Վազգեն Մանուկյան նախագահը

October 29, 2007

Վազգեն Մանուկյանը անկախ ամեն ինչից առաջադրվելու է 2008թ Նախագահի ընտրություններում: Այսինքն` նրա մտադրությունը մնացել է նույնը Լեւոն Տեր-Պետրոսյանի` առաջադրվելու հայտարարությունից հետո: Հիշեցնենք, որ մինչ իր այս հայտարարությունը, ՀՀ առաջին նախագահը տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումների շարքում հանդիպել էր նաեւ նրան:

ՙՄեր կուսակցությունը համաձայնություն է տվել եւ ես դնելու եմ իմ թեկնածությունը: Ով է դնելու, ով չի դնելու, դա առանձին հարց է՚,- ՙԱ1+՚-ին ասաց Վազգեն Մանուկյանը: Վազգեն Մանուկյանը նաեւ բացառում է, որ Նախագահի ընտրությունների որեւէ փուլում կսատարի Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ինչպիսի մրցակցություն է ակնկալվում այդ պարագայում: ՙՄրցակցությունը լավ կլինի, թե վատ, հիմա դրա մասին չեմ ուզում խոսել: Բազմաթիվ գործեր կան անելու: Ինչ վերաբերվում է նրա դնել, չդնելուն, ապա նա բացի սովորական թեկնածու լինելուց, նաեւ առաջին նախագահ է եղել, եւ իր օրոք Հայաստանը ինչ-որ վիճակում է եղել: Դա առանձին խոսակցություն է եղել, որ հիմա չեմ ուզենա խոսել, բայց մի օր դրա մասին էլ կխոսենք՚,- նշեց ԱԺՄ առաջնորդը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջապես ասաց “այդ”

October 26, 2007

"Այս պահից ինձ հայտարարում եմ ՀՀ նախագահի թեկնածու: Ասածս սոսկ հայտարարություն չէ, այլ իմ որպես ՀՀ քաղաքացու կարգավիճակի կտրուկ փոփոխություն. հետեւաբար, այսուհետեւ իմ կողմնակիցների նկատմամբ գործադրված որեւէ բռնություն, կամ հարկային ծառայության սանձազերծած որեւէ տեռոր դիտվելու է որպես քաղաքացիների ընտրական իրավունքի նկատմամբ գործված ընտրական իրավունքի խախտում, եւ այդպես էլ ներկայացվելու է ինչպես մեր հասարակությանն, այնպես էլ միջազգային ատյաններին",-այսօր հանրահավաքում  19:22-ին հայտարարեց ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Միայն այս հայտարարությունը հերիք էր ներկա գտնվողների սպասումը արդարացնելու համար: Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց սեփական քաղաքական գնահատականներով, հոկտեմբերի 27-ի գործով սեփական բացահայտումներով, ի դեպ, ըստ որոշ կանխորոշումների` առանց արդարացումների եւ ապաշխարհանքի խոսքերի: Ըստ "Ա1+"-ի` հանրահավաքին ներկա են եղել 35-40 հազար մարդ եւ ողջ ընթացքում մարդիկ ուշադիր, կլանված լսում էին, ոգեւորվում, "Լեւոն" վանկարկում եւ "դե ասա, էլի" գոչում: Նրա 19:22 րոպեի "դե ասա"-ից հետո ներկաների խանդավառությունը կրկնապատկվեց:

Լեւոն Տեր-Պետրոսյանը իր որոշումը բացատրեց իր կողմակիցների նկատմամբ իրականացվող ճնշումներով. ՙԻմ վերջական որոշումը մտադրվել էի կայացնել ընտրությունների նախընտրական գործընթացի սկբնավորման նախօրյակին, սակայն իմ համակիրների նկատմամբ իշխանությունների կողմից վերջերս կիրառված բռնությունները, ինչպես նաեւ այս հանրահավաքի հսկայական էներգետիկան, այլեւս անհետաձգելի է դարձնում նման որոշման կայացումը՚,- ասաց նա:

Ե.Գ. Հանրահավաքի ներկաներից մեկն ինձ ասաց, որ այնքան է զզվում ներկայիս իշխանական կլանից, որ պատրաստ է մոռանալ Լեւոնի օրոք եղած մութ ու ցուրտ տարիները: "Այն ժամանակ հույս ունեինք, իսկ հիմա մեզ դրանից էլ են զրկել, համատարած գաղափարական անբարոյականություն է":

Ինչու են լռում, երբ հայ է սպանվել?

October 25, 2007

Էլի հայ են սպանել Մոսկվայում… Այսօր դանակի հարվածներից մահացել է 24-ամյա Հովհաննես Հայրումյանը, ով դարձել է ֆուտբոլային ֆանատների զոհը, որոնց զոհեր են դարձել հիմնականում ՙոչ ռուսները՚:

Ամենից անտանելին այն է, որ ռուսական իշխանությունները համարյա բոլոր` ազգայնական հողի վրա կատարված սպանությունները տեղափոխում են կենցաղային դաշտ, ասենք խուլիգանություն կամ կողոպուտ որակում, դրանով իսկ պետական մակարդակով խրախուսելով ազգայնամոլությունը: Միայն հիշեցնեմ, որ անցած տարի Ռուսաստանում սպանվեց 12 հայ, հիմնականում երիտասարդ: Իսկ ընդհանրապես, Հելսինկյան կոմիտեի տվյալներով անցած տարի Ռուսաստանում 402 այլազգիներ են ենթարկվել բռնության, մեծ մասը կովկասցիներ…

Արդեն սովորական եք լսում այսպիսի միջադեպերի մասին? Ռուսական շովինիզմն ու պետական քաղաքականությունը մի կողմ դնելով` եկեք քննարկենք մեր պետության դիրքորոշումը այս հարցում. եթե հիշում եք նախկինում Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների սպանություններից ոչ մեկի դեպքում հայկական դիվանագիտությունը խիստ դիքորոշում չունեցավ, դրանով իսկ, փաստորեն, չպաշտպանելով իր երկրի քաղաքացիներին…  Այսքանից հետո դուք ձեզ ապահով եք զգում որպես ՀՀ քաղաքացի?Ինչ է, լռությունը օրինաչափ է մեր արտգործնախարարության համար?

Ոստիկանությունը մեքենաներն է լցրել ու տարել

October 23, 2007

[19:50] 23 Հոկտեմբերի, 2007

Քիչ առաջ Կորյուն-Աբովյան խաչմերուկներում ոստիկանները շրջափակել են ՙԱյլընտրանք՚ հասարակական նախաձեռնության անդամների երթի մասնակիցներին, խոչընդոտել նրանց միջոցառմանը, արցունքաբեր գազ փչել նրանց վրա եւ նախաձեռնության անդամներին քաշքելով մտցրել ոստիկանության ավտոմեքենաներ ու տարել Կենտրոնի ոստիկանություն:

Մեր ունեցած տեղեկություններով նրանց թվում է նաեւ ՙԱյլընտրանք՚-ի նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը, ՙՉորրորդ իշխանություն՚ թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը:

Երթի նպատակն էր ընդամենը բարձրախոսով իրազեկել քաղաքացիներին հոկտեմբերի 26-ի հանրահավաքի մասին, սակայն երբ ոստիկանները պահանջել են իրենց հանձնել բարձրախոսը, իսկ երթի մասնակիցները հրաժարվել են դա անել, երթը վերածվել է փոքրիկ պիկետի:

ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը այս առիթով ասել է."Սա հոգեվարք է, նյարդային ջղաձգումներ են, բայց մենք չենք կանգնելու սրա առջեւ: Իրենք հասկացել են, որ Հայաստանում մթնոլորտը փոխվել է: Բայց միեւնույնն է, չեն կարող բիրտ ուժով մեր դեմ պայքարել": Իսկ ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը ասել է."Եթե մեր ընկերներին ողջամիտ ժամանակահատվածում բաց չթողնեք կամ գոնե չհայտնեք նրանց վիճակն ինչպես է, մենք մտնելու ենք ներս եւ նրանց ազատ արձակենք":

Ահմադինեջադը վաղաժամ մեկնեց, որովհետեւ…

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը վաղաժամ մեկնեց Հայաստանից` Ծիծեռնակաբերդ  չայցելելով:  Նախատեսված էր, որ նա պետք է ծառ տնկի ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հարող տարածքում, որից հետո այցելի Կապույտ մզկիթ: Այցերը չկայացան: Չնայած չկայացավ նաեւ Իրանի նախագահի` Ազգային ժողովի այցելությունն ու ելույթը ՀՀ պատգամավորների առաջ, բայց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը այնուամենայնիվ հասցրել ճաշել Ահմադինեջադի հետ:

Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Իրանի նախագահները երեկ երեկոյան համատեղ համաձայնությամբ պայմանավորվել են, որ այցի ծրագիրը փոխվում է, եւ Մահմուդ Ահմադինեջադը անհետաձգելի պատճառներով նախատեսվածից շուտ է վերադառնում հայրենիք: Նշենք, որ այդ մասին երեկ չի ասվել: Ինչ եք կարծում, ինչու հատուկ անհետաձգելի գործեր առաջացան Ծիծեռնակաբերդ այցելելու օրը, թե իրոք զուգադիպություն էր?

90-ականների “կայֆերը”

October 22, 2007

Եթե մինչեւ երեկ մեկ կլիոգրամ շաքարավազը կարող էիր գնել 250 դրամով, ապա այսօր առավոտվանից սկսած այն արդեն խանութներում 400 դրամ է ու այսպես համարյա բոլոր խանութներում: Այլ դրություն է Տիգրան Մեծ փողոցում գտնվող ` ՙԵրեւան Սիթի՚ սուպերմարկետում, ուր մի անկյունում ընդամենը մի քանի տոպրակ շաքարավազ է եղել: Գնապիտակի վրա գրված է եղել 660 դրամ` յուրաքանչյուր տոպրակ 3 կգ-ոց: 1կգ-ով շաքարավազ չի վաճառել եւ գնորդ չի եղել: Իսկ սուպերմարկետի հենց մուտքի մոտ մարդկանց երկարաձիգ մի հերթ է եղել: Մարդիկ հերթ էին կանգնել գնելու շաքարավազ, որը պարկերով դրված էր խանութի մուտքի մոտ եւ վաճառվում էր 220 դրամով: Այս մասին տեղեկացնում էր պատին փակցված թղթի կտորը: Ի դեպ, ի տարբերություն սուպերմարկետի, շաքարավազի վաճառքն այստեղ սկսվում էր 5կգ-ից: Կարդացեք այստեղ:

4-5 վաճառող փութաջանորեն կշռում ու արագ-արագ փոխանցում էին վաճառված շաքարավազը` ավելի շատ շաքարավազ վաճառելու ցանկությամբ: Հետաքրքրվեցինք նրանցից, թե ինչու են դրսում վաճառում շաքարավազը, միգուցե այն արտասովո±ր շաքարավազ է: Նրանք նույն արագությամբ կարճ-կոնկրետ պատասխանեցին, թե. ՙԻնչ տարբերությունª դրսում թե ներսում: Ներսում հերթ կգոյանար, այսպես ավելի հարմար է՚: Իսկ թե ինչու պիտի անպայման հերթ գոյանար` նրանք դրա պատասխանը չունեին: Այդ ընթացքում բեռնատար մեքենաներով շաքարավազի նոր խմբաքանակներ էին բեռնաթափվում:

