Ովքեր եւ ինչու են գրում այս բլոգում?

November 2, 2007

“Ա1+”-ի ընթերցողներին ամենաշատը հետաքրքրում է ՀՀ ապագա նախագահը, նախագահի կինը, թե որտեղ են հանգստանալու ամռանը եւ լրատվամիջոցների անկողմնակալ լուսաբանումը: Ահա սա պարզեցինք “Ա1+”-ի բլոգի 6 ամիսների արխիվում դիտանցից: Թվաքանակով ամենաշատ մեկնաբանությունները եղել են այս թեմաների շուրջ եւ ընթերցողները ամենաակտիվը եղել են այս թեմաների քննարկման ժամանակաշրջանում:

25-ից մինչեւ 67 մեկնաբանություն մեկ թեմայով եղել են հիմնականում քաղաքական վերնախավի եւ առաջիկա նախագահականի մասին նյութերում, 3 նյութերում էլ լրագրողների նկատմամբ բռնարարքների եւ լրատվամիջոցի գործունեության դադարեցման առթիվ: Քիչ մեկնաբանությամբ, բայց արագ արձագանքով եւ ակտիվ դիսկուսներով ընթացել են նաեւ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի ազատման, հոմոֆոբիայի դեմ պայքարի եւ միասեռականների խնդիրների օրը, ինչպես նաեւ Հայաստանում կրոնական ազատությունների խնդրով նյութում:

Նյութերի թեմաներն ու մեկնաբանությունների ձեւն ու ասելիքը հաշվի առնելով` կարելի է ենթադրել, որ “Ա1+”-ի բլոգը կարդում են հիմնականում միջին տարիքի մարդիկ` խիստ քաղաքականացված, որոշակի ձեւավորված ճաշակով եւ սեփական կարծիքով` ինչի արդյունքում հաճախ բանավեճերը մինչեւ 2-3 օր անընդմեջ շարունակվում են:

“Ա1+”-ը առաջարկում է Ձեզ գրել բոլոր այն թեմաները, որոնց մասին կուզեիք խոսել եւ նյութ տեսնել բլոգում: Սպասում ենք նաեւ Ձեր դիմում-բողոքներին ու առաջարկներին, ինչպես նաեւ կարծիքին` բլոգի ընթերցողների "տեսակի" մասին: Շնորհակալություն:

15 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/11/02/94/trackback/

  1. Ի դեպ, բլոգում մի հոգեբան փորձել է վերլուծել այստեղ ակտիվ գրողների հոգեբանությունը: Կարդացեք այստեղ` 16-րդ մեկնաբանությունում…
    http://a1plus.blogsome.com/2007/09/07/63/

    Comment by blansh — November 2, 2007 @ 1:46 am

  2. Եթե էդ մեկնաբանության հեղինակն իսկական հոգեբան ա, ապա ես Անգլիայի թագուհին եմ:

    Comment by Լուսինե — November 2, 2007 @ 6:31 am

  3. Lusine jan, inchu es hogebanin viravorum, inq@ lav el jokel e inch inchoc a eu ov ova:
    Blansh jan, arajarkum em qaxaqakanneri koxqin naev aveli hasarakakan nyuter dnel qnnarkman: te che Levon, ha Levon, hognum enq:
    Kareli a sportayin tema @ntrel, orinak es verjers dzer ejum kardaci, vor haj sportsmen@ paxel er amerika, u vor dranic heto mer sportsmenner@ despanatan het xndirner en unenalu.et nyut@ vripel a achqicd???
    @ndhanur armamb dzer blig@ shat lavn a, temanern el en lav@, du el es lav@:
    bolor nranc ovqer kardum en, bajc chen grum, xndrum em duq el arcaganqeq:spasum em:

    Comment by original Arman — November 2, 2007 @ 1:47 pm

  4. nkatel em, vor vrchapeti masin cheq grum,inchu????
    mtacum eq hayhoyoxner shat klinen????
    te, pashtpanoxner@ lav klinen???
    kareli e porcel

    Comment by LINA — November 2, 2007 @ 1:57 pm

  5. original Arman ջան, հոգեբան լինել չի նշանակում մենակ ջոկել ինչն ինչոց ա, և ով ով ա: Էդ երևի մեզնից շատերն էլ ջոկել են: Հոգեբանը պետք ա իմանա իրա ջոկածի հետ ինչ անել: Ի լուր աշխարհի հատուկ անձանց գնահատականներ տալը և բլոգում պիտակներ փակցնելը պրոֆեսիոնալ հոգեբանի կեցվածք չի: Նամանավանդ, որ տվյալ մարդիկ իրան չէին խնդրել այդ անել:

    Բլոգում (և առհասարակ) մենք իրավունք ունենք ընդունել կամ չընդունել, աջակցել կամ քննադատել ԿԱՐԾԻՔՆԵՐ, ԱՐԱՐՔՆԵՐ, ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, և այլն: Բայց մասնակիցներին, որպես ԱՆՁ, որակավորելը և բնութագրելը հարված ա գոտկատեղից ներքև:

