Վազգեն Մանուկյան նախագահը

October 29, 2007

Վազգեն Մանուկյանը անկախ ամեն ինչից առաջադրվելու է 2008թ Նախագահի ընտրություններում: Այսինքն` նրա մտադրությունը մնացել է նույնը Լեւոն Տեր-Պետրոսյանի` առաջադրվելու հայտարարությունից հետո: Հիշեցնենք, որ մինչ իր այս հայտարարությունը, ՀՀ առաջին նախագահը տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումների շարքում հանդիպել էր նաեւ նրան:

ՙՄեր կուսակցությունը համաձայնություն է տվել եւ ես դնելու եմ իմ թեկնածությունը: Ով է դնելու, ով չի դնելու, դա առանձին հարց է՚,- ՙԱ1+՚-ին ասաց Վազգեն Մանուկյանը: Վազգեն Մանուկյանը նաեւ բացառում է, որ Նախագահի ընտրությունների որեւէ փուլում կսատարի Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ինչպիսի մրցակցություն է ակնկալվում այդ պարագայում: ՙՄրցակցությունը լավ կլինի, թե վատ, հիմա դրա մասին չեմ ուզում խոսել: Բազմաթիվ գործեր կան անելու: Ինչ վերաբերվում է նրա դնել, չդնելուն, ապա նա բացի սովորական թեկնածու լինելուց, նաեւ առաջին նախագահ է եղել, եւ իր օրոք Հայաստանը ինչ-որ վիճակում է եղել: Դա առանձին խոսակցություն է եղել, որ հիմա չեմ ուզենա խոսել, բայց մի օր դրա մասին էլ կխոսենք՚,- նշեց ԱԺՄ առաջնորդը:

38 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/10/29/p93/trackback/

  1. Voxjuneli e masnakcutyun@. Sakayn tagnapali e ayn hamarutyun@, vorov Vazgen@naxapes asum e vor Levonin chi ognelu voch aaji voch el yerkord pulum.

    Comment by Karen — October 30, 2007 @ 10:42 am

  2. Es iren hargum em, lav mard a

    Comment by Arturo — October 30, 2007 @ 1:56 pm

  3. Arturo, lav mardik shat kan, sakayn voch bolri hamar e naxagahi kochum@.

    Comment by Unique — October 30, 2007 @ 3:02 pm

  4. Ed naxagahy kochum e, te anecq?????????????????

    Comment by Nina — October 30, 2007 @ 6:10 pm

  5. ժողովուրդ ջան, նախօրոք ասեմ, որ անձամբ Վազգենի դեմ ոչ մի բան չունեմ, անգամ նրան լուրջ մարդ եմ համարում: Բայց էն, որ ինքը նախագահ չի դառնա դա ինչպես ասում են` կույրին էէլ է տեսանելի: Ուրեմն էլ ինչու մեյդան ընկնել???? Մեկ ա ընտրությունը ծավալվելու է Սերժի ու ԼՏՊ-ի միջեւ: Հիմա Վազգենը պիտի որոշի` ում կողմից է ինքը: Ու ինչքան շուտ որոշի, ավելի լավ իր համար: Եթե համաձայն չեք արձագանքեք: Սպասում եմ:

    Comment by օրիգինալ Արման — October 30, 2007 @ 8:09 pm

  6. Hamadzayn em Arman, inch vor tex chist es, bayc de inch es bacardzak bacarum??????????????

    Comment by Nina — October 30, 2007 @ 11:24 pm

  7. Բոլորին ողջույն:)))

    Ուրեմն վերջերս մեր հայրենակիցներից մեկ, ինձ մի էլեկտրոնային նամակ էր ուղարկել, հարցնում էր՝ … exbajr inz hetaqrqrzum e naev qo kartsiqy Artashes Gexamyani ev Vazgen Manzukyani masin…

    Արտաշի մասին կարծիքս բացասական է, այդպես էլ պատասխանեցի, Իսկ Մանուկյանի մասին գրել էի հետեւյալը՝ …Manukyanin misht @nkalel em, mer SHARJHMAN ankexts nviryalneric mek@: Indz hamar sa aveli karevor e, qan ajn bolor hartserum, voronc depqum dem em exel … es chem uzum havatal, vor hankardz V.Manukyan@ karox e aynqan vrizharru linel, vor hanun Hayastani chgna zohoghuthyunneri … es chem uzum havatal, vor hankardz V.Manukyan@ karox e xochndotel zhoghovrdi miasnuthyun@:
    Inchpes? Verjin tariner@ hstak cuyc en talis, vor ir retinq@ shat-shat e ijel: Ev @st indzh ethe V.Manukyan@ aysor irakanum unena 10 tokos, apa Ter-Petrosyanin miavorvelu depqum, ayd miasnuthyan koxmn en theqvelu shat aveli dzayner, vor arandzin arandzin voch mekin chein gnalu: Parz asem` hiasthaphvat zangvatsnerin karogh e votqi hanel…
    Հիմա ինչպես տեսնում ենք, ինքը պնդում է, որ ցանկացած դեպքում դնելու է իր թեկնածությունը. Լավ չի, իրոք լավ չի: Ախր ով-ով, բայց գոնե Վազգեն Մանուկյանը այսօր լավ գիտի, որ այն թիմով, որով ինքը 96 ներկայանում էր, դա կուսակցություն չեր: Տեսեք ԱԺՄ-ից քանի հայտնի անուններ գիտենք ( ինքն էլ հետները՝ հինգն-վեց, լավ յոթ)՝
    1. Դավիթը Վարդանյան. Քոչարյանի կողմից սեփականաշնորհման նախարարի պաշտոնն ստացավ ու հենց առաջին օրվանից մոռացավ ժողովրդին էլ, ԱԺՄ սկզբունքներն էլ, էլ չասենք որ շաբաթը մեկ լրագրողները առավօտ գիշերով այս ու այն կազինոյից դուրս գալուց էին բռնացնում:

    Սեյրան Ավագյան. Միշտ գոռում էր իշխանությունների հակաժողովրդական արարքների մասին, բայց ինչ Քոչարյանաի խորհրդականը դարձավ, մոռացավ եւ ժողովրդավարությունը ու եւ բոլոր այն սկզբունքները որոնց մասին հաճախ էր գոռգռում ու սկզբունքայինի համբավ վայելում :
    2. Արշակ Սադոյան. Նախկինների օրոք կատարված ապորենիություններից էր խոսում ու հենց դրանով ժողովրի սիրելին դառնում : Հիմա չի խոսում, ավելի ճիշտ՝ հիմա չե´, այն պահից, երբ հայտնի դարձավ որ իշխանությունների կողմից ծածուկ հովանավորվում է : Գոռգրում էր Բագրատյանի հասցեյին, իսկ երբ վերջինս իրեն հրապարակավ բանավեճի եր հրավիրում, չեր համաձայնվում. «ես իմ ասելիքը ասում եմ, թող Բագրատյանն էլ իրենն ասի, ժողովուրդն է որոշում մեզնից ով է ճիշտ…» : Կարճ կապեմ՝ պոպուլիզմի հրաշալի վարպետ :
    3.Շավարշ Քոչարյան. Սրա մասին էլ շատ չխոսեմ, միայն հիշեցնեմ որ իր հեղինակած օրենքի (որի վտանգը զգում էին ու այդ օրենքի վտանգավորության մասին խոսում էին միայն նախկինները) շնորհիվ փակվեց մեր սիրելի Ա1+-ը : Չհաշված, որ ՀՀ ներկայիս իշխանությունների այդ ու այլ չարագործությունները Եվրոպառլամենտում սրբագրելու պարտականությունն էր իրականացնում (ճիշտ՝ Գեղամյանի նման) :
    Ո՞վ մնաց, հա Ֆիլոն՝ նույն ինքը՝ վերջին տարիներին հայտնի Հանրապետական՝ Ֆիլարետ Բերիկյանը : Ժամանակին ԿԸՀ-ում ԱԺՄ ներկայացուցիչն էր : ԱԺՄ գոռում էր ընտրությունները խատտվել են, իսկ նա հանձնաժողովում դրական եզրակացություններ էր հայտնում (նույն կերպ Պավել Եդիգարյանը ԿԸՀ-ում վարվեց : Հետո ԱԺՄ-ից հեռացրին, բայց հետոն ի՞նչ…

    Մի խոսքով որքան էլ հիշողություս փորփրում եմ, Վազգեն Մանուկյանի թիմից մի մարդ չեմ գտնում, որ մինչեւ հիմա իր կողքին մնացած լինի : Սկզբունքային տղաներ էլ կայն, օրինակ Վարսանյան Վահեն, նա էլ լքեց ԱԺՄ-ն, հնարավորություն ուներ իշխանությունների թիմ մտնելու ու հաստատ բարձր պաշտոններ ստանալու, բայց չգնաց :

    Ժամանակին երբ Վազգեն Մանուկյանը հեռանում էր ՀՀՇ-ից, Ռուբեն Հախվերդյանը նրա մասին հրապարակավ ասաց, թե նա նման է այն մարդուն, որին կուլ տվեց իր իսկ ստեղծած մոնստրը…

    Comment by Վահագն Ղուկասյան — October 31, 2007 @ 2:24 am

  8. Շատ ուշագրավ է տեսնել ՀՀՇ-ականների կտրուկ ակտիվացումը բլոգում: Հետաքրքիր է իմանալ, թե արդյոք սա ԼՏՊ-ի նախընտրական պայքարի մասն է կազմում, թե պարզապես պատահականություն էր, որ հանկարծակի սկսեցին բլոգը հեղեղել Լևոնական կոչերով:
    Ինչ վերաբերվում է նրան, որ Վազգեն Մանուկյանը ԼՏՊ-ին չի սատարելու … Ցանկանում եմ հիշեցնել, որ 96-ին Մանուկյանը ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ նախագահն էր: (Եկեք մի կողմ թողնենք, թե ամեն մեկս ինչ կարծիք ունի նրա մասին:) Բայց Լևոնի փառասիրությունը թույլ չտվեց, որ գահը արժանապատվորեն հանձնի այն ժամանակվա ժողովրդի ընտրյալին: Հիմա ոնց ակնկալենք, որ Վազգենը, կամ որևէ մեկս, աջակցի Լևոնին: Չեմ կարծում, որ Մանուկյանն այդ անում է վրեժխնդրությունից դրդված: Իմ կարծիքով չի աջակցելու, որովհետև չի համարում, որ Լևոնի վերադարձը ճիշտ տարբերակ է երկրի համար:

    Comment by Լուսինե — October 31, 2007 @ 4:49 am

  9. Վողջույն blansh, գիտես քեզ անկեղծորեն շնորհակալություն պիտի հայտնեմ: Մի-քանի օր առաջ ինձ, իմ 2002Թ. պատրաստած վեբ սայթի մասին հարցրեցիր: Ասացի որ այն ինձ այլեւս հասանելի չի, ու չեմ կարող թարմացնել: Հետո մտածեցի՝ իսկ ինչու՞ նորը չպատրաստեմ: Մի ոոսքով արդեն երեք -չորս օր է դրանով եմ զբաղված, դեռ բոլոր նյութերիս նույնիսկ կեսը չեմ հասցրել տեղադրել, բայց այս պահի դրությամբ այնքան նյութեր եմ տեղադրել, որ դրանց ուսումնասիրելու համար հաստատ տասնյակ օրեր կպահանջվեն: Հա ի դեպ ասեմ որ նյութերումս, երբ անրադառնում եմ որեւէ փաստի, դրանց լուսապատճեները նույնպես տեղադրել եմ ու հղումները հենց նյութերում դրել: Մի խոսքով, նորից շնորհակալություն:)

    Հ.Գ. բոլորի համար,
    «Հոկտեմբերի27»-ի դեպքերին վերաբերվող նյութերին, փաստերին, փաստաթղթերին վերաբերվող հոդվածների, հետաքննական-վերլուծական նյութերին ծանոթանալու ցանկությու ունեցողները կարող են սեղմել ստորեւ գրված՝ անուն ազգանունիս վրա եւ կբացվի այս էջը՝ http://septemberi21.blogspot.com/ .

    շնորհակալություն

    Comment by Վահագն Ղուկասյան — October 31, 2007 @ 7:08 am

  10. Բարեւ Լուսինե, քո գրածների հետ համաձայն չեմ, սակայն բանավիճելու խնդիր չեմ տեսնում: Որովհետեւ համաձայն եմ ասածներիցտ հենց այն մտքի հետ, որը փակագծում ես արտահայտվել՝ (Եկեք մի կողմ թողնենք, թե ամեն մեկս ինչ կարծիք ունի նրա մասին:) Ինչ վերաբերվում է մնացածին, ապա դրանք իրոք կարծիքներ են, տվյալ դեպքում՝ քո կարծիքն է:

    Սակայն մի կող թողնելով, թե նրա (Մանուկյանի) մասին կարծիքս, փաստում եմ, որ՝ 1. Ապագան առջեւոմ է, անհրաժեշտ է առաջ նայել,
    2. Մեր պետական ու հասարակական շահը այսօր, գործող իշխանություններից Հայաստանն ու Հայաստանցուն ազատելն է: Եւ եթե մեր լավագույն Մտավորականներից մեկը, 96-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին ամենուժեղ քննադատող, ակադեմիկոս Ռաֆայել Ղաղարյանը կարող է առաջնորդվել ՀՀ պետական շահերով ու մի կողմ դնել Տեր-Պետրոսյանի հետ ունեցած տարաձայնությունները: Նորից կրկնեմ՝ Հանուն Հայաստանի Հանրապետության, որեմ նույն կերպ էլ պետք է մտածի Վազգեն Մանուկյանը: Որովհետեւ ակնհայտ է, որ այսօր Սերժին հաղթելու միակ ռեալ շանսը Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբվելն է: (իմ անձնական ձեւակերպմամբ՝ այսօր պայքարը Ռուսաստանի ու Հայաստանի հանրապետության մեջ է):
    Եվ 3-րդ, եթե չի միանալում, ուրեմ՝ ա. կամ վրեժխնդրությամբ է առաջնորդվում: բ. համաձայն է Սերժ Սարգսյանի «գույք պարտքի դիմաց» ու ՌԴ-ի օգտին կատարվող այդ կարգի նրա մյուս բոլոր ծրագրերի հետ: գ. կամ էլ, այս ընթացքում կատարել է այնպիսի մի արարք, որը զոհն է դառձել, ու հիմա շանտաժի է ենթարկվում: Կա նաեւ չորրորդ տարբերակը (բայց հավատա, չորրորդը միտքս է հուշում, բայց սրտով չեմ ուզում դրան հավատացած լինել), դա էլ այն է, որ ցանկանում է դնել իր թեկնածությունը, որպիսի իր վստահված անձանց տեղերը ծախի: Արտաշի կամ Արթուրի մասին հենց այս կարծիքին եմ (դե ամեն վստահված անձի դեպ մինիմում 500$ , քիչ գումար չի…

    Comment by Վահագն Ղուկասյան — October 31, 2007 @ 7:40 am

  11. Lusine, Vazgen@ ink@ hamozvac che vor haxtel e @ntrutyunnerum, du inchpes es vorpes katarvac past nerkayacnum da? Xndir@ parz e. Kocharyanakan xuntan (kam avlei jisht Rusakan expansionizmi hlu caraner gubernator kocharyani u serjiki hancagorc klan@) petk e ishxanutyunic heracvi !!! verj. Hayastan@ xextvum e dranc dzerkin. Ov karox e aysor lavaguyns katarel ayd xndir@? Dashnakcutyun@? kaskacum em, Nax nrank el en haytni rusakan shaherin carayelu irenc patrastakamutyan mej, yerkrordn el dashnakcutyan elektorat@ kayun e bayc pokr, nuynisk ishxanutyan het koaliciayi tarinerin 10-15 %-ic ayn koxm chi ancnum. Gexamyan@, et demagog@? serjiki xonarh caran. kamelion artur@ vor jambaric jambar e vazum yev um carayel e petk carayum e mi kani kopeki hamar? Vazgen@? ur a ir tim@? kani ANDZ e aysor Vazgeni shurj@ hamaxmbvac? Hayrikyan@? kaskacum em. Aysorva xndir@ karox e lucel miayn Ter-Petrosyan@. verjacav. U kluci. Ir amboxj mecutyun@ kayanum e henc nranum vor na jisht hashvarkac dzevov anum e ir gorc@ ankax nranic iren ov kmiana kam chi miana. Nuyn dzevov haxtec paterazmum, ayn jamanak yerb nuyn AJM-n u dashnakcutyun@ sabotaji ein yentarkum front@, nuyn dzevi el khaxti es hancagorcnerin. Joxovrdov khaxti. Hamozvac exi. Isk Vazgeni Ter-Petrosyanin mianal chmianalu harc@ indz aynkan chi huzum. Kmiana, lav ir hamar, kaxakakan reabilitaciayi karox e entarkvel, chi miana, verjnakanapes mecn Vazgen Manukyanic kmna ir kinaxndrutyan u egoyi dzerk@ krankn @nkac mi kaxakakan diak ….. cavok ……..