Հետաքրքիր էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մեկնաբանությունը այն առիթով, թե տեղյակ է թանկացման մասին. "Ես չեմ առնում մեր տան հացն ու շաքարավազը, եւ իսկապես չգիտեմ, թե ինչ արժե": Նա չի կիսում այն կարծիքը, որ թանկացումները մենաշնորհային դիրքի հետեւանք են. ՙՆախ պետք է փաստեր ունենալ խոսելու համար, թե ով է դրա մեղավորը, եթե խանութում վաճառում են, դեռեւս պարզ չի, թե ով է դրա մեղավորը: Երկրորդ, պետք է լրջորեն ուսումնասիրել, որպեսզի տարբերակվի միմյանցից այն բարձրացումը, որը բնական գործընթացների հետեւանք է, եւ այն, երբ տարբեր մարդիկ, անձնական շահի ետեւից վազելով, փորձում են ուղղակի օգտվել իրավիճակից: Նրանք, ովքեր գնում են երկրորդ ճանապարհով, բնականաբար պետք է օրենքի սահմաններում պատժվեն՚:

Հասկանում եք չէ` ինչ հնաևրավոր հետեւանքները? Ինչ կասեք? Կարդացեք նաեւ 1, 2, 3:

ՙԿներես, չենք կարող՚,-ասել են

October 19, 2007

Հեռուստաընկերությունները հրաժարվում են ցուցադրել հոկտեմբերի 26-ի` ընդդիմության հանրահավաքի մասին իրազեկող գովազդային հոլովակը:Այս մասին “Ա1+”-ին հայտնել են հանրահավաքի կազմակերպիչները: Ընդ որում, գովազդն այն հանրահավաքի մասին է, որն ի գիտություն է ընդունել քաղաքապետարանն ու փաստորեն երաշխավորել հանրահավաքի անցկացման անվտանգությունը: Հիշեցնենք, որ այս ուրբաթ ՙԱզատության՚ հրապարակում նախատեսված է ընդդիմադիր ուժերի հանրահավաք` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար Ստեփան Դեմիրճյանի, ՙՀանրապետություն՚ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի մասնակցությամբ:

Խնդիրն այն է, որ հեռուստատեսային պատասխանատուները, չընդունելով հանրահավաքի մասին հոլովակը, ըստ կազմակերպիչների, խախտում են ՀՀ ԱԺ ընդունած ՙԺողովներ հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին՚ օրենքը, որի 6-րդ հոդվածը`ՙՀրապարակային միջոցառման կազմակերպիչների իրավունքները եւ պարտականությունները՚, ապահովում է կազմակերպիչների` ՙզանգվածային լրատվության, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցներով անձամբ կամ այլոց միջոցով տեղեկատվություն տարածելու հրապարակային միջոցառման օրվա, ժամի, վայրի, նպատակների, ընթացակարգի մասին, ինչպես նաեւ կոչ անելու այդ միջոցառմանը մասնակցելու համար՚ իրավունքը:

Իսկ այն մասին, որ իրենք օրենք են խախտում, հեռուստաընկերությունների պատասխանատուները չիմանալ չեն կարող այն պարզ պատճառով, որ հանրահավաքի կազմակերպիչները պաշտոնական գրություններին կից ուղարկում են նաեւ օրենքի պահանջը ներկայացնող դրույթի վերաբերյալ գրություն, որոնք իրենք հրաժարվում են վերցնել կամ ստորագրել, որ ստացել են այդպիսի գրություն: Իսկ հրաժարվում են շատ պարզ ձեւակերպմամբ.ՙԿներես, չենք կարող՚:

Հայաստանի տարածքում հեռարձակվող բոլոր հեռուստաընկերությունները փաստորեն, խախտում են ՀՀ համապատասխան օրենքը, բացառությամբ ՙԵրկիր Մեդիայի՚, ում պարզապես հանրահավաքի կազմակերպիչներն առայժմ չեն դիմել:

Նշենք, որ նույն օրը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադահլիճում տեղի է ունենալու “Ոսկե աշուն” համերգային ծրագիրը, որը նախաձեռնել է Հանրապետական կուսակցությունը:

ՙԱ1+՚-ն իր կայքում ներկայացնում է այն տեսահոլովակը, որ հրաժարվում են ցուցադրել հեռուստաընկերությունները:

Ինչ կասեք?

