Ինչ կսերտեն մեր իշխանությունները?
November 7, 2007
ՙԱնհամեմատելի է Վրաստանի հասարակության քաղաքացիական կամքը, պայքարելու կամքը Հայաստանի հասարակության քաղաքացիական կամքի հետ. մարդիկ մինչեւ վերջ կանգնում են, պայքարում են իրենց իրավունքների համար եւ ոչ թե 100 կամ 200 հոգի, այլ ողջ հասարակությունը: Ջրցան մեքենան ուղղակի ջրաշիթը բաց է թողնում մարդու վրա, իսկ նա կանգնած է դիմացը, եւ ձեռքերը վեր բարձրացրած` ցույց տալով, որ անզեն է, չի փախչում՚,- ՙԱ1+՚-ի հետ հեռախոսազրույցում ասել է Թբիլիսիում գտնվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նրա գնահատմամբ այն, ինչ կատարվում է Վրաստանում այսօր մարդու իրավունքի ոտնահարում է, խոսքի ազատության, կարծիքի արտահայտման ոտնահարում:
Նա ասել է, որ Վրաստանում իրավիճակը ժամ առ ժամ բարդանում է. կեսօրից սկսած ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ խաղաղ ցուցարարներին դուրս են մղել Ռուսթավելի պողոտայի` պառլամենտին հարակից հատվածից: Կիրառել են ջրցան մեքենաներ` շատ մեծ ճնշման տակ ջրաշիթ է ուղղվել խաղաղ եւ անզեն ցուցարարների վրա, օգտագործվել են ռետինե մահակներ, արցունքաբեր, նաեւ անհայտ ծագման գազ, որից անգամ թունավորումներ են եղել: Իսկ երեկոյան Սահակաշվիլին արդեն զորք է մտցրել քաղաք եւ պարետային ժամ է հայտարարվել:
"Սահակաշվիլին չդարձավ Վրաստանի նախագահ, այլ մնաց Ազգային առաջադիմական կուսակցության նախագահ, իսկ այն մեթոդները, որ կիրառեց, ուղղակի նշանակում է, որ ինքը չի կարող համարվել ժողովրդավարական լիդեր. նույնիսկ Շեվարդնաձեի օրոք այն, ինչ իր նկատմամբ չկիրառվեց, ինքը այսօր իր ընտրողների նկատմամբ է կիրառում",-կարծում է Արթուր Սաքունցը: Նրա տեղեկացմամբ, ճնշումները սաստկացել են դեռ երեկ գիշերը, երբ մի խումբ հացադուլավորների ու ցուցարարների ուժով հեռացրին հրապարակից, նաեւ ձերբակալեցին կոնֆլիկտների լուծման նախկին նախարար Գեորգի Խայնդրավային:
Նկատենք, որ ընդդիմությունն ընդամենը պահանջում է խորհրդարանական ընտրություններն անցկացնել ճիշտ ժամանակին` ապրիլին, այնինչ խորհրդարանը որոշում է կայացրել իր լիազորությունները երկարաձգելու մասին, որպեսզի ընտրությունները անցնեն նախագահականի հետ միաժամանակ: Հասարակությունը նաեւ պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին: Այստեղ դիտեք ցույցի վիդենո:


Ժողովուրդ ջան որ Վրաստանում են նույնիսկ ճնշում գործադրում, բա ուզում եք մեզ մոտ չլինի…………………………….. Բա հայերը միայն վատն են կարողանում կրկնորինակել, հո լավ բան չեն անի?
Comment by Սոնա — November 8, 2007 @ 11:24 am
Tesnum eq inch ankotrum joxovurd en, ba che menq>.>>>>>>>>>
Comment by Seroj — November 8, 2007 @ 4:11 pm
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին երկրում 15 oրով արտակարգ դրություն է մտցրել: Արտակարգ դրության ժամանակ Վրաստանի բոլոր հեռուստա եւ ռադիոալիքներին արգելվում է լրատվական թողարկումներ հեռարձակել: Բացառություն է միայն Հանրային հեռուստատեսությունը: Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան հայտարարվել էր 48-ժամյա արտակարգ դրություն էր մտցվել միայն Թբիլիսիում:
ՙՆախագահը հատուկ հրամանագրով արտակարգ դրություն է հայտարարել` միայն Թբիլիսիում, 48 ժամով: Սահմանադրության համաձայն, որոշումը ենթակա է խորհրդարանի հաստատմանը: Ժամանակավոր սահմափակումները վերաբերում են հանրահավաքներին ու ցույցերին, եւ, բնականաբար, լրատվամիջոցներով արգելվում են բռնությունների, անհնազանդությունների եւ իշխանությունը տապալելու կոչերը՚, - ասել էր վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Վարչապետի խոսքերով` երկրում հեղաշրջման փորձ է կատարվել:
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=54291
Comment by blansh — November 8, 2007 @ 4:14 pm
Քիչ առաջ հայտնեցին, որ Վրաստանում վաղաժամկետ ընտրություններ են լինելու: Նշանակված է հունվարի 5-ին:
Comment by blansh — November 8, 2007 @ 8:15 pm
ՙՍահակաշվիլին քաղաքական ինքնասպանություն գործեցª բռնի ուժ գործադրելով խաղաղ ցուցարարների վրա, եւ լրիվ ոչնչացրեց առանց այն էլ խաթարված ժողովրդավարի իր իմիջը՚,-
Կարդացեք շարունակությունը`
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=54332
Comment by blansh — November 8, 2007 @ 8:43 pm
Վերջին տարիներին ժողովրդավարության տեսանկյունից Հարավային Կովկասում Վրաստանը առաջատարի դեր էր ստանձնել: Այսինքն` Սահակաշվիլին այսօր դե±մ է գնում այն ուղուն, որի շնորհիվ եկավ իշխանության:
կարդացեք այստեղ`
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=54327
Comment by blansh — November 8, 2007 @ 8:44 pm
hima kocharian@ uraxutyunic 7-rd erknkum a. arden planner a mshakum te vonc a joxovrdin jardelu Levoni haxtanakic heto. de mardun petk a haskanal. bant karox a gna…………….. paykarum a ……….
Comment by Karen — November 9, 2007 @ 11:01 pm
[B]Ես երևում է որ պրծավ իրար անցումը հա՞[/B]
Comment by Arman G. — November 20, 2007 @ 4:15 am
Ես երևում է որ պրծավ իրար անցումը հա՞
Comment by Arman G. — November 20, 2007 @ 4:22 am