Ինչու է ռազմական ոստիկանությունում արջ ու վագր պահվում?
November 5, 2007
Արդեն մի քանի օրը է, ինչ ոչ մի լրացուցիչ տեղեկություն չի հաջողվում պարզել Ռազմական ոստիկանությունում տեղի ունեցած միջադեպի մասին: Միայն հայտնի է, որ մի քանի օր առաջ այս կառույցում պարհվող արջը դուրս է եկել վանդակից եւ հարձակվել հավաքարարի վրա: Վնասվածքները այնքան խորն են եղել, որ կինը հիվանդանոցում մահացել է:
Եվ Ռազմական ոստիկանությունը, եւ մահացածի ընտանիքի անդամները հրաժարվում են որեւէ պարզաբանումներ տալ, սակայն "Արմենիանաուն" պարզել է, որ հինգշաբթի օրը զոհված կնոջ անունը Ժասմին է եղել եւ նա 59 տարեկան է եղել: Արջը նրա վրա հարձակվել է այն բանից հետո, երբ կերակրելու նպատակով բացվել է բանդակը:
Արջը, որին սպանել են` կնոջը ազատելու համար, պատկանել է ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Ասվում է, որ ռազմական ոստիկանությունում պահվում է նաեւ նրա վագրը: "Ա1+"-ը գրել է, որ մի քանի ամիս առաջ ռազմական ոստիկանությունը առաջարկել է արջը տեղափոխել կենդանաբանական այգի, սակայն ազատ վանդակ չլինելու պատճառով այդպես էլ մնացել է տեղում: Ուրեմն, ում է ձեռնատու ռազմականությունում արջ եւ վագր պահել եւ ինչին են ծառայելու այս կենդաներները?


Es lsel em, vor ed archy mi 4 zincarayoxi a kerel u harcy menak ed archy chi……………………Tesnum eq inchqan arji mardu kyanqy, vor kara mi hat hastagluxi archi ker dara……………Hastat tarel pox en gcel archi keraci yntaniqi dimac u asel, vor dzennery ktren texnery nsten………………….
Mek-mek zzvum em es erkric
Comment by seroj — November 6, 2007 @ 6:56 pm
Ցույց արեք, գլուխ ջարդեք, ասեք, թող Լեւնը էս հանցագործության բացահայտումը ու մեղավորների պատժումը իր նախընտրական ծրագրի մեջ գրի:
Իսկ, էն, որ նախորդ տարիներին էլ ա կերել, դա հաստատված չի;
Comment by Ankap — November 6, 2007 @ 6:59 pm
Էլի սրա մասին ուրիշ տեղ ասել են?
Comment by Ankap — November 6, 2007 @ 7:16 pm
Բացի վերեւում դրված լինքերից աչքիս ընկել է նաեւ “Ժամանակ”-ում`
ու Reporter-arm-ի բլոգում:
http://www.zhamanak.com/news/4173/
http://reporter-arm.livejournal.com/6612.html
Comment by blansh — November 6, 2007 @ 7:24 pm
razmakan vostikanutyune inchpes te chi patasxanum?
petq e pahanjel vor patasxanen- orenqov partavor en patasxanel! aynqan petq e “davadit” anel, vor patasxanen!
verjiverjo Vovan ir tane chi pahel ed arje, ayl petakan karuyci taratsqum! ayn vor harazatnere lrum en, haskanali e, lav vaxecrel en, ham el mtatsum en, vor xosen, inch piti poxvi, mardun het ches beri, es irenc chem mexadrum, bayc ete hima lrel, apa vaxe, aryutse mek urishi vra khardzakvi, myus orn el vagre…..
feodalneris teseq….tar qo tane pahi, mi or erexaid vra hardzakveluc es vaxenum? inchu es pahum ashxatanqi texum? vor urishneri erexanerin pataroti? inch iravunqov? u petakan mijocneri hashvin kerakrum es? dzri ashxatuzhn el pahum, maqrum, kerakrum e? mi urish erkrum, ed pashtonyan amotic piti inqnaspan liner, isk sa lrum e…
Comment by R — November 6, 2007 @ 8:29 pm
Մենք ենք մեղավոր ու ամենաշատը էդ կնոջ հարազատները, որոնք ծախված դեմքեր են: Ինչքան ուզում է վաղեցրած լինեն, էդ ակրևոր չի: Եթե մարդ ծապվող է ու սեփական մորը կամ կնոջը կծախի, ապա նա առանց վախեցնելու էլ դա կանի:
Ու այսպես ծախված զանգվածներով Հայաստանը գլորվում է դեպի անդունդ…Վաճառվում է խորագրով…ձայն, մայր, կին, հավատարմություն, հավատ, ընկեր, բարեկամ…և այլն…մենակ թե շատ փող տվող լինի…
Comment by ՀՀ Քաղաքացի — November 7, 2007 @ 1:20 pm
Սերոժ ջան, մի հուսահատվի: Այդպես էլ ա պատահում, չնայած այդքան էլ համաձայն չեմ քեզ հետ: Մի գւցե այդ կինը ոչ մեկին էլ պետք չէր, դրա համար էլ ոչ մոկ ձայն չի էլ հանել:
Բայց դե ամեն դեպքում արջն էլ էր մեղք: Պետք չէր նրան սպանել այն բանի համար, որ մարդ էին գցել դեմը ու ասել էին կեր:
Այստեղից կարող ենք հետևություն անել, որ Վ. Գասպարյանը ………………..!!!!Ինչպես կարող էր թողնել, որ իր կենդանուն սպանեին?
Comment by Unique — November 7, 2007 @ 7:58 pm
de vor DOD@ gazananoc unena, txekn el uzum en mi banov Tagavorin nmanvel, che? himi @ndunvac a…………..
Comment by Karen — November 9, 2007 @ 10:58 pm