Նախագահը բաժանվել է կնոջից

October 18, 2007

Այսօր վերջնականապես հայտարարվեց, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին եւ իր կինը` Սիցիլիա Սարկոզին բաժանվել են: Պաշտոնական հաղորդակգրության մեջ ասվում է, որ բաժանվել են նրանք փոխադարձ համաձայնությամբ: Ասվում է նաեւ, որ նրանց բաժանվելը արդեն կանոխորոշված էր ամիսներ անց եւ անգամ 2005-ին Սիցիլիա Սարկոզին հայտարարել էր, որ իրեն առաջին տիկին չի տեսնում եւ այդ միտքը ձանձրացնում է իրեն: Սիցիլիան, որ երբեմն մոդելի հոջողակ կարիերա է ունեցել, ամուսնուն չէր ուղղեկցում կարեւոր միջոցառումներին եւ դեռ ընտրությունների երկրորդ փուլին քվեարկության չէր ներկայացել: Սիցիլիան Ֆրանսիայի նախագահի երկրորդ կինն էր, նրանք ամուսնացած են եղել 11 տարի եւ ունեն մեկ որդի: Նրանք երկուական երեխա էլ ունեն նախորդ ամուսնություններից…

Հետաքրքիր է` ինչ կասեիք, եթե երբեւէ նման բան տեղի ունենար մեր երկրում? Եկեք քննարկենք, թե   նախագահի անձնական կյանքը եւ նրա ամուսնալուծված լինելը(ինչը նշանակում է` առաջին տիկին չունենալ) ինչքանով է կարեւոր մեզ համար: Իսկ եթե հանկարծ նախագահը նոր սիրավեպ ունենա կամ որոշի նորից ամուսնանալ, ինչպես կարձագանքնեք???

“Ակամա ու անվճար խաղում եք շոու-ներկայացման մեջ` որպես ֆոն ու դեկորացիա”

October 17, 2007

Արդեն հայտնի է Հայաստանի այս տարվա գեղեցկուհին. "Միսս Հայաստան 2007" տիտղոսին արժանացել է երեվանցի 18 ամյա Մարգարիտա Սարուխանյանը: Նրա մասին. հասակը 174սմ է, սիրում է պար, թենիս, երաժշտություն: Մրցույթի ժամանակ մոտ մեկ րոպե չի կարողացել ասել, թե ինչ կարգախոսով ու նպատակով է մասնակցում մրցույթին, ի վերջո ասել է. "Իմ կարգախոսն է չհուզվել. միշտ առաջ": "Ա1+"-ի թղթակցի հողորդմամբ առաջին գեղեցկուհու ընտրությունը հանդիսատեսի մեջ դժգոհության ալիք է բարձրացրել. նրա անունը հնչելուց հետո դահլիճում ոչ թե բուռն ծափողջյուններ ու ուրախության բացականչություններ են եղել, այլ բոլորը շտապել են դուրս գալ: Ասվում է, որ մարդիկ խմբերով դուրս են եկել նաեւ ողջ երեկոյի ընթացքում:

Երկրորդ մրցանակին արժանացել է Սվետլանա Միրժոյանը, ով մրցանակը ստանալուց հետո անմիջապես լքել է բեմը` շատերի մոտ տպավորություն ստեղծելով, թե նեղացել է: Հետո պարզաբանել է, որ ոտքն էր ցավում:Իսկ "Միսս մամուլ" մրցանակին արժանացել է Արփինե Աթոլյանը:

Բուն մրցույթը զվարճալի ընթացք է ունեցել: Չի եղել սցենար. հաղորդավարները հիմնականում "իմպրովիզացիա" են արել եւ ամեն պատեհ-անպատեհ առիթներով հիշել հովանավորների հսկայական ցուցակն ու սկսել ոչ միայն թվարկել նրանց, այլեւ ներկայացնել նրանց մի էջանոց գովազդը:  Հանդիսատեսի համար մի քանի դրվագներ այդպես էլ անհասկանալի են մնացել: Օրինակ` գեղեցկուհիները բեմ են բարձրացել ռոք երաժշտության հնչյունների տակ` ազգային տարազներով, հայկական պարային շարժումներով:

Իսկ աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Հացագործյանի ելույթի ընթացքում բեմի վրա սարսափելի իրարանցում սկսվեց, որը թույլ չտվեց լսել նրա կատարումը: Այդ ժամանակ գեղեցկուհիները սկսել են լքել բեմը, ու նրանցից յուրաքանչյուրը բեմից հեռանում էր ինչպես ուզում էր: Օրինակ՝ 4-րդ համարի գեղեցկուհին բավականին անհարգալից պահվածք ուներ՝ ծիծաղում էր, խոսում կողքի աղջիկների հետ, ամեն կերպ փորձում իր վրա ուշադրություն հրավիրել: Ամենազավեշտալին էլ եղել է հետո, երբ Հասմիկ Հացագործյանի ելույթի ժամանակ էկրանին հայտնվել փոքրիկ արջուկի՝ պանդայի նկարը: Ամբողջ դահլիճը, մոռանալով աշխարահառչակ երգչուհու հրաշալի կատարումը, սկսել է բարձր ձայնով անզուսպ ծիծաղել:

Ինչ վերաբերում է գեղեցկուհիների ինտելեկտուալ կարողություններին, ապա նրանցից ոչ մեկը առանձնապես չի փայլել: Նրանցից մեկը օրինակ` այդպես չի կարողացել պատասխանել ժյուրիի այն հարցին, թե ով է Օպերայի շենքի ճարտարապետը: Կարճ ասած` մյուս մանրամաները չպատմեմ, կարդացեք այստեղ եւ այստեղ էլ վիդեն դիտեք:

Մի քանի օր առաջ "Առավոտը" մի նյութ էր հրապարակել, որտեղ խոսում էր "Միսս Հայաստան 2006-ի" մասնակիցներից Մարինա Կարապետյանը եւ պատմում էր, թե ինչ է կատարվում այնտեղ, որ էկրանին ցույց չի տրվում եւ չի ասվում: Հետաքրքիր է, կարդացեք, մեջբերում եմ.

"Չեմ խոսի վաղուց արդեն ծեծված ու մարսված թեմաներից, ինչպիսին է, օրինակ՝ «թագը նախօրոք պատկանում է, հետո կազմակերպվում է մրցույթը»: Այստեղ հատկանշական է այլ երեւույթ. աղջիկները դիտվում են գլխաքանակով, հաճախ նույնիսկ՝ փաթեթներով: Իհարկե, նմանատիպ ցանկացած մրցույթ աշխարհում իր մեջ ներառում է խոշոր գումարների շրջանառություն եւ եկամուտներ: Մեր երկրում էլ դա կազմակերպվում Է գումարներ վաստակելու նպատակով, բայց եւ այնպես, իր որակի ու մակարդակի առումով հայտնված է ստորին վերջույթներում: 2006թ. «Միսս Հայաստանի» համար հովանավորչական յուրաքանչյուր փաթեթը կազմում էր շուրջ $1000: Մեկ-երկու հովանավոր ձեռք գցելով, մասնակիցների սննդի եւ քնելաժամի «zip» էկոնոմիայի հաշվին էլ կազմակերպվում էր մրցույթը. հազիվ շոու-ներկայացում, որ բեմում «միայն թե մի բան ցուցադրվի», ոչինչ, որ դահլիճում միայն հրավիրված ծնողներն են: Ստացվում է՝ շատ փոքրիկ գումարի համար, ամբողջ երկրին խառնում են իրար":

