Ոստիկանությունը մեքենաներն է լցրել ու տարել

October 23, 2007

[19:50] 23 Հոկտեմբերի, 2007

Քիչ առաջ Կորյուն-Աբովյան խաչմերուկներում ոստիկանները շրջափակել են ՙԱյլընտրանք՚ հասարակական նախաձեռնության անդամների երթի մասնակիցներին, խոչընդոտել նրանց միջոցառմանը, արցունքաբեր գազ փչել նրանց վրա եւ նախաձեռնության անդամներին քաշքելով մտցրել ոստիկանության ավտոմեքենաներ ու տարել Կենտրոնի ոստիկանություն:

Մեր ունեցած տեղեկություններով նրանց թվում է նաեւ ՙԱյլընտրանք՚-ի նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը, ՙՉորրորդ իշխանություն՚ թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը:

Երթի նպատակն էր ընդամենը բարձրախոսով իրազեկել քաղաքացիներին հոկտեմբերի 26-ի հանրահավաքի մասին, սակայն երբ ոստիկանները պահանջել են իրենց հանձնել բարձրախոսը, իսկ երթի մասնակիցները հրաժարվել են դա անել, երթը վերածվել է փոքրիկ պիկետի:

ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը այս առիթով ասել է."Սա հոգեվարք է, նյարդային ջղաձգումներ են, բայց մենք չենք կանգնելու սրա առջեւ: Իրենք հասկացել են, որ Հայաստանում մթնոլորտը փոխվել է: Բայց միեւնույնն է, չեն կարող բիրտ ուժով մեր դեմ պայքարել": Իսկ ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը ասել է."Եթե մեր ընկերներին ողջամիտ ժամանակահատվածում բաց չթողնեք կամ գոնե չհայտնեք նրանց վիճակն ինչպես է, մենք մտնելու ենք ներս եւ նրանց ազատ արձակենք":

27 Comments »

The URI to TrackBack this entry is: http://a1plus.blogsome.com/2007/10/23/p90/trackback/

  1. Ալեքսան Արզումանյանը Ա1-ին ասել է, որ Լեւոն Տեր-Պետրասյանը առաջադրվելու է, իսկ հանրահավաքին անակնկալի է բերելու բոլորին: Կրադացեք`
    http://www.a1plus.am/am/?page=issue&iid=53650

    Comment by blansh — October 23, 2007 @ 9:05 pm

  2. Առավոտյան էլ Նոր Նորքի 5-րդ զանգվածոմ ձերբակալել էին հանրահավաքի թռուցիկները փակցնող ՀՀՇ երիտասարդական թեւի ներկայացուցիչներին: Կարդացեք`http://www.a1plus.am/am/?page=issue&iid=53639

    Comment by blansh — October 23, 2007 @ 9:08 pm

  3. բայց ամոթ է;;;
    եթե արտոնված է էտ ցույցը, ինչ պրոբլեմ են սարքում??
    ԻՐՈՔ ՓԱՍՏՈՐԵՆ ՎԱԽԵՑԱԾ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ”"”"

    Comment by kuku — October 23, 2007 @ 9:08 pm

  4. Արամ Սարգսյանը ասել է, որ Սերժ Սարգսյանը լավ կաներ գալ հանրահավաքը լսելու:
    Կարդացեք`http://www.a1plus.am/am/?page=issue&iid=53646

    Comment by blansh — October 23, 2007 @ 9:10 pm

  5. Ara lav, eli sksvav!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    bayc es Nikoln el a mazalu, ira aracy es nmanacnum em nran, voncvor gna kangni antarum u gora` geler, ekeq indzi kereq!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    Comment by Seroj — October 23, 2007 @ 11:31 pm

  6. Վերջին նորությունները կարդացեք եւ վիդեոն դիտեք այստեղ.
    http://www.a1plus.am/am/?page=issue&iid=53660

    Comment by blansh — October 23, 2007 @ 11:46 pm

  7. Լեոն Տեր-Պետրասյանի միջամտությունից հետո բերման ենթարկվածներին բաց են թողնել (Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, նրա որդին, Շողեր Մաթեւոսյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Թեւոս Մաթեւոսյանը, Միքայելյան Հայրապետյանը, Տիգրան Տեր-Մարգարյանը եւ եւս երեք ՙԱյլընտրանքի՚ համախոհներ:)
    Կարդացեք եւ վիդենո դիտեք այստեղ
    http://www.a1plus.am/am/?page=issue&iid=53665

    Comment by blansh — October 24, 2007 @ 3:18 pm

  8. Այսօր Փաշինյանը ասուլիս կտա եւ պարզաբանումներ կանի:
    http://www.a1plus.am/am/?page=issue&iid=53686

    Comment by blansh — October 24, 2007 @ 3:19 pm

  9. Չեմ ջոկում???
    ՈՒՐ ԵՔ???
    Ես տենց էլ գիտեի;որ բոլորը այս բլոգում կամ դաշնակ են, կամ հանրապետական;;;
    ինչ սկել եք ,սկել;;;;;;;;;;;;;
    Բլանշ, արի իրար հետ շփվենք;;;
    էս ամբողջ պատմություններից հետո, քիչ ա մնում ես գնամ թռուցիկ բաժանեմ;;;վայ;;;տվեք ինձ թռուցիկ, եւ ես կբաժանեմ;;;;ուր է ձեր քաղաքացիական դիրքորոշումը?
    Չնայած Նիկոլի համակիրների շարքին չեմ դասվում;;;;բայց մենթերը համը հանեցին;;;
    մի թե ձեզանից ոչ մեկ չի եղել ոստիկանության բակում??
    մի թե դուք …..??
    Հը Բլանշ…ինչ կասես???Հիմա քո այցելուները Հայլուր են նայում,,,,որ իմանան ինչ դիրէքրքշում ունենան;;;;հաստատ;;;;;;

    Comment by kuku — October 24, 2007 @ 9:50 pm

  10. Barev ku-ku, gites inchi chen grum, aseliq chunen,,,,,,,,,,,,,
    ches tesnum voch mekin chi vogevorum en, vor yndimutiuny kara poqr haxtanak tani menteri dem,,,,,,,,,,,,,,iranc inch, iskakanic kgnan haylur knayen, et ho anshar a,,,,,,,,,,,,,,
    Vapsh asem, es vercher mi karciq lseci A1-i blogi masin, vor indz zarmacrec,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Blansh, du el lsi!!!!!!!!!!!!!!
    Mer ofisic mi erku hogi, karch asem karavarutian michancqneri xosakcutiun a, xosum ein a1-i blogi masin
    Erku zarmanali ban ka———nax, vor xosacoxnery internetum mail u chat aneluc baci, A1-i sayt em mtnum, muxamov, heto giten blog-n inch a u A1-i blogy iranc mxuma!!!!!!!!!!!!!!!!!!!!
    (Ankexc asem, es esqan kardalov blogy u hamematelv site hat, iran aveli ankoxmnakal em hamarum, vorovhetev siti nyuterum ynddimutiany pashtpanelu hstak mitum ka, stex mi tesak sheshty cncox nyuti vra a, sa imichayloc).
    Qnnarkum ein, vor stex tarber ynddimutian nerkayacucichner u hatkapes lidernery mtnum en u urish anunnerov baner en grum, hima ed shit a? Harcnum em? asum ein hamel, vor uzecel en mi ban anel, vor urish ZLM-nery chnen, bayc shat pox chen unecel, blog en arel,,,,,,,,,,,,,,,,,,,,,
    Asum ein kareli a mtnel u saxin mxel, mi erku qaxcr xosq grel, meka asum en, vor blogum azatutiun a, ov inch uzum graum a
    Inch erkaracnem, A-i blogy erku bani a hasel-lav u vat.
    Nax, vor edtipi mardik ira masin giten, haytni blog a, heto vaor mot jamanakners karoxa hayhoyanqner u nman baner gren blogum, dzer arnelu hamar ed azatutiun asvacy. Ay senc baner!!!!!!!!!!!!!!

    Comment by Seroj — October 24, 2007 @ 10:56 pm

  11. Կու կու ջան չես զգում, որ դու էլ նյութի վերաբերյալ ասելու բան չունես,,,,
    Սերոժ ջան, թեթև տար…..բլոգը ունի ադմին, որը ցանկացած պահի կարող է բլոգից ինչ ուզենա հեռացնի:
    Ու կարծում եմ մի բան են չի, որովհետև ուղղակի բարձրախոսը չտալու համար, նրանց չէին տանի ոստիկանություն:

    Comment by Unique — October 25, 2007 @ 1:37 am

  12. ku ku ջան … էդ ինչ հարձակում էր??? Հազիվ մի հատ դրական բան տեղի ունեցավ, եկեք էդ դրական տրամադրությամբ շարունակենք, ոչ թե հարձակվենք վրա մեղադրանքների ու պիտակների տարափով: Ես վստահ եմ, որ բլոգը կարդում են տարբեր կուսակցությունների ու հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև որոշ անկապներ ու ապուշներ: Բայց նաև վստահ եմ, որ կա այցելուների մի խումբ, որոնք հետևում են բլոգին, բայց էնքան ել ակտիվ չեն մասնակցում: Էդ խմբին ներքաշելու համար պետք ա աշխատել զերծ մնալ խիստ բևեռացված ու կտրուկ բացասական հայտարարություններից: Եկեք կենտրոնանանք նրա վրա, որ սա թեև փոքր, բայց հաղթանակ էր; որ կա նկատելի ակտիվություն ու միասնականություն ընդիմության շարքերում; ու որ երևի մենթերը կհասկանան, որ իրանց կարծած բեսպրիձելը այլևս էդքան ել հեշտ չի անցնելու սրանից հետո: Ինձ թվում ա, որ ես ամեն ինչը լավ թափ ա հավաքում, ու իշխանություններն ել են էդ տեսնում ու լավ վախեցած են:

    Comment by Լուսինե — October 25, 2007 @ 7:19 am

  13. Բարեւ հայեր, (ներող եղեք, ինտերնետի հետ կապված խնդիրներ ունեի, բայց մյուս կոկողմից էլ դա առիթ եղավ, որ մշտական ինտերնետ ունենամ:)) )

    Seroj ջան, որ այսօրվա ոստիկաններին համեմատում ես գելերի հետ, դա լավ է, բայց այ չհասկացա, թե որ մոմենտով է Նիկոլը դրանց ասում՝ ekeq indzi kereq: Բա ի՟նչ աներ, ասեր՝ հա ձյաձա ջան, դու ճիշտ էս, առ մեգոֆոնը տար…

    kuku ջան, պատկերացրու որ այս առումով գրելու բան իրոք շատ քիչ կա: Որ իշխանությունները իրոք խուճափի են մատնված, ինչի մասին ամեն օր բազմաթիվ առիթներով գրվում է: Ու հիմա գրել այդ մասին, նույն է թե կրկնվել բազմիցս ասվածը:

    Նիկոլը ամիսներ առաջ էլ էր ցույցեր անում, փողոցներում հայտարարություններ անում, թռուցիկներ բաժանում: Են ժամանակ չեին տանում… Են ժամանակ էլ էին տանում: Օրինակ ,,Համահայկական խաղերի,, ժամանակ թռուցիկ բաժանողներին տարան: Իսկ չեն տանում այն դեպքերում, երբ կազմակերպվող միջոցառումը կամ՝ լիովին վերահսկում են, կամ այն իրենց ձեռնտու է: Այ օրինակ երբ Նիկոլը Արամ Կարապետյանի հետ համատեղ միտինգ էը անում, դա իմ խորհին համոզմամբ ձեռնտու էր իշանություններին, որովհետեւ ակնհայտ էր որ նա էլ (Ա.Կարապետյանը) Գեղամյանի, Սադոյանի, ու “գազ թողողների” նման ժողովրդին հուսախաբ էր անելու…

    Unique ջան (այ ձեր ցավը տանեմ, մեմ-մեկ ենպիսի անուններով եք գրանցվում, որ մարդ չի կողմնորոշվում, թե ինչպես դիմի) ճիշտ էս կարծում, որ բարձրախոսը չտալու համար, իրենց չէին տանի ոստիկանություն: Խնդիր մի վախի մթնոլորդ ստեղծելն է, մյուսների մոտ ավելի խորացնելը…

    Comment by Վահագն Ղուկասյան — October 25, 2007 @ 10:09 pm

  14. Ողջույն բոլորին!!!
    Շնորհակալ եմ բոլորին մեկնաբանությունների համար!!!
    Սպասում էի, թե Կուկու-ի մեկնաբանությանը ինչպես կարձագանքեիք, ոչինչ չէի գրում… ուրախ եմ, որ ի վերջո հասցեատերը գտնվեց…

    Սերոժ, այն ինչ ասում ես իրոք ինձ ուրախացնում է, եթե քո նշած մարդիկ մեր բլոգը կարդում են, սա արդեն մեծ հաղթանակ է…

    Unique, իրոք հնարավոր է ցանկացած պահի ամեն ինչ ջնջել, բայց մինչեւ հիմա այդպիսի դեպք չի եղել եւ հուսով եմ չի լինի…

    Լուսինին. “վստահ եմ, որ կա այցելուների մի խումբ, որոնք հետևում են բլոգին, բայց էնքան ել ակտիվ չեն մասնակցում: Էդ խմբին ներքաշելու համար պետք ա աշխատել զերծ մնալ խիստ բևեռացված ու կտրուկ բացասական հայտարարություններից”- հուսով եմ ասածդ բլոգի նյութեին չի վերաբերվում?… մեկնաբանություններում` կարոող է լինել ամեն ինչ…

    Վահագն Ղուկասյան, բարի վերադարձ… Ձեր սայթը “նառոդ”-ում նոր եք սարքել?

    Comment by blansh — October 26, 2007 @ 1:38 am

  15. Es aysor hanrahavaq em gnalu, sa e im aseliqn u dirqoroshumy.

    Comment by Sevak — October 26, 2007 @ 12:23 pm

  16. Բլենշ ջան ես էլ եմ կարծում, որ այդպիսի բաներ իրենց թույլ չեն տա, սակայն մենք էլ անճար չենք:

    ՎԱՀԱԳՆ, ասեմ, որ “անունս” կարդացվում է Անիքյու:o))))))))))
    Իսկ ինչ վերաբերվում ա խորացնելուն, չենք կարող ասել, թե ով ա իրավիճակը ավելի բարդացրել: Ոստիկաններն էլ մեզ նման մարդիկ են, գազաններ չեն, ոչ էլ մարդակերեր: Կարծում եմ նրանք էլ հավես չունեին այդքան բոլորին բռնել, ստիպողաբար տանել մեքենաները և այլն:

    Ի միջի այլոց մի ոստիկան էլ գանգատվում էր, որ հայհոյել են, պագոններն ու շորորն են ուզել պատռել և այդպիսի բաներ: ԻՍԿ ՍՐԱՆ ԻՆՉ ԿԱՍԵՔ?

    Comment by Unique — October 26, 2007 @ 4:21 pm

  17. blansh-ին, Իմ սայթը “նառոդ”-ում նոր չեմ սքրաել: Այն սկսեցի պատրաստել 2002-ի նոյեմբերին: Վերջին անգամ թարմացրել եմ 2002-ի դեկտեմբերի 26-ին :Այդ պատճառով էլ այնտեղ չկան 2002-ից հետո գրած իմ բոլոր հոդվածները: Ինչպես նկատել էս, ես քերականությունից ահավոր վատ եմ, պարապ մարդ էի ման գալիս, որ նյութերս սրբագրվեր (բացառությամբ մամուլում տպագրվածներին): Այդ պատճառով էլ դեռ չեի ցանկանում սայթը լայն տարածում ունենար: Երբ 2003 հունվարի 10-ին Տիգրան Նաղդալյանի սպանության պատրվագով մեր տունը ոուզարկեցին, համակարգիչս ու տանը եղած բոլոր նյութերս առգրաավեցին տես՝ ,,ԳԼԽԱՐԿԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՔԱՋԻՑ,, եւ՝ ,,ԽՈՒԶԱՐԿՈՒՄ ԵՆ ՎԱՀԱԳՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ,, հրապարակումները, (,,Հայկական Ժամանակ,, 11-ը հունվար 2003): Ամիսներ հետո համակարգչիս ամբողջ պարունակությունը վերացված վիճակով, այն հանձնել էին հարազատներիս, բայց դրանից հետո ինձ այլեւս չհաջողվեց նրանում որեւէ աշխատակ կատարել : Եթե սայթի գլխավոր էջում Ctrl + կլիկ անես, ներքեւի մասում եւս երեք հասցեների հղումներ կնկատես, դրանցում պատճենահանված տարբերակներով տեղադրել էի ,,Հոկտեմբերի 27,, եւ մի-քանի այլ քր.գործի հատորներ: Ինչպես նկատում էս այդ հղումները վերացված են, այդ վիճակում են նաեւ հոդվածներիցս մի քանիսը: Բայց ասեմ որ դրանով մեր վայ իրավապահներին չհաջողվեց ինձ զրկել ունեցածս ինֆորմացիաներից: Ի դեպ, հիմա հարց կառաջանա՝ իսկ ինձու ամբողջ սայթը չեն վերացրել, չե որ դրա հնարավորությունը փաստորեն ունեցել են: Կարծում եմ դա չարեցին այն պատճառով, որ այդ օրերին անձիս շուրջը մեծ աղմուկ էր սկսվել, ես հայտարարել էի որ նյութերս առգրավելու ու ինձ Նաղդալյանի գործով նախաքննության մեջ ներգրավելու նպատակը ընդամենը այն է, որ նրանք այդ ձեւով 2003 ի նախագահական ընտրություններից առաջ փորձում էին ինձ զրկել ունեցածս ինֆորմացիաներից: Հետո նայեւ այդ օրերին ես գտնվում էի CPJ-ի Committee to Protect Journalists եւ AI Amnesty International -ի ուշադրության կենտրոնում:

    Հա, ասեմ որ երեկ ուշադրություն դարձրեցի ,,Բլոգ,,-ների պատրաստման ձեւին: Երեւի առաջիկայում կպատրաստեմ, ու բնականաբար կտեղադրեմ բոլոր հոդվածներս, նաեւ վերջին տարիներին գրած պատմվածքներս:

    Հ.Գ.
    Հիշում ե՟ս, երբ քեզ գրել էի, հարցրել էի ,,հնարավոր է ,,Բլոգ,,-ում փաստաթղթեր տեղադրել: Դա նույն ձեւով էի ցանկանում կատարել, որ ասենք նյութը գրելիս, երբ նրանում որեւէ փասիտ անրադառնամ, ապա այդ բառերին գրէի հղումներով, որ միանգամից բացվեր փաստաթղթի բնորինակի լուսապատճենը: Այդպիսի հղումներ արել եմ իմ հոդվածներում, օրինակ տես՝ ,,ԴԱՐՁՅԱԼ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՁԵՌՔՈՎ,, հոդվածում խոսում եմ թիվ թիվ 18-18ՕԿԳ-99 գրության մասին, եւ դրա վրա կլիկ անելիս անմիջապես բացվում է լուսապատճենը:

    Comment by Վահագն Ղուկասյան — October 26, 2007 @ 4:27 pm

  18. ,,Ոստիկաններն էլ մեզ նման մարդիկ են, գազաններ չեն, ոչ էլ մարդակերեր,,.
    - Այո, բայց նրանցում ահավոր շատ են այն տեսակները, որոնք իրենց արած վատը ,,ես ծառայող եմ, ես ընդամենը հրաման եմ կատարում,, ու նմանատիպ արտահայտություններով են արդարացնում: Իսկ ես միշտ պատասխանում եմ՝ ,,անօրինական հրամանը կատարող չլինի, այդպիսի հրաման տվող էլ չի լինի,,: Իսկ գազանաբարո վարմունքի բազմաթիվ դեպքեր կարող ենք նշել: Գուլոյանի դեպքը մեկ օրինակ: Հայկ Գեվորքյանի 15-20 մենթեր քացու տակ էին գցել, ինչե թե ցուցարարների նկատմամբ կատարված բռնություններն էր ֆիքսել: Հետո այդ ոստիկանները արդարանում էին՝ որ իրենք ոչ միտինքավորներին ծեծելու հավես ունեին, ու ոչ էլ ցանկություն: Ու մատնանշում, որ Հայկը ինքն էլ տեսավ, որ Վարյանը այդ հրամանը տվես: Այսինքն ստացվում է այսպես՝ կներես մենք քո դեմ ոչինչ չունենք ու դու էլ տեսար որ քեո ծեծելու հրամանը Վարյանը տվեց:

    Ասում էս ոստիկան էլ գանգատվում էր, որ հայհոյել են, պագոններն ու շորորն են ուզել պատռել և այդպիսի բաներ: - Ինձ ոստիկանի ասածը չի հետաքրքրում, գիտես ինչի՟, որովհետեւ 40 անց մարդ եմ ու վերջին 20 տարիներին տեղի ունեցող իրադարձությունները շատ լավ ըմբռնում եմ: Լավ գիտեմ նրանց եւ՝ ձեռագիրը ու եւ՝ գործելավոճը: Ինձ ոստիկանների ասածը կհետաքրքրեր այն դեպքում, եթե մենք ունենաին արդար ու անկողմնակալ դատարան, որպիսի պարզվեր ով է մեղավոր: Բայց քանի որ չունենք այդպիսի դատարան, այդ դեպքում ոստիկանները կարող են ասել ին որ ցանկանան, որովհետեւ հենց այս դեպքում են առաջնորդվում՝ ,,ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր,,

