաստվում այս մարդը երկրի ղեկավարությունը ստանձնել, առաջարկում է ինչ-որ նոր բան, թե ոչ: Պարզ տրամաբանությամբ հետեւում է, որ թեկնածուները պիտի ժողովրդին համոզեն, թե ինչու իրենց ընտրեն եւ ոչ թե ինչու չընտրեն մյուսին: Մինչեւ հիմա իրենց առաջադրվելու մասին հայտարարած քաղաքական գործիչները ցավոք դեռ դուրս չեն գալիս վերոնշված կատեգորիայից:

Հետեւաբար, մեզ` ՀՀ քաղաքացիներիս, մնում է միայն քննարել, թե մեզանից յուրաքանչյուրը նախագահ առաջադրվելու դեպքում ինչ ծրագիր կառաջարկեր ու ինչ կաներ իր ծրագրերը իրականացնելու համար: Խնդրում եմ լուրջ վերաբերվել առաջարկիս եւ առավել եւս լուրջ պատասխանել այս 3 հարցերին:

1.Ինչպիսին պիտի լինի ՀՀ ապագա նախագահը?

2.Ինչ է անհրաժեշտ նախագահականին առաջադրվելու համար?

3.Դուք կուզենայիք ՀՀ նախագահը լինել ?(եթե այո` ինչու, եթե ոչ` ինչու)

Ի դեպ, եթե որոշեք, որ ոչինչով պակաս չեք առաջադրվողներից ու ցանկություն ունեք մասնակցելու առաջիկա նախագահականին, ապա լրացնեq ինքնաառաջադրման դիմումի ձեւը:

Ե.Գ. Քիչ առաջ բռնցքամարտի "ալամ աշխարհի չեմպիոն" Իսրայել Հակոբկոխյանը հաստատեց, որ աճուրդի է հանել իր ՙԲարի կամքի երկրորդ խաղերի՚ մեդալը, որպեսզի 2008թ. նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրի: Առաջադրման համար անհրաժեշտ է 8 մլն դրամ: Փաստորեն պետք չէ հեռու գնալ` ապացուցելու համար, որ հայերից նվազագույնը ամեն 10-րդը նախագահ է, որ կա:)

41 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/11/21/111/trackback/

  1. Ամիսներ առաջ բլոգում քննարկել էինք, թե ով է ըստ ընթեցողների ՀՀ ապագա նախագահը եւ ակնհայտ ֆավորիտներ կային: Կարդացեք այստեղ`
    http://a1plus.blogsome.com/2007/05/18/p32/

    Comment by blansh — November 21, 2007 @ 5:28 pm

  2. Այստեղ քննարկել ենք նաեւ քաղաքական գործիչների եւ հատկապես ապագա նախագահի կնոջ ով լինելու կարեւորությունը: Հիմնականում խոսվում էր այն մասին, որ մեր ապագա նախագահի թեկնածուները խելոք լինեն իրենց քարոզարշավի ժամանակ իրենց կանանց ու ընտանիքի անդամների մասնակցությունը ավելի նշանակալի կդարձնեն: Կարդացեք այստեղ`
    http://a1plus.blogsome.com/2007/10/06/83/

    Comment by blansh — November 21, 2007 @ 5:33 pm

  3. Քննարկել են, թե ՀՀ քաղաքացիները ինչպես կվերաբերվեն նրան, եթե ՀՀ նախագահը ամուսնալուծվի: Թեման բացվել էր Ֆրանսիայի նախագահի ամուսնալուծվելու առիթով:
    http://a1plus.blogsome.com/2007/10/18/86/#comments

    Comment by blansh — November 21, 2007 @ 5:34 pm

  4. Ես կուզեի նախագահ լինել, շաաաաաաաաաաաաաաաաաատ կուզեի
    Ու մի ֆենոմեն կա, մեր նախագահները իրանց թագավոր են զգում, պալատական մունետիկներ էլ ունեն ու ես էլ դեմ չեի լինի էդ կարգավիճակով ապրել:

    Հետո ես մի բան եմ մտածում, որ կարելի ա նախագահի ժամկետը 1-1 տարի սարքել:
    Տեսեք, ամեն տարի մեկը կդառնա նախագահ, իրա բարեկամներին ու ծանոթներին լավ գործի կդնի, ոկւտի կկշտանա, հետո մյուսը:
    Այսպես շարունակ մի 20 տարի, դե փոքր ժողովուրդ ենք, ոնց էլ չլինի մեր ծանոթներն ու մենք կլինենք ու բոլորը երջանիկ կլինեն:

    ԱՅ ԱՅՍՊԵՍ

    2-ին պատասխանեմ
    Նախագահ առաջադրվելու համար լիքը փող ա պետք, միայն ու միայն փող. ԼԻՔԸ, խելքն էլ հո փող չի, որ չունենք:

    1_ին նախագահը պիտի իմ պես ջիգյարով տղա լինի ու երեխայասեր; Իսկ նախագահի երեխեքը իրա ժողովուրդն են:

    Բլանշ ջան, իսկ անուններով ասած ես մի մարդ գիտեմ, որ նախագահ կարա դառնա: Լիքը տարբեր առիթներով ասել եմ ու հիմա չկրկնեմ: Բայց համոզված եմ սաղդ գիտեք: Էս վորջորս հայտնաբերեցի, որ սաղ ինտերնետում ինձ ասում են որպես -էն դաշնակը-:

    Comment by Seroj — November 21, 2007 @ 6:27 pm

  5. Չի կարելի էդքան պորտաբույծ լինել չէ, ոնց կարելի է ամեն երկրորդը նախագահ ա ուզում: Նախագահը պիտի ազնիվ, խելացի, արիստոկրատ մարդ լինի, հմուտ քաղաքագետ ու ես կարծում եմ, որ լավ կլինի չամուսնացած իմպոտենտ լինի նախագահը: Ստիպված կլինի մենակ ժողովրդի մասին մտածել: Ես չէի ուզի նախագահ լինել ու կարծում եմ իմ նծած նախապայմաններից բացի նախագահը պիտի թեւու թիկունք ունենա ու լիքը փող:

    Comment by Նինա — November 21, 2007 @ 7:12 pm

  6. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    ՀՀ Սահմանադրական դատարանում կայանալիք
    դատաքննության մասին

    ՀՀ Սահմանադրական դատարանը 2007թ նոյեմբերի 27-ին, ժամը 11-00-ին նշանակել էՔաղաքացի Ա. Զեյնալյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, գործի դատաքննությունը: ործով զեկուցող է նշանակվել սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանը: Գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:

    Գործի վերաբերյալ` հակիրճ

    ՀՀ դատավորներն, օգտվելով իրավական պաշտպանության միջոցների բացակայությունից, ցուցաբերում են անգործություն և չեն կատարում դատավարական օրենքներով սահմանված իրենց պարտականությունները: ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկվում է ՀՀ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» դատավորների անգործության իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ նորմերի բացակայության սահմանադրականության հարցը:

    ՀՀ Սահմանադրական դատարանից խնդրվել է`
    «1.Հակասահմանդրական և անավավեր ճանաչել ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 26-րդ գլուխը` դրանում դատավորի և դատարանի անգործության կամ գործողության իրավաչափությունը վիճարկելու իրավունքի բացակայության մասով; …»:

    Դատաքննությունը հրապարակային է և բաց ներկա գտնվելու ցանկությունն ունեցող յուրաքանչյուրի համար:

    Արտակ Զեյնալյան

    21.11.2007թ, ք. Երևան:

    Comment by Արտակ Զեյնալյան — November 21, 2007 @ 7:23 pm

  7. Նկարում պատկերված է (Տես՝նոյեմբերի 21-ին «Հայկական Ժամանակի» առաջին էջը) 1969 թվականին Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակած «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի» 196-րդ էջի մի հատված: Իսկ այս պատկերի հայտնվելը մեր թերթի առաջին էջում պատմություն ունի: Հոկտեմբերի 26-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներից մեկը, տպավորված լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի «ավազակապետություն» ձեւակերպումով (ինչպես հայտնի է, ՀՀ առաջին նախագահը այսպես բնորոշեց գործող վարչախմբին), հանրահավաքից հետո տուն վերադառնալով` փորձում է բացատրական բառարանում գտնել այդ բառը: «Ավազակապետություն» բառը նա բառարանում չի գտնում, բայց հանրահավաքի տպավորության տակ լինելով` ցնցվում է, երբ տեսնում է, թե ինչպիսի բացատրություն է տրված «ավազակախումբ» բառին: Ընդհանրապես, բացատրական բառարաններում տրվում է ոչ միայն բացատրվող բառի իմաստը, այլեւ տվյալ բառը օգտագործվում է նախադասության մեջ` նրա իմաստային նրբերանգները բացահայտելու համար: Եւ ահա, ինչպես տեսնում եք, 1969 թվականին տպագրված բառարանում «ավազակախումբ» բառը բացատրված է հետեւյալ նախադասությամբ. «Ղարաբաղի կողմերից եկած ավազակախմբերը մեզ օր չեն տալ»: Այս նախադասությունը, փաստորեն, անսպասելիորեն նորից ակտուալ է դարձել 21-րդ դարասկզբի Հայաստանում:

    www .hzh.am

    Comment by Ընթերցող — November 21, 2007 @ 7:50 pm

  8. Ախր թեմայի մասին գրեք այ ընթերցող ու Արտակ ջան:
    ԹԵմանյի———նախագահ, նախագահ, նախագահ:
    Ինձ շատ ա հետաքրքրում ձեր կարծիքը:

    Comment by Seroj — November 21, 2007 @ 8:04 pm

  9. «… Հրանտ Մաթեւոսյանը հայկական ջարդերի առիթով գրում է, թե՝ բա գաս, խավար, վտանգներով լեցուն միջնադարով գաս հասնես 20-րդ լուսավոր դարի շեմին ու կոտորվե՞ս… Բա հիմա գաս, գաս հասնես երրորդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս: Այդ 20 դարերի ոչ մի հատվածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանա՞ս մի քայլ ետ կանգնես ժամանակին, մի դաշնակից ավելացնելով՝ մի թշնամի պակասեցնես, մի վիրավորանք կուլ տաս, որ հետեւյալ 100 տարին չմեռնես ամոթից…»:

    ԱՎԵՏԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Գյադաների Ժամանակը», Երեւան, 2005.

    Comment by Ընթերցող — November 21, 2007 @ 8:28 pm

  10. Կատարյալ տարբերակը ՀՀ նախագահ դա խելացի, կիրթ, հարուստ եւ այլ լավ հատկություններով օժտված մարդն է, բայց ես կարծում եմ ամենակարեւորը նախագահի համար լավ, խելացի կազմակերպված թիմն է:
    Ես նախագահ կուզենամ լինել ու կառաջադրվեմ միայն այդպիսի թիմ ունենալու պարագայում:

    Comment by Artur — November 21, 2007 @ 9:01 pm

  11. Նինա, հումորդ պարզապես սպանիչ էր :) Դուրս եկավ :) Վրաստանի նախագահի դեպքում` նույնիսկ շատ լուրջ ու ակտուալ նախապայման:

    Իսկ եթե լուրջ.
    1.Ինչպիսին պիտի լինի ՀՀ ապագա նախագահը?

    Չեմ կարծում, որ գալիք ընտրությունների դեպքում իրագործելի ա, բայց նախագահը պետք ա առաջ քաշվի հզոր ցենտրիստական կուսակցության կողմից` անկախ նրանից պատկանում ա էդ կուսակցությանը, թե ոչ: Պետք ա ունենա լավ մշակված ծրագիր ու կարողանա այն ներկայացնել ու իրագործել: Ունենա ֆենոմենալ դիվանագիտական կարողություններ ու զերծ մնալով ընտանիքի անդամներին լավություն անելուց` ընտրի մասնագետ կադրերի, առաջին հերթին վարչապետ և նախարարներ: Կառավարություն պետք ա պրոֆեսսիոնալ լինի, ոչ թե քաղաքականացված ու նեղամիտ:

    2.Ինչ է անհրաժեշտ նախագահականին առաջադրվելու համար?

    Որոշակի ընտրազանգվածի աջակցություն, ծրագիր, համապատասխան ֆոնդեր ու զոռբայություն:

    3.Դուք կուզենայիք ՀՀ նախագահը լինել ?(եթե այո` ինչու, եթե ոչ` ինչու)

    Ոչ մի դեպքում չէի ուզենա: Իմ կարծիքով նախագահ լինելն ավելի շատ պատասխանատվություն ու կապանքներ ա, քան շատերի պատկերացրած նյութական խրախճանքներ ու իշխանություն: Նախագահ դառնալով մարդը դառնում ա իր պաշտոնի ու դիրքի ստրուկն ու գերին, որը որ ինձ համար բոլորովին հետաքրքիր չի: Բացի դրանից ես ինձ կոմպետենտ չեմ համարում նման պատասխանատու պաշտոն զբաղեցնելու համար, իսկ կոմպետենտությունը մասնագիտական հաջողության առաջին նախապայմանն ա:

    Comment by Լուսինե — November 21, 2007 @ 10:18 pm

  12. Ո՛չ : Ես ՀՀ Նախագահ դառնալ չէի ցանկանա : Որովհետեւ դրա համար համար անհրաժեշտ գիտելիքներ չունեմ : Բայց ես ընտրելու իրավունք ունեմ, ու նախ՝ փորձում եմ առաջին հերթին տեսնել ու հասկանալ թե՝ ի՞նչ արտաքին ու ներքին մարտահրավերների առաջ է կանգնած իմ Հանրապետությունը, որոնք էլ հասկանալ ու վերլուծելով՝ սկսում եմ ծանր ու թեթեւ անել բոլոր այն մարդկանց արաած լավն ու վատը ու նրանց միջից ընտրում հենց այն մեկին, ում որ կարող եմ վստահել իմ Հանրապետության ղեկավարի պարտականությունները :
    Արտաքին մարտահրավերները, հատկապես գեր տերությունների վարած ներկա քաղաքականության օրակարգային հարցը՝ քտներիս տակ է :
    Հարց լուծողը 80-ականներից միայն հաղթանակներ է տոնում: Ամեն պատերազմ էլ զոհեր ու զոհաբերություններ տանում, Ամերիկացիները նաեւ տեռորի թիրախ դարձան, բայց մեծ հաշվով ԱՄՆ-ն սկսել է միայն հաղթանակներ տոնել :

    Հենա ԱՄՆ-ն քթներիս տակ է՝ Իրանի շուրջ-բոլորը՝ «պատ» է շարում :
    Անցած տարի Իրանը հայտնվեց ԱՄՆ, այսպես կոչված «Սեւ ցուցակում»: ՙԱլ Քաիդային՚ զենքեր տրամադրելու պատճառով, իսկ դա կարող է ռազմական փատժամիջոցների պատճառ հանդիսանալ: Իսկ սա արդեն վտանգավոր է… Դեռեւս պարզ չի, թե՝ ի՞նչ ընթացք ստացավ ԱՄՆ ՀԴԲ կողմից քննվող այն գործը, երբ բացահայտված հանխմբումը ՙԱլ Քաիդայի՚ ահաբեկչական խմբավորման հետ կապեր էր ունեցել: Հիշեցնեմ, որ հանցախմբի մեջ հայեր կաին : Կալանավորված Արթոըր Սողոմոնյանի հետ կապեր էր ունեցել ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի մարտկոցի հրամանատար, ավագ լեյտենանտ Արմեն Սարգսյանը: Ասում են՝ զենք չեն վաճառել, զենքերի ֆոտոներ է փոխանցել: Ի՞սկ վաճառել պատրաստվող եղել է՞, թե՝ ոչ : Այս հարցի պատասխանը ՀՀ Քաղաքացիս չի լսել : Ես այս հանգամանքով անհանգստանալու իրավունք ունեմ:

    ԱՄՆ-ն քթներիս տակ է՝ Իրանի շուրջ բոլորը՝ «պատ» է շարում : Պարզ լեզվով ասենք՝ Իրանին փուլ առ փուլ բլոկադայի է ենթարկում: Տարիներ շարունակ, իմ Հանրապետության հարեւան երկրի շուրջ-բոլորը, լուրջ իրադարձություններ են տեղի ունենում : Աղվանստանից ու Իրաքից հետո, միջազգային հանրությունը այլեւս չի կասկածում, որ հարցերի հարցը՝ Իրանն է ու Աղվանստանում կամ իրաքում հարցեր լուծել-վերջացնելով, հարցերի հարցը՝ գլխավոր հարցը լուծված չէ :

    Հարցը Հայաստանի Հանրապետության հարեւան պետության գործող ռեժիմն է, որի վարած քաղաքականությունը միջազգային հանրւթյանը վտանք է ներկայացնում: Եւ ուրեմն, կասկած անգամ չի կարող լինել, որ Իրանի հարցը լուծվելու է, ու մեծ հաշվով ԱՄՆ դրանում հաղթանակող է դուրս գալու…
    Այստեղի էլ մեր հարցը՝ Իրանը Աղվանստան կամ Իրաք չէ, որ հարցը մեկ-երկու ամիս ռմբակոծելով վերջացնեն : Ակնհայտ է որ հարցը փուլ առ փուլ է լուծվում՝ հատված առ հատված՝ շրջափակման տարածությունը մեծացնելով…

    Ոտի տակ ենք ընկնում, սա շատ լուրջ հարց է, Հայաստանն իր ռազմական հնարավորություններով ու՞մ հետ կարող է համեմատվել՝ Իրանի՞, թե՝ Իրաքի՞.

    Ասելիքս այն է, որ երեկ՝ Աղվանստանն ու Իրաքն էին ՆԱՏՕ-ի ոտքերի դեմն ընկել , այսօր այդ ճանապարհներն ազատ է… Քանի՞ պետություն է մնացել՝ Իրանն ամբողջովին շրջափակման մեջ վերցնելու համար:

    Հայաստանն այսօր արտաքին լուրջ մարտահրավերների առջեւ է հայտնվել :

    Աղվանստանում կամ Իրաքում տեղի ունեցած ռազմական գործողությունների կրկնության, քանի՞ տոկոսին կարող ենք դիմակայել : Այս հարցը օրակարգում է, ու բնականաբար պահանջում է, որ Հայաստանի Քաղաքացին ՀՀ նախագահ ընտրելիս հաշվի առի թե՝ ո՞վ կարող է լավագույնս գլուխ հանել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից :
    «Ժողովրդական խոսքը» միշտ էլ իմաստավոր է եղել : Ժողովրդական խոսքը ասում է՝ «փորձած թանը, անփորձ մածունի հետ չեն փոխի» :
    Մեր Հայրենիքի վերջին 700 տարվա պատմության մեջ, Տեր-Պետրոսյան Նախագահի օրոք է, որ Հայաստանը դե ֆակտո տարածքներ է ավելացրել : Եւ ուրեմն համեմատության դեպքում «Ժողովրդական խոսքը» ավելի է առժեվորվում, քանզի այս դեպքում խոսքը՝ «Փորձած մածունին» է վերաբերվում …

    Ո՞վ է այն քաղաքական գործիչը, որ կարող է գլուխ հանել, ճիշտ կողմնորոշվել ու արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը հեռու պահել Աղվաստանի ու Իրաքի ճակատագրից…:

    Seroj-ջան թեմայի մասին է : Սահմանադրական դատարանին այսօրվանից պետք է հիշեցնել, որ ժողովուրդը՝ իր իրավունքների այլեւս չի զիճելու : «ՍԴ»-ին դա պետք է զգա, դիմացն ընտրություններ է :
    Պատմությունից դասեր քաղելու հարցում, ցավոք սրտի շատ թամբալ ազգ ենք : Դեմներս նաագահի ընտրություններն է, այն արտաքին լուրջ մարտհրավերների առկաությամբ, «պատմությունից դասեր քաղելու» մասին հիշատակումս ՀՀ Նախագահի ընտրությունների ֆորմատում ընկալիր Seroj ջան :

    Լուսինե ջան ! կեցես ! միանշանակ համաձայն եմ քեզ հետ, առանց վարանելու պատրաստ եմ ստորագրել գրածդ տեքստի տակ : Ինչպես որ, անցած մարտին կարդացի վերլուծեցի ու պատրաստ եղա ստորագրել «Ցավոք, Տեր-Պետրոսյանին ԱՅԼԸՆՏՐԱՆՔ չկա» հայտնի հարցազրույցը: Որ հետո Նիկոլը այն անվանեց 2006-ի ամենակարեւոր իրադարձություն : Ու փաստորեն չեր սխալվել : Ուշադիր կարդա, դու ոչ-միայն աչքի ես ընկնում քո օրինապաշտության կողմնակից լինելով, այլ՝ կարողանում էս վերլուծել ու տրամաբանել…