Նախապատրաստական օրերին Կարեն Արիստակեսյանը հայորդաց օրիորդների գլուխը կլցնի այնպիսի հանապազօրյա խոստումներով, ինչպիսին, ասենք, «կմասնակցեք 100 տարին մեկ կազմակերպվող «Միսս Չուչա-մաչուչա» մրցույթին, որի հաղթողը կստանա բոլոր մոլորակներով անվճար երթեւեկելու ուղեգիր, իսկ ինքը՝ Արիստակեսյանը, ամեն ինչ կանի, որ դա լինի հայուհի»: Աղջիկները լայն բացված աչքերով կզարմանան, կհիանան «մեծ պապայի» ընձեռած հնարավորություններով, հետո կլսեն դիետայի մասին դեկլարացիա, կուտեն խաշած խմորը, կկռվեն հացի համար, ուտելիք կթռցնեն խոհանոցից ու սենյակում իրար կբզկտեն սնունդը բաժան անելիս, գիշերը երկու ժամ կքնեն, կքայլեն ամբողջ օրը, կգունատվեն, կդեղնեն, կկանաչեն, հետո զսպանակաձեւ ճոճուն մարմիններով դուրս կգան բեմ: Մի օր էլ Արիստակեսյանը կփորձի բացահայտել ձեր ներաշխարհը: Անվանի արվեստագետների կկանչի, կհավաքի մասնակիցներին, խելոք ու խորը հարցեր կպահանջի, իսկ ինքը կնստի հյուրի կողքը ու, չլսելով հյուրին, կսկսի օպերատորին աչքերով ցուցումներ տալ՝ ում նկարել:

Վերջում նա ասում է, որ աղջիկները մեղովոր չեն այս անշուք եւ կուլմինացիայից զուրկ ֆարսում ու փաստ է, որ շատ աղջիկներ կցանկանային ճեմել մրցույթի բեմահարթակում, ինչու չէ, նաեւ դառնալ թագակիր, թեկուզ՝ նախօրոք որոշված:

Փաստ է, թե ինչ նյութական ու ֆիզիկական պայմանների, հոգեբանական խիստ ճնշման, վերաբերմունքի, թիկունքից ու առերես վիրավորանքների ներքո է դա արվում: Թույլ մի տվեք համոզել, թե կարեւորը մասնակցությունն է. իրականում ակամա ու անվճար խաղում եք շոու-ներկայացման մեջ՝ որպես ֆոն ու դեկորացիա:

Ե.Գ. Ուզում եմ քննարկենք, թե Ձեզ դուր է գալիս մեր առաջին գեղեցկուհին? Ինչ եք մտածում վերեւում ասվածի մասին եւ ինչ եք մտածում գեղեցկության մրցույթների մասին առհասարակ?

Հարձակում “Առավոտի” լրագրողի վրա

October 11, 2007

Ժամը 20.30-ի դրությամբ` Կենտրոնի ոստիկանները դեռ հարցաքննում էին ՙԱռավոտ՚ թերթի աշխատակիցներին: ՙԱռավոտ՚ թերթի աշխատակիցները այսօր ստիպված են եղել պաշտպանել իրենց գործընկերուհուն` խմբագրություն ներխուժած անձանցից: Այսօր խմբագրություն գալով` լրագրող Ռուզան Մինասյանը հանդիպել է անկոչ հյուրերի, որոնք վիրավորել են նրան, հայհոյել սեռական բնույթի ամենաանպարկեշտ բառերով:

Մոտ 6 կին, Ռուզանի բառերով, իր աշխատասենյակի իրերը` սեղանին դրված ծաղկամանը, ձայնագրիչը, նետել են իր ուղղությամբ: ՙՆրանք շպրտում էին ուղիղ իմ դեմքին՚,- ՙԱ1+՚-ին հայտնեց Ռուզան Մինասյանը: Բարեբախտաբար, այդ նրանց չի հաջողվել: Նրանք միայն վնասել են Ռուզանի շրթունքը. այն կապտել է եւ ուռել: Վաղը նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Ի դեպ, երբ կատաղած կանայք իրեր էին շպրտել Ռուզանի ուղղությամբ, մոտ 15 տղամարդ սպասել են խմբագրության միջանցքում:

Մոտ 20 անկոչ հյուրերը ՙԱռավոտ՚ էին եկել` Ռուզանի այսօրվա հրապարակման հետքերով: ՙՄեռածից փող չեն պահանջում. Գտնվելով Ուկրաինայում՝ սպանել է Հայաստանո՞ւմ ՚ հոդվածում Ռուզան Մինասյանը ներկայացրել էր Ուկրաինայի քաղաքացի, տնտեսագիտության թեկնածու, ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանի խոսքը:

Ըստ հոդվածի` Ուկրաինայի Պոլտավա քաղաքում Արարատ Մուրադխանյանը զբաղվել է տնտեսական գործունեությամբ՝ շաքարավազ, պարենային ապրանքներ Հայաստան ներկրելով: Գործարքներից մեկի արդյունքում նա պետք է ստանար 700.000 ԱՄՆ դոլար, սակայն պարտապանները հրաժարվել են Մուրադխանյանին վճարել իր հասանելիքը: ՙՀրաժարվողներից էր ՙՕլիմպիյսկի Լյովիկ՚ մականունով Լյովա Մեհրաբյանը: 2002-ի հունիսի 24-ին, ժամը 23-ի սահմաններում, Տիգրան Մեծի փողոցի 3-րդ նրբանցքի 50 տան բակում խնջույքի սեղանի դիմաց ՏՏ ատրճանակով սպանվեցին այդ պահին Հայաստանում գտնվող Լյովա Մեհրաբյանը, նրա հայրն ու եղբայրը՝ Վազգեն եւ Ռուբեն Մեհրաբյանները, քեռին՝ Սուրեն Հասրաթյանը: Հրազենային վնասվածքներ ստացան Լյովայի քույրը՝ Քնարիկը եւ քեռու տղան՝ Արմեն Հասրաթյանը: Մեղադրանքը, որը պաշտպանում էին գլխավոր դատախազությունից Ա. Աշրաֆյանը, Գ. Երեմյանն ու Ա. Ամիրզադյանը, ուղղվեց Արարատ Մուրադխանյանի դեմ՚,- գրել է Ռուզան Մինասյանը իր հոդվածում` մեջբերելով ցմահ դատապարտված Արարատ Մուրադխանյանի` ՙԱռավոտին՚ ուղարկած 100 էջանոց նամակից մի հատված, որում նա գրում է, որ իրեն ձեռնտու չէր, որպեսզի Մեհրաբյանը զրկվի կյանքից, ՙորովհետեւ իմ պահանջները կբավարարվեր նրա կենդանության պայմաններում, մեռածը փող չի վերադարձնում՚:

Այսօր Ռուզան Մինասյանի վրա հարձակում են գործել սպանվածների հարազատները` մեղադրելով նրան ՙմարդասպանին խոսք տալու համար՚: ՙԵս միայն իմ մասնագիտական պարտքն եմ կատարել՚,-ՙԱ1+՚-ին ասաց Ռուզան Մինասյանը: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել լրագորղի մասնագիտական գործունեություն ‎ ֆիզիկական սպառնալիքներով խոչընդոտելու մեղադրանքով:

Կարդացեք նաեւ այս նյութերը`1, 2, 3: