“Ակամա ու անվճար խաղում եք շոու-ներկայացման մեջ` որպես ֆոն ու դեկորացիա”
October 17, 2007
Արդեն հայտնի է Հայաստանի այս տարվա գեղեցկուհին. "Միսս Հայաստան 2007" տիտղոսին արժանացել է երեվանցի 18 ամյա Մարգարիտա Սարուխանյանը: Նրա մասին. հասակը 174սմ է, սիրում է պար, թենիս, երաժշտություն: Մրցույթի ժամանակ մոտ մեկ րոպե չի կարողացել ասել, թե ինչ կարգախոսով ու նպատակով է մասնակցում մրցույթին, ի վերջո ասել է. "Իմ կարգախոսն է չհուզվել. միշտ առաջ": "Ա1+"-ի թղթակցի հողորդմամբ առաջին գեղեցկուհու ընտրությունը հանդիսատեսի մեջ դժգոհության ալիք է բարձրացրել. նրա անունը հնչելուց հետո դահլիճում ոչ թե բուռն ծափողջյուններ ու ուրախության բացականչություններ են եղել, այլ բոլորը շտապել են դուրս գալ: Ասվում է, որ մարդիկ խմբերով դուրս են եկել նաեւ ողջ երեկոյի ընթացքում:
Երկրորդ մրցանակին արժանացել է Սվետլանա Միրժոյանը, ով մրցանակը ստանալուց հետո անմիջապես լքել է բեմը` շատերի մոտ տպավորություն ստեղծելով, թե նեղացել է: Հետո պարզաբանել է, որ ոտքն էր ցավում:Իսկ "Միսս մամուլ" մրցանակին արժանացել է Արփինե Աթոլյանը:
Բուն մրցույթը զվարճալի ընթացք է ունեցել: Չի եղել սցենար. հաղորդավարները հիմնականում "իմպրովիզացիա" են արել եւ ամեն պատեհ-անպատեհ առիթներով հիշել հովանավորների հսկայական ցուցակն ու սկսել ոչ միայն թվարկել նրանց, այլեւ ներկայացնել նրանց մի էջանոց գովազդը: Հանդիսատեսի համար մի քանի դրվագներ այդպես էլ անհասկանալի են մնացել: Օրինակ` գեղեցկուհիները բեմ են բարձրացել ռոք երաժշտության հնչյունների տակ` ազգային տարազներով, հայկական պարային շարժումներով:
Իսկ աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Հացագործյանի ելույթի ընթացքում բեմի վրա սարսափելի իրարանցում սկսվեց, որը թույլ չտվեց լսել նրա կատարումը: Այդ ժամանակ գեղեցկուհիները սկսել են լքել բեմը, ու նրանցից յուրաքանչյուրը բեմից հեռանում էր ինչպես ուզում էր: Օրինակ՝ 4-րդ համարի գեղեցկուհին բավականին անհարգալից պահվածք ուներ՝ ծիծաղում էր, խոսում կողքի աղջիկների հետ, ամեն կերպ փորձում իր վրա ուշադրություն հրավիրել: Ամենազավեշտալին էլ եղել է հետո, երբ Հասմիկ Հացագործյանի ելույթի ժամանակ էկրանին հայտնվել փոքրիկ արջուկի՝ պանդայի նկարը: Ամբողջ դահլիճը, մոռանալով աշխարահառչակ երգչուհու հրաշալի կատարումը, սկսել է բարձր ձայնով անզուսպ ծիծաղել:
Ինչ վերաբերում է գեղեցկուհիների ինտելեկտուալ կարողություններին, ապա նրանցից ոչ մեկը առանձնապես չի փայլել: Նրանցից մեկը օրինակ` այդպես չի կարողացել պատասխանել ժյուրիի այն հարցին, թե ով է Օպերայի շենքի ճարտարապետը: Կարճ ասած` մյուս մանրամաները չպատմեմ, կարդացեք այստեղ եւ այստեղ էլ վիդեն դիտեք:
Մի քանի օր առաջ "Առավոտը" մի նյութ էր հրապարակել, որտեղ խոսում էր "Միսս Հայաստան 2006-ի" մասնակիցներից Մարինա Կարապետյանը եւ պատմում էր, թե ինչ է կատարվում այնտեղ, որ էկրանին ցույց չի տրվում եւ չի ասվում: Հետաքրքիր է, կարդացեք, մեջբերում եմ.