    Comment by Karen — October 31, 2007 @ 8:15 am

  12. Ողջույն Վահագն, քիչ առաջ նայում էի Ձեր նոր բլոգը…
    Ափսոս հիմա քիչ ժամանակ ունեմ, որովհետեւ մանրամասն կարդալ է պետք` “հոկտեմբերի 27-ի հանրագիտարանը”:
    Ի դեպ, տեսել եք blogspot-ը նոր` մեծ տարածքով ձեւեր էլ ունի, interface-ն էլ նախորդներից լավն է, թե ժամանակ ունենք մի հատ աչքի անցկացրեք, լավն են:

    Comment by blansh — October 31, 2007 @ 2:27 pm

  13. ՆԻՆԱ ջան,չեմ բացառում ուղակի ռեալ եմ նայում: Չնայած ՍԵրժ-Լեւոն պայքարում կարող են շահել ԴԱշնակները,ովքեր ինչպես միշտ կհայտարարեն, որ իրենք ոչ ձուկ են, ոչ միս:

    Դիմում եմ բոլոր քաղաքական գործիչներին- մի ԱՅԼԸՆՏՐԱՆՔ գտեք մեզ համար,որ ընտրենք.
    Արթուր Բաղդասարյանին, Արամ Կարապետըանին, Վազգեն Մանուկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Ստեփան Դեմիրճյանին, Արամ Սարգսյանին եւ մնացած բոլորին, ովքեր իրենց ընդդիմություն են համարում/անգամ Դաշնակներին/ - խնդրումեմ միացեք ու միկարգին թեկնածու որոշեք: Կարեուոր չի թե ով է, կարեւոր է որ ոչ ներկա է, ոչէլ անցյալ. մենք ապագա ենք ուզում:

    Comment by օրիգինալ Արման — October 31, 2007 @ 6:33 pm

  14. I don’t know who this gay, but I don’t like him from first sight
    P.S. answer me in english,please

    Comment by georgi from tbilisi — October 31, 2007 @ 6:57 pm

  15. Lusine jan, et HHSh-akanneriaktivutyamb mi uraxaci. moracel es vonc einq momiluysi tak das sovorum?
    Hamel en,vor Serg@ vatn a chi nshanakum,vor Levonin petq a @ntrenq, ba? Ha Vazgen@ dgvar @ntrvi,ira gamketrn ancel a, ba:

    Comment by lina — October 31, 2007 @ 8:42 pm

  16. Georgi jan, asem qez. vor yes el shat lav english gitem, bajc inc dzev chem talis, himar baner el chem grum.I don’t know who this gay,ibr inch? chgites mi gri. Es spyurqahayer@ lriv senc dzevavor en.
    knereq,mi qich taqaca

    Comment by lina — October 31, 2007 @ 8:45 pm

  17. Lina - i demqutyun@ durs ekav!
    Isk inch veraberum e Vazgenin, iharke chi @ntrvi, bays es mard@ inch miana kam Levonin, kam el Serjin, ete gaxaparner@ chi kisum,(De gaxapar kam lav vat linel).
    uzum a tox arajadrvi, iharke meka chi @ntrvelu.Bayc ayn vor mer @nddimutyun@ aynqan, knereq, himar a vor chi karoxanum miasnakan teknacuov handes gal, shat vat e.iranq shat kshahein u hnaravorutyunner@, shanser@ aveli mec klinein, bayc de hay enq chen karoxanum miasnutyun gtnel , hamaxmbvel….

    shat vat e, shat u amenavat@ ena vor @ntrelu enq KEXTI u KEXTI mijev, erkusn el kext en!!!!nkati unem LTP-in ev Serjin. lav chi!
    ha,

    mek el mi xndranq-karj greq eli kam el parberutyun toxeq aranqnerum, mernum em minchev kardum em

    Comment by lilit — October 31, 2007 @ 9:30 pm

  18. Lina, ինչ ուրախության մասին ա խոսքը: Եթե գրածս ուշադիր կարդաս կտեսնես, որ ոչ մի ուրախության նշույլ անգամ չկար:

    Georgi, if you want to be answered in English you should learn English better. Who’s gay? Did you mean gay or guy? They mean totally different things. Next time spell check your entry before posting it, please. Aba :)

    Comment by Լուսինե — October 31, 2007 @ 9:30 pm

  19. Բարևներ բոլորին,

    Վահագն և Կարեն,

    Նախ որոշ պարզաբանում մտցեմ իմ տեսանկյունների վերաբերյալ, որ թյուր կարծիք չստեղծվի: 1) անձամբ այն կարծիքն ունեմ, որ Վազգեն Մանուկյանը ներկա դրությամբ նախ չի ընտրվի, իսկ եթե հանկարծ ինչ-որ մի հրաշքով ընտրվեց էլ, չունի բավարար դիվանագիտական կարողություններ երկիր ներկայացնելու համար, 2) համարում եմ, որ Լևոնը, որպես անձ ու անհատ, ունի այն խարիզման ու զանգվածներին հիպնոսացնելու աստիճան կլանելու կարողությունը, որ, էլի եմ նշում, որպես անհատ, միակ լուրջ հակակշիռը և ակտիվացումը կարող է բերել քաղաքական դաշտ: Ես նրան բոլորովին չեմ թերագնահատում:

    Բայց, չեմ համարում, որ երկիրը կեղտի կույտից հանելու միակ միջոցը մի ուրիշ կեղտի կույտի մեջ գցելն ա: ՀՀՇ-ն հիմա փորձում ա անել այն, ինչ արեց 88-ին: Այսինքն, ինքնանպատակ դարձրեց գործող իշխանությունների տապալումը ու եղած համակարգի կործանումը, առանց մշակված հետագա քայլեր և այլընտրանքներ առաջադրելու:

    Հիմա երբ դուք ասում եք, որ կարևորը ներկայիս իշխանությունների տապալումն ա, իսկ մնացածը, կարևոր չի, ինձ շատ մտահոգում ա: Ախր էս ճանապարհով անցանք ու հասանք ժողովրդի խիստ հիասթափությանը, դեպրեսսիային և ապատիային:

    Էդ նման ա նրան, որ առյուծին բաց թողես բորենիների ոհմակի վրա, որ կիսաբզկտված եղնիկին (չեմ ուզում ասել ոչխարին) փրկի դրանցից: Թե հետո ինչ կանի, կարևոր չի, չնայած գիտենք, որ հոշոտելու հարուստ փորձ ունի:

    Ճիշտն ասած ինքս միշտ կարծել եմ, որ ցանկացած իրավիճակի մեջ պետք ա գտնել դրականը և կոնստրուկտիվ լուծումներ փնտրել, բայց այս պարագայում դժվարանում եմ այդ անել:

    Մինչև մեր հայրենակիցները, այդ թվում նաև ես ու դուք բոլորդ, չհասկանանք, որ անհատին աստվածացնելու ու կուրորեն հետևից գնալու փոխարեն պետք է ծրագիր որդեգրել, անցկացնել ու հետևողաբար իրականացնել. որ մեր նախագահի ու իշխանությունների, (անկախ նրանից, թե ովքեր են), կոկորդից պետք ա բռնել ու հասկացնել, որ իրանք են մեր ծառաները, ոչ թե մենք իրանց ճորտերը. որ ամեն մի թշվառ չինովնիկի պետք ա տեղը դնել ու հասկացնել, որ եթե ինչ-որ ճանապարհով մի փոքր պաշտոնիկ ա ձեռք բերել, դեռ չի նշանակում, որ ինքը աստված ա, և այլն, և այլն, մինչև էս ամենը տեղը չընկնի, մենք կյանքում դեմոկրատիա չենք տեսնի: Էդ ով ա ապուշ, որ մեզ հենց այնպես դեմոկրատիա մատուցի սկուտեղի վրա:

    Հիմա, ես հարց եմ տալիս. Մենք ունենք? մեխանիզմ Լևոնին ու իր ռևանշիստ շրջապատին սանձելու համար: Եթե այո, ապա ինչպես: Մենք պատրաստ? ենք այնպիսի պայմաններ դնել Լևոնականների առջև, որ անցյալը չկրկնվի: Եթե այո, որոնք են այդ պայմանները: Արդյոք մեր մարդիկ ցինիկ ու ստրկամիտ թամաշա անողի իրանց դերից կհրաժարվեն, թե էլի կասեն ‘’Լևոն ջան, դե թագավոր ես, կառավարի ոնց ուզում ես'’:

    Եթե այս ամեի պատասխանը ոչ ա, ապա պետք ա ուրիշ տեղից սկսել: Այլապես նորից հին տաշտակի առաջ ենք հայտնվելու:

    Comment by Լուսինե — October 31, 2007 @ 11:33 pm

  20. Lucine, kisum em mtahogutyunnert. Ayd patjarov el sheshtelov handerz vor miayn Ter-Petrosyan@ uni karoxutyun varchaxmbin haxtelu, deryevs chem pndum vor haxteluc heto kan hstak mexanizmner vor nor aratavor yerevuytner chen lini. Sakayn tesnum em mi kani irakanutyunner, vor karox en xaxal hakakshri der@. Nax HHSH-n yev kam Ter-Petrosyan@ xorhrdaranum chuni mecamasnutyun. Aysinkn hanrapeta-dashnakcakan xorhrdaran@ karox e unenal zspich azdecutyun. Yerkrord@, Ter-Petrosyan@ arden haytararel e vor patasxanatvutyan e kanchelu talanchinerin, nshanakum e, da klini naxadep, vor anorinakanutyun tuyl tvox@ knsti mexadryali atorin (voch te naxkini pes talanchiner@ kancnen myus banak@ sharunakelu talanel, isk kavutyan noxaz k@ntrvi Vanoyi nman mek@ cucadrakan shou sarkelu hamar). Yev baci dranic @ntrapaykar@ nor e sksvel. Ter-Petrosyan@ asec vor aselikner der shat uni, yev ancyali gnahatakanner talu imastov, yev apagayi cragreri imastov. Aynpes vor karcum em ir hetaga aneliknerov i verjo kkaroxana apacucel vor iren ayl@ntrank chka.

    Comment by Karen — October 31, 2007 @ 11:55 pm

  21. thank you Lusine, but I have no chance to learn better in tbilisi, I know very well Russian, but in this blog I can’t write russian

    Comment by georgi from tbilisi — November 1, 2007 @ 11:02 am

  22. Hi “Georgi from tbilisi” you can write whatever language you want!!!
    And answer to “who is this gay”. Read about him here. http://en.wikipedia.org/wiki/Vazgen_Manukyan
    It is in English

    Comment by blansh — November 1, 2007 @ 4:55 pm

  23. Георги,

    извени, я подумала, что ты один из тех сомовлюбленных грузинов. Поэтому так жестоко напала на тебя. Дело в том, что во время моего краткого проживания в Тбилиси я стала, мягко говоря, недолюбливать анти-армянские настроения наших соседей и как они обращяются с грузинскими армянами, и вообще позу павлина которую они приняли как нация.