    Արման Գ, Ա1+ հեռուստաընկերության փակելն էլ է խորհրդանշական : Չմանրանամ, այսօր բոլորի համար էլ գաղտնիք չի, որ այն եթերազրկվել է, որպեսզի այլակարծություն չլինի : Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ «Հայ Լուրը» կարողանակ կեղծել, ու ոչ-մի հեռուստաընկերություն չասի՝ STOP ! սուտ է !: Ա1+ փակվել է, որպեսզի «Հայլուրի» քարոզը ժողովրդին «հալած յուղի» տեղ մատուցվի : Հուսով եմ արածդ դիտավորություն չի, հակառակ դեպքում այլ գնահատական է ստացվում:

    Բլան ջան, ես հարգում եմ «Խոսքի ազատության» պաշպանիդ անկեղծ ու ազնիվ կամքդ, բայց թույլ տուր քեզ հիշեցնել, որ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում : Ուզում եմ ասեմ մի տեսակ անարդար է ստացվում, երբ Ա1+ բլոգում հենց այն քարոզն է օգտագործվում, որի լիակատար օգրագործման համար են հետապնդվել ու փակել Ա1+-ը :
    Կարծում եմ միանշանակ իրավունք ունես «Հայլուրից» արված ցանկացած մեջբերում դուրս հանել: Եթե հեռուստատեսությունը Տաթեւիկ Նալբանդյանի որակով պիտի լրատվություն մատուցի, այդ դեպքում էլ ինչու՞ էին Ա1+-ը փակում

    Seroj-ջան նորից թեմային վերադառնամ՝ Տարածաշրջանում խառը դրություն է, ու հանկարձ ենպես չպատահի, որ հաղթանակած Հայաստանը էս-մի հարյուրամյակի սկզբում էլ մի-կտոր կորցնի … Մեղրին իրանին սահմանակից է, ամեն տեսակ աչկեր կան չռված…
    Էլ ուրիշ ո՞վ, եթե ոչ Տեր-Պետրոսյանը

    Comment by Ընթերցող — November 22, 2007 @ 2:10 am

  13. Ես չեմ հասկանում, թե ինչու՞ պետք է Seroj — ը, ku-ku —ն, Karen —ը, Քաղաքաց ի—ն, կամ կեկ ուրիշը, «Հայ լուրի» կամ մեկ ուրիշ լրատվամիջոցի թղթակվից արված մեկնապանությունները լսի ու վերլուշի, այն դեպքում, երբ այդ արդեն հնարավորություն է ունեցել առաջին բերանից լսել է : Չէ՞ որ Blansh —ը մեզ արդեն տվել է այդ հնարավորությունը՝ մեր քննարկմանը ներկայացրելէ, Ազատության Հրապարակում Լեւվորն Տեր-Պետրոսյանի ելույթի ամբողջ սղագրությունը : Որեմն ո՞րն է քարոզչության սեւ տեխնոլոգյաներ կիրառող «Հայլուրի» մոնտաժած կադրերն ու Տաթեւիկի մեկնաբանությունները ներկայացնելու իմաստը :
    Այսօր ես ուշադիր կարդում էի, այս բաժնի առաջին քննարկումները : Առողջ դատողություն, լուրջ հարցեր, կննարկումներ, հստակեցում-ճշտումներ : Բլանշ կեցես ! արածիդ առողջ պտուղը նկատելի է : Բլոգը շատ-շուտ կարողացար հասցնել Ա1+ հ.կ.-ի բարձրությանը : Հակառակ դեպքում «Հայլուրական» հարձակումների չէիր ենթարկվի :
    Լուսինե, ku-ku, Karen, Քաղաքաց ի, Վահագն Ղուկասյան ու նաեւ Arman G. մի թե՞ Դուք ի վիճակի չեք, ինքներդ կարդալ ու վերլուծել Տեր-Պետրոսյանի ասածն ամբողջությամբ, որ Ձեզ պիտի «Հայլուրի» արած ցիտատները պիտի մատուցվի :

    Comment by Ընթերցող — November 22, 2007 @ 3:45 am

  14. Լուսինեն գրել է:
    նախագահը պետք ա առաջ քաշվի հզոր ցենտրիստական կուսակցության կողմից` անկախ նրանից պատկանում ա էդ կուսակցությանը, թե ոչ: Պետք ա ունենա լավ մշակված ծրագիր ու կարողանա այն ներկայացնել ու իրագործել: Ունենա ֆենոմենալ դիվանագիտական կարողություններ ու զերծ մնալով ընտանիքի անդամներին լավություն անելուց` ընտրի մասնագետ կադրերի, առաջին հերթին վարչապետ և նախարարներ: Կառավարություն պետք ա պրոֆեսսիոնալ լինի, ոչ թե քաղաքականացված ու նեղամիտ:

    Լիովին կիսում եմ Լուսինեի միտքը և կուզենայ միայն ավելացնել որ նախագահը պետք է լինի ազգասերշ օրենքի պաշտպան և իր նախաընտրական ծրագրերից չշեղվի:

    Comment by Arman G. — November 22, 2007 @ 8:49 am

  15. Լուսինե, սխալ ես:

    Comment by Ընթերցող — November 22, 2007 @ 10:10 am

  16. Լուսինե, այ հիմա հասկացա թե մյուս վերնագրի մեջ ինչը ինկատի ունեիր!!! Ճիշտն ասած ես չէի նկատել դա: ;)

    Comment by Arman G. — November 22, 2007 @ 10:42 am

  17. Ընթերցողը գրել է:
    Ես չեմ հասկանում, թե ինչու՞ պետք է Seroj — ը, ku-ku —ն, Karen —ը, Քաղաքաց ի—ն, կամ կեկ ուրիշը, «Հայ լուրի» կամ մեկ ուրիշ լրատվամիջոցի թղթակվից արված մեկնապանությունները լսի ու վերլուշի, այն դեպքում, երբ այդ արդեն հնարավորություն է ունեցել առաջին բերանից լսել է : Չէ՞ որ Blansh —ը մեզ արդեն տվել է այդ հնարավորությունը՝ մեր քննարկմանը ներկայացրելէ, Ազատության Հրապարակում Լեւվորն Տեր-Պետրոսյանի ելույթի ամբողջ սղագրությունը : Որեմն ո՞րն է քարոզչության սեւ տեխնոլոգյաներ կիրառող «Հայլուրի» մոնտաժած կադրերն ու Տաթեւիկի մեկնաբանությունները ներկայացնելու իմաստը :
    Այսօր ես ուշադիր կարդում էի, այս բաժնի առաջին քննարկումները : Առողջ դատողություն, լուրջ հարցեր, կննարկումներ, հստակեցում-ճշտումներ : Բլանշ կեցես ! արածիդ առողջ պտուղը նկատելի է : Բլոգը շատ-շուտ կարողացար հասցնել Ա1+ հ.կ.-ի բարձրությանը : Հակառակ դեպքում «Հայլուրական» հարձակումների չէիր ենթարկվի :
    Լուսինե, ku-ku, Karen, Քաղաքաց ի, Վահագն Ղուկասյան ու նաեւ Arman G. մի թե՞ Դուք ի վիճակի չեք, ինքներդ կարդալ ու վերլուծել Տեր-Պետրոսյանի ասածն ամբողջությամբ, որ Ձեզ պիտի «Հայլուրի» արած ցիտատները պիտի մատուցվի :