"Չեմ խոսի վաղուց արդեն ծեծված ու մարսված թեմաներից, ինչպիսին է, օրինակ՝ «թագը նախօրոք պատկանում է, հետո կազմակերպվում է մրցույթը»: Այստեղ հատկանշական է այլ երեւույթ. աղջիկները դիտվում են գլխաքանակով, հաճախ նույնիսկ՝ փաթեթներով: Իհարկե, նմանատիպ ցանկացած մրցույթ աշխարհում իր մեջ ներառում է խոշոր գումարների շրջանառություն եւ եկամուտներ: Մեր երկրում էլ դա կազմակերպվում Է գումարներ վաստակելու նպատակով, բայց եւ այնպես, իր որակի ու մակարդակի առումով հայտնված է ստորին վերջույթներում: 2006թ. «Միսս Հայաստանի» համար հովանավորչական յուրաքանչյուր փաթեթը կազմում էր շուրջ $1000: Մեկ-երկու հովանավոր ձեռք գցելով, մասնակիցների սննդի եւ քնելաժամի «zip» էկոնոմիայի հաշվին էլ կազմակերպվում էր մրցույթը. հազիվ շոու-ներկայացում, որ բեմում «միայն թե մի բան ցուցադրվի», ոչինչ, որ դահլիճում միայն հրավիրված ծնողներն են: Ստացվում է՝ շատ փոքրիկ գումարի համար, ամբողջ երկրին խառնում են իրար":
Նախապատրաստական օրերին Կարեն Արիստակեսյանը հայորդաց օրիորդների գլուխը կլցնի այնպիսի հանապազօրյա խոստումներով, ինչպիսին, ասենք, «կմասնակցեք 100 տարին մեկ կազմակերպվող «Միսս Չուչա-մաչուչա» մրցույթին, որի հաղթողը կստանա բոլոր մոլորակներով անվճար երթեւեկելու ուղեգիր, իսկ ինքը՝ Արիստակեսյանը, ամեն ինչ կանի, որ դա լինի հայուհի»: Աղջիկները լայն բացված աչքերով կզարմանան, կհիանան «մեծ պապայի» ընձեռած հնարավորություններով, հետո կլսեն դիետայի մասին դեկլարացիա, կուտեն խաշած խմորը, կկռվեն հացի համար, ուտելիք կթռցնեն խոհանոցից ու սենյակում իրար կբզկտեն սնունդը բաժան անելիս, գիշերը երկու ժամ կքնեն, կքայլեն ամբողջ օրը, կգունատվեն, կդեղնեն, կկանաչեն, հետո զսպանակաձեւ ճոճուն մարմիններով դուրս կգան բեմ: Մի օր էլ Արիստակեսյանը կփորձի բացահայտել ձեր ներաշխարհը: Անվանի արվեստագետների կկանչի, կհավաքի մասնակիցներին, խելոք ու խորը հարցեր կպահանջի, իսկ ինքը կնստի հյուրի կողքը ու, չլսելով հյուրին, կսկսի օպերատորին աչքերով ցուցումներ տալ՝ ում նկարել:
Վերջում նա ասում է, որ աղջիկները մեղովոր չեն այս անշուք եւ կուլմինացիայից զուրկ ֆարսում ու փաստ է, որ շատ աղջիկներ կցանկանային ճեմել մրցույթի բեմահարթակում, ինչու չէ, նաեւ դառնալ թագակիր, թեկուզ՝ նախօրոք որոշված:
Փաստ է, թե ինչ նյութական ու ֆիզիկական պայմանների, հոգեբանական խիստ ճնշման, վերաբերմունքի, թիկունքից ու առերես վիրավորանքների ներքո է դա արվում: Թույլ մի տվեք համոզել, թե կարեւորը մասնակցությունն է. իրականում ակամա ու անվճար խաղում եք շոու-ներկայացման մեջ՝ որպես ֆոն ու դեկորացիա:
Ե.Գ. Ուզում եմ քննարկենք, թե Ձեզ դուր է գալիս մեր առաջին գեղեցկուհին? Ինչ եք մտածում վերեւում ասվածի մասին եւ ինչ եք մտածում գեղեցկության մրցույթների մասին առհասարակ?


Ժողովուրդ ջան, ներողություն եմ խնդրում, որ մի քանի օր անընդմեջ բլոգը չի թարմեցվել: Նաեւ նշորհակալ եմ, որ թեմաների առաջարկներ եք արել:
Մի խոսքով… ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը քննարկմանը: Չէ, որ ձեր ուզած շոու-բիզնեսից է:
Comment by blansh — October 17, 2007 @ 8:20 pm
Բարեւ Բլանշ ջան, արդեն կարոտել էինք, ուր էիր կորել?: Գեղեցկուհու հետ կապված ասեմ, որ նա ավելի գեղեցիկ է -երի հատուկ բրոշյունշում, իսկ բեմում այդքան էլ չէ: Ես ներկա էի մրցույթին,Ճիշտ է հանդիսատեսին դուր չեկավ ժյուրիի ընտրությունը, որովհետեւ 2-րդ ու 3-րդ տեղերը զբաղեցրածների բարեկամները շատ էին դահլիճում:
Ասեմ , որ գնացի, բոլոր աղջիկներն էլ գեղեցկուհի չէին, բայց թիթիզ էին, սիրում էին ժպտալ ֆոտողցիկի առջեւ:Ընդհանուր առմամբ նման էին սիրուն ու դեբիլ տիկնիկների, բայց նաեւ շատ բարի էին ու բարեւհամբյուր(նկարվում էին բոլորի հետ, ով խնդրում էր): Աղջիկներից շատերը հաստատ անգրագետ կլինեին…
Վերջում էլ ասեմ, որ ինձ դուր էր եկել 12-ի աղջիկը` Աննան, ով թեեւ կոլոտ էր, բայց շատ նուրբ էր:
Comment by arman — October 17, 2007 @ 8:35 pm
I love armenian girls very much. they are very nasty and sexy. the winner is pretty.
Comment by Giorgi iz tbilisi — October 17, 2007 @ 8:40 pm
Ինչ մարդիկ են հայտնվել………..
Ախչի Բլանշ, ուր էիր, խի չէիր գրում?
Ես միս-ի մասին` Հայաստան էլի, ոնցոր վատիկը չի, հա? Ուղղակի մի քիչ անկապ գեղեցկուհիներ են ընտրվում էս վերջին տարիներին: Ես հաստատ գիտեմ, որ թագը միշտ էլ առած ա եղել, ուղղակի չեմ հասկանում, թե ինչի են հիմա գեշերի պապաները հարուստ……………..
Ինչ որ ասում ա անցած տարվա կոնկուրսի աղջիկը, որ գրված էր, լրիվ ճիշտ ու հավանական եմ համարում: Հետո վապշե, երեւի կոնկուրսից հետո աղջիկները պիտի ստրես կենտրոնում բուժվեն, թե չե հոգեկան կդառնան: Այ տենց վատ ու անպրոֆեսիոնալ են աշխատում էդ կազմակերպիչները…….