    Я лично считаю, что нужно приветствовать участие тбилиссик армян в блоге и в любой другой сфере.

    Больше писать на русском я не буду. Но если ты хочешь высказывать свое мнение на русском, можешь это делать или латинским фонтом, как делают многие, или использовать Russian Unicode, что я и делаю прямо сейчас ради эксперимента. Если это кому-то не понравится, это будет только личное мнение.

    Comment by Լուսինե — November 1, 2007 @ 5:46 pm

  24. У нас в блоге главное-участие (как на олимпиаде). Так что вы все свабодны в плане языка и не только… Пишите… пишите… пишите…

    Comment by blansh — November 1, 2007 @ 6:38 pm

  25. spasibo bolyshoe, Lusine djan.uchtu tvoi zamechanie. spasibo Blansh tebe za informaciu. no vsyo ravno etot pareny(Vazgen) mne ne nravotsya

    Comment by georgi iz tbilisi — November 1, 2007 @ 7:19 pm

  26. Վահագն Ղուկասյանին…………Տեսնում եմ, որ հին իմացողներից եք, բայց հուսով եմ լավ գիտեք նաեւ ՀՀՇ-ի մեղմ ասած նենգությունների մասին: Եւ եթե այդքան լավ տեղեկացված եք, կարծում եմ , որ պետք է գիտակցեք, որ պատմությունը կրկնվում է ու նորից վերադառնում են 90-ականների թեկնածուները, հուսանք, որ նույն կյանքը չի վերադառնա, սակայն այժմ արդեն համակարգիչների դարին համապատասխան:

    Comment by Anita — November 1, 2007 @ 8:04 pm

  27. Տեսնում ենք, որ լավ տեղեկացված եք, հուսով ենք, որ լավ եք տեղեկացված նաեւ ՀՀՇ-ի մեղմ ասած նենգություններին եւ գիտակցում եք, որ պատմությունն ուզում էվերադառնալ եւ վերադառնում են նաեւ 90-ականների թեկնածուները, բայց չենք թողնի, որ կյանքը վերադառնա, իհարկե համակարգչային դարին համապատասխան նենգություններով:

    Comment by անիտա — November 1, 2007 @ 8:09 pm

  28. Anita jan, ches haskanum, vor es Vahagn Xukasyani Levoni gamanak lav kyanq a unecel, hima el karotum a et gamanakner@: mek@ harcner te menq inch mexq unenq, vor inq@ uzum a, vor levon@ veradarna: Vahagn Xukasyan yes dzez chem janachum(chem el uzum), bayc gitem, vor duq dzer blogn uneq, entex el greq, A1plusi blign el hangist toxeq: Es mer blogn a: estex 10 ejanoc commentneri tex chi, ban unes aselu, mtqerd karj dzevakerpi, ham el mi krknvi:

    Comment by original arman — November 1, 2007 @ 8:17 pm

  29. Ku-ku xi ches grum??????????????????????????????????

    Comment by original arman — November 1, 2007 @ 8:35 pm

  30. original arman jan es tesar es Xukasyani hascein riskov xosaci du el riskavorvar? Ed inchi hamar a qo blog@??? Es boloris blogn a u ete qez dur chi galis inqd mi gri.

    Comment by Anita — November 1, 2007 @ 8:39 pm

  31. ANita jan, chhaskaca, es du im koxmic es te Xukasyani: vonc vor Dashnakcakan lines, mek mi ban es asum, mek urish: jisht es boloris blogn a, u yes iravunq chunem inch vor mekin qshelu, bajc et Xukasyanin mardavari xndreci, vor karj gri, en el lekcianer a grum, u an@ndhat nuyn ban@` .qez et dur a galis??? ham el yes Vaagin misht el asel em, vor karj gri, enpes vor qo greluc heto chem riskovacel:
    P.S. i dep, du iran voch mi vat ban cheir grel, angam govacel eir: Iskakan dashnak es.ba

    Comment by original arman — November 1, 2007 @ 8:58 pm

  32. Arman jan petq chi edqan abijnik linel, es el dashnak chem, lav ches chanachum dashnaknerin, hamel inch enq bun teman toxel Vahagi teman enq bacel, ham el es chei karcum paron Xukasyan, vor duq esqan antarber kgtnveq u dzer masin hnchac xosqerin cheq andradarna, karoxa komunistakan dirqoroshum a.

    Comment by anita — November 1, 2007 @ 9:02 pm

  33. blansh jan, mi kargin tema dir arden ankap durs enq talis.Anita vax@ kgres, kasem qez inch vor petq a. Ku-ku jan, qez el em karotum, du el gri.

    Comment by original arman — November 1, 2007 @ 9:05 pm

  34. Բարեւ հայեր!