    Այստեղ կոնկրետ թեմա է դրված և լավ կլիներ չշեղվել դրանինց :D

    Comment by Arman G. — November 22, 2007 @ 10:53 am

  18. Բլան ջան, ես հարգում եմ «Խոսքի ազատության» պաշպանիդ անկեղծ ու ազնիվ կամքդ, բայց թույլ տուր քեզ հիշեցնել, որ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում : Ուզում եմ ասեմ մի տեսակ անարդար է ստացվում, երբ Ա1+ բլոգում հենց այն քարոզն է օգտագործվում, որի լիակատար օգրագործման համար են հետապնդվել ու փակել Ա1+-ը :
    Կարծում եմ միանշանակ իրավունք ունես «Հայլուրից» արված ցանկացած մեջբերում դուրս հանել: Եթե հեռուստատեսությունը Տաթեւիկ Նալբանդյանի որակով պիտի լրատվություն մատուցի, այդ դեպքում էլ ինչու՞ էին Ա1+-ը փակում

    Ընթերցող ջան, շնորհակալ եմ մեկնաբանությունների համար եւ դիտողության պատասխանը շատ պարզ ու սկզբունքային մի դիրքորոշման մեջ է:
    “Ա1+”-ի բլոգը չի հեռացնում ոչ մի մեկնաբանություն առհասարակ` դրանով իսկ չբռնանալով ընթերցողների ազատ արտահայտվելու իրավունքին: Եվ այստեղ ոչ մի նշանակություն չունի մեկնաբանության բնույթն ու հղումները:
    Այստեղ հիմնականում գրում են հասուն եւ ձեւավորված մարդիկ, իրենք թացն ու չորը լավ հասկանում են եւ իրենք են ընդունում` ինչը հալած յուղի տեղ ընդունել, ինչը` ոչ:

    Մյուս կողմից պահպանելով մասնագիտական սոլիդարության նորմերը ինձ թույլ չեմ տա իմ հայլուրական կոլեգաների (առանց որեւէ ենթատեքստի)ասածները վիճարկել ու դրանց քաղաքական շահարկումները քննարկել, առավել եւս դրանց հղում արած մեկնաբանությունները ջնջել: Իմ սուբյեկտիվ կարծիքով որեւէ ինֆորմացիային ընդնարապես չանդրադառնալը, լինի դա այլ ենթատեքստով օգտագործված, թե քաղաքական պատվեր, թե պարզապես անկեղծ դիրքորոշում, հակառակ ազդեցությունն է ունենում: Հետո չարժե իջնել այլ հարթություն…….. Մի քիչ Ա1-ական չի ստացվում……..

    Մենք խոսում էինք այս մեկնաբանություննեը թողելու դեպքում ընթերցողների նկատմամբ արդարացի լիենլուց: Իսկ արդարացի են այն ԶԼՄ-ները, որոնք իրենք են որոշում ճիշտն ու սխալը եւ միայն սինթեզված ինֆորմացիան հասցնում ընթերցողներին?

    Comment by blansh — November 22, 2007 @ 1:28 pm

  19. Արտակ Զեյնալյան ջան, հարգանքներս, լավ բան ես սկսել:
    ՄԵնք քե հետ ենք: Մի քիչ հաճախ գրի բլոգում, քեզանից բան իմանանք:
    Եթե կարելի ա, ես կգամ դատաքննություն լսելու:
    Այ ժողովուրդ, խոսում եք, թե ով կարա նախագահ լինի:
    Այ Արտակի մեջ ես պոտենցիալ նախագահ եմ տեսնում:
    Ապրես եղբայր, ես միտինքգներին հաճախ եմ եղել ու քե ելույթներից լսել եմ:
    Հարգանքներս:

    Comment by Արմեն Վարդանյան — November 22, 2007 @ 1:50 pm

  20. Կարդացի, թե ինչ էին խոսում ու թե ինչի հայլուրի մասին քոմենթները Բլանշը չի հանում: Ես կարդացի նաեւ Բլանշի պատճառաբանությունը ու հասկանում եմ իրան:
    Ճիշտ ա հայլուրը աչքիս լուսը չի, բայց թող երկուս էլ լինեն ու մենք անգլուխ անուղեղ չենք, ինքներս կորոշենք որն ա ճիշը, որը սխալը:
    Թող Ա1-ը իրա բարձրության վրա մնու ու տենց դիշովի բաներ չանի: Լիովին բավարարեց պատասխանդ, Բլանշ:

    Comment by Արմեն Վարդանյան — November 22, 2007 @ 1:53 pm

  21. Մենակ ԽԵԼՔ ա պետք նախագահ լինելու համար:
    ԽԵԼՔ այ ընկերներ: Թե չե իրոք սաղ նախագահ են ուզում:
    Ես չեի ուզի նախագահ լինել

    Comment by Արմեն Վարդանյան — November 22, 2007 @ 1:55 pm

  22. Բլանշ շնորհակալություն քո անկեղծ խոսքի ազատության համուզմունքների համար: Ես դա շատ բարձեր եմ գնահատում: Հիմա քանի որ ես չգիտեմ թէ ինչու է Ա1+ փակվել կուզենայի, եթե դուք քթնեք այդ հարմար տայք մի քիչ ինֆորմացիա դրա մասին և դնեիք այն քնարկման: Վերջապես մենք գրելով այստեղ կուզենայնք արտահայտել մեր կարծիքը դրա մասին: :)

    Comment by Arman G. — November 22, 2007 @ 3:21 pm

  23. Բլանշ շնորհակալություն!, դու եւս մեկ անգամ քեզ ՓԱՅԼԵՑՐԻՐ! Նորց ասեմ՝ ԿԵՑԵՍ! Պատասխանիտ կապակցությամ, կրկնեմ ԱրմենՎարդանյանի խոսքը՝ կարդացի պատճառաբանությունդ ու հասկանում եմ քեզ:

    Արմեն Վարդանյան, հայցում եմ Ձեր ներողամտությունը, Արտակի նամակը բլոգում ես եմ տեղադրել: Հաշվի առա, որ այստեղ, այս բլոգում՝ ակտիվ քաղաքացիներ են, ու Արտակի նամակներն էլ հասարակության ակտիվ քաղաքացիներին են ուղված:

    Արտակի մասին արտահայտած կարծիքդ միանգամայն կիսում եմ: Առժանի թեկնածու է, բայց ինքն էլ, իմ ու քո նմանի՝ իրեն ՀՀ Նախագահ չի տեսնում, իսկ թե ու՞մ է տեսնում, դա «Հանրապետություն» կուսակցությունը արդեն հայտարարել է՝ նաեւ Արտակի ցանկությամբ:

    Comment by Ընթերցող — November 22, 2007 @ 3:43 pm

  24. Դարձեալ միակողմանի քարոզչության մասին,, այսօրվա Ա1+-ում՝

    http://a1plus.am/am/?page=issue&iid=54802

    Comment by Ընթերցող — November 22, 2007 @ 3:56 pm

  25. «Ես բազմաթիվ օրինակներ գիտեմ երկրի այն ժամանակվա ղեկավարության մասին, որոնք եւս իրենց վրա զգացել են ցուրտն ու մութը: Նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ հայրենադարձվել էր, նույնիսկ ԱԳ նախարար աշխատած տարիներին իր բնակարանում մութ ու ցուրտ է եղել, բայց դրանից նա ո´չ տրտնջացել է, ո´չ էլ ինչ-որ բնութագրումներ է տվել այդ տարիներին: Նույնը կարող եմ ասել առաջին նախագահի մասին. շատ ինֆորմացիաներ ենք ունեցել, որ պատերազմի տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանը իր կաբինետում` նախագահի նստավայրում, վերարկուով է աշխատել», - երեկ (20 նոյեմբերի, 2007 թ) «Փաստարկ» ակումբում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

    Comment by Ընթերցող — November 22, 2007 @ 4:12 pm

  26. Ռոբերտ Քոչարյանի երեկվա ելույթում հնչած արտահայտությունները ՀՀ առաջին Նախագահի ելույթների կապակցությամբ շարունակում են լուրջ մտահոգությունների տեղիք տալ:

    Վերջերս դա հաճախ է կրկնվում` մի օր ՀՀ Նախագահի, մյուս օրը ՀՀ Վարչապետի պաշտոնից: Ավելին, նման արտահայտությունները պատճենահանվում են այլ ՚համարձակներիՙ կողմից` տեղ-տեղ վերածվելով, անգամ, հայհոյանքներիՙ,- ասվում է ՚Գերագույն Խորհուրդՙ պատգամավորական ակումբի հայտարության մեջ: Ըստ հեղինակների ` այդ վարքագիծն, արդեն իսկ, վտանգել է հայաստանցու բարի համբավն այլ երկրներում, կարող է նաեւ բացասական հետեւանքներ ունենալ մեր երիտասարդության վրա:

    ՚ Այս էտապում, իրավիճակը շտկելու, այն է` ՀՀ պետական պաշտոնյաի պատիվն ու արժանապատվությունը փրկելու համար, թերեւս կարելի է առաջարկել, որ արատավոր այդ դրսեւորումներին աջակցող մտավորականներն ու քաղաքական եւ հասարակական գործիչները, վերանայեն իրենց դիրքորոշումն այդ հարցերում: Ամոթ էՙ,-ասվում է հայտարարության մեջ (Ա1+ http://a1plus.am/amu/?page=issue&iid=54812 )

    Comment by Ընթերցող — November 22, 2007 @ 5:32 pm

  27. Ամեն մարդ իր մակարդակի, իր կրթական ցենզի սահմաններում կարող է հասկանալ ՚գործիքՙ ասածըՙ,- այսօր հայտարարեց ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀՇ անդամ Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությանը` Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ինքը պատրաստ է որպես գործիք ծառայել: ՚Մարդ կա, որ իրեն ավելի հասկանալի լինի, գործիչ ասելով պատկերացնում է կուվալդ կամ ռազվադնոը կլյուչ: Մեկ ուրիշը կհասկանա, որ պետությունը գործիք է ազգի ձեռքին: Խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր արտահայտվում են, իրենց ուղեղներն իբրեւ գործիք օգտագործեին, որ որեւիցե հոդաբաշխ նախադասություն կարողանային արտահայտել: Այնպես որ, մարդ կա, որի ուղեղն է գործիք, մարդ էլ կա, որ ժանգոտած ռազվադնոյ կլյուչից դենը որեւէ գործիք չի տեսելՙ,- ավելացրեց նա: Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում Գյումրիում ասել էր, թե չի տեսել իրեն հարգող մարդ, որը պատրաստ է գործիք դառնալ, օգտագործվել: Ռոբերտ Քոչարյանը ասել էր նաեւ, թե տասը տարի ոչինչ չարած գործիքը ՚ժանգոտում է, բարոյապես մաշվումՙ:

    Արզումանյանը համամիտ չէ … (շարունակությունը՝ http://a1plus.am/amu/?page=issue&iid=54816 )

    Comment by Ընթերցող — November 22, 2007 @ 5:37 pm

  28. Ես եմ ապագա նախագահը, ինձ ընտրեք, բոլորը ինձ գիտեն, ես ավելի պոպուլյար եմ, քան ես սաղ թեկնածուները:

    Comment by Անթառամ — November 22, 2007 @ 5:37 pm

  29. Arman G, եթե իրոք հետաքրքիր է “Ա1+”-ի փակման թեման, խոսք եմ տալիս մի օր առանձին թեմայով կքննարկենք, լավ? Ու անպայման շատ ինֆորմացիա կդնեմ:

    Comment by blansh — November 22, 2007 @ 5:43 pm

  30. «Դուք կուզենայիք ՀՀ նախագահը լինել?»

    Մանուկ Ժասպարյանն էլ կողմնորոշվեց՝ ինքը չի ուչում: Ի՞սկ ում է տեսնում.

    Այսօր, «Հայկական Ժամանակում» կարդում եմ. « Նախօրեին տեղի է ունեցել «Ժողովրդավարական ուղի» (ԺՈՒԿ) կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որտեղ որոշվել է առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ սատարել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:

    Այս մասին «ՀԺ»-ի թղթակցին երեկ հայտնել է կուսակցության ղեկավար Մանուկ Գասպարյանը: Ասվում է նաեւ, որ ԺՈւԿ-ում Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու որոշումը կայացվել է նախօրեին տեղի ունեցած «մետելիցյան» ձեւաչափի նախավերջին հանդիպումից անմիջապես հետո»:
    Սիրելի թերթում, այս տեղեկատվությունը եզրափակվում է հետեւյալով՝ « Ընդիմադիր թեկնածուի փնտրտուքի «ՙմետելիցյան» հանդիպումներն այդպես էլ արդյունք չեն տվել»:

    Թույլ տամ ինձ չհամաձայնվել : Ինչպե՞ս, թե արդյունք չեն տվել, հենց դրանց արդյունքում է Մանուկ Գասպարյանը ընդիմության «թացն ու չորը» իրարից տարբերել ու Տեր-Պետրոսյանին սատարելու որոշումը կայացրել

    Comment by Ընթերցող — November 22, 2007 @ 7:31 pm

  31. Այս օրերին, քաղաքական բանտարկության մեջ գտնվող, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, «Շուշի» առանձնահատուկ գումարտակի հրամանատար `Ժիրայր Սեֆիլյանը, որ նաեւ հայտնի է, թե ժամանակին ինչ լուրջ տարաձայնություններ ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության հետ, մասնավորապես «Դրոյի» գործով…, բանտից հայտնում է, որ՝ 88-ի հոտն է առնում…