Չմոռանամ ասել, որ էդ Լուսինե Թովմասյանը, որ էդքան լավ ռասկրուտկա ունի մենակ սիրածի շնորհքը չի է, ախր ժխտելու չի, որ կարգին սիրուն ա, միջակ սիրուն չի, որց որ մյուսները ու էս տարվա աղջիկը:
Comment by Seroj — October 18, 2007 @ 12:39 am
Ես տելիկով կոնկուրսից անիմջապես հետո էդ աղջկան տեսա, խոսացնում էին, մենակ ասեց, որ անակնկալի չի եկել բայց հուզվում է…………………..
Կարճ ասած, ազգ ջան ՀՈՒԶՎԻ, քո վերջը էդ ա………………..
Comment by Seroj — October 18, 2007 @ 12:41 am
Սերոժի “Աղչի Բլանշ-ին”-ին պատասխան…
Ուղղակի մի փոքր ժամանակ երկրում չէի…
Փաստորեն Լուսինե Թովմասյանը ‘կումիրդ է’ Սերոժ?
Comment by blansh — October 18, 2007 @ 3:05 pm
Haaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
Comment by Seroj — October 18, 2007 @ 3:17 pm
Պարզ է………………
Comment by blansh — October 18, 2007 @ 3:19 pm
Սերոժ, ասեմ որ Լուսինեն մաքուր հայ չի;;;դրա համար էլ հաջող է;;;;
իրանց տատը հոր կողմից փարթամ ռուս կին էր….ես ճանաչում եմ…
Comment by kuku — October 18, 2007 @ 8:22 pm
Verchin tarinerin voch mi hat sirun qxchik el chi yntrvum, poxocum aveli sirun axchikner en qaylum, qan gexeckutian mrcuytnerin. U es gitei, vor tagy caxvac a misht linum, bayc, vor edqan viravorkan u zzveli baner en trxi unenum mrcuytnerin, chgitei.
Comment by Nina — October 18, 2007 @ 10:06 pm
Ku-ku bayc Lusinen brunetkaya, vonc a taty rus?
Comment by Nina — October 18, 2007 @ 10:09 pm
Ոնցոր վատիկը չի ես գեղեցուհին, հը?
Comment by Գեւորգ Հայրապետյան — October 18, 2007 @ 11:50 pm
Աղջիկը գեղեցիկ է, բայց ոչ այնքան, որ միսս Հայաստան կոչվեր:
Բայց կարծես թե լոշտակ ա:
Լավ ետքան +ների մեջ, մի հատ մինուս չլիներ?
Comment by Unique — October 19, 2007 @ 2:57 pm
asum em zez;;;;
taty rus a…….es anzamb ira horexborn em shat motikic chamachum, tesel em nkarnerov iranc mory;;;;ev iranq hay chen;;;vay;;;xarnurd e;;;;;dra hamar el hajox e;stacvel..;))
Comment by kuku — October 19, 2007 @ 3:39 pm
Dra hamar chi hajox stacvel, uxaki papan u maman ed gisher lav en ashxatel;))))))))))))))))))))))))
Comment by Seroj — October 19, 2007 @ 5:19 pm
Ha, es el em karcum, vor loshtak a es mer srschin gexeckuhin
Ha-ha-ha
Karox a, topal el a???
Comment by Seroj — October 19, 2007 @ 5:20 pm
Kartsum em, hech zarmanali chi, vor Gexeckutyan mrcuytner@ ardar chen. Nax` bolor gexeckuhinery chen masnakcum ed mrcuytin. Aysinqn, Erevanum hastat kareli a gtnel gexeckuhu, um hech petq chi masnakcel ed mrcuytin. Dra hamar petq a asen` Miss Hayastan` havaqvatsneri mej.
Inch vor shat patas[anatu a linum 20-30 hoguc yntrel amboxj erkri gexeckuhun. Nuynn el veraberum a amboxj ashxarhi mrcuytnerin…
Comment by Mrutik — November 6, 2007 @ 12:59 am