Սիրոշոն կներկայացնի մեր երկիրը?

November 14, 2007

Արդեն հայտնի է 2008թ Հայաստանը ՙԵվրատեսիլ՚-ում ներկայացնող երգիչը, սակայն նրա անունը կհրապարակվի միայն մի քանի ժամից: Նրան ներքին որոշմամբ արդեն ընտրել է Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը: Ըստ պտտվող լուրերիª այդ երգչուհին Սիրուշոն է:

ՙՔանի որ ամեն տարի, ամեն երկիր փոխում է երգչի ընտրության իր ֆորմատը, այնպես էլ Հայաստանն այս տարի կօգտվի Հոլանդիայի նախորդ տարիների փորձից՚,-ՙԱ1+՚-ին հայտնեց Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանը:

Հենց այդ ‎‎ֆորմատի համաձայն` երգչի ընտրությունը կատարվել է ներքին կարգով, իսկ երգի ընտրությունը կանի հանրությունը: Այսինքնª կոմպոզիտորներին շուտով առաջադրանք կտրվի գրել ընտրված երգչի համար 5 կամ 7 երգ, որոնք ուղիղ եթերում ունկնդրելովª հեռուստադիտողը կկատարի իր ընտրությունը: Նախատեսվում էª մրցույթին հավակնող երգերը ներկայացնել հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, բայց քանի որ այդ ժամանակահատվածում երկրում Նախագհի ընտրություններ են, ապա կոնկրետ ժամկետները դեռ չեն որոշվել: Կարդացեք շարունակությունը այստեղ:

Ինչ եք մտածում այս մասին? Սիրուշոն կկարողանա մեր երկիրը ըստ արժանավույնս ներկայացնել? Իսկ ինչ եք մտածում Եվրատեսիլի մասին ընդհանրապես?

Ե.Գ. Երգչի անունը կհրապարակվի այսօր Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում` ժամը 22:25-ին:

15 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/11/14/p106/trackback/

  1. Անդրեն ու Հայկոն կարողացան ինչ որ բան անել, ինձ թվում է Սիրուշոն էլ կկարողանա, բայց հուսով եմ որ այս տարի 8-րդ տեղում նորից չենք լինի:
    Իսկ մի գուցե 8-րդ տեղի արժեքը Հայաստանի գրպանին հարմար է?

    Ամեն դեպքում Սիրուշոյին հաջողություն եմ մաղթում:

    Comment by Unique — November 15, 2007 @ 12:30 am

  2. Haaaaaaaaaaaaaaaa, lav a, vor Sirushon a………………
    Myus koxmic chem spasum, vor Sirushon haxti. En vor hima inqy hay ergchuhineri mech hima laveric a, evropayum iran havanelu garantian adqan el mec chi
    Lav, ckranq, tox gna, bari champa

    Comment by Grigor — November 15, 2007 @ 12:33 am

  3. pastoren bolory miajamanak mtan. Erexeq, hima herustacuyc nayum eq, hima hly H1-ov ed a gnum u nstac glux en hartukum, te inch kataryal yntrutiun en arel, vor Sirushon a, Sirushon el hrchvum a

    Comment by Nina — November 15, 2007 @ 12:36 am

  4. Փաստորեն բոլորիդ էդքան հուզում է Սիրուշոն ու եվրատեսիլը, քան ձեր երկրի ապագան? Կենասկան կարեւոր նշանակության խնդիրները հեչ?
    Ինչի էդքան ակտիվ ու ոգեվորությամբ չեք խոսում գաղափարական հաղթանակների ու դեմոկրատրայի մասին: մենակ պապսա լսեք, աշխարհը շուռ գա, չեք բողոքի?
    Նենց ջղայնացա…………………
    Ամոթ ա էլի, գոնե ձեւի համար ցույց տվեք, որ ձեր շենքի զիբիլի մաքրումը ավելի կարեւոր ա, քան Սիրուշոն ու իրա մաման կամ ազգն ու տակը, 7 պորտն էլ հետը:

    Comment by Sevak — November 15, 2007 @ 12:46 am

  5. Ha, inch ka vor, huzum e?
    Isk qez Sevak, Levonn u Serj en huzum?

    Comment by Manan — November 15, 2007 @ 1:10 am

  6. Ժողովուրդ ջան մի վիճեք, մի?թե ձեզ չի հետաքրքրում, թե երկրի դեմքն ով պետք է ներկայացնի մշակութային աշխարհում` թեկուզ լինի դա պապսա:
    Իսկ իսկապես արժանիներ միայն Սիրուշոն և Ինգա ու Անուշ Արշակյաններն էին: Այնպես որ ես ի սրտե հաջողություն եմ մաղթում Սիրուշոին:

    Comment by Սոնա — November 15, 2007 @ 5:47 pm

  7. Հետաքրքիր այն է որ մեր այսպես կոչված արվեստագետները գալիս են անուներով որոնք մի քիչ ծիծաղելի ինձ համար օրինակ Սիրուշո: Իմ միտքն այն է որ համարյա բոլոր աստղերը փոխում են իրենց անուները մի ինչ որ աշկի ընկնող անունի (cool name) բայց իմ կարծիքով Սիրուշո չի հնչու ընթանրապես:

    Comment by Arman G. — November 16, 2007 @ 6:08 am

  8. Ինչպես տեղեկացրել ենք` հաջորդ տարի ՙԵվրատեսիլ 2008՚-ում` Հայաստանը կներկայացնի երգչուհի Սիրուշոն:

    ՙԱյն, որ Սիրուշոն է 2008 թվականին ներկայացնելու Հայաստանը, անակնկալ չէր ինձ համար, քանի որ ողջ տարվա ընթացքում նրա անունն էր հոլովվում,- ասում է ԵՊՀ ուսանողուհի Անին,- նա պատրաստ է ՙԵվրատեսիլին՚ մասնակցելու: Նկատի ունենալով մեր շուկանª նա լավագույն տարբերակն է՚: Քաղաքացիների մեծ մասը դրական էին արտահայտվում Սիրուշոյի մասնակցության վերաբերյալ, սակայն հնչեցնում էին նաեւ այլ կատարողների անուններ, որոնք կարող էին ներկայացնել Հայաստանը ՙԵվրատեսիլում՚: ՙԱվելի լավ էª Արամեին ուղարկեինք, նա եւ լավ է երգում եւ գեղեցիկ տեսք ունի՚,-ասում է 19-ամյա Մարինեն, ում կարծիքին հակադրվում է 23-ամյա Սարգիսը. ՙՄենք արդեն երկու տղամարդ ուղարկել ենք ՙԵվրատեսիլ՚, հերթը գեղեցիկ սեռինն է, իսկ նրանց մեջ լավագույնը Սիրուշոն է՚:

    Հարցված միջին տարիքի քաղաքացիներից շատերը կարծում են, որ ավելի լավ ձայնային տվյալներ ունեցող երգիչներ կան, որոնք արժանի են ՙԵվրատեսիլին՚ մասնակցելուն: Այդ քաղաքացիները, սակայն, Սիրուշոյի ՙդեմ՚ ոչինչ չասացին, քան որ ՙԱրդեն որոշված է, որ նա պիտի մասնակցի, կարիք չկա նրան պախարակել, հուսանք, որ լավ հանդես կգա՚:

    Հարցմանը մասնակցածներին դուր չէր եկել այն, որ ընտրությունը ՙներքին կարգով էր կատարվել՚: Իսկ 18-ամյա Լիլիթը հակառակն է կարծում. ՙԱվելի լավ էª պարզ ասեն, որ մասնակիցը արդեն որոշված է, քան ձեւական մրցույթ անցկացնեն՚: Հիշեցնենք, որ Սիրուշոյին ներքին որոշմամբ ընտրել է Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը:
    http://www.a1plus.am/am/?page=issue&iid=54587

    Comment by blansh — November 16, 2007 @ 4:57 pm

  9. Sirushon vat ergich che. Bayts vat ayn e vor evrotesili nerkayatsutschi ughegire@ vacharki e drvum… hajord tari el kuyr ergichner@ kntrven, dranits heto el shushan perosyan@… hayastan@ tesek ure hasel…

    Comment by hayaser — November 19, 2007 @ 10:47 pm

  10. Կցանկանամ Սիրոշոին հաղթանակ:

    Comment by Arman G. — November 20, 2007 @ 10:58 pm

  11. Joxovurd, ainuamenainiv, indz mi harc shat e huzum…..Sirushon Qocharyani txu sirac axjikn e, te arden toxel e??????

    Comment by Amen inch imacox — November 27, 2007 @ 8:48 pm

  12. hetaqrqir mard es, de vor amen inch gites, el xi es harcnum???]
    mtom ban eli, sax qaxakn el giti, vor irar het en, daje chgitem vor jurnaln er, nkarel er erkusin marioti dimaci crcharabum irar het

    Comment by Seroj — November 28, 2007 @ 1:56 pm

  13. sirushon ira mlavotcov hastat xajtaraka linelu.tesnumenk,te entex ergoxneri inch dzajn unen ev shat karevore te inchpese matutcvum ergi.ete lav karoana ergi ,lav klini,bajtc ,ox,sumnivajus ja.

    Comment by toma — December 3, 2007 @ 11:36 pm

  14. nenc vor xosks hisheq sirushon shat barc tesa grevelu, ete voch arajin, bayc 1000 tokos gitem vor top 5i meja @lnelu. bayc arajin tex2 gravelu havanakanutyun2 shaaaaaaaaaat meca.. nenec vor patrastveq..

    Comment by gor — January 18, 2008 @ 8:34 am

  15. SIRUSHO, YOU NUMBER 1.
    ALL AUSTRALIAN ARMENIANS COMING TO, EUROVISION 2009 ARMENIA.

    Comment by LEVON — April 20, 2008 @ 9:34 pm

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.