    Ժիրոն նաեւ ողջունում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, Հայաստանի մեռած ընդիմությանը կենդանություն հաղորդելու համար :

    Սեֆիլյանը նաեւ հայտարարեց՝ « Ձեզ եմ միանում, ասելով՝
    «Պայքար, պայքար մինչեւ վե

    Comment by Ընթերցող — November 22, 2007 @ 8:47 pm

  32. Այս օրերին, քաղաքական բանտարկության մեջ գտնվող, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, «Շուշի» առանձնահատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, որ նաեւ հայտնի է, թե ինչ տեսակի տարաձայնությունների մեջ է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության հետ: Մասնավորապես «Դրոյի» գործով…, բանտից հայտնում է, որ 88-ի հոտն է առնում:

    Ժիրոն նաեւ ողջունում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, Հայաստանի մեռած ընդիմությանը կենդանություն հաղորդելու համար :

    Սեֆիլյանը նաեւ հայտարարեց՝
    « Ձեզ եմ միանում, ասելով՝
    «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: http://new.aravot.am/am/articles/politics/32009/view

    Comment by Ընթերցող — November 22, 2007 @ 8:50 pm

  33. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԻ ՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ. «Ժամանակ-Երեւան» օրաթերթը նոյեմբերի 21-ի համարում հաղորդել էր, թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 11-ին պետք է մեկնի Մոսկվա, եւ որ նրան ընդունելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Լեւոն Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու քաղաքացիական նախաձեռնությունների գրասենյակը հայտարարում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
    («Լրագիր», 22-11-2007) http://lragir.am/src/index.php?id=1&l_id=46781&firstpg=1

    Comment by Ընթերցող — November 22, 2007 @ 11:01 pm

  34. Ժողովուրդ ջան կներեք որ մի քիչ կշեղվեմ թեմայից բայց չեմ կարող անտարբէր անցնել այս մեջբերումից:

    Ընթերցողը գրում է:
    Սեֆիլյանը նաեւ հայտարարեց՝
    « Ձեզ եմ միանում, ասելով՝
    «Պայքար, պայքար մինչեւ վերջ»:

    Ես անձամբ շատ լավ եմ ճանաչում Ժիրայրին լինելով այդ նույն Շուշի բատալոնից: Կասէի որ նա շատ համես տղա էր և որ մեծ ճիգ եր հարկավոր որ նրանից մի բառ կարողանայր լսել: Իմ տպավորությունը նրա մասին միշտ եղել է դրական: Բայց ես չեմ պատկերացնում որ նա այս նամակը գրած լինի: Սա կնշանակի որ ինքը իր համուզմունքներից ու գաղափարներից շեղվել է: Ես չէի պատկերացնի այսպիսի շեղում նրանից :( Ես կարող եմ հասկանալ իր դժգոհությունը այսորվա ղեկավարնից բայց չեմ կարողանում հասկանալ նրա ՀՀՇ-ի լոզունգը “Պայքար պայքար մինջև վերջ” (նա շատ լավէ գիտէ թե ՀՀՇ-ն ինչ վերաբերմունք ուներ Արցախի հանդեպ): Սա ուղակի շոկ է ինձ համար: :( Երկու հետևություն կարող եմ անել սրանից, կամ նրա մեկնաբաություները խեղաթյուրվում են կամ նա վերբովկա է եղել: Կհուսայ որ առաջինը լիներ:

    Comment by Arman G. — November 23, 2007 @ 4:27 am

  35. Ընթերցողը գրել է:
    Ժիրոն նաեւ ողջունում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, Հայաստանի մեռած ընդիմությանը կենդանություն հաղորդելու համար :

    Կարդալով այդ նամակը ես չտեսա նրա ողջույնը ԼՏՊ-ին: Ինչքանով է դա իրականությանը համապատասխանում՞:

    Comment by Arman G. — November 23, 2007 @ 4:46 am

  36. barevners bolorin.
    Es chem haskanum, te inch kap uni naxagahakani het Sefilyany
    Aynuamenayniv im karciqy.

    Es kuzenayi naxagah linel. Es karcum em, vor shat patasxanatu ,b ayc lav gorc e. Naxagah linelu hamar petq e arnvazn naxord naxagahi barekamy kam vordin linel, vor hajoxacnes.
    Porcy cuyc a talis, vor naxagahneri vordinery hesht en naxagah darnum.
    Isk arajadrvelu hamar el petq e gorcox naxagahi dabron-ay ayspes…

    Comment by Eva — November 23, 2007 @ 1:41 pm

  37. Arman G. Ժիրոյի նամակը վերնագրված է՝ «ՈՂՋՈՒՆԵԼԻ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ, ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ», սրանից ես հասկանում եմ, որ ողջունելին՝ համախմբումն է…
    Ի՞սկ, համախմբումը ու՞մ շուրջն է, եթե՞ ոչ՝ Տեր-Պետրոսյանի: Նաեւ՝ « Ձեզ եմ միանում, ասելով՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: - Նամակը, չնայած ուղված է հասարակության լայն շրջանակներին, ինչով էլ պայմանավորված է «Բաց նամակ» լինելու հանգամանքը, այնուամենայնիվ նամակը գրված է կոնկրետ անձի՝ Ալեքսանդր Արձումանյանին, բայց նամակը վերջացնում ՝ «Ձեզ եմ միանում»…
    Ի՞սկ «Ձեզ»-ը ովքեր են, եթե՞ ոչ՝ Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբվածները…

    Comment by Ընթերցող — November 23, 2007 @ 3:21 pm

  38. ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

    Դեկտեմբերի 8-ին տեղի կունենա հերթական հանրահավաքը:

    ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՚Հանրապետությունՙ կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը Երեւանի քաղաքապետին իրազեկել են, որ ս/թ դեկտեմբերի 8-ին (շաբաթ) ժամը 15-ին, Երեւանի Ազատության հրապարակում անցկացնելու են հանրահավաք: Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը հանրահավաք անցկացնելու մասին իրազեկումը երեկ ընդունել է ի գիտություն (որոշում թիվ 160): http://a1plus.am/amu/?page=issue&iid=54863

    Comment by Ընթերցող — November 23, 2007 @ 8:16 pm

  39. 23 Նոյեմբերի, 2007

    ՀՀ նախագահի ընտրություններից 70 օր առաջ ՚Ա1+ՙ-ը առաջարկում է նոր տեղեկատվական կայք-ռեսուրս: Այսօրվանից գործում է ինտերնետային էջը, որը ստեղծվել է հատուկ ընտրական գործընթացները բազմակողմանի ներկայացնելու համար: Այցելելով http://elections.a1plus.am/ էջը` դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու տարբեր կուսակցությունների, ՀԿ-ների, պետական կառույցների` ընտրական գործընթացին վերաբերող հայտարարություններին: Մեր կայքը իրական հնարավորություն է տալիս Նախագահի թեկնածուներին, նրանց սատարող ուժերին` հասարակությանը հասցնել իրենց տեղեկատվությունը:

    Կայքը բացի լրահոսից ունի նաեւ բաժիններ` նվիրված թեկնածուներին: Այդ բաժիններում կտեղակայվի տեղեկատվություն թեկնածուների կյանքի, գործունեության, նրանց նախընտրական ծրագրի եւ այլնի մասին: Նաեւ կտեղադրվեն նրանց քարոզարշավի 1-1,5ր տեւողությամբ հեռուստահոլովակները: Կայքում կտեղակայվեն նաեւ սոցիալական հոլովակներ:Դրանք կարող եք գնահատել բալային սանդղակով:

    Ի դեպ, լրահոսի առաջին նորությունները երեւում են a1plus կայքում /նայեք մեր կայքի վերեւի աջ անկյունը-խմբ/ եւ սեղմելով համապատասխան վերնագիրը, անմիջապես կհայտնվեք ընտրական կայքում:

    Comment by Ընթերցող — November 24, 2007 @ 6:14 am

  40. Սիրելի ընթերցողներ, ձեր կարծիքներն ու տեսակետը ավելի լայն հանրությանը փոխանցելու համար պատրաստվել է դրանիցից նյութ, որը դրված է “Ա1+”-ի հիմնական էջում:
    Հուսով եմ հիշում եք, չէ, թե ինչքան կարեւոր է հատկապես ձեր կարծիքը… http://www.a1plus.am/am/?page=issue&iid=54971

    ՙԹՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԱՐԻՆ ՄԵԿ ԸՆՏՐՎԻ՚

    [13:10] 28 Նոյեմբերի, 2007

    ՀՀ ապագա նախագահը պիտի լինի ազնիվ, գրագետ, լավ քաղաքագետ, հարուստ, չամուսնացած, բայց երեխայասեր, պիտի հզոր կուսակցության կողմից առաջադրվի ու նախորդ նախագահի որդին լինի կամ առնվազն հովանավորությունն ունենա: Այսպիսին են պատկերացնում ՙԱ1+՚-ի բլոգի ընթերցողները ՀՀ ապագա նախագահին:

    Եւ այս հակասական կամ ընդհանուր գծեր ունեցող պատասխանները ստացվել են ընթերցողներին ներկայացված 3 հարցի արդյունքում. ՙԱ1+՚-ը առաջարկել էր պատասխանել 1.Ինչպիսին պիտի լինի ՀՀ ապագա նախագահը: 2.Ինչ է անհրաժեշտ նախագահականին առաջադրվելու համար: 3.Դուք կուզենայիք ՀՀ նախագահը լինել հարցերին:

    Ընթերցողներից Արթուրը կարծում է, որ նախագահ լինելու կատարյալ տարբերակը խելացի, կիրթ, հարուստ մարդն է:

    ՙԵս կարծում եմ ամենակարեւորը նախագահ դառնալու համար դա լավ, խելացի, կազմակերպված թիմն է: Ես նախագահ կուզենայի լինել ու կառաջադրվեմ միայն այդպիսի թիմ ունենալու դեպքում՚,-գրում է Արթուրը:

    Լուսինեն կարծում է, որ չնայած գալիք ընտրություններին իրագործելի չէ, բայց նախագահը պետք է առաջ քաշվի հզոր կենտրոնամետ կուսակցության կողմից` անկախ նրանից պատկանում է այդ կուսակցությանը, թե ոչ: Պետք է ունենա լավ մշակված ծրագիր ու կարողանա այն ներկայացնել ու իրագործել: Ունենա ֆենոմենալ դիվանագիտական կարողություններ ու զերծ մնալով ընտանիքի անդամներին լավություն անելուց` ընտրի մասնագետ կադրերի:

    ՙՈչ մի դեպքում չէի ուզենա նախագահ լինել: Իմ կարծիքով նախագահ լինելն ավելի շատ պատասխանատվություն ու կապանքներ է, քան շատերի պատկերացրած նյութական խրախճանքներ ու իշխանություն: Նախագահ դառնալով` մարդը դառնում է իր պաշտոնի ու դիրքի ստրուկն ու գերին՚,-գրում է Լուսինեն:

    Արման Գ.-ն էլ ասում է, որ բացի վերոնշված հատկություններից ՀՀ ապագա նախագահը պիտի լինի ազգասեր, օրենքի պաշտպան ու իր նախընտրական ծրագրերից չշեղվող:

    Ընթերցողներից Եվան էլ գրում է, որ կուզենար նախագահ լինել եւ գիտակցում է պաշտոնի պատասխանատվությունը:

    ՙՆախագահ լինելու համար պետք է առնվազն նախորդ նախագահի բարեկամը կամ որդին լինես, որպեսզի հաջողացնես: Իսկ նախագահականին առաջադրվելու համար պետք է գործող նախագահի ՙդաբրոն՚՚,-կարծում է Եվան:

    ՙԸնթերցող՚ մականվամբ քաղաքացին էլ վերլուծելով բոլոր ներքին ու արտաքին մարտահրավերները, որի առաջ հիմա կանգնած է Հայաստանը, եզրակացնում է.

    ՙՏարածաշրջանում խառը դրություն է, ու հանկարձ այնպես չպատահի, որ հաղթանակած Հայաստանը այս հարյուրամյակի սկզբում էլ մի-կտոր կորցնի: Մեղրին Իրանին սահմանակից է, ամեն տեսակ աչքեր կան չռված՚,-գրում է ընթերցողը ու անձնավորված պատասխան տալիս` ելքը այդպես տեսնելով եւ գրելով, որ ոչ մի դեպքում չէր ուզենա նախագահ դառնալ, որովհետեւ կարծում է, որ համապատասխան գիտելիքներ չունի:

    Իսկ ընդհանուր առմամբ բլոգում կարծիք արտահայտողներից շատերը ցանկություն հայտնեցին նախագահ դառնալու: Օրինակ` Սերոժը, գրում է, որ շատ կուզենար նախագահ լինել ու դեմ չէր լինի պալատականի կարգավիճակում ապրել:

    ՙԿարելի է նախագահի կառավարման ժամկետը 1 տարի սարքել:Ամեն տարի մեկը կդառնա նախագահ, իր բարեկամներին ու ծանոթներին լավ գործի կդնի, կուտի, կկշտանա, հետո մյուսը: Այսպես մի 20 տարի տեւի, փոքր ժողովուրդ ենք, ոնց էլ չլինի մեր ծանոթներն մի բան կհասնի ու բոլորը երջանիկ կլինեն՚,-կարծում է Սերոժը:

    Comment by blansh — November 28, 2007 @ 2:34 pm

  41. Blansh, maloch, ahagin kayf er kardal, vor qo asacy ynqan lurj en yndunum, vor dnaic hodvac en sarqum. mersi

    Comment by Seroj — November 29, 2007 @ 1:01 am

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.