    Անիտա ջան, շատ էլ լավ էս արել, որ չես կարծել թե կարող եմ անտարբեր լինել ու չանրադառնալ: Սկզբից զարմացա, գիտեմ որ անրադարձել եմ քո՝ 25 եւ 26-րդ կոմենտարիայն, հետո նկատեցի, որ գրելու տեղը շբոթվել, ու նախորդ՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջապես ասաց “այդ” » բաժնում եմ գրել: Տես՝ թիվ 70 Comment-ը:

    Իսկ ընդհանրապես, ես չեմ կարծում, թե այս սայթը իմ մասին կարծիքներ գրելու տեղն է: Այստեղ կոնկրետ թեմա է առաջարկվել… Եթե այլեվս բան չունենք ասելու, ուրեմն եկեք իրոք blansh-ին դիմենք թող նող նոր թեմա առաջարկի:

    Comment by Վահագն Ղուկասյան — November 2, 2007 @ 8:34 pm

  35. Բարեւ հայեր!

    Օriginal arman վողյույն,

    ինչու՞ միանգամից այդքան դաժան: Որտեղի՞ց վորոշեցիր որ սա քո բլոգն է: Արի ես քեզ, այս անգամ ոչ թե իմ, այլ՝Ա1+ -ի բլոգը արաջարկեմ : Հասցեն՝ « Comment by blansh »: Սեխմիր, աԱյնտեղ գրված է թե բլոգն ումն է:

    Չեմ առարկի, իրոք երկար եմ գրում՝ մտքերս ավելի երկար նախադասություններով եմ արտահայտում, բայց դու մտքերի դեմ խոսիր ու ոչ-թե՝ գրիչս հաստ է գրում, բարակ է գրելում: Երկար, կարճ… Ի դեպ, սա տեխնիկական խնդիր է, ինչպես ասենք հայերեն բառերը լատիներեն տառերով հավաքելն է տեղնիկական :

    Ես էլ դժվարությամբ լատինատառ գրված հայերենն եմ կարդում: Լատիներեն տառերը գիտեմ, բայց կարդալուց մի տեսակ դրնաց «կոդեր» բացելու կարիգ է զգացվում: (տառերի պակաս, հնչունների ձեւակերպում : Մեկի համար ասենք՝ «ծ»=«ts», մյուսի համար «ծ»-ն ուղակից՝«c» է , …) Եթե կոնկրետ մտքերիս հետ բան ունես ասելու, ասա´, թե չէ՝ երկար եմ գրում, կարճ չեմ գրում: Դրանք էլ, քիչ էր, հիմա էլ Ա1+ -ի Ազատ բլոգին ես «տեր դարձել» ու սեփականատիրոջ կարգավիճակում ինձ էս դուրս հրավիրում…

    Հ.Գ.
    Ընդհանրապես, եթե խոսք է գնում տեր կանգնելուուրեմն նախ չմոռանանք, որ հայերենում այն իր պարզ իմաստն ունի: Չգիտեմ ով որքանով է A1+-ին փորձեր տեր կանգնել, բայց ես… Ես այս հարցում էլ, ինձ իրավունք եմ տալիս գլուխս բարձր պահելու, որովհետեւ ներկայությունս շատերն են նկատել՝«Ի պաշտպանություն սիրելի հեռուստաընկերությանս համար կազմակերպված հրապարակայնին միջոցառումներին: Մինչ այն փակելն էլ լավ ծանոթ լինելով ուչաստկովիների ձեռագրին, մտահոգությունս գրավո՝ հոդվածի ու գրքույկի տեսքով էմ հայտնել՝ «Թիրաոում Ա1+-ն է» :

    http://against-terror.narod.ru/girq3-10.htm

    Սա ինտերնետում նոր չի տեղադրվել, 5 տարի ! Ու ավելի վաղ էլ տպագիր է հրատարակվել.

    Comment by Վահագն Ղուկասյան — November 2, 2007 @ 9:13 pm

  36. Original arman, karox a es blog-i ment el du es? blog a, tema a trvac, mardik iranc karciknern en grum, yerkar karj kap chuni, kaxakakan koxmnoroshumn el kap chuni. miak chapanish@ korrektutyunn e, vor hayhoyaxarn baner chgren. du ov es, vor Xukasyanin ases te vonc gri, gri kam chgri? lav a anum grum a, problemner unes, mi karda, slak@ sexmir, ancir hajord haxordagrutyan@.

    Comment by Karen — November 3, 2007 @ 1:05 am

  37. Ողջույն բոլորին!

    Նոր Ա1+-ի էջում կարդում եմ՝ «Վրաստանը պահանջում է, որ ռուսները լքեն Աբխազիան»: Հերթական սկանդալն է սկսում, երեկ Ֆրանսիական TF1-ի լուրերով ցույց տվեցի էին նախագահ Սահակաշվիլիի՝ ռուսական ավտոմատավորներին վրա գնալիս: (Երիտասարդ նախագահի համարձակությունը գովելի է, քաղաքական հեռատեսությունը՝ նույնպես, բայց նույն չէի ասի պետական կառավարման մակարդակի համար: Իրավունք չունի նման ռիսկների դիմելու):

    -Վահագն Ղուկասյան, Վրաստանում տեղի ունեցող ներկա իրադարձությունները, ի՞նչ կապ ունեն Վազգեն Մանուկյան մասին կարծիքներ հայտնելու այս էջի հետ.

    … Կակրազ կապ ունի: Իրենց մոտ Աբխազիան է, մեզ մոտ էլ՝ Արցախն էր:
    1. Հրահրողը դարձյալ Ռուսներն են, ու դարձյալ նույն ձերագրով:
    2. Հիմա Վրաստանում իշխանության վիճակը, թե՝ արտաքին, ու թե՝ ներքին գործերում նույն է, ինչ 13-14 տարի առաջ մեզ մոտ էր. Ներքին վիճակն էլ Հիմա Վրաստանում նույն է.

    Կարճ կապեմ. 93-94թթ.-ին էլ Հայաստանում ընդիմությունը իշխանություններին հանգիստ չեր տալիս՝ Մեղադրանքները շատ դեպքերում՝ անարդար, չափազանցությունը շատ…

    Comment by Վահագն Ղուկասյան — November 3, 2007 @ 6:05 pm

  38. ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը նախօրեին տեղի ունեցած իր ասուլիսում, փաստորեն, Սերժ Սարգսյանից ավելի սերժանտ լինելու խնդիր էր դրել իր առաջ: Եւ նա այդ խնդիրը լուծեց: Անկեղծ փորձել եմ հասկանալ, թե ինչ է ուզում այս մարդը, ինչ դրդապատճառներով է առաջնորդվում եւ ինչ է ուզում ապացուցել: Եւ հիմա արդեն բոլոր այն դիագնոզները, որ մինչեւ այժմ հնչել են ԱԺՄ առաջնորդի հասցեին, ուղղակի հաստատվում են: Վերջերս, երբ Զարեհ Մութաֆյանի ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվողները Վազգեն Մանուկյանի հետ տեղի ունեցած մի միջադեպ պատմեցին, հասկացա, որ գործ ունենք միեւնույն ժամանակ ինքնամեծարման մոլուցքով եւ թերարժեքության բարդույթով տառապող մի մարդու հետ: Իսկ միջադեպը հետեւյալն է. ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է լինում Վազգեն Մանուկյանը, ու երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն է գալիս, բոլոր տեսա եւ ֆոտոխցիկները սեւեռվում են նրա վրա, նա դառնում է իրադարձությունների առանցքը: Եւ Վազգեն Մանուկյանը խռովում է ու հեռանում դեպքի վայրից, ընդ որում` քթի տակ, բայց ուրիշների համար լսելի ձեւով, մռթմռթալով իր հեռացման պատճառի մասին: Այս իրավիճակը, ինչ խոսք, ոչ թե լրագրական, այլ հոգեբուժական քննության է ենթակա: Բայց ահա այս բարդույթը, որը կծկված է Վազգեն Մանուկյանի մեջ, սկիզբ է դնում ինքնափչացման մի գործընթացի, եւ այդ գործընթացն արդեն այնքան է առաջացել, որ գարշահոտություն է տարածում իր շուրջը: Եւ պատկերացրեք, բանը այնտեղ է հասել, որ Մանուկյանը իր ասուլիսում իրեն թույլ է տալիս անել այսպիսի արտահայտություն, թե Տեր-Պետրոսյանի կողքի մարդիկ անընդհատ ասում են, թե Ղարաբաղը տանք, պրծնենք ու հանգիստ ապրենք: ՙԴա զգացվում է՚,- ասում է Վազգեն Մանուկյանը: Վերջինիս թվում է, թե իր ասածից չի զգացվում, որ ինքը հիմա հայտնվել է Տաթեւիկ Նալբանդյանի կարգավիճակում ու Սերժ Սարգսյանի տված ուղեգծերով է առաջնորդվում: Ինչո±ւ է ԱԺՄ նախագահին թվում, թե չի զգացվում, որ Սերժ Սարգսյանը իր գրպանը փող է խոթել` թեկուզ մոսկվաբնակ մի գործարարի ձեռքով: Իհարկե, զգացվում է, ու ի տարբերություն իր ասածի` իրական է զգացվում: Ու հիմա, որպեսզի այդ զգացողությունը շատ ցցուն չդառնա, ԱԺՄ նախագահը ձեռքի հետ ասում է` ՙայս իշխանությունը պետք է գնա, դա անխուսափելի է՚: Իրականում այս պահին ի դեմս նրա` մենք գործ ունենք այդ նույն իշխանության աջակիցներից մեկի հետ: Հենց այդ նույն Վազգեն Մանուկյանն էր, որ 1998 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում չպաշտպանելով Կարեն Դեմիրճյանին` ընտրակեղծիքների ֆոն ստեղծեց Ռոբերտ Քոչարյանի համար: Այն ժամանակ էլ նա հազար ու մի մեղադրանք էր ներկայացնում Կարեն Դեմիրճյանին, որպեսզի մարդիկ չնկատեն իր դերակատարման էությունը: Ու հիմա էլ Մանուկյանին փորձում են նույն դերակատարման մեջ դնել, այս անգամ ընդդեմ Տեր-Պետրոսյանի եւ հօգուտ Սերժ Սարգսյանի: Եւ փչացման այն գործընթացը, որի մասին ասում ենք, այս մարդուն հանում է նման անբարո գործարքի գնալու արգելակումից, մանավանդ որ զգացվում է, որ Սերժ Սարգսյանը նրան նայում է, այսինքն` տվյալ դեպքում գործ ունենք շահավետ գործարքի հետ: Իհարկե, գործարքը Մանուկյանի համար շահավետ է, բայց իշխանությունը սեփական խուճապի պատճառով չի նկատել մի կարեւոր հանգամանք. եթե 1998-ին Վազգեն Մանուկյանը 15 տոկոս ձայն ուներ, հիմա ընդհանրապես չունի: Ու այլեւս երբեք չի ունենալու: Վազգեն Մանուկյանը հասկանում է, որ ՀՀ նախագահ լինելու իր մանկական երազը վաղուց արդեն կորսված է, եւ հիմա ընդամենը ուզում է առավելագույն վնաս հասցնել նրան, ում ներկայությունը զրոյացրել է իր ՙմեծությունը՚: Իսկ միջոցառման հովանավոր Սերժ Սարգսյանն ուղղակի հոգ է տանում, որ Վազգեն Մանուկյանը կարողանա հաճելին համատեղել օգտակարի հետ:

    Comment by Ընթերցող — November 22, 2007 @ 7:06 pm

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.