    Comment by Վահագն Ղուկասյան — October 26, 2007 @ 5:15 pm

  19. Հավանաբար անակնկալն այն էր, որ Լևոն Տեր-Պետրասյանն իրեն համարում է ՀՀ նախագահ 19:22 րոպեից… ծածղելի է…

    Comment by Nickname — October 26, 2007 @ 7:39 pm

  20. de 23-i gisherva haxtanakn u esorva Levoni eluyt@ gotkatexic cacr harvac er ishxanutyunneri hamar, bajc jishtn asac Levonin el chem sirum

    Comment by artur — October 26, 2007 @ 10:31 pm

  21. axmax, naxagah chi hamarum iran, naxagahi teknacu a hamarum. joxovurd ba yes himi inch anem? gone ktoxi etam los, axpors mot?

    Comment by Serj — October 27, 2007 @ 12:57 am

  22. Բարեւ բոլորին, ճիշտ ասած ես չգիտեյ ասյս ֆորումի մասին բայց շատ ուրախ եմ որ գոյություն ունի եւ աշխարհի բոլոր հայերը կարող են իրեց կարծիքը արտահատեն այստեղ: Իմիջայլոց ասեմ որ ես Ամերիկա հայ եմ:

    Ես ապրել եմ այն վատ տարիներին Հայաստանում եւ մասնակցել եմ Ղարաբաղյան մարտերին բայց հիաստապվելով այդ ժամանակվա ղեկավարներից եւ տեսնելով մեր ժողովուրդե ահավոր վիճակից եւ անտարբէրությունից որոշեցե հեռանալ:

    Հիմա կարդալով այս լուրերը ինձ հիշեցնում է ՀՀՇ ի արածները: Նրանք ոկտագործում էին սաբոտաժ որ ժողովուրդի ուշադրություն գրավէին: Սա նույն միջոց նէ որ նրանք օգտագործում էին: Լավ է որ այդ բռնված մարդկանց բաց են թողել, Լեվոնի ժամանակ ով մտներ կաղմաս այնտեղ ել մնում էր:
    Հույսով եմ որ մեր ժողովուրդը արթուն է եւ ուշադրություն չի դարցնի այս սաբոտաժներին:

    Comment by Arman G. — October 27, 2007 @ 2:50 pm

  23. Arman G, lakot, ay dasalik shun shan vordi, du zinvor es te terrorist, ay tufta. zinvor@ ishxanutyunic chi hiastapvum, ay dashnak arkacaxndir. hla mi hat jokatid hramanatari anun@ asa tenam.

    Comment by Karen — October 27, 2007 @ 9:46 pm

  24. Ես չեմ անուներ տա այստեղ ոչ թե վախենում եմ քեզանից կարեն, բայց որով հետեւ դո չես հասկանում հայերեն լեզուն: Ադմինիստրատորե քեզ եւ

    Քո հարցը թէ որ ջոկատում եմ կռվել շատ անհիմն հարց է: Ինչ կարեվոր է դա եթե ես ինչ որ բան արել եմ Հայաստանի համար: Բայց կասեմ քեզ որ ես կռվել եմ Շուշի բատալոնուի կողմից եւ ունեմ շքանշան Շուշին գրավելու համար որը ստացել եմ Արցախի գերագույն խորհրդից:

    Այս քո անուներ տալը խոսում է քո մասին որ դու ոչինչ չունես ասելու բայցե անուներ կանչելուց: Լուրջ դատող մարդը հասկանում է որ փաստերը խեղաթուրելը հանցագործություն է: Դա ինձ զգուշացրեց անուներ չտալու համար բայց դո չհասկացար:նույն բան է ինչ որ թուրքերն են անում արդեն 90 տարի: Ահ, ես սխալվեցի ասելով որ լեվոնը ոչինչ չարեց Հայաստանի համար: Ինքը մի բան արեց, եւ դա քանդելն էր Հայաստանի: Իգիտություն քեզ բոլոր իրական ազատամարտիկները քեզ կասեն որ լեվոնը ոչ մի ներդրում չունեցավ Արցախը գրավելու մեց: Բայց Արցախը գրավեց այն հայերի գիտաքցումով որ սա մահու եւ կյանքի հարց է հայաստանը գոյատեւելու համար:

    Եւ ես կուզենայ կոչել այս ֆորումի ադմինին որ թույլ չտա երկրորդ անգամ անուներ կոչելուն ինչպես որ ասված էր եւ պաշպանել ֆորումի որենքները: Այլապես իմաստ չի ունենա մարդկանց համար իրենց կարծիքները հայտնելու այստեղ: Դա կոչվում է անարխյա ոչ թե առողջ բանավեճ:

    Comment by Arman G. — October 28, 2007 @ 12:21 am

  25. Ինչ ասեմ քեզ Կարեն դու միեւնույնե չես հասկանա:

    ՛՛Հլա մի հատ ջոկատիտ անունը ասա տենամ՛՛
    Ինչ? դու իրանց զենքերնեիր բաժանում?

    ՛՛Այ դաշնակ արկածախնդիր՛՛
    Ես դաշնակ չեմ բայց հոգով ամեն հայասերի կողմն եմ:

    Ու ասեմ որ քո այդ անուներ կանչելը ոչինչ չի անի Հայաստանի համար: Առողջ դատողություն ու մի լավ բան անելը կփոխի հայաստանը: Բայց իհարկը դո միայն կո գրպանիտ մասին ես մտածում!!!

    Comment by Arman G. — October 28, 2007 @ 3:40 am

  26. Arman G., yes em im grpani masin mtacum ?????????? ho du hivand ches, yeritasard. Yes im voxj kyankum aprel em azniv, voch meki chem xabe, voch meki chem kcnel, voch mekic kashark chem vercrel u chem tvel. Ayd patjarov el azniv, graget, divanaget, xelaci u intelektual xekavar em uzum unenal. Grpanis masin mtacoxin nayek. serjin ches pashtpanum, ay txa? gna los serji avtobusi shofer axper@ tes vonc a serji poxer@ lvanum, mot 100 million dollari cavalov. serj@ mi hat kazino a mtnum dus galis, hayastani bugeyi chap pox a krvum, heto joxovrdi kashin kertelov gner@ bradrzacnelov, dollar@ ijacnelov havakum a joxovrdi ddzeric et plankyash xumarbaz@. du ekel es im Levoni masin drakan xosel@ im grpani masin mtacel es anvanum???????????? gna xelk havaki.

    Comment by Karen — October 29, 2007 @ 10:37 am

  27. Կարեն,
    Ես ոչ լեվոնին ոչ ել Սերժին եմ պաշտպանում քանի որ ես լավ չգիտեմ Սերժին ու իր արած կամ խոստացած ու չարած բաների մասին:
    Բայց ասեմ որ եթե ես Հայաստանի քաղաքացի լինեի ես Լեվոնին չէի ընտրի:
    Պատճառն ասեմ որ եթե նույնիսկ ինքը ծրագիր ներկայացնի(որը պարզ չէ մինջեւ հիմա) ես վստահություն չէի ունենա նրա նկատմամբ:
    Ինձ հուզող հարցերը կլինեին թե ինչ ծրագիր ունի թեկնածուն.

    Արցախի նկատմամբ,
    Տնտեսության բարգավաճման նկատմամբ,
    Հայկական ցեղասպանության նկատմամբ
    Հայաստանի անվտանգության նկատմամբ
    Հայաստանի քաղաքացիների իրավունքների նկատմամբ
    Հայաստանի քաղաքացիների վիճակը բարելավելու նկատմամբ
    Կաշառակերության եւ կոռուպցյաի նկատմամբ
    Կռթական համակարգի նկատմամբ
    Դեմոկրատական հասարակարգ ստեղծելու նկատմամբ

    Բայց ցավալին այն է որ մեր բոլոր ժամանակվա թեկնածուների մեծամասնությունը ոնեցել է միայն մեկ ծրագիր որն է ընտրվելը:

    Comment by Arman G. — October 29, 2007 @ 1:31 pm

RSS feed for comments on this post.

Leave a comment

Line and paragraph breaks automatic, e-mail address never displayed, HTML allowed: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <code> <em> <i> <strike> <strong>



Anti-spam measure: please retype the above text into the box provided.