Մեկ րոպեն արժե 80 հազար դրամ

November 13, 2007

Առաջիկա նախագահական ընտրության մոտենալու ցուցանիշն է վճարովի եթերաժամի սակագները եւ մինչեւ նոյեմբերի 19 (մինչեւ այս ժամանակը հեռուստառադիոընկերությունները պարտավոր են սահմանել եթերաժամի սակագները) քիչ ժամանակ է մնացել: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը արդեն սահմանել է քարոզարշավի վճարովի եթերաժամի սակագները: Ըստ այդմ` նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի 1 րոպեի սակագինը Հանրային հեռուստաընկերությունում սահմանել է 80 հազար դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ Հանրային ռադիոյում `20 հազար դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: Սա նույն գինն է, ինչ սահմանաված է եղել ԱԺ ընտրությունների ժամանակ:

"Ա1+"-ը փորձել է պարզել, թե մասնավոր հեռուստաընկերություններից արդեն հասցրել են գներ սահմանել:Կարդացեք այստեղ:Ամենահետաքրքիրը եղել է "Երեւան"  հեռուստաընկերության տարբերակը, որ  դեռ չեն սահամնել եւ գուցե չսահմանվի էլ: Ասել են, որ պետք է նիստ անեն ու որոշեն, գուցե որոշվի անգամ, որ քաղաքականությամբ չեն զբաղվելու:

Ինչ եք կարծում, այս ընտրություններին կլինեն հեռուստաընկերություն, որ կհրաժարվի քաղաքական գովազդից? Իսկ ինչ կլինի մարզային հեռուստաընկերությունների պարագայում? Հիշենք, որ խորհրդարանական ընտրության ժամանակ մարզերում այդպես էլ "միսանականորեն" սակագներ չսահմանվեցին:

4 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/11/13/105/trackback/

  1. Isk aveli qank exel e?

    Comment by Nina — November 14, 2007 @ 3:35 pm

  2. Կարծում եմ ոչ մի հեռուստաընկերություն էլ չի հրաժարվի քաղաքական գովազդից:
    Այ հետաքրքիր է` ինչքանով են օգուտ տալիս այդ գովազդները/անհետաքրքիր/ մեր քաղաքական գործիչներին

    Comment by Unique — November 15, 2007 @ 12:43 am

  3. ՆԻՆԱ ջան, չեմ կարծում, որ ավելի թանկ եղել է, բայց համոզված եմ, որ դա էլ կթանկանա:
    Ու իմ կարծիքով, քաղաքական գովազդի համար 1 րոպեն 80 հազար էժան ա:

    Comment by Unique — November 15, 2007 @ 12:45 am

  4. BAREV DZEZ SHAT GOHENQ DZERLRATVUTYUNIC EV HATKAPES DZER OPERATORNERIC SHNORAKALUTYUN A1PLUSIN

    Comment by ASHOT — November 30, 2007 @ 10:05 pm

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.