    Իմ կարծիքով, մարդիկ պետք ա վստահ լինեն, որ այս բլոգում իրանք ընդունվում են այնպիսին ինչպիսին որ կան: Իսկ քննարկումը պետք ա ծավալվի թեմաների ու գաղափարների շուրջ: Անձամբ ինձ շատ ա դուր գալիս այս բլոգի թեմաների, մասնակիցների և կարծիքների բազմազանությունը: Շատ հետաքրքիր դեմքեր կան, ողջունելի ա:

    Comment by Լուսինե — November 2, 2007 @ 5:58 pm

  6. Լուսինե ջան,Ինչ-որ տեղ ճիշտ ես: Բայց դե ինքդ ասացիր, որ թող ամեն մեկը գրի էն, ինչ ուզում ա: էտ մարդն էլ գրելա իր անձնական կարծիքը:Ամեն դեպքում հետաքրքրիր էր կարդալ: Արմեն ջան, էլի գրի, հետաքրքրությամբ կկարդամ:

    Լուսինե ջան,էտքան ագրեսիվ պետք չի լինել:

    Comment by օրիգինալ Արման — November 2, 2007 @ 6:45 pm

  7. օրիգինալ Արման ջան, շատ ցավում եմ, որ դիրքորոշումս քո կողմից ընդունվեց որպես ագրեսսիա : Բայց դե մի կերպ կդիմանամ … :)

    Ինչի մասին եմ աղաղակում այստեղ … պարզապես էն բանի մասին, որ պետք ա էթիկայի գրված և չգրված կանոններ լինեն բլոգում, որպեսզի մարդիկ ավելի ազատ մասնակցեն ու իրանց պաշտպանված ու ապահով զգան:

    Եթե մասնագետը ի լուր բոլորի հայտարարում ա, որ ‘’Նինան սահմանափակ աղջիկ ա'’, ‘’Սերոժն ագրեսսիվ դաշնակ ա'’, ‘’Saucy-ն ինքնահաստատման խնդիրներ ունի'’, և այլն, և այլն, դրանով իսկ խարան ա դնում նրանց ենթագիտակցության մեջ, որը հետո կարող ա վեր ածվել մի հատ մեծ աղյուսե բլոկի’ կաշկանդելով իրանց ինքնաարտահայտվելու ազատությունը:

    Դրա համար եմ ասում, որ եթե ուզում ենք, որ մարդիկ ավելի ակտիվորեն մասնակցեն բլոգին, պետք ա անձնական կարգի որակավորումներից զերծ մնալ:

    Comment by Լուսինե — November 2, 2007 @ 8:50 pm

  8. Lusine jan, du arden indz dur es galis, skzbunqayin axchik es, lav a!!!!!!!!!!!!!!!!
    Isk yndhanrapes ed hogebany edpisi depq a, inch ases, tox gri, ira asacn el a hetaqrqir!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    Temaner….indz hetarqrum a hasarakakan shat xndirner, mardik vonc en aprum marzerum, inch en utun u hagnum, indz yndhanrapes hetaqrqrum a lav erajshtutiun, orinak Rock kam Jazz kam Opera, mer mamulum menak papsayi masin en grum, adidnia.

    Comment by Seroj — November 3, 2007 @ 4:43 pm

  9. Indz haykakan jamanakic grakanutiunn el a hetaqrqrum, dra masin el ekeq xosenq.
    Ha, shnorakal em A1+, vor hnaravorutiun es talis mez temaner aracharkelu u lsu es mer karciqy

    Comment by Seroj — November 3, 2007 @ 4:47 pm

  10. Ինչ դիմում-բողոք ունենք հա? Ուրեման, նախ շատ են բլոգում թափթփուկները եւ բոլորին հավասար արտահայտվելու հնարավորություն է տրվում, ինչը վիրավորական է ինձ համար, որոշ մեկնաբանություններ պետք է ջնջվեն: Հետո, որպեսզի ես հավատամ, որ Ա1-ը անկախ է ու ՀՀՇ-ական մամուլ չէ, կուզենամ բլոգում կոալիցիոն ուժերի մասին նյութեր տեսնեմ: Բացի այդ, ես համարյա ոչինչ չգիտեմ այս բլոգը վարող Բլանշի մասին, բացի նրանից, որ ինքը Ա1-ից ա, ուզում եմ իմանալ, թե ով է մեզ քննարկումների մղում եւ ինչու: Բլանշ, ինչ կրթություն ունես, ինչքան ժամանակ էս բլոգ վարում եւ փորձ ունես, կուսակցական ես, քանի տարեկան ես, որտեղ ես ապրում, ինչու պիտի քո բլոգում գրենք ու նման բաներ: Պատասխանիր խնդրում եմ:
    Ես միանում եմ նախորդ մեկնաբանողների ասածներին հասարակությանը վերաբերվող շատ ավելի հոդվածների հարցով եւ ասում, որ դրանք իրոք կարեւորն են եւ բլոգում պակասում են բամբասանքները:

    Comment by Նանա Ղազարյան — November 4, 2007 @ 2:51 pm

  11. Ես էլ Բլանշի մասին ոչինչ չգիտեմ, բայց ճիշտն ասած, բլոգին մասնակցելու համար ինձ բոլորովին պետք չի իմանալ մանրամասներ Բլանշի մասին: Բլանշի աչքերի գույնից կախված իմ կարծիքներն ու սկզբունքները չեն փոխվելու: Իսկ ինչ վերաբերվում ա նրան, թե ով ա մեզ ‘’մղում'’ քննարկումների, ապա պետք ա ասեմ, որ մենք ինքներս ենք որոշում և ընտրում ‘’մղվել, թե չմղվել'’: Եվ ինչպես ասում է հին Անգլիական ասացվածքը. Մեկի համար թափթփուկը մի ուրիշի համար գանձ կարող ա լինել:

    Անձամբ ես մասնակցում են այս բլոգին, որովհետև Ա1+ -ը հատուկենտ մնացած ոչ իշխանալեզ լրատվամիջոցներից մեկն ա, ու համարում եմ, որ իրենց մասնակցությամբ մարդիկ իրենց աջակցությունն են ցուցաբերում անկախ լրատվամիջոցներին:

    Ինչ վերաբերվում ա թեմաներին, ապա կուզենայի, որ արծարծվեն այնպիսի հարցեր, որոնք ուղղված են պատճառների հայտնաբերմանը, ոչ թե հետևանքների վերացմանը: Օրինակ’ ոչ թե վերցնենք ԼՏՊ-ի, Ռոբիկի, Սերժիկի նման հատուկ անհատների ու քններկենք իրանց ճիշտ ու սխալ լինելը, այլ փորձենք հասկանալ, թե մենք, որպես ազգ ու հասարակություն, էդ ոնց արեցինք ու ինչ չարեցինք, որ իրանց նստացրեցինք մեր գլխին: Վերջ ի վերջո, ամեն ժողովուրդ արժանի ա իր իշխանություններին:

    Շատ կուզենայի, որ քննարկվեր այն հարցը, թե ինչպես կարելի ա մեր ժողովրդին ավելի քաղաքականապես հասուն ու կրթված դարձնել: Որ ամեն հայ իրեն համարի էս երկրի տերը և պատասխանատուն, և հասկանա, որ կոպեկի հետևից վազելն ի վնաս մյուսների ի վերջո բումերանգի նման իր ու իր երեխաների ճակատին ա գալու:

    Comment by Լուսինե — November 4, 2007 @ 8:53 pm

  12. Լուսինե ջան, ոնց կապ չունի աչքերի գույնը, դարեր ի վեր մեր ժողովրդի համար հսկայական նշանակություն ա ունեցել, ընենց, որ Բլանշ կգրես աչքերիդ գույնն ու քաշդ ու բոյդ էլ, թե չէ, էլ չենք գրի բլոգում:
    Ինձ էլ շատ հետաքրքրում է աղջիկների հոգեբանությունը ի տարբերություն հայ ազգի ողբերջության հոգեբանությոնա, թող իրար սիրենք, էլ ողբերգություն չի լինի, թե չէ ինչ թաղման փող?????????????????????????????

    Comment by Սեվակ — November 5, 2007 @ 12:50 am

  13. Blansh jan, voch mi ban el mi gri. tox nranq qez janachen qo ceragrov, voch te boyov kam mazeri guynov.

    NAna Xazaryan jan, azem, vor A1+-i plyus@ henc nranum e, vor na cayni iravunq e talis bolorin

    Comment by original Arman — November 5, 2007 @ 4:58 pm

  14. Es uzum em kardal mazeri ev exunqi qnamqi masin, inch ka vor, hnaravor e, che?

    Comment by Vardush — November 5, 2007 @ 6:24 pm

  15. ՆԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ ջան, ինձ բացարձակապես դուր չեկավ քո գրածները: Ինչ է նշանակում թափթփուկ? Իսկ դու ով ես? Այնուամենայնիվ քեզանից հաստատ ինչչոր մեծություն չես ներկայացնում, հակառակ դեպքում այսպիսի բաներ չէիր գրի:
    Ես ԿԱՐԾՈՒՄ եմ, որ լավ բլոգը այն բլոգնա, որտեղից ոչ մի մեկնաբանություն չի հեռացվում:
    ԲԼԵՆՇ ջան, կոնկրետ ինձ համար մի քիչ ձանձրալի ա, որ անընդհատ միայն քաղաքականությանը վերաբերվող հարցեր ենք քննարկում:

    Comment by Unique — November 5, 2007 @ 10:15 pm

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.