Ինչու են լռում, երբ հայ է սպանվել?
October 25, 2007
Էլի հայ են սպանել Մոսկվայում… Այսօր դանակի հարվածներից մահացել է 24-ամյա Հովհաննես Հայրումյանը, ով դարձել է ֆուտբոլային ֆանատների զոհը, որոնց զոհեր են դարձել հիմնականում ՙոչ ռուսները՚:
Ամենից անտանելին այն է, որ ռուսական իշխանությունները համարյա բոլոր` ազգայնական հողի վրա կատարված սպանությունները տեղափոխում են կենցաղային դաշտ, ասենք խուլիգանություն կամ կողոպուտ որակում, դրանով իսկ պետական մակարդակով խրախուսելով ազգայնամոլությունը: Միայն հիշեցնեմ, որ անցած տարի Ռուսաստանում սպանվեց 12 հայ, հիմնականում երիտասարդ: Իսկ ընդհանրապես, Հելսինկյան կոմիտեի տվյալներով անցած տարի Ռուսաստանում 402 այլազգիներ են ենթարկվել բռնության, մեծ մասը կովկասցիներ…
Արդեն սովորական եք լսում այսպիսի միջադեպերի մասին? Ռուսական շովինիզմն ու պետական քաղաքականությունը մի կողմ դնելով` եկեք քննարկենք մեր պետության դիրքորոշումը այս հարցում. եթե հիշում եք նախկինում Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների սպանություններից ոչ մեկի դեպքում հայկական դիվանագիտությունը խիստ դիքորոշում չունեցավ, դրանով իսկ, փաստորեն, չպաշտպանելով իր երկրի քաղաքացիներին… Այսքանից հետո դուք ձեզ ապահով եք զգում որպես ՀՀ քաղաքացի?Ինչ է, լռությունը օրինաչափ է մեր արտգործնախարարության համար?


Es sarsapum em ed rusakan azgaynamolutiunic, es ahavor vaxecac em Rusastanic yndhanrapes, es zzvum u noxkum em ed markancic, es chem hargum rusastanicn vorpes petutiun, es chi toxni im harazatnerin Rusastan, es bolor cantneris RD-ic anverch kanchum em, es chem hargum em datapartum em mer karavarutiany, vor voch mi ban chi anum mez otar erkrum pashtpanelu……………………………
Comment by Nina — October 26, 2007 @ 12:21 pm
Ասեմ, որ ես ինձ ապահով ՀՀ քաղաքացի նույնիսկ Հայաստանում չեմ զգում, ուր մնաց արտերկրում զգամ: Մի քանի անգամ Եվրոպայում եղել եմ և ինքս զգացել եմ, թե ինչպես են սարսափում, երբ իմանում են, որ հայ եմ: Իսկ կան ժողովուրդներ, որոնք չեն սարսափում, այլ միանգամիղ սպանում են: Ես օրեց օր ավելի ու ավելի եմ հիասթափվում իմ հարազատ ժողովրդից ու կառավարության ներկայացուցիչներից: Ռուսաստանում սպանում են հայ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ իսկ մենք նստած ենք մեր տներում:
Իսկ մի գուցե այս դեպքում ոչինչ չենք կարող անել? Չե որ Ռ-ը 10 անգամ ավելի հզոր է քան Հայաստանը: Իզուր չեն ասում, որ ՈՒԺԵՂԻ ՄՈՏ ՄԻՇՏ ԷԼ ԹՈՒՅԼՆ Է ՄԵՂԱՎՈՐ;
Comment by Unique — October 26, 2007 @ 4:31 pm
Այս ցավալի իրողության պատճառը, ցավոք սրտի Հայաստանում պետք է փնտրենք: Ի՟նչ կարող է անել ՀՀ արտգործնախարարությունը, երբ իր անմիջական ղեկավարները առաջնորդվում են՝ ,,ամեն ինչ հանուն ռուսաստանի պետական շահերի համար,,. Հակահայկական ծրագրեր են իրականացնում, ի շահ ռուսաստանի. Իրենց ձեռքի խաղալիք դարձրած հեռուստատեսություններով այնպիսի քարոզչություն են իրականացնում, որի արդյունքում հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը ռուսաստանին համարում է մեր բարեկամ երկիրը, ինչի ճիշտ հակառակ պատկերն է արձանագրվում ռուսաստանում:
Սոցհարցման մի-քանի տվյալներով բերեմ՝
- ,, Հարցվածների 84,3 տոկոսը Ռուսաստանը համարում է Հայաստանի բարեկամ պետություն,, (22.01.2006 www . newneighbors . am).
- ,,Ռուսաստանի 44 նահանգների 100 քաղաքներում «Հանրային կարծիք» հիմնադրամի անցկացրած հարցման մասնակիցների 10 տոկոսն է Հայաստանը համարել բարեկամ երկիր,, (Օգոստոս 24, 2007, www . armtown . com).
- ,,հարցվածների ընդամենը մեկ տոկոսն է համարել, որ Հայաստանը Ռուսաստանի համար կլինի բարեկամ երկիր,, (,,Ազգ,, 04-09-2007)
Սոցհարցման բազմաթիվ օրինակներ կարող եմ նշել, բայց ինտերնետը շատ չքրքրեմ:)))))
Comment by Վահագն Ղուկասյան — October 26, 2007 @ 6:07 pm
inc tvum e, et anmex mardkanc spanum en mer ishxanutyunneri vat qaxaqakanutyan patjarov
Comment by arman — October 26, 2007 @ 8:18 pm
Sireli @nkerner, es im usumn em anskasnum Moskva qaxaqum, bais Hayastani Hanrapetutyan bnakich em. Estex iroq amen inch gtnvum e shat vat iravichakum, usanoxneri mes mas@ misht vtang@ achqerin durs en galis qaxaq ev gnum irens buher@. Aid harsov petqe arajin herdin zbaxven mer erkri qaxaqakan ujer@ ev hato nor petqe arden menq hamaxmbvenq ev mer orenqner@ teladrenq irans, miayn havaqakan uji mijosov karox enq hasnel npatakneri.
Comment by Arshak — November 13, 2007 @ 5